User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Հոգեկան հիվանդ նկարիչներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Ուզում եք ասել Վան Գոգը ի ծնե ունեցել է այդ հիվանդությունը: Ոչ, եթե կարդաք Իրվինգ Սթոունի .. Կյանքի ծարավը .. վեպը` Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կգտնեք: Այն ամբողջությամբ նրա կյանքի պատմությունն է:
    Ես Վան Գոգի կենսագրությունը կարդացել եմ հենց իր թանգարանում: Հարցը դա չէ: Ախր նրա ապրած ժամանակ դեռ բժշկությունն այնքան չէր զարգացել, որ ճիշտ ախտորոշում դրվեր: Իսկ որ նա ինչ-որ հիվանդությամբ տառապել է, անվիճելի փաստ է: Այլապես, ինչու՞ պետք է հոգեբուժարանում հայտնվեր: Ո՛չ միլիոնատեր էր, որ գլխին սարքեին, ո՛չ էլ ուրիշ բան: Ու ինչքան էլ հանճարեղ նկարիչ լինի, մտածողության խանգարումները շատ պարզ են երևում նրա նկարներում:
    Ընդհանրապես, իմ կարծիքով, արվեստագետները ավելի խորն են ընկալում մեր աշխարհը, մեզ շրջապատող երևույթները, քան մենք՝ սովորական /սովորականը այստեղ նշանակում է ոչ արվեստագետ/ մարդիկս: Իսկ նկարիչները՝ առավել ևս. նրանք աշխարհը ընկալում են գույների միջոցով. միգուցե ավելի գունեղ, միգուցե ավելի անգույն /այս դեպքում կամ գունավորում են, կամ շեշտում մռայլությունը/: Թերևս իրականի ու իրենց պատկերացրածի ու հետո նաև պատկերածի հակասականությունից էլ գալիս է իրենց ոչ հավասարակշիռ լինելը: Եվ միգուցե այդ ոչ հավասարակշիռ լինելն էլ բերում է հանճարեղ արժեքների ստեղծմանը:
    Mari, ես քեզ հետ համաձայն եմ, բայց կարծում եմ, որ կան նորմայի որոշակի սահմաններ, որից այն կողմ արդեն մարդն առողջ չէ: Օրինակ, մինչև հիմա չեմ հասկանում. Դալին եղե՞լ է հոգեկան հիվանդ, թե՞ ոչ, մինչդեռ Վան Գոգի մասին վստահ եմ, պարզապես կոնկրետ հիվանդությունը չգիտեմ:

    Մի գուցե թեմայի վերնագիրը լիներ խենթ կամ խենթացած նկարիչներ այլ ոչ թե հոգեկան հիվանդ
    Ո՛չ, հենց հոգեկան հիվանդ:

    Գոգենից բացի սրանք էլ հոգեկան են եղել
    Գուցե Վան Գո՞գ Թե չէ առաջին անգամ եմ լսում, որ Գոգենն էլ է հոգեկան հիվանդ եղել:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Կյանքի վերջում շիզոֆրենիայով է տառապել , այդ շրջանում նկարել է վառ
    Կխնդրեի հստակեցնել, թե ինչ է նշանակում «կյանքի վերջում»: Շիզոֆրենիան «կյանքի վերջում» սկսվող հիվանդություն չէ:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 18.08.2008, 04:15: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեկան առողջություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 16.03.2018, 15:46
  2. Հոգեկան հիվանդներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 16.04.2010, 20:53
  3. Օգնություն հիվանդ երեխաներին
    Հեղինակ՝ Bujak2012, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 20:41
  4. Նա ՁԻԱՀ-ով հիվանդ է...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 03.04.2009, 00:23
  5. Ժամանակակից նկարիչներ
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.03.2007, 02:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •