Լինում են իրավիճակներ, երբ ցանկալի տարբերակով ելք չի գտնվում, չնայած մեզ միշտ թվում է, որ հնարավոր չէ որ ելքը չլինի: Փնտրում ենք, տանջվում, խորհրդակցում… բայց տեսնում ենք որ կրկին այն չէ, ցանկալի ելքը գտնված չէ:
Ինչպե՞ս եք կարծում: Անելանելիությունը՝ դա սեփական մտքի ժամանակավոր արգելափակման հետևա՞նք է, թե իրականում կան այդ "անելանելի իրավիճակները":

Հիշում եմ "Աշխարհի շուրջը 80 օրում" մուլտֆիլմից հայտնի արտահայտությունը, որ "используй то, что под рукою, и не ищи себе другое"
Ենթադրում եմ, որ անելանելիությունը այդ ձեռքի տակ եղածը չտեսնելու անընդունակությունն է: