User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատո՞ւմ եք ճակատագրին

Քվեարկողներ
49. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    16 32.65%
  • Ոչ

    17 34.69%
  • Որոշ իրավիճակներում՝ այո

    14 28.57%
  • Երբեք չեմ մտածել դրա շուրջ

    2 4.08%
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Ճակատագի՞ր, թե՞...

  1. #31
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճակատագիր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի ու տես, որ սխալվում ես
    Իմ դեպքում՝ ինչքան լավ բան է լինում, լավ մարդու հետ եմ գործ ունենում, միշտ ասում եմ, որ իմ բախտս միշտ էլ բերել է, ճակատագիրս լավն է, իսկ վատ բաները աշխատում եմ շուտ մոռանամ
    Դե դու առանձնահատուկ մարդ ես միակը քո տեսակում

  2. #32
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Իսկ ի՞նչ, եթե…
    «Կյանքը նմանեցնում եմ սկիզբ ու ավարտ ունեցող մի ալգորիթմի, որտեղ առկա են բազմաթիվ պայմանի «բլոկներ», ու մարդն անընդհատ կանգնում է այդ պայմանից հետո որևէ ճյուղով գնալու ընտրության առջև: Ու կախված այդ ճյուղերի ընտրությունից, ամեն բլոկից հետո, որոնք մեր կյանքի էտապներն են՝ հայտնվում այս կամ այն իրավիճակում: Ինձ թվում է ճակատագիրն հենց այդ ճյուղավորված հանգույցների համակարգն է, որտեղ ճյուղերը մենք կարող ենք լավագույն դեպքում ընտրել, բայց չենք կարող ինքներս ստեղծել կամ ավելացնել: Ամենքս անցնում ենք այդ ալգորիթմով ու սլանում դեպի ելք, բայց ամենքիս ուղին տարբեր է լինում ու հետևաբար ավարտին ձեռք բերած արդյունքները տարբեր էն լինում: Իսկ այդ արգումենտը այսպես ասած ձեռքներիս մենք ներկայանում ենք մի այլ «ալգորիթմի», որի մասին կամ տեղյակ չենք, կամ շատ աղոտ ենք պատկերացնում»:
    Հ.Գ. Սրանք պարզապես իմ մտորումներն են...
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 31.07.2008, 19:15:

  3. #33
    Սկսնակ անդամ devil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2007
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Ես ինքս ճակատագրին չեմ հավատում, և սա ընդհանրապես անվերջ վիճելու թեմա է: Քանի որ մեզանից ոչ մեկը չի կարող ետ գնալ և իր գործած քայլը /սխալ կամ ճիշտ արարքը/ փոփոխել /դե հասկանալի է, էլի, ժամանակը մի ուղղությամբ է շարժվում գոնե մեզ համար..../, ապա երբեք էլ չենք կարող իմանալ որևէ քայլ փոփոխելով ներկան կարող ենք փոխել, թե ոչ: Ինչ վերաբերում է Manon-ի մտորումներին /բլոկեների մասին/, ապա 20-րդ դարի 70-ական թթ. ստեղծվել է մի նոր գիտաճյուղ, որն անվանվում է սիներգետիկա: Ըստ այս գիտաճյուղի կողմնակիցների ցանկացած համակարգ /այդ թվում նաև մարդը/ զարգանում է հետևյալ սկզբունքով. համակարգի առաջացման պահից զարգացումը ընթանում է մի ուղիով, սակայն պատահական գործոնների ազդեցությամբ համակարգը վերջիվերջո հասնում է մի կետի, երբ ընտրության հնարավորություն կա/ այսինքն ուղին ճյուղավորվում է/, այդ կետն անվանվում է բիֆուրկացիոն կետ: Թե որ ուղիով համակարգը կզարգանա կախված է համակարգից դուրս գտնվող պատահական գործոններից.... ու զարգացումը շարունակվում է նույն սցենարով մինչև համակարգի վերացումը /մահը, ավարտը, ոնց կցանկանաք/... Եթե հավատանք այս տեսությանը, ապա ճակատագիր չկա, բայց դե ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս....
    www.ForStudents.am
    Լավագույն ուսանողական պորտալ:

    Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն...

  4. #34
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Մեջբերում Aida-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետաքրիր է ձեր կարծիքը. ի՞նչ եք կարծում մեր ապագան մեր ձեռքին է, թե ճակատագիրը նախօրոք որոշված է: Այսինքն ամեն ինչ մեր ձեռքին է, թե՞ լինելիքը կլնինի և մենք անզոր ենք ճակատագրի դեմ:
    Ըստ իս ոչ մի ճակատագիր էլ չկա: Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ զարգանում է քաոսային կերպով: Մարդու վարքագիշը ՄԵԾԱՑՆՈՒՄ կամ ՓՈՔՐԱՑՆՈՒՄ է որևէ իրադարձության հավանականությունը:

    Օրինակ, այն որ երեխան կրթություն չի ստանում ու մնում է գյուղում, փոքրացնում է երկրի առաջին դեմքը դառնալու նրա հավանականությունը...

    Այս ամենի մեջ երբեմն խառնվում է պատահականությունը, որը արդեն քաոսային մի բան է ու կախված է պատճառահետևանքային բազում ու անկանխատեսելի հանգամանքներից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #35
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Ոմանք ճակատագիր հասկացության ներքո հասկանում են, որ իրենց հետ կատարվող տառացիորեն ամեն ինչը ներառվում է դրանում, հետևաբար՝ մի մասը, կարծելով, որ ոչ ոք ի զորու չէ իշխելու ու թելադրելու իր կամքը նրան, որոշելու ինչպես ապրի ինքը, մերժում է ճակատագրի գոյությունը, մյուսին էլ դա շատ ավելի ձեռնտու է, պատասխանատվությունն է պակասում իր կատարած ամեն ինչի նկատմամբ, ցանկությունը` պայքարելու, նվաճելու, ձգտումը՝ լավին, բարձրին հասնելու. « Դեեեհ, ինչ արած, ուրեմն իմ ճակատին էլ այդպես է գրված, ոչինչ անել չեմ կարող»…
    Երկկողմանի ծայրահեղություններ ստացվեցին կարծես թե Իմ կարծիքով ճակատագիր կա, ու դա մի փոքր այլ է վերը նկարագրածիցս
    Պատկերացրեք կամուրջի վայով անցող ճանապարհ, որի երկու կողմն էլ պատնեշներ են՝ տհաճությունից խուսափելու համար, այսինքն ճակատագրական նշանակություն ունեցող տհաճություններից, հետևաբար՝ պատնեշներից այն կողմն արդեն իսկ քո համար չէ: «Մեքենայի ղեկը» քո ձեռքերում է, կարող ես մեքենան վարել այնպես, ինչպես կուզես, ճակատագիրը քեզ ընձեռում է այդ հնարավորությունը գուցե երկկողմանի ճանապարհի ճիշտ մեջտեղով գնաս՝ դիմելով ռիսկի, կամ էլ՝ ավելի անվտանգ լինելու համար մայթեզրին մոտ, շատ ավելի դանդաղ, իսկ միգուցե նորմալ արագությամբ ընթանաս՝ հմուտ վարորդի պես՝ հետզհետե արագացնելով ընթացքը
    Ճակատագիրը մեզ տալիս է հնարավություն ընտրելու, ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ այս դեպքում կա հնարավորություն, ինքդ ես ընտրում, որովհետև հետագայում ընտրությանդ արդյունքում կատարած քայլերիդ համար էլ ես ինքդ պատասխանատու լինելու Ճկատագիրն այնքան բարդ չէ, որքան մարդիկ են այն ներկայացնում, պարզապես գործողությունների առավելագույն սահմանների ամբողջություն՝ ամեն մեկի համար՝ յուրահատուկ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #36
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Selene-ի գրածը կարդալուց երեք բանի մասին մտածեցի. չգիտեմ ինչու... կամ գուցե որպես լրացում հենց Selene-ի գրածին

    Հայերեն «ճակատագիր» բառը- ճակատին գրված... արդեն գրված է, մի ժամանակ այն գրվել է...

    Ռուսերեն «судьба»- суд բառից...

    Մտածեցի նաև Աստվածաշնչից իծնե կույր երեխայի մասին, երբ Հիսուսի աշակերտները հարցրեցին թե արդյոք այս երեխա՞ն է մեղք գործել (թե նրա ծնողները) որ իծնե կույր է ծնվել...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  7. #37
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Մեջբերում Aida-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետաքրիր է ձեր կարծիքը. ի՞նչ եք կարծում մեր ապագան մեր ձեռքին է, թե ճակատագիրը նախօրոք որոշված է: Այսինքն ամեն ինչ մեր ձեռքին է, թե՞ լինելիքը կլնինի և մենք անզոր ենք ճակատագրի դեմ:

    Արա ասածս քայլերը հաջորդականությամբ.

    1.Մի հատ կոնֆետ դիր առջևդ

    2.Նայիր նրան և որոշիր` ուտես, թե ոչ

    3. Իրականացրու կայացրածդ որոշումը

    4.Եթե մինչև որոշումդ իրականացնելը առաստաղը գլխիդ չփլվեց կամ հանկարծակի ինֆարկտ չստացար (աստված չանի), ուրեմն կարելի է եզրակացնել, որ ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԻՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  8. #38
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա ասածս քայլերը հաջորդականությամբ.

    1.Մի հատ կոնֆետ դիր առջևդ

    2.Նայիր նրան և որոշիր` ուտես, թե ոչ

    3. Իրականացրու կայացրածդ որոշումը

    4.Եթե մինչև որոշումդ իրականացնելը առաստաղը գլխիդ չփլվեց կամ հանկարծակի ինֆարկտ չստացար (աստված չանի), ուրեմն կարելի է եզրակացնել, որ ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԻՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է
    Լավ ես գրում հա՜ Մորֆեուս Բայց իմ կարծիքով ճակատագիրը ավելի մեծ բաներում է արտահայտվում։

  9. #39
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ես գրում հա՜ Մորֆեուս Բայց իմ կարծիքով ճակատագիրը ավելի մեծ բաներում է արտահայտվում։
    Մեծ բաներն էլ փոքր բաներից են ձևավորվում:
    Եվ ընդհանրապես ՄԻ ՍՊԱՍԵՔ ԹԵ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՁԵԶ ԻՆՉ ԿՄԱՏՈՒՑԻ, ԱՅԼ ԿԵՐՏԵՔ ՁԵՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԻՆՔՆԵՐԴ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  10. #40
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ բաներն էլ փոքր բաներից են ձևավորվում:
    Եվ ընդհանրապես ՄԻ ՍՊԱՍԵՔ ԹԵ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՁԵԶ ԻՆՉ ԿՄԱՏՈՒՑԻ, ԱՅԼ ԿԵՐՏԵՔ ՁԵՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԻՆՔՆԵՐԴ:
    հա էսպես թե էնպես ամեն մարդ էլ ներկայի իր կյանքով կերտում է իր այս կամ այն ապագա ճակատագիրը բայց մյուս կողմից էլ ներկայում ինչ կա հիմա՝ դա էլ անցյալում կերտած իր ճակատագիրն է որ հիմա ունի չէ՞...
    հարցին միակողմանի պետք չէ նաել...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  11. #41
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    հա էսպես թե էնպես ամեն մարդ էլ ներկայի իր կյանքով կերտում է իր այս կամ այն ապագա ճակատագիրը բայց մյուս կողմից էլ ներկայում ինչ կա հիմա՝ դա էլ անցյալում կերտած իր ճակատագիրն է որ հիմա ունի չէ՞...
    հարցին միակողմանի պետք չէ նաել...
    Անյալ ասելով` անցյալ կյանքերը նկատի ունեիր?

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  12. #42
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Անյալ ասելով` անցյալ կյանքերը նկատի ունեիր?
    նաև դա և այն անցյալը, որ եղել է այս կյանքում ու հասցրել հենց այս կյանքում դրա համար պատասխան տալ. չնայած այդպես շատ հազվադեպ է լինում, բայց կարելի է ասել, որ նման դեպքում բախտն բերում է չհետաձգելով ճակատագրի իրականացումը, քանի որ մի լավ խոսք էլ կա ռուսերեն է դա սովորաբար ասվում, իսկ հայերեն այսպես կհնչի. քամի ցանես՝ փոթորիկ կհնձես...

    բա իհարկե անցյալ կյանքեր, թե չէ ո՞վ էր նստելու ամեն մեկի համար անհիմն ու չվաստակած անօրեն ճակատագիր գրելու ու մեկին անարատ առողջություն ու բախտ տալու մյուսին իծնե հիվանդություն տալու ու դժբախտություն դրոշմելու նրա ճակատին...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  13. #43
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    նաև դա և այն անցյալը, որ եղել է այս կյանքում ու հասցրել հենց այս կյանքում դրա համար պատասխան տալ. չնայած այդպես շատ հազվադեպ է լինում, բայց կարելի է ասել, որ նման դեպքում բաղտն բերում է չհետաձգելով ճակատագրի իրականացումը, քանի որ մի լավ խոսք էլ կա ռուսերեն է դա սովորաբար ասվում, իսկ հայերեն այսպես կհնչի. քամի ցանես՝ փոթորիկ կհնձես...

    Իմ գրածները այլ բան էին ասում. այս կյանքում “ճակատագիր” կոչվածը յուրաքանչյուրն ինքն է իր համար կերտում, ոչինչ կանխորոշված չէ, այլապես կյանքը անիմաստ կլիներ: “Մեծ բաները փոքր բաներից են ծնվում” ասելով` ես նկատի ունեի, որ մեր կյանքում բոլոր մեծ իրադարձություները կաթիլ առ կաթիլ ձևավորվում են ԱՅՍ կյանքում մեր կատարած այս կամ այն քայլերի վրա, սակայն նույնիսկ ամենավերջին պահին կարելի է այդ մեծ իրադարձությունների ընթացքը շեղել: Ամենանելանելի վիճակներում էլ ընտրության հնարավորություն կա, օրինակ, ինքնասպան լինել կամ համակերպվել ստեղծված իրավիչակի հետ:
    Իսկ ինչ վերաբերում է անցյալ կյանքերին, ապա դա առանձին թեմա է, և հաճույքով հետդ այդ մասին կզրուցեի:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  14. #44
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Կբացատրես թե դու դա ինչպե՞ս ես պատկերացնում եթե ասում ես ճամատագիր է ու միևնույն ժամանակ ասում, որ այն կարելի է փոխել. էլ ի՞նչ ճակատագիր եթե ներկայում հնարավոր է ամեն բան փոխել անցած կատարվածը, եթե այն արդեն դրսևորվում է ու շարժվել է պատճառ- հետևանքի կամ կարմայի անիվը ու ներկայում ստանում ենք մեր իսկ պատճառածի հետևանքները (բացի այն օրինակից որ ես այստեղ ասել էի, երբ հնարավոր է մեծ հոգևոր ջանքերի շնորհիվ առաջ անցնել ճակատագրի հարվածից ու մեղմել կամ չեզոքացնել այն)... սիրով կլսեմ քո կարծիքը։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  15. #45
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճակատագի՞ր, թե՞...

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կբացատրես թե դու դա ինչպե՞ս ես պատկերացնում եթե ասում ես ճամատագիր է ու միևնույն ժամանակ ասում, որ այն կարելի է փոխել. էլ ի՞նչ ճակատագիր եթե ներկայում հնարավոր է ամեն բան փոխել անցած կատարվածը, եթե այն արդեն դրսևորվում է ու շարժվել է պատճառ- հետևանքի կամ կարմայի անիվը ու ներկայում ստանում ենք մեր իսկ պատճառածի հետևանքները (բացի այն օրինակից որ ես այստեղ ասել էի, երբ հնարավոր է մեծ հոգևոր ջանքերի շնորհիվ առաջ անցնել ճակատագրի հարվածից ու մեղմել կամ չեզոքացնել այն)... սիրով կլսեմ քո կարծիքը։
    Ճակատագիր ասելով` ես նկատի ունեմ ոչ թե այն ,ինչ կանխորոշված է, այլ` կյանքի ուղին: Իսկ քո ողջ ասածը գրված է հին հնդկական փիլիսոփայության ոգով, որի գաղափարներին ես շատ լավ ծանոթ եմ ու իմ կարծիքն ունեմ դրանց մասին:
    Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 02.08.2008, 00:12:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •