User Tag List

Նայել հարցման արդյունքները: Առաջիկա նախագահական ընտրություններում կմրցակցեն թարմ քաղաքական դեմքեր

Քվեարկողներ
12. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, ես հավատում եմ դրան

    4 33.33%
  • Ոչ, դա անհնար է

    1 8.33%
  • Դժվարանում եմ հավատալ

    7 58.33%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Քաղաքական սերնդափոխություն?

  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քաղաքական սերնդափոխություն?

    Ավելորդ է ասել, որ վերջին նախագահական ընտրությունները և դրան հաջորդած իրադարձությունները մի շարք քաղաքական գործիչների ավերադարձ հեռացրին քաղաքական դաշտում «լուրջ» ընկալվելու ամբիցիայից, մասնավորապես նախագահ ընտրվելու հեռանկարից: Իմ կարծիքով ապագա նախագահական ընտրություններին չեն մասնակցի նախագահի նախկին 3-4 ավանդական թեկնածուները, գոնե նրանց ընտրվելու շանսի մասին խոսք անգամ չի լինի:
    ԼՏՊ-ի խոստումներն այն մասին, որ դառնալով նախագահ, ստեղծվելու է առողջ միջավայր, որտեղ կծնվեն նոր քաղաքական ուժեր և դեմքեր, կարծես թե կամաց-կամաց իրականություն է դառնում:
    Այսօր կարծես թե ձևավորվում են և լուրջ հայտ են ներկայացնում նոր որակի թեկնածուներ` Տիգրան Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Իմ կարծիքով, այնուամենայնիվ վերջինս չի լինելու ԼՏՊ-ի «իրավահաջորդը», ավելի շուտ նա «կփոխարինի» Վազգեն Մանուկյանին: Հետևաբար ԼՏՊ-ն դեռ ներկայացնելու է իր ֆավորիտին: Արդյունքում, ի դեմս ՏՍ-ի, մենք կունենանք նոր հայացքներ և տեսլական ունեցող թարմ քաղաքական դեմք:

    Ի"նչ եք կարծում, հույս կա", որ հաջորդ թեկնածուները գոնե Ա. հույսերը չեն դնի կաշառքով և հովանավորչությամբ հարստանալու վրա Բ. կկարողանան օգտվել օրինակ համակարգչից և իրենց կոլեգաների հետ կշփվեն առանց թարգմանիչի և Գ. կունենան երկրի զարգացման տեսլական:

    Ցավոք, նախորդ ընտրություններում նման չափանիշների փոքր-ինչ բավարարում էր միայն ԼՏՊ-ն, «ցավոք», որովհեև չեմ կարծում, որ նա գործ անելու ցանկություն ուներ:
    Վերջին խմբագրող՝ azat11: 29.07.2008, 23:18:

  2. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական սերնդափոխություն?

    azat11, կարծում եմ, Տիգրանի դեպքում քեզ խորը հիասթափություն է սպասվում…

  3. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական սերնդափոխություն?

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    azat11, կարծում եմ, Տիգրանի դեպքում քեզ խորը հիասթափություն է սպասվում…
    Իսկ ես չեմ էլ ոգևորվել: Այնուամենայնիվ չմոռանանք, որ նա կայացրել է ՀՀ պետական միակ կառույցը, որտեղ կաշառք չեն վերցնում, տիրում է աշխատանքային մթնոլորտ, առաջադեմ են` անգամ առաջատար մասնավոր ընկերությունների հետ համեմատած, ունեն համակարգային մտածողություն և այլն: Կարող եմ ներկայացնել նաև թերությունների մի այսպիսի շարք, սակայն դա ընդամենը կլինի տեսակետների և ճաշակների տարբերություն, իսկ ընդհանուր պրոֆեսիոնալիզմին և քաղաքակրթության մակարդակի ավելցման ձգտումը ակնհայտ է:
    Այստեղից հետևում է, որ ՏՍ-ն ունի գիտելիքներ և առաջադեմ հայացքներ, կատարած գործ և գործի նկատմամբ որոշակի ազնվություն, աճեցրած կադրեր և երազանք (տեսլական)` պետության (ազգի) ապագայի նկատմամբ: Սրանք պետական գործչին հատուկ հատկանիշներ են:
    Բայց ես իր առաջարկած տեսլականի խիստ կողմնակիցը չեմ, ավելին չեմ հավատում, որ Հայ ազգը կարող է դառնալ Հայկական աշխարհ, կերազեի, սակայն դրան չեմ հավատում: Բայց սա էլ չի կարևորը, կարևորը մարդու տեսակն է և քաղաքական պայքարի հիմք հանդիսացող բանավեճի թեմաի մակարդակը, այն չպիտի այսքան էժանագին լինի:
    Քաղաքականությունը ևս բիզնես է, սակայն բիզնեսը երբեք "գռդոն" չի:
    Վերջին խմբագրող՝ azat11: 30.07.2008, 18:00:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  2. Քաղաքական թոք–շոուներ
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2008, 18:03
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  4. Քաղաքական ձերբակալություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.10.2007, 09:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •