Ինչպե՞ս անցավ «Գրկի՜ր» իրադարձությունը։ Եթե նկարներ ունեք, կխնրեմ որ դրանք տեղադրեք այստեղ։![]()
Ինչպե՞ս անցավ «Գրկի՜ր» իրադարձությունը։ Եթե նկարներ ունեք, կխնրեմ որ դրանք տեղադրեք այստեղ։![]()
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Հա՜, նկարներն ու՞ր են:
Կարծում եմ, որ շատ լավ անցավ![]()
լա~վ էր
կարգին փոշոտվեցինք - մաքրվեցինք - գրկվեցինք, վերջում էլ ով յոգայի հետ քչից շատից կապ ունեցող բան գիտեր, ցույց տվեց... վաղուց խոտերի վրա բոբիկ չէի քայլել![]()
Strange-իկ, խոստումդ չմոռանաս, առավոտյան разведка-ի կգնաս
...հատուկ Ապրե'ս Վարդանին!!! իր գաղափարն էր, ու էդ տեսնել էր պետք, թե ինքը էդ ի~նչ սիրով էր գրկում ծառերը... լուրջ եմ ասում, մենք կես կատակ-կես լուրջ վազվզում էինք, բայց Վարդանը որ մի ծառ էր գրկում դեմքին ամենաերջանիկ արտահայտություն էր իջնում, էդպես մենակ ամենասիրած մեկին կարելի է գրկել... դու դեմք ես Վարդան ջան
ֆո-տո-ներ![]()
![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Էս էլ մեր մասին
http://media.am/students/text.asp?n=173«Ծառ գրկելը նույնն է, թե ընկերոջդ գրկես»...
Ուրբաթ երեկոյան մի խումբ երիտասարդներ Երեւանի կենտրոնական փողոցներում մաքրում էին ծառերի շրջակայքը, ապա... գրկում ծառերը։ «Գրկիր ծառ» ակցիան նորույթ էր ոչ միայն անցորդների համար, այլեւ՝ ակցիայի մասնակիցներից շատերի։ Նրանք վստահ են, որ բնությունը նախ պետք է մաքուր պահել, ապա նաեւ սեր ու ջերմություն փոխանցել բույսերին։
Անին բնապահպանական ակցիաների շատ է մասնակցել, բայց ծառ առաջին անգամ էր գրկում։
«Ինձ մանկուց են ասել, որ չի կարելի աղտոտել, ու ես գերադասում եմ աղբը ձեռքումս պահած կիլոմետրեր քայլել, քան այն թափել փողոցում: Երբ իմացա, որ այսպիսի հետաքրքիր բան է նախատեսվում՝ մաքրել ծառերի շրջակայքը ու ծառ գրկել, որոշեցի գալ։ Իսկ ինչու՞ միայն ծառ, կարելի է նաեւ ծաղիկներ գրկել, միայն թե հարկավոր է դա նուրբ անել, որ չվնասեք»,-խորհուրդ տվեց նա:
Վարդանը, ով միջոցառման նախաձեռնողներից է, նկատեց, որ մարդիկ աղբը հենց մայթերին, ծառերի շուրջն են նետում. «Այդպիսով մարդիկ խանգարում են ծառերի նորմալ աճին։ Մի՞թե այդքան դժվար է աղբը հասցնել մինչեւ աղբաման»:
Հելենն էլ, ծառերը ոչ միայն գրկում էր, այլեւ համբուրում: Կատակով նշում էր, որ բարակ ծառ գրկելն ավելի հեշտ է. «Հաստաբուն ծառ գրկելիս այնպիսի զգացողություն է, որ ոչ թե դու ես իրեն գրկում, այլ ինքը քեզ»:
«Ծառ գրկելը նույնն է, թե ընկերոջդ գրկես»,-նշեց մեկ այլ մասնակից՝ Տաթեւիկը։
Իսկ Արմանը, ով էկոլոգ է մասնագիտությամբ, բացատրեց, որ ծառ գրկելը նույնիսկ օգտակար է:
«Երբ ծառ ես գրկում, այն կլանում է ողջ բացասական էներգիան եւ քեզ դրական լիցքեր տալիս: Հենց բնության մեջ եմ լինում, անպայման ծառեր եմ գրկում։ Առհասարակ բնության հետ ձուլվելը հրաշալի է»,-ասաց նա:
Հավաքված 10-15 երիտասարդները Ավ. Իսահակյանի արձանի մոտից քայլեցին դեպի Նալբանդյանի փողոց, ապա՝ Սայաթ-Նովայով դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Զարմացած անցորդներից քչերն էին հետաքրքրվում, թե ինչու են երիտասարդները ծառ գրկում։ Բայց մի ոստիկան, ճշտելով, թե ինչ նախաձեռնություն է, ասաց. «Լավ է, որ երիտասարդները կուսակցական չեն ու զբաղվում են իրենց քաղաքի մաքրությամբ»։ Իսկ հարցին, թե ինքը ծառ գրկած կա, պատասխանեց՝ սիրուն աղջիկ լիներ, կգրկեի:
Երիտասարդներին միացել էր նաեւ Լոս Անջելեսում ապրող Ադրիադեն։ Նա զարմացել էր, որ փողոցներն այդքան կեղտոտ են, եւ մարդիկ ամեն տեղ աղբ են նետում։
«Մեզ մոտ էլ են կազմակերպվում նման ակցիաներ, ասենք՝ պաշտպանենք այս կամ այն անտառը։ Բայց էնտեղ մարդիկ գիտեն, որ եթե նույնիսկ ծխախոտի մեկ գլանակ գետնին նետեն, կտուգանվեն մոտ 1000 դոլարի չափով ու շատ զգույշ են»,- պատմեց Ադրիադեն՝ առաջարկելով Հայաստանում եւս տուգանել շրջապատը աղտոտողներին։
08.09.2008
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Գրկի՜ր /և մաքրիր/
Նախաբան
Ոստիկանության 6րդ բաժնի առջևի ծառերի մոտ գրեթե միշտ կուտակված է աղբ
մարդու շնորհակալությունը ծառին
կառուցապատում բետոնապատում կանաչահատում
~~~
...
սկիզբ.. սակայան տոպրակները արդեն դատարկ չեն~
գանձ փնտրելիս
![]()
բոլորը գտան
դեպի կանաչ~
սա ել МВД-ի մոտի ծառը~, նույնիսկ մեծ արկղը չբավարարեց այնքան շատ եր ծառի մոտի աղբը
աղբը տանում ա ինձ
աղբի որսը ավարտված է,
Գրկ՜
Գրկ՜
Գրկ՜ Գրկ՜
Գրկ՜ Գրկ՜ Գրկ՜
այ հատկապես այս ծառը խորհուրդ եմ տալիս գրկել, հաճելի անուշ բուրմունք կզգաք~
պաչիկ
կանաչապատման նոր եղանակ ենք փորձարկում
գրկելու~ց ստացված էներգիան դեռ երկար է մնում
![]()
...
Լավն եք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
հրաշալի նկարներ են…![]()
ինչ էլ քնքուշ եք ծառերի հետ…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
առաջարկում եմ էլի անել նման Գրկելու և մաքրելու միջոցառումներ, թող ամեն մեկը ուսումնասիրի իր թաղամասում որտեղ են ամենաշատը աղտոտվում ծառերը գծի ճանապարհ ~ և հավաքվենք մի օր ու մի լավ ~ մաքրենք ու գրկե~նք ինչ կարծիքի եք?![]()
...
Լավ միտք էՔանի օրերը տաք են, կարծում եմ, կարելի է շաբաթը մեկ հավաքվել:
![]()
մոր կեղմերում լի~քը գրկելու ծառ կա, բայց աղտոտված տարածքները դրանից մի քիչ հեռու են` քարերի մեջ... ամեն դեպքում բակերում մաքրելու միտքը վաղուց է ինձ բզբզում, էդքան աջ ու ձախ մաքրելուց հետո արժե քո քթի տակն էլ մաքրել, որ գոնե մի կարճ ժամանակ վայելես... մտածում եմ` որևէ բակ գնալուց առաջ կարելի է նախօրոք զգուշացնել տեղի համատիրությանն ու առաջարկել տեղի որոշակի խումբ կցել, որ էդ մարդիկ իրենք էլ մաքրեն, թե չէ ուրիշի մաքրածը կեղտոտելը շա~տ հեշտ է...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ