Fragile-ի խոսքերից
Շատ վանիլային չհնչի, առանց այդ էլ՝ ընդհանրապես տեղին չի, բայց պատերազմից հետո (եթե հետո-ն տեղին կապ է) ավելի շատ քննարկում ենք քաղաքական քան հոգեբանական հարցերը։
Որքանով շոկ էր պատերազմ տեսնելը, որի կեսերից նոր սկսեցինք հավատալ դրան, այնքանով էլ շոկ է հիմա դրա ավարտը կամ ավարտը խորհրդանշող հետևանքները մարսելը։
Ես մինչև 12-13 տարեկան համոզված էր, որ մենք պարտվել ենք առաջին պատերազմը, դե պատմություն շատ չգիտեի, իսկ հաղթանակի մասին էլ տխուր չեն խոսում, ամենաշատ հիշելիքը զոհերի անունը ու մութ ու ցուրտ տարիները չի լինում։ Այնուամենայնիվ, էդ լրիվ առանձին-առանձին թեմաներ են թերևս, բայց առաջին հոգեբանական հակասությունը ես զգացի, երբ միաժամանակ ուրախ էի ու տխուր։ Էսպես ասեմ, չէի ուզում ուրախ լինել, ամաչում էի ուրախ լինել, որովհետև լացում էի միաժամանակ և բոլորն էին լացում, բայց ուրախ լինելու սպատճառն էն էր, որ պատերազմը պրծավ, իսկ եղբայրս բանակում ողջ է։ Ապրածներով ուրախ՝ ամաչում էի չապրածների առաջ։ Չգիտեմ՝ զգացե՞լ եք նման հակասություն, ու ի վերջո, ո՞նց ես կարողացել ինքնամխիթարվել
Էջանիշներ