Ինձ համար consistent / consistency-ն հենց հետևողական / հետևողականությունն է, դուք ուրի՞շ ոնց եք հասկանում, որ ասում եք՝ իմաստը լիարժեք չի փոխանցում։
coherence / coherency-ն, հա, մի քիչ ավելի բարդ է, ու ոնց մտածում եմ՝ մինչև վերջ չեմ էլ կարողանում ըմբռնել իմաստը․ երևի հենց էն պատճառով, որ մեր լեզվամշակույթի մեջ չկա դրա համարժեքը։
Հետևողականությունը ինչ-որ կարգ է ենթադրում։ Այսինքն, եթե Ա-ից բխում է Բ-ն, և դու Ա-ն անելուց հետո Բ-ն էլ ես անում, ուրեմն հետևողական ես։ Consistency-ն հավասարազոր տարրերի մասին է։ Ա-ն consistent է Բ-ի հետ, նշանակում է՝ դրանք ինչ-որ ընդհանուր կանոնների են ենթարկվում, այլ ոչ թե որ մեկը մյուսից հետևում է։
Հետևողական/ությունը այս բառի ոչ հիմնական իմաստներից մեկն է միայն, բայց տեխնիկական իմաստներով ասենք՝ consistent results, չես կարող ասել՝ հետևողական արդյունքներ, կամ որպես նյութի հատկանիշ՝ consistent material, չես կարող ասել՝ հետևողական նյութ, consist-ը լատինական ծագում ունի, բառացիորեն նշանակում է միասին կանգնած, որը հետևողականության հետ էդքան էլ կապ չունի, բայց ունի ամրության, կայունության, համարժեքության, համասեռության հետ, այսինքն «հետևողական»-ը ինչ-որ տեղ այս բառի փոխաբերական իմաստն է:
Coherency-ն երկու և ավելի բաների ինչ-ինչ հատկանիշների միջև consistency-ն է ։Ճ
Էլի մտքովս անցել են տեխնիկական հատկանիշներ նկարագրող բառեր, որոնք մի քանի պարզ հատկանիշների ամբողջություն են նշանակում, որոնց ադեկվատ համարժեքը հայերենում չկա, օրինակ ասենք robust-ը։ Ասածս էն էր, որ մեր «հայերենացման» միտումները պրակտիկ նշանակություն չունեցող ձևական ու քաղքենի դրսևորումներ են։
Si vis pacem, para bellum
Հետևողականությունը գործը մինչև վերջ տանելու դրսևորումների ամբողջությունն է, որը consistency-ի ենթահատկանիշ է միայն, այսինքն consistent մարդը հետևողական կարող է լինել, բայց հետևողական մարդը պարտադիր չի, որ consistent լինի: Այլ կերպ ասած, մարդը կարող է մի հարցում հետևողական լինել իսկ մյուս հարցում՝ ոչ այնքան, բայց ասենք չի կարող մարդը մի հարցում consistent լինել, մյուսում՝ ոչ։ Կարճ ասած, consistent` նշանակում է բոլոր հարցերում կայուն ու հետևողական![]()
Si vis pacem, para bellum
Գուգլը քեզ ղուրբան (Տրիբուն ախպոր սիրած խոսքն ա)։
Si vis pacem, para bellum
One_Way_Ticket (09.03.2023)
Բառարաններն ասում են.Մեջբերում Վիշապ-ի խոսքերից
consistent/consistency/coherence/coherency
consistence - համակազմվածք, կազմվածք, խտության աստիճան, խտություն
consistency - հետևողականություն, կայունություն, տոկունություն, կազմվածք
coherence/coherency - կապակցվածություն, հաջորդականություն, հարակցություն
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ժող, իսկ agency բառը ո՞նց կթարգմանեիք։ to have agency իմաստով
մարդ եղած վախտ (12.03.2023)
մերսի արձագանքի համար։ Ազատակամություն բառը չէի լսել, բայց որոշ իմաստներ ոնց որ թե բռնում են։ Կամազատություն տարբերակը հատկապես դուրս եկավ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ