Նարա և Աշոտ Ղազարյան
Էմմի և Ֆելիքս Խաչատրյան
MP3 Արամ և Շպռօտ
Կարեն Գիլոյան և Անի Քրիստի
Դավիթ Հակոբյան և Աիդա Սարգսյան
Նունե Եսայան և Ավո Խալաթյան
Ավետ Բարսեղյան և Սիրուշո
Խորեն Լևոնյան և Արմինկա
Արսեն Սաֆարյան և Սոֆի Դևոյան
Ալլա Լևոնյան և Հովհաննես Բաբախանյան
Վերջապես Հայաստանւմ արդարությունը հաղթեց…Շատ ուրախ եմ,որ Արամն ու Շպռօտը հաղթեցին…![]()
Խորենը ինչ լավն աաաաաաաաաաաաաաաաաաա![]()
մանավանդ , էսօր թատրոնում կողքս էր նստածվաաաաայ աման , ինչ բոյով էր
բայց իրա զույգին չեմ սիրում![]()
Վերջին խմբագրող՝ Dr. M: 17.06.2007, 01:48:
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Այդ ծրագիրն ընդամենը մի քանի անգամ եմ նայել, այն էլ կիսատ-պռատ...Մի քանի անգամ պատահաբար հենց Սիրուշոյի ու Ավետի կատարումն եմ տեսել, Սիրուշոն, իմ կարծիքով հիանալի էր կատարում, հատկապես "Man's world" երգը։
Ավետն էլ վատ չէր կատարում, ու ընդհանրապես նրանք երկուսն էլ շատ արտիստիկ էին ու հետաքրքիր։ Զույգեր կան, որոնց կատարումները ոչ մի անգամ չի հաջողվել տեսնել...
հետևաբար չեմ կարող կարծիք հայտնել։ Մեկ էլ տպավորվել է Modern Talking-ի "Cherry, cherry lady" երգը Էմմիի ու Ֆելիքսի կատարմամբ, որը բոլորովին չեմ հավանել։
Ֆելիքսի կատարումն ընդհանրապես խայտառակություն էր, իմ կարծիքով (նրա մյուս կատարումները չեմ տեսել, չեմ կարող ընդհանուր կարծիք արտահայտել), Էմմին էլ պակաս անտաղանդ ձևով իրենց չդրսևորեց էդ երգում. անկապ ձևով իրեն ճղում էր մենակ... Ընդհանրապես Էմմիին որպես երգչուհի չեմ հավանում. ինձ համար նա այն բազմաթիվ հայ երգչուհիներից է, որոնցից երգչուհի են ծեփում՝ առանց որակյալ հումքի՝ համապատասխան ստանդարտ կաղապարի մեջ դնելով, հետո կաղապարի մեջից հանում են... ու մի հատ ստանդարտ հայկական աստղիկ է ստացվում՝ երգչուհու ձև ստացած, բայց առանց համապատասխան բովանդակության...
Բայց դե մեզ մոտ, ցավոք, հենց այդ ձևն էլ լրիվ բավական է աստղ հռչակվելու համար...
Շպռոտի ձայնային տվյալների ու կատարման մասին ընդհանուր առմամբ դրական կարծիք ունեմ, իսկ թե ինչպիսին է նրա բարոյական կերպարը, տվյալ դեպքում, կարծում եմ, էական չէ, ուրիշ բան, եթե չեք հավանում նրա երգերը, ձայնը կամ կատարումը, բայց փորձել նսեմացնել նրան որպես երգչուհու՝ որպես օրինակ բերելով նրա նորմալ կամ ոչ նորմալ աղջիկ լինելը (ինչը շատ առումներով կարող է սուբյեկտիվ ու հարաբերական լինել), սխալ ու անհեթեթ եմ համարում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջում հաղթեց ընկերությունը և սերը(մեկա Խորիկն ա լավը, չնայած էս վերջինը էդքան էլ լավ չերգեց
)
MP3 Արամն էլ ա բժիկ![]()
ինչ շատ ենք![]()
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Նախ ասեմ, որ մի քանի հաղորդում եմ տեսել, այնպես որ կարծիքս կարող է և լիարժեք չլինել:
Սկսեմ Շուշան Պետրոսյանից: Ես նրան հարգում եմ որպես երգչուհի: Լավ ձայնային տվյալներ ունի, կատարողական վարպետությունն էլ տեղն է, երգերն էլ, համենայն դեպս իր ընտրած ոճում լավն են:
Բայց որպես հաղորդավար ուղղակի խայտառակություն էր:Ուղղակի նյարդեր էին սղոցում նրա տափակ, մեծամիտ ու անհումոր կատակները: Մի խոսքով, ինքն էս հաղորդման գլխավոր թերությունն էր երևի: Շատ տհաճ էր: Հուսով եմ, որ գոնե նրա մտերիմները դա կհասկանան ու համապատասխան խորհուրդներ կտան: Ախր հաղորդավարությունն էլ առանձին մասնագիտություն է ու համապատասխան գիտելիքներ ու վարպետություն է պահանջում:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Անցնենք առաջ…
Ինչպես մի ժամանակ նշել եմ «Էստրադա» թեմայում, իմ կարծիքով ընդհանրապես հայկական էստրադայի հիմնական թերությունը յուրօրինակության, բազմազանության պակասն է։
Ու կարծում եմ, որ «2 Աստղ» շոուի հիմնական նշանակությունն ու օգուտն էն էր, որ որոշ կատարողներ զգացին, հասկացան, որ իրենք կարող են նաև հետաքրքիր երգել։ Թե չէ միշտ հայկական էստրադային բնորոշ նույն ձանձրալի երգերն են երգում։
Օրինակ Սիրուշոն շատ պրոֆեսիոնալ է՝ կատարողական բարձր վարպետություն ունի, բայց սովորաբար ստանդարտ երգեր է երգում։ Իսկ էս հաղորդման ընթացքում ահագին ոգեվորվել էր ու հետաքրքիր էր կատարում։
Ու հենց բազմազանության, գունեղության ու համարձակության առումով էլ, ամենալավն իմ կարծիքով Արամն ու Շպրոտն էին ու ամենաշատն էին արժանի հաղթանակի։ Չնայած Նունե-Ավո և Սիրուշո-Ավետ զույգերն էլ լավն էին։
Էմմին ու Ֆելիքսը հասարակ էին,
Անի Քրիստին շատ ցածր մակարդակի, ֆալշերով էր երգում, ձայնը չէր հերիքում, իսկ Գիլոյանն ապրի, իրան շատ լավ դրսևորեց ու իրանց զույգը Գիլոյանի շնորհիվ այդքան հաջողությունների հասավ։
Հ. Գ.
Էս բորոր ասածներս բնականաբար իմ անձնական սուբյեկտիվ ու համեստ կարծիքն էր ու մասնակիցներից ոչ մեկին էլ չեմ ուզել վիրավորել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
SMS-ՆԵՐ ԵՆ «ԼՑՈՆՎԵԼ»
«Երկու աստղ» հեռուստանախագծի ժամանակ Սիրուշո-Ավետ Բարսեղյան զույգի օգտին մեկ գիշերում ավելի քանի 4000 sms է ուղարկվել:
Արդեն ավանդույթ է դարձել արտերկրյա հեռուստաընկերությունների տարբեր նախագծերի՝ հայաստանյան որեւէ TV-ում իրականացնելը: Այս անգամ խոսքը Հանրային հեռուստատեսության «Երկու աստղ» մրցութային նախագծի մասին է, որն ավարտվեց օրերս: Նախագծի հաղթողը միանշանակ Շպռօտ-Արամ MP3 զույգն է, որը իսկապես ցուցադրեց բարձրակարգ շոու: Եզրափակիչ անցած 4 զույգերից մյուս 3-ը հետեւյալ դասավորությամբ էին միմյանց հաջորդում՝ Սիրուշո-Ավետ Բարսեղյան, Էմմի- Ֆելիքս Խաչատրյան, Նունե Եսայան-Ավո Խալաթյան:
Մասնագետների պնդմամբ՝ «Երկու աստղի» «հայտնագործությունը» երգչուհի Արմինկայի պատասխանն էր հաղորդավարուհու հարցին, թե ի՞նչ երեք պայման է անհրաժեշտ աստղ դառնալու համար. «Առաջին պայմանն այն է, որ մարդ մի քիչ երգել իմանա...»: «Հավանաբար՝ Արմինկան սեփական փորձից էր ասում»,- մեզ հետ զրույցում ասաց երաժշտագետներից մեկը, նկատի ունենալով այն, որ Արմինկայի «չերգիչ» գործընկերը՝ դերասան Խորեն Լեւոնյանը, ավելի լավ էր երգում, քան պրոֆեսիոնալ երգչուհին: «Երկու աստղը» ցույց տվեց մեր աստղերի երգչական որակն ու մակարդակը: Շոու-բիզնեսի հայտնի դեմքերից մեկը, որի անունը հասկանալի պատճառով չենք հրապարակում, հայտնեց, որ նախագծի մասնակիցներից միայն երկուսը՝ մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը երաժշտական կրթություն չունեին: Մյուս «չերգիչների» պարագայում, ինչպես նրանց ներկայացնում էին նախագծում, դա այդպես չէր: Ավո Խալաթյանը ժամանակին երաժշտական կամերային թատրոնում կատարել է Քվազիմոդոյի դերերգը՝ ճանաչված մյուզիքլում, դերասան Հովհաննես Բաբախանյանն ավարտել է պետկոնսերվատորիայի վոկալ բաժինը, Ֆելիքս Խաչատրյանն ու Ավետ Բարսեղյանն էլ մինչ Երգի պետական թատրոնում լրագրողի մասնագիտության մեջ հմտանալը, սովորել են նույն թատրոնի երաժշտական բաժնում: Էլ չխոսենք դերասան Աշոտ Ղազարյանի մասին, որի՝ ժամանակին կատարված հայ կոմպոզիտորների (Արամ Սաթյան, Կոնստանտին Պետրոսյան եւ այլն) երգերի ձայնագրությունները գեղխորհրդի կողմից են ընդունվել Հանրային ռադիոյի ֆոնդ: Շատերին վրդովեցրել է նախագծի ընթացքում ժյուրիի փոփոխությունն ու համալրումը անտեղյակներով: Օրինակ, հաղորդավար Գոհար Գասպարյանը անընդհատ շեշտում էր, թե ինքը մասնագետ չէ եւ աստղերը թող ներեն, եթե իր գնահատականը վիրավորի որեւէ մեկին: Ի տարբերություն վերջինիս, նորմալ է ընդունվել «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանի ներկայությունը, եւ հատկապես պրոֆեսիոնալներ՝ երգչուհի Ռաիսա Մկրտչյանի եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի մասնակցությունը ժյուրիի կազմում: Ափսոս, բացակայում էին պրոդյուսերական կենտրոնների ներկայացուցիչները:
Մի տհաճ երեւույթի մասին էլ մեզ հայտնեց նախագծին մոտ կանգնած մեր աղբյուրը: Բանն այն է, որ «Առավոտը», մինչ sms-ների արդյունքում հաղթողի անունը հրապարակելը, լուր էր տպագրել այն մասին, որ, հավանաբար, հաղթող կճանաչվի Նունե Եսայան-Ավո Խալաթյան զույգը, ինչին կողմ էին նաեւ նախագծի եզրափակիչում հայտնված նրանց գործընկերները: Վերջիններս ուզում էին ականատես լինել այս զույգի հարսանիքին՝ եթերում: Մանավանդ Նունեն հայտարարել էր, որ դա կլինի իրենց հաղթանակի դեպքում:
«SMS քվեարկությունը ավարտվել է ոչ թե հունիսի 14-ին, ժամը 14-ին, այլ 14.10-ին: Քվեարկությանը կարելի էր հետեւել www.armtv.
com ինտերնետային կայքում: Հունիսի 13-ին, ժամը 20-ի սահմաններում պատկերը եղել է հետեւյալը. Շպռօտ-MP3 Արամ՝ 12.015 ձայն, Էմմի-Ֆ. Խաչատրյան՝ 6987, Սիրուշո-Ավետ Բարսեղյան՝ 4020, Նունե Եսայան-Ավո Խալաթյան՝ 3200, իսկ ընդամենը մեկ գիշեր հետո՝ ամսի 14-ին, ժամը 12.15-ի դրությամբ, ձայները եղել են համապատասխանաբար՝ 15470, 7729, 8571 եւ 4020: Նույն օրը, 13.45-ի դրությամբ, պատկերը հետեւյալն էր՝ 15727, 7891, 8788 եւ 4047: Իսկ արդեն ժամը 14.10-ին վերջնական արդյունքում ձայները եղել են՝ 15760, 7916, 8886 եւ 4051»,- նկատեց մեր աղբյուրը: Նրա պնդմամբ, ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Սիրուշո-Ավետ Բարսեղյան զույգին ուղարկվել է ավելի քան 4000 sms. «ի՞նչ իմաստ ուներ sms-ների նման «նկարչությունը», եթե թիվ «նկարողը» մեկ շաբաթ ժամանակ ուներ իր նախընտրած զույգին անհրաժեշտ ձայներով ապահովելու համար»: Մեր աղբյուրի պնդմամբ, sms-ների նման «լցոնումը» չեն ողջունել Հ1-ի գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանն ու ՀՀՌԸԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը, իրավացիորեն գտնելով, որ երեւույթը բարոյական չէ նման մեծ հեռուստալսարան ունեցող նախագծի համար:
Առավոտ օրաթերթ
Այսօր մեկնարկելու է 2 աստղ նախագծի երկրորդ եթերաշրջանը:
Սակայն այնքան միեւնույն է...
Ժողովուրդ էս 3–րդ 2 աստղը կարծես 2–րդ ԱԼՄ–ն լինի։ Ում ասես չեմ բերել լցրել։ ԼՕԼ
անմակարդակություն ա։
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Էս քվեառկությունը պտի շուտվանից փակված լներ ոնց որ, սաղին քվեարկել եմ թող իրանց լավ զգան մանավանդ Սիռուշըչնայած էս հաղորդումը իմ տոռմուզնա , ու ամենադաժանը էն ա ,որ ԱԼՄ-ով էլ չի հանրայինովա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ