User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Էստրադա

  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էստրադա

    Եվս մի թեմա երաժշտության մասին։ Ուզում եմ խոսենք Հայաստանում և ոչ միայն այստեղ, զարգացող էստրադային երաժշտության մասին։

    Միշտ փորձել եմ զսպել ինձ, և չվիրավորել, ոչ մի երաժշտի, մտածելով որ ես չեմ հասկանում իրենց արվեստը։ Բայց կարծում եմ, ինչքան գնում ենք, էտքան ահավոր ա դառնում վիճակը։

    Կարո՞ղ եք բացատրել ինչ է նշանակում "Թող վառվեն, վառվեն լույսերը։ Թող մարեն, մարեն հույսերը"։ Ինչքան գիտեմ լույսերի մարումն է խորհրդանշում հույսերի կորուստը։ Սակայն հնարավոր է, ինքը լրիվ ուրիշ իմաստով է ասում այդ բառերը, որոնք կարելի է հասկանալ այսպես։ Թող վառվեն լույսերը, ու դու կորցրու քո հույսերը, որ մթում իմ հետ ինչ որ բաներ կանես։ լօլ։

    Երգերը բացառապես կամ սիրո, կամ հայրենիքի մասին են։ Ուրիշ թեմա, էս աշխարհում չկա։ Ընդ որում, սերը երբեք փոխադարձ չի լինում։ "Ես սիրում, սիրում եմ քեզ, դու սիրում, սիրում ես ուրիշին։"

    Այս վիճակը ավելի լայն տարածում է գտել Հայաստանում ու Ռուսաստանում։ Իսկ Ամերիկայում, ամեն ինչ քիչ այլ է։ Նրանց մոտ մի ուրիշ հիվանդություն կա։ Ամերիկյան տեսահոլովակները, գնալով նմանվում են պոռնոգրաֆիկ ֆիլմերի։ Տղաները նայում եմ սիրուն աղջիկների համար, իսկ աղջիկները նայում են նախանձելով։

    Ի՞նչ եք կարծում, մինչև երբ է այսպես շարունակվելու։ Ի՞նչ կարելի է անել։ Գուցե ոմանց դու՞ր է գալիս այս վիճակը։

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էստրադա

    Է՜հ, ի՜նչ լավ նկարագրեցիր անդուր իրականությունը։
    Լիքը բան ունեմ ասելու, բայց հիմա խոսելու հավես չկա։ Կարծիքս հետո կհայտնեմ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էստրադա

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Եվս մի թեմա երաժշտության մասին։ Ուզում եմ խոսենք Հայաստանում և ոչ միայն այստեղ, զարգացող էստրադային երաժշտության մասին։

    Միշտ փորձել եմ զսպել ինձ, և չվիրավորել, ոչ մի երաժշտի, մտածելով որ ես չեմ հասկանում իրենց արվեստը։ Բայց կարծում եմ, ինչքան գնում ենք, էտքան ահավոր ա դառնում վիճակը։
    Լրիվ համաձայն եմ քեզ հետ, Վահե ջան: Իրոք, վիճակն ահավոր է...

    Կարո՞ղ եք բացատրել ինչ է նշանակում "Թող վառվեն, վառվեն լույսերը։ Թող մարեն, մարեն հույսերը"։ Ինչքան գիտեմ լույսերի մարումն է խորհրդանշում հույսերի կորուստը։ Սակայն հնարավոր է, ինքը լրիվ ուրիշ իմաստով է ասում այդ բառերը, որոնք կարելի է հասկանալ այսպես։ Թող վառվեն լույսերը, ու դու կորցրու քո հույսերը, որ մթում իմ հետ ինչ որ բաներ կանես։ լօլ։
    Վա՜յ, որ իմանաս, թե ե՛ս ինչքան եմ էդ երգի բառերի վրա ծիծաղել: Անընդհատ փորձում էի էդ «մարող հույսերի» համար մի արդարացում գտնել, բայց բացի հանգից, այդպես էլ ուրիշ ոչ մի խելքին մոտ արդարացում չկարողացա գտնել Բայց, ի դեպ, երեկ մի «Երիտասարդական գժոտ ամսագրում» (վրան այդպես էլ գրված է) պատահաբար այդ երգի բառերը տեսա, պարզվեց, որ խոսքը ոչ թե հույսերի մասին է, այլ հույզերի բայց նույնիսկ այդ դեպքում չէի ասի, թե այդ արտահայտությունը առանձնապես իմաստավորվում է: Ու ընդհանրապես էդ երգի, ինչպես նաև հայկական էստրադայի շատ ուրիշ երգերի տեքստը միայն հանգի վրա է հիմնված, ուրիշ բան մեջը չկա:
    Երգերը բացառապես կամ սիրո, կամ հայրենիքի մասին են։ Ուրիշ թեմա, էս աշխարհում չկա։ Ընդ որում, սերը երբեք փոխադարձ չի լինում։ "Ես սիրում, սիրում եմ քեզ, դու սիրում, սիրում ես ուրիշին։"
    Ըհը, էն էլ հայրենիքի մասին միայն վերջին տարիներին են սկսել հիշել, մինչև էդ մենակ էդ անպատասխան, «սրտաճլիկ», բայց շաբլոնությունից ու ծեծվածությունից արդեն հուզականությունը լրիվ կորցրած սերն էր...

    «Այս վիճակը ավելի լայն տարածում է գտել Հայաստանում ու Ռուսաստանում։ Իսկ Ամերիկայում, ամեն ինչ քիչ այլ է։ Նրանց մոտ մի ուրիշ հիվանդություն կա։ Ամերիկյան տեսահոլովակները, գնալով նմանվում են պոռնոգրաֆիկ ֆիլմերի։ Տղաները նայում եմ սիրուն աղջիկների համար, իսկ աղջիկները նայում են նախանձելով։»
    Ճիշտ է:

    Ի՞նչ եք կարծում, մինչև երբ է այսպես շարունակվելու։ Ի՞նչ կարելի է անել։ Գուցե ոմանց դու՞ր է գալիս այս վիճակը։
    Այո, անկասկած, ոմանց դուր է գալիս, այլապես այդպիսի երգեր չէին ստեղծվի: Եթե շարունակում են ստեղծվել, ուրեմն պահանջարկը կա, իսկ քանի դեռ կա, էլի շարունակելու են ստեղծվել.... Ու այդպիսի երգեր գրողներն ու երգողները շարունակելու են կարծել, թե իրենք շատ տաղանդավոր են, դրան համար են իրենց երգերը լսվում, դրա համար է այդպիսի երգերի պահանջարկը մեծ:

    Իսկ թե ինչ կարելի է անել դա կանխելու համար... դժվար հարց է... Ավելի ճիշտ՝ գիտեմ, թե ինչ է պետք անել, բայց թե ինչպես՝ այ այդ մեկը դժվարանում եմ ասել: Հարկավոր է ամեն գնով բարձրացնել մեր հասարակության ճաշակը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ ճաշակն էլ ընդամենը մտածելակերպի, գիտակցության մակարդակի հետևանքն է, այսինքն՝ մարդկանց գիտակցությունն է պետք փոխել, բարձրացնել, վեհացնել, պարզունակությունից, առօրեականությունից ու ցածր, ճղճիմ ձգտումներից ու ցանկություններից մաքրել, ավելի բարձր ու վեհ հոգեկան պահանջներ սերմանել մարդկանց մեջ: Իսկ դա շատ բարդ ու երկար ժամանակ ու ջանքեր պահանջող գործ է, բայց ոչ անհնար:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.08.2006, 10:00:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էստրադա

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Երգերը բացառապես կամ սիրո, կամ հայրենիքի մասին են։ Ուրիշ թեմա, էս աշխարհում չկա։ Ընդ որում, սերը երբեք փոխադարձ չի լինում։ "Ես սիրում, սիրում եմ քեզ, դու սիրում, սիրում ես ուրիշին։"
    Ընդ որում այդ ոչ փոխադարձ «սերը» միշտ պահանջող ու էգոիստ է. «Արի մոտս, թե չէ կմեռնեմ» տիպի։ Չէ, չեմ հասկանում ես տենց սերը։
    Կամ էլ ուռած-փքած խոսքերի անբովանդակ մի շարան է լինում, որոնք եթե որպես տեքստ կարդաս, ոչ մի իմաստ չեն պարունակում։ Հենց նոր «Մեր սիրած երգերի բառերը» թեմայում տենց երգերի բառեր էի կարդում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էստրադա

    Հիմա խոսեմ էստրադայում առկա այս տխուր իրավիճակի պատճառների մասին։
    Սկզբում խոսենք հայկական էստրադային բնորոշ գծերի մասին, հետո կանցնենք համաշխարհային երաժշտությանը։
    Կարծում եմ, որ չեք ժխտի, որ մեր էստրադայի երգիչներին հիմնականում լավ ձայնն ու մասնագիտական առումով կատարողական վարպետությունը չի, որ պակասում է։ Իսկ ի՞նչն է պակասում։ Կարծում եմ, որ առաջին հերթին յուրօրինակությունն ու անհատականությունը։ Բոլորը կարծես նույնը լինեն։ Կարծես նույն գործարանի հերթական արտադրանքը լինեն։ Միշտ նմանակում են։ Բայց հայտնի է, որ ցանկացած նմանակում, պատճեն միշտ օրիգինալից վատն է լինում։ Իսկ այս դեպքում, երբ օրիգինալը արտասահմանյան էստրադան է ու տեղից էլ մի բան չի, ապա պարզ է, թե դրա պրիմիտիվ նմանակումն ինչ պիտի լինի

    Մի դեպքում փորձում են նմանակել արտասահմանյան էստրադան, մյուս դեպքում՝ հայկական ազգային երգերը։ Չեն փորձում զարգացնել, կատարելագործել ազգային երաժշտությունը։ Ուղղակի կրկնում, նմանակում են առանց հասկանալու էությունը։ Մաքսիմում փորձում են ժամանակակից արտաքին տեսք տալ։ Բայց այս դեպքում էլ ուղղակի ազգայինը մեխանիկորեն ծռմռելով նմանացնում են արտասահմանյանին։ Չկա ազգայինի ու ժամանակակից երաժշտության սինթեզ, որի արդյունքում ծնվում է մի նոր գեղեցիկ բան։

    Հ. գ.
    Ասածս ընդհանուր բնորոշում էր, ու բարեբախտաբար կան նաև համընդհանուր մոխրագույնից տարբերովող հազվադեպ բացառություններ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էստրադա

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Չկա ազգայինի ու ժամանակակից երաժշտության սինթեզ, որի արդյունքում ծնվում է մի նոր գեղեցիկ բան։
    համաձայն եմ :

    ---

    Չկա ոչ մի որակյալ ինչ որ երգ , որ լսելուց ոչ թե ծիծաղես, այլ գոնե ոչ տհաճ դեմքի արտահայտություն առաջանա դեմքիդ: Հայերի մոտ ոչ մի ձև չի ստացվում դա : Երևի միակ բացառությունը իմ համառ Վարդուհի Վարդանյանի "Հայրենիք" երգն ա , որ լսելուց ոչ մի վատ բան չմտածեցի :

    Իսկ ինչ վերաբերվում է ամերիկյան երգերին ... դրանք ոչ երգ են , ոչ էլ տեսահոլովակ ... աղջիկների բարեմասնությունների ցուցահանդես ... ուրիշ ոչինչ ....

  7. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Re. Էստրադա

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Չկա ազգայինի ու ժամանակակից երաժշտության սինթեզ, որի արդյունքում ծնվում է մի նոր գեղեցիկ բան։
    Դու զզվելի չար պինգվին ես, էլ չմտնես մանկապարտեզ:
    Իսկ դու չե՞ս լսել ֆոլկ ռոք երաժշտույթան այնպիսի ներկայացուցիչների մասին ինչպիսիք են Jethro Tull, Blackmores Night, Fintroll խմբերը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էստրադա

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից
    Դու զզվելի չար պինգվին ես, էլ չմտնես մանկապարտեզ:
    Իսկ դու չե՞ս լսել ֆոլկ ռոք երաժշտույթան այնպիսի ներկայացուցիչների մասին ինչպիսիք են Jethro Tull, Blackmores Night, Fintroll խմբերը:
    Անպատեհ հումորներով համեմված անկապ գրառում անելուց առաջ լավ կանեիր ավելի ուշադիր կարդայիր գրածս։
    Նախ, խոսքը գնում էր բացառապես հայկական էստրադայի մասին։
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Սկզբում խոսենք հայկական էստրադային բնորոշ գծերի մասին, հետո կանցնենք համաշխարհային երաժշտությանը…
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    …Մի դեպքում փորձում են նմանակել արտասահմանյան էստրադան, մյուս դեպքում՝ հայկական ազգային երգերը։ Չեն փորձում զարգացնել, կատարելագործել ազգային երաժշտությունը։ Ուղղակի կրկնում, նմանակում են առանց հասկանալու էությունը։ Մաքսիմում փորձում են ժամանակակից արտաքին տեսք տալ։ Բայց այս դեպքում էլ ուղղակի ազգայինը մեխանիկորեն ծռմռելով նմանացնում են արտասահմանյանին։ Չկա ազգայինի ու ժամանակակից երաժշտության սինթեզ, որի արդյունքում ծնվում է մի նոր գեղեցիկ բան։
    Երկրորդ, հաշվի առ նաև էս գրածս։
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Հ. գ.
    Ասածս ընդհանուր բնորոշում էր, ու բարեբախտաբար կան նաև համընդհանուր մոխրագույնից տարբերովող հազվադեպ բացառություններ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էստրադա

    Հայկական էստրադան ինձ դուր չի գալիս...բայց չեմ կարող չառանձնացնել Mister X-ին...
    ինքն ունի հզոր ձայն... իր երգերը (թեկուզև մեծ մասը արտասահմայանի հայերեն տարբերակ) շատ լավն են... Ու, բացի այդ, չեմ կարող ասել, որ ճանաչում եմ նրաՆ, բայց իմ կարծիքով հրաշալի մարդ է...
    Նրա երգերի մեջ չեմ նկատել այն անիմաստությունը, որով համակված են մեր գրեթե բոլոր էստրադային երգերը....
    չեմ կարող չառանձնացնել նաև Շուշան Պետրոսյանին...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական էստրադա
    Հեղինակ՝ armenianhackers[info], բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 15.03.2011, 12:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •