Շնորհավոր և երախտագիտությունս Ակումբին կյանքիս վերջին 15 տարիների մասը կազմելու համար։ Ափսոս, որ թե ես և թե ուրիշները ակտիվ չենք, իսկ շատ սիրելի ակումբցիներ ուղղակի հեռացել են, բայց միևնույն է, Ակումբի, որպես ապահով թիկունքի զգացումը դեռևս հաստատ կա, և շատ կարևոր է դա։ 15 տարվա մեջ հանդիպել եմ 5 ակումբցիների. Այվի, Տեսիլք, Լուսաբեր, Դավիթ և Մեֆ։ Շատ ջերմ տպավորություն եմ ստացել բոլորից։ Երջանիկ կլինեի այլոց հետ նույպես հանդիպել։ Այդ հնարավորությունը կա ապրիլին, քանի որ լինելու եմ Երևանում։ Եթե կան նրանք, ովքեր նույնպես կուզենային հանդիպել, եկեք պայմանավորվենք։
Էջանիշներ