Հրավիրում եմ ցանկացողներին քննարկման կապված Աստծո գոյության հետ, հետքրքիր է լսել տարբեր մարդկանց տեսակետները այս անչափ կարևոր թեմայի շուրջ
Հրավիրում եմ ցանկացողներին քննարկման կապված Աստծո գոյության հետ, հետքրքիր է լսել տարբեր մարդկանց տեսակետները այս անչափ կարևոր թեմայի շուրջ
Arjo (30.01.2021)
Աստծու գոյության որևէ գիտականորեն հիմնավորված ապացույցի դեպքում պատրաստ եմ առանց քննարկման ընդունել![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գիտականորեն հնարավոր չէ ոչ հաստատել և ոչ էլ հերքել Աստծո գոյությունը
Arjo (30.01.2021)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Freeman (29.01.2021)
Գիտականորեն չեմ կարող ապացուցել բնականաբար, բայց կարող եմ տրամաբանական ««փաստարկներ»»բերել ի օգուտ Արարչի գոյության
1. Տիեզերքում առկա է նաև ճշգրիտ կարգավորվածություն, որը մեր կյանքի գոյության համար շատ կարևոր է: Ինչու եք բացառում, որ ճշգրիտ կարգավորվածության գաղափարը, կարող է լիարժեք տեղ թողնել Աստծո գոյության համար: Ավելի տրամաբանական է կարծել, որ ճշգրիտ կարգավորվածությունը մեր տիեզերքում առկա, սա կույր պատահականությունների և մի շարք բարեբախտությունների արյդունք է, թե Արարչի ձեռքի գործն է ով նախօորոք կանոնակարգել է ճշգրիտ կարգավորվածությամբ մեր տիեզերքը, որպեսզի այն մեր՝ բանական էակներիս գոյության համար նպաստավոր միջավայր լինի:
2.Մեր Տիեզերքում առկա են բազմաթիվ հրաշալի գործող օրենքներ: Ինչու եք բացառում, որ եթե կա օրենքներ, ապա կա չի կարող լինել նաև օրենսդիր, ով ստեղծել է այդ օրենքները և կառավարում է տիեզերքը: Երբ դուք ձեր շուրջը տեսնում եք հրաշալի օրենքներով գործող տեխնիկաներ, ինչ-որ մեխաիզմներ, ինչու չեք մտածում, և ձեր խելքին մոտ չի լինում մտածել, որ դա ոչ թե բանական էակի ձեռքի գործն է, այլ <<կույր պատահականությունների>>: Իհարկե աթեիստները կասեն, մարդու ստեղծած տեխնիկաները դրանք այլ կառուցվածք ունեն, իսկ տիեզերքի կառուցվածը և գործող օրենքները, դրանք լրիվ այլ կատեգորիայի են պատկանում և տեղին չէ համեմատություններ անելը: Իհարկե ճիշտ են աթեիստները այստեղ, միանշանակ տիեզերքում գործղ օրենքները և մարդու ստեղծած մի շարք տեխնիկաներ, մեխանիզմներ, որոնք ղեկավարվում են մարդու կողմից ստեղծված որոշակի օրենքներով, իրարից տարբերվում են էականորեն: Բայց հարցը այստեղ այլ բանի մեջ է: Կարելի է ասել ցանկած բանի մեջ երբ տեսնում ենք գործող օրենքներ, մեզ մոտ տրամաբանական հարց է առաջ գալիս օրենսդիրի մասին: Եվ այդ ամենի մեջ կարող ենք ընդգրկել նաև մեր տիեզերքը և նրանում առկա օրենքները, որտեղ այս զարմանահրաշ օրենքներին նայելով, կարող ենք հարց բարձրացնել նաև օրենսդիրի մասին, այսինքն այն մեկի, ով ստեղծել է այս օրենքները և կառավարում է մեր տիեզերքը: Եվ սա բնավ անտրամաբանական հարցադրում չի կարող լինել:
Ուզում եմ մեջբերել աշխարհահռչակ գրող Ք.Ս. Լյուիսն (1898-1963) ով հետաքրքիր միտք է արտահայտել գիտության հետ կապված և ժամանակին գիտնականների գիտությամբ զբաղվելու հարցի շուրջ: «Մարդիկ դարձան գիտնական, որովհետև սկսեցին ակնկալել օրենքի գոյությունը բնության ներսում, իսկ սկսեցին ակնկալել օրենքի գոյությունը բնության ներսում, երբ հավատացին Օրենսդրին»։
Մեր Տիեզերքում կա բավականին ճշգրիտ կանոնակարգվածություն կյանքի գոյության համար նպատաստավոր: Գործում են հրաշալի դրված օրենքներ և մեխանիզմներ այսպես ասած, որոնց մեծ մասի փոքր-ինչ փոփոխություն կհանգեցնի այն բանին, որ կյանքը անհնար կդառնա: <<Ճշգրիտ կանոնակարգվածությունը>> նաև ընդունում են աթեիստները, բայց իհարկե ճշգրիտ կանոնակարգվածության բացատրությունը փորձում են գտնել ԲԱԶՄԱՏԻԵԶԵՐՔԻ գաղափարը առաջ քաշելով: ՄԵր տիեզերքում կարելի է գտնել դիզայներական հետքեր, և ապշեցուցիչ բարդ կառուցվածք ունեցող մարմիններ և հրաշալի գործող օրենքներ մեր կյանքի գոյության համար շատ կարևոր:
Եթե կա օրենքներ, ապա տրամաբանական է կարծել, որ կա Օրենսդիր, ով տվել է այդ օրենքները: Եվ այս միտքը կարծում եմ հակատրամաբանական և տափակ միտք չէ:
Եթե կա դիզայներական հետքեր, ապա տրամաբանական է կարծել, որ որ կա Դիզայներ, ով դրել է այդ դիզայնը:
Եթե կա ապշեցուցիչ բարդ կառուցվածք մեր տիեզերքում գործող, ապա տրամաբանական է եզրակացնել, որ կա Արարիչ ով ստեղծել է այդ ապշեցուցիչ բարդ կառուցվածք հանդիսացող <<երևույթները>>:
Եթե կա <<ճշգրիտ կանոնակարգվածություն>>մեր տիեզերքում գործող, ապա այստեղ ևս տրամաբանական է մտածել կանոնակարգողի մասին, ով կանոնակարգել է և ճիշտ դասավորություն տվել:
ԱՅս արտահայտվածս մտքերը բնավ ինձ համար հակատրամաբանական չէ, այնպես ինչպես որ հակատրամաբանական չէ այն միտքը որ ավտոմեքնենան նախագծված լինելով ունի նախագծող կամ ավտոմեքենայի դիզայներական պատկերը տեսնելիս, հստակոր են մտածում ենք այստեղ դիզայների մասին:
Ուղեղի նախագծված լինելու գաղափարը
Փաստն այն է, որ զարմանալիորեն մեր ուղեղը չնայած իր ունեցած այսպես ասած որոշ <<թերություններին>>, ունի շրջապատող աշխարհը ճանաչելու կարողությունը, պոտեցյալը: Մենք ապրում են 21-րդ դարում, և հարկ է նշել, որ գիտության հետևում հրեշտակներ չեն կագնած, այլ մարդիկ: ԵՎ ինչպիսի առաջընթաց որ գրանցվել է գիտության մեջ, դա եղել է մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց մտավոր կարողություններին վստահելով են զբաղվել գիտությամբ և կատարել մի շարք հայտնագործություններ զարմանահրաշ: Մարդիկ տեսանելի շրջապատող աշխարհը ուսումնասիրելուց բացի նաև սկսել են ուսումնասիրել ՏԻԵԶԵՐՔԸ անհուն և վիթխարի, որը մի տեսակ ակնածանք է ներշնչում: Եվ ոչ թե ինչ-որ հրեշտակներ, այլ մարդիկ են գնացել և հասել Արարչագործության պահը, որ մեր Տիեզերքը հավերժական անցյալում հավերժ գոյություն չի ունեցել և ՍԿԻԶԲ ունի: Խնդրում եմ մի պահ պատկերացրեք 70-80 տարվա միջին կյանքի տևողություն ունեցող մարդ արարածը զբաղվելով գիտությամբ հասել է այնպիսի ահռելի հաջողությունների, որ ուսումնասիրլեով տիեզերքը հասկացել և եկել է այն եզրակացության, որ մեր Տիեզերքը սկիզբ ունի և այդ սկիզբը եղել է մոտավորապես 13-14 միլիարդ տարի առաջ: 70-80 տարի ապրող մարդ արարածը խոսում է անցյալի մասին և այն էլ սարսափելի մեծ թիվ հանդիսացող թվերից է խոսում և այն էլ գիտության այսպես ասած դաշտում: Մի շարք հրաշալի կատարված բացահայտումները մեր շրջապատող աշխարհի և տիեզերքի հետ կապված, վկայում են շատ հստակ կերպով այն մասին, որ մենք իսկապես ունենք համապատասխան կարողությունները մտավոր, շրջապատող աշխարհը ուսումնասիրելու, ճանաչելու և բացահայտելու համար: Եվ մեր տիզերքը իր հրաշալի և զարմանահրաշ բարդ կազմությամբ ունի այնպիսի կառուցվածք, որը մարդ արարածի ունեցած մտավոր կարողությունների <<կառուցվածքին>> ներդաշնակ է այն առումով, որ որ տիեզերքը իսկապես ըմբռնելի է մեր մտավոր կարողությունների համար: Այստեղ ավելի շուտ ավելի տրամաբանական է մեր ուղեղի նախագված լինելու գաղափարը այնպես, որ մենք կարողանանք ճանաչել ՕԲՅԵԿՏԻՎ աշխարհը մեզ շրջապատող,քան այն որ մեր ուղեղը նախագված չէ և Արարիչ չկա, և մեր ուղեղն էլ հատուկ նպատակով այնպես կառուցված չէ, որ մենք կարողանանք ուսումնասիրել և ճանաչել մեզ շրջապատող այդ ՕԲՅԵԿՏԻՎ աշխարհը: Եթե անկեղծ կոնկրետ ինձ համար ավելի տրամաբանական է լինել Թեիստ այս ամենից ելնելով, քան աթեիստ: Ես այդքան հավատ չունեմ այս առումով, որ հավատամ կույր պատահականություն կոչեցյալ <<Աստվածին>> և միևնույն ժամանակ դրանից այսպես ասած <<բխող> մեր հիասքանչ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ: Հիմա մի փոքրի անրադարձ կատարենք Տիեզերքին, օգտվելով մեր նախագված <<ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ և ՄՏԱՎՈՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ>>:
Arjo (30.01.2021)
1.Տիեզերքի ընդարձակման արագությունը`
Եթե այն լիներ ավելին-ապա չէին կազմավորվի գալակտիկաներ: Եթե տիեզերքը մեկ տրիլիոներորդական մաս ավելի արագ ընդարձակվեր, ապա ներկայումս տիեզերքի բոլոր նյութերը ցրիվ եղած կլինեին:
Եթե այն լիներ պակաս— ապա Տիեզերքը կենթարկվեր կոլապսի, իր իսկ սկբզնավորման ժամանակ: եթե այն մեկ տրիլիոներորդական մաս 1/100.000.000.000.000.000 ավելի դանդաղ կատարվեր, այդ դեպքում ձգողական ուժերը տիեզերքի գոյության մոտավորապես առաջին մեկ միլիարդ տարվա ընթացքում կստիպեին նրան սեղմվել:
Ֆիզիկոս Պոլ Դեյվիսը գրում է . <<Հարցը, որը ծագում է կայանում է նրանում, ինչպես է ճշգրիտ հաշվարկվել ընդարձակման արագությունը, որ այն գտնվել է ուղիղ այն սահմանին, որը բաժանում է երկու արհավիրքները:Տիեզերքի պայթման ուժը անհավանական ճգրտությամբ համապատասխանում է իր ձգողականության ուժին: Մեծ Պայթյունը, ըստ էության չի հանդիսանում հին արհավիրք, այլ հանդիսանում է անհավանական ճշգրիտ հաշվարկված ուժի պայթյուն>>:
2. 1) ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Եթե այն լիներ ավելին- ապա էլեկտրոնները չէին անջատվի ատոմի միջուկից, որի դեպքում ոչ մի քիմիական ռեակցիա տեղի չէր ունենա:
Եթե այն լիներ պակաս — ապա էլեկտրոնները չէին պահպանվի ատոմի միջուկի շուրջը: Հետևաբար ատոմներն էլ չէին իրենց հերթին չէին կարողանա միավորվել մոլեկուլներ կազմելու համար:
2) ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Եթե այն լիներ ավելին-ապա աստղերը կսպառեին իրենց վառելիքը արագորեն և երկարակյաց աստղեր չէին լինի:
Եթե այն լիներ պակաս-ապա աստղերն ավելի փոքր կլինեին, և ձգողականության ազդեցությամբ նրանց ներսում առաջացած ճնշումը չէր կարող ջերմությունը բարձրացնել ատոմային փոխազդեցությունների համար անհրաժեշտ ջերմաստիճանի հետևաբար աստղերը կլինեյին սառը և ծանր տարրեր չէին առաջանա:
3) ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ
Եթե այն լիներ ավելին-ապա գոյություն չէին ունենա աստղեր, որոնք Արեգակի զանգվածի 1.4 անգամ պակաս են:
Եթե այն լիներ պակաս-ապա գոյություն կունենային միայն աստղեր, որոնց զանգվածը կլիներ Արեգակի զանգվածից 0.8 անգամ պակաս, որպես հետևանք կբացակայեր ծանր տարրերը:
4) ՈՒԺԵՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՂԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Եթե այն լիներ ավելին,- Ատոմի միջուկում պրոտոններն ու Նեյտրոնները դեպի իրար ձգող ուժեղ փոխազդեցությունը 0.3%-ով ավելի հզոր լինի, գոյություն կունենային միայն ծանր տարրերը, իսկ ջրածին գոյություն չէր ունենա, որ դեպքում էլ Արեգակը վառելանյութ չէր ունենա անհրաժեշտ էներգիա անջատելու համար:
Եթե այն լիներ պակաս,- եթե այս փոխազդեցությունը գեթ 2%-ով ավելի թույլ լիներ, ապա ջրածինից բացի այլ տարր գոյություն չէր ունենա:
5) ԹՈՒՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈԽԱԶԴՑՈՒԹՅՈՒՆ
Եթե այն լիներ ավելին,-ապա մեծ պայթյունի ժամանակ ջրածինը կվերածվեր հելիումի, հետևաբար այրման ժամանակ կառաջանար բավական շատ ծանր տարրեր:
Եթե այն լիներ պակաս— ապա Մեծ պայթյունի ժամանակ կառաջանար քիչ քանակությամբ հելիում և որպես հետևանք ծանր տարրերի քանակությունը կլիներ ոչ բավարար:
6) ԷԼԵԿՏՐՈՆԻ ԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՏՈՆԻ ԶԱՆԳՎԱԾԻՆ
Եթե այն լիներ ավելին— քիմիական կապերը կլինեյին բավական թույլ
Եթե այն լիներ պակաս— քիմիական կապերը կլինեյին բավական թույլ
ինչ խոսք տոնկայա նաստռոիկայի հետ կապված կան որոշ բանեոր որոնք ևս կարելի է թվել, և առհասարակ Տիեզերքում առկա տոնկայա նաստռոիկան անգամ խոստովանում են ականավոր աստղագետները, Ստիվեն Հոքինգ, Ֆրեդ Հոյլ, Մարտին Ռիս, Ստիվեն Վայնբերգ, Պոլ Դեյվիս, Պենրոուզ և այլ հայնտի լուրջ գիտնականներ, որոնց մի մասը աթեիստ է կամ ագնոստիկ, մի մասը թեիստ, որոշները պանթեիստ կամ դեիստական Աստծո հավատացող և այլն
Arjo (30.01.2021)
ԴՆթ
Դնթ-ի զարմանահրաշ բարդ կառուցվածքը, իր մեջ առկա ճշգրիտ կարգավորվածությունը, իր մեջ պարունակելի հսկայական քանակի ինֆորմացիայի առկայությունը ևս կարող են տրամաբանական փաստարկ համարվել ի օգուտ Աստծո գոյության: Եթե առկա է Դնթ-ի մեջ բավականին բարդ կառուցվածք, ճշգրիտ կարգավորվածություն, ապա ինչու խելամիտ չէ ենթադրել, որ այդ ամենը Արարչագործության արդյունք է: Դնթ-ի մեջ առկա է նաև հսկայական քանակի ինֆորմացիա: Այս ինֆորմացիան խոսում է ավելի շուտ այս ամենի հետևում կանգնած Բանականության գոյության օգտին, ով ունի ինելեկտուալ կարողություններ: Ցանկացած պարագայում, երբ մենք տեսնում ենք ցանկացած տեղ ինֆորմացիայի առկայություն, անգամ այն դեպքում, երբ մենք գլուխ չենք հանում, թե ինչ է նշանակում այդ ինֆորմացիան, ինչ միտք է գրի առնված, միևնույնն է տեսնելով այդ ինֆորմացիան, մտածում ենք որ այս ամենի հետևում կանգնած է բանականության տեր մեկը: Նույն կերպ մեր Դնթ-ում առկա ինֆորմացիայի հետ կապված ինչու տրամաբանական չէ ենթադրել, որ այս ամենի հետևում կանգնած է Բանականության տեր մեկը, ով մեր Արարիչն է:
Տիեզերքի սկիզբ ունենալը
Տիեզերքը սկիզբ ունի, սա նշանակում է, որ հավերժորեն գոյություն չի ունեցել: Եղել է պահ, երբ չի եղել ժամանակը, մատերիան, տարածությունը: Գիտենք, որ ցանկացած բան, ինչն իր գոյություն ունենալու մեջ ունի սկիզբ, ապա պետք է ունենա պատճառ այդ դեպքում: Մեր տիեզերքը ունի սկիզբ: Սա նշանակում է, որ մեր տիեզերքը իր գոյության համար ունի պատճառ: Իսկ պատճառը պետք է լինի մեր տիեզերական տարածությունից դուրս, մատերիայի հետ կապ չունեցող, ինչպես նաև նախքան մեր տիեզերքում <<ժամանակ>> ասված հասկացության առաջ գալը, պետք է այդ պատճառը գոյություն ունենար: Տիեզերքը այս պատճառի հետևանքն է: Իսկ միթե անտրամաբանական է այն գաղափարը, որ մեր տիեզերքի պատճառը լինի հենց Աստված, ով ստեղծել է այն, մանավանդ երբ խոսում ենք տիեզերքը սկիզբ ունի, ինչպես նաև տիեզերքում կան գործող զարմանահրաշ օրենքներ, առկա է ճշգրիտ կարգավորվածություն մեր կյանքի գոյության համար էական նշանակություն ունեցող, ինչպես նաև նկատելի է տիեզերքի մեջ հարմոնիա, դիզայներական հետքեր տպավորիչ:
Arjo (30.01.2021)
Նարեկ ջան, նախ, մի հարց եմ ուզում տալ: Ի՞նչն է պատճառը, որ, թողած "Կրոն" բաժնի բազում թեմաները, դու նոր թեմա բացեցիր: Արդյո՞ք դու կարդացիր նրանք ու տեսար, որ վերջիններս չեն պատասխանում քեզ հետաքրքրող հարցերին: Թե՞ քեզ համար դա ձանձրալի էր, և դու որոշեցիր քո սեփականը բացել, և այդ պատճառով կատարեցիր մի այնպիսի հսկայական գրառում, որ շատերը նույնիսկ դժվար թե կարդան...
Ինձ թվում է, չես էլ փորձել նայել: Այնինչ, եթե նայեիր, ամենայն հավանականությամբ կկստանայիր շատ հարցերիդ պատասխանները, և արդեն քո հարցերն էլ, եթե դրանք մնային, ավելի կոնկրետ կդառնային...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Որոշակի նյութեր կարդացել եմ, բայց լրիվ չեմ հասցրել ուսումնասիրել, այո ես որոշեցի իմ սեփականը բացել, գրառումը այդքան էլ հսկայական չէ, շատ հեշտ կարդացվող գրառում է, եթե կարդացողը մի կես ժամ տրամադրի, հաստատ կկարդա ամբողջությամբ: Իսկ ինչն է խանգարում, որ այդ շատ հարցերիս պատասխանները հենց այստեղ ստանամ,,,
Arjo (30.01.2021)
Որովհետև, Նարեկ ջան, շատ հարցերիդ պատասխանները շատ ու շատ երկար են ու բազում անգամ այդ մասին խոսվել է: Եվ հենց քեզ համար էլ շատ ավելի հեշտ ու արագ կլիներ ոչ թե սպասել, որ մեկնումեկը կպատասխանի, այլ ուղղակի այդ մասին կարդալ:
Իսկ հետո արդեն, ավելի ոնկրետ բաների մասին այստեղ կարելի կլիներ խոսել... կամ հենց հին թեմաներում:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ ասել է "Կալամ", իսկ մնացածի մասին, իհարկե, կարելի է խոսել ու նույնիսկ հետաքրքիր է շատ:
Բայց եթե այդ ամենի մասին պետք է հենակետ ընդունենք Աստվածաշունչը, ուրեմն հենց ինքն Աստվածաշունչը շուտով խփելու է մեր բերանին ու ասի. սու՛ս ձեններդ կտրեք, թե չէ դժոխք եմ տանելու:
ԴՆԹ մասին կարել էր լսել կարծիքդ, օրինակ: Բայց ինչու՞ դա պետք է լինի հենց կրոնի թեմայում: Էլ չեմ ասում, կապել Աստվածաշնչի հետ՝ ամենավերջին բանի, ինչի հետ կարելի էր կապել ԴՆԹ-ն: Իսկ Աստծո հետ կարելի է կապել ցանկացած այլ թեմայում էլ, որովհետև ոչ դու ես աթեիստ ու ոչ էլ ես, ու երկուսս էլ շատ լավ գիտենք, որ նույնիսկ աթեիզմն էլ ամենասերտ կապ ունի Աստծո հետ ու չկա ուղղակի որևէ բան, ինչ Աստծո հետ կարող է կապ չունենալ:
Թե՞ սխալ եմ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Կալամ Աստվածաբանական փաստարկի մասին կարող ես դիտել այս տեսանյութը, ավելի լավ պատկերացում կազմելու մասին
https://www.youtube.com/watch?v=KEt6wM2D_Cg
Sambitbaba (30.01.2021)
Ես լինելով Քրիստոնյա Թեիստ պետք է ասեմ որ իմ հավատը կույր պատահականության դաշտում չի գտնվում և չեմ հավատում զուտ հավատալու համար հարգելիս : Փաստն այն է, որ մեր տիեզերքը սկիզբ ունի, և չի եղել ինչպես նշեցինք մի քանի միտք առաջ հավերժական անցյալում հավերժորեն: Եղել է ժամանակ, որ չի եղել ոչ մատերիան(նյութը), ոչ տարածությունը,և ոչ էլ ժամանակ ասվածը: Չի եղել նաև մեր տիեզերքում գործող մի շարք օրենքները մեր կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող: Մեր տիեզերքը ունեցել է սկիզբ, և սա նշանակում է այն, որ իր սկզբի համար կամ այսպես կոչված գոյության համար ունի պատճառ, իսկ ինքը համարվում է հետևանքը այդ պատճառի: Հիմա անրադառնանք այդ պատճառին: Հարկ է նշել, որ այդ պատճառը, պետք է լինի Մեր տիեզերական տարածությունից, ժամանակից, և մատերիայից դուրս: Աստվածաշնչի մեջ ներկայացող Աստվածը միանշանակ կարող է լինել այդ պատճառը, որովհետև նա իր խոսքում մեզ ներկայանում է մեկը, ով դուրս է մեր տիեզերական տարածություն ասվածից և հոգևոր երկնքում կամ այսխես կոչված ԵՐՐՈՐԴ երկնքում է գտնվում: Ժամանակի հետ կապված ևս հակասություն չկա, քանզի ներկայանում է մեկը ով ստեղծել է ժամանակը երբ չկար ժամանակ ասվածը մեր տիեզերքում գործող և ներկայանում է այն մեկը ով հավիտենությոնից(հավերժությունից) է: Իսկ ինչ վերաբերվում է մատերիայի հետ կապված, ապա ներկայանում է մեկը ով ՀՈԳԻ Է և ոչ թե ֆիզիակաան կառուցվածք ունեցող մեկը: Հետևաբար բանվ չի հակասում այն իրողությունը, որ Աստվածաշնչի մեջ ներկայացող Աստվածը լինի պատճառը տիեզերքի և սկիզբ տվողը: Իհարկե այստեղ աթեիստները կտան իրենց շատ սիրելի հարցը, թե եթե Աստված է ստեղծել տիեզերքը, ապա Աստծուն ով է ստեղծել: Նախ նշենք, որ ինչպես գիտենք մեր տիեզերքը ունի սկիզբ և անսկիզբ չէ: Աթեիստներից շատերը նախկինում ուղղակի ասում էին Տիեզերքը հավերժորեն կա և վերջ, ինչպես և այդ թվում աշխարահռչակ փիլիսոփա աթեիստ՝ Բերտան Ռասելը: Իսկ հիմա չեն կարող աթեիսնտերը նման բան ասել: Եվ մեր տիեզերքը սկիզբ ունենալով պետք է ինչպես նշեցինք ունենա պատճառ և լինի այդ պատճառի հետևանքը: Հարկ է նաև նշել, որ ամեն դեպքում պետք է հավերժորեն ինչ-որ բան գոյություն ունենա, մեր տիեզերքը չունի այդ ամենը, բայց մեր տիեզերքից այն կողմ պետք է լինի հավերժորեն մի բան որը մշտապես եղել է: Օրինակ չի բացառվում, որ դատարկ տարածություն կա, որի մեջ գտնվում է մեր տիեզերքը և շարունակում ընդարձակվել այդ տարածության մեջ գտնվելով և այդ տարածությունը հնարավորություն է ընձեռում մեր տիեզերքին անընդմեջ ընդարձակվելու իր հաշվին: Վերցնենք մի պահ որ անհնար է որ Աստված լինի անսկիզբ: Իսկ ինչն է այդ դեպքում հավերժորեն մշտնջենավոր կերպով գոյություն ունցեղը: Դատարկ տարա՞ծքը: Եթե ասեն այո, ապա կասեմ հետևյալը, անհնար է, որ լինի հավերժորեն մշտապես գոյություն ունեցող դատարկ տարածությունը և սկիզբ չունենա: Ինձ համար ավելի տրամաբանական է անսկիզբ Արարչի գաղափարը քան, հավերժական դատարկ տարածության գաղափարը որպես անսկիզբ <<իրողութուն>>: Հետաքրքիր է հարգելի աթեիստներ, այդ ինչպես է, որ նախքան տիեզերքի սկիզբ ունենալը բացահայտելվուն, դուք մտածում էիք, որ տիեզերքը հավերժորեն պարզապես կա, ինչպես ասում էր Ռասելը և հերքում էր Աստծո գոյությունը: Այդ ինչպես է հնարավոր, որ լինի անսկիզբ տիեզերք, բայց անսկիզբ Արարչի լինելը լինի անհնար, այն էլ այն Արարչի ով կատարյալ բացարձակ արժեք է այսպես ասած: Այն որ մենք չենք տեսնում Աստծուն կամ չենք կարողանում գիտական մեթոդներով ուսումնասիրել և բացահայտել Աստծո բնակավայրը՝ Հոգևոր երկինքը, դա բնավ չի նշանակում որ չկա և գոյություն չունի այս ամենը իրականում: Բայց Աստված իր գոյության համար մեզ տվել է հստակ նշաններ, որոնք երևում են իր կատարած Արարչագործության մեջ ինչպես Սուրբ ԳԻրքն է վկայում՝
Հռոմեացիներ 1:20 Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան:
Եթե հարգելի աթեիսնտեր դուք մեզ՝ թեիստներիս ասեք որ անհնար է, որ լինի Աստված և լինի անսկիզբ, մենք էլ ձեզ կասենք հետևյալը, այդ ինչպես է հնարավոր, որ լինի հավերժորեն դատարկ տարածություն և չունենա պատճառ իր այդ դատարկ տարածությունը: Ինչպես որ Բերտրան Ռասելն է ասել տիեզերքը պարզապես կա և վերջ: Այդպես էլ ես կասեմ, որ Աստված կա և վերջ, և անսկիզբ է, ինչպես Ռասելն էր հավատում, որ իր պատկերացրած տիեզերքն է անսկիզբ:
Arjo (30.01.2021), Sambitbaba (30.01.2021)
Աստվածաշնչի մեջ ներկայացված Աստվածը կարող է լինել պատճառը Տիեզերքի, իսկ տիեզերըք իրա հետևանքը, սա ևս պետք չէ բացառել, և հետո ինչու եմ հավատում Սուրբ Գրքի մեջ ներկայացված Աստծուն, ունեմ կարճ գրված փոքրիկ նյութ, տես ստորև՝
Իսկ Կրոններից որն է ամենախելամիտ կրոնը Աստծուն ներկայացնելիս (համառոտ անարդարձ կատարեմ այս թեմայի շուրջ)
Ինչ-խոսք կան բազմաթիվ կրոններ, որոնք խոսում են Աստծո գոյության մասին և ամեն մեկը իրեն ներկայացնում է որպես միակ ճշմարիտ ճանապարհը դեպի Աստված տանող և Աստծուն ճշմարիտ կերպով ներկայացնող: Հարկ է ասել, որ չնայած այն ամենին, որ կան բազմաթիվ կրոններ, որոնք դեպի Աստված են տանում, միևնույն ժամանակ, սակայն հարկ է փաստել, որ ոչ բոլոր կրոններն են մեզ առաջնորդում դեպի միակ և իրական ճշամրիտ Աստծուն: Ես Քրիստոնյա եմ, ես հավատում եմ, որ Քրիստոնեությունն է միակ ճշմարիտ կրոնը, որը ճշմարիտ կերպով ներկայացնում է Աստծուն, նրա էությունը և ինչպիսին լինելը, բայց հավատս կույր հավատ չէ կամ պայմանավորված չէ այն ամենով, որ ծնվել եմ այնպիսի երկրում, որտեղ պետական կրոն հանդիսանում է Քրիստոնեությունը, ուստի և հետևաբար դրա համար էլ իբր Քրիստոնյա եմ: Անշուշտ չեն կարող բոլոր կրոնները միևնույն ժամանակ կապ ունենալ իրական և ճշմարիտ Աստծո հետ: Մի շարք կրոններ հակասական են իրար և իրարամերժ տարաբնույթ մոտեցումներ ունեն Աստծո էության շուրջ:
Փորձեմ անրադարձ կատարել կրոններին և սկսեմ դիցաբանությունից
Դիցաբանական աստվածություններ- բոլոր ժողովուրդների մոտ էլ կարելի է հանդիպել դիցաբանական աստվածություններին, առանց խորանալու տարբեր այդ դիցաբանությունների մեջ, հարկ է նշել, որ հստակ երևում է, որ այդ ժողովուրդների պատկերացրած Աստվածը ավելի շուտ իրենք են ստեղծել իրենց պատկերով և նմանությամբ, քան հակառակը՝ Աստված է ստեղծել իրենց իր պատկերով և նմանությամբ: Կարծում եմ այստեղ կարիք չկա խորանալու և ավելին ասելու:
Հինդուիզմը և դրա հավատալիքները
Հինդուիստների մեծամասնությունը երկրպագում է բացարձակ մեկության մեկ անձի (Բրահման), որը ներկայանում է աստվածների և աստվածուհիների անվերջ մարմնավորումների միջոցով: Այս տարբեր աստվածությունները մարմնավորվում են կուռքերի, տաճարների, գուրուների, գետերի, կենդանիների և այլնի մեջ:
Բուդդայականությունն ու դրա հավատալիքները
Բուդդայականության մեջ բացակայում է աստվածների կամ Աստծո պաշտամունքը, և դրան անծանոթ մարդիկ հաճախ կարծում են, թե բուդդայականները երկրպագում են Բուդդային, սակայն վերջինս (Սիդհարթա Գաուտամա) երբեք չի պնդել, թե ինքն աստվածություն է:
Բազմաստվածություն
Բազմաստվածության էությունը
Բազմաստվածության պարադիգմում աշխարհը ներկայացված է տարբեր աստվածների հիերարխիայի ձևով, ովքեր ունեն ավել կամ պակաս ուժ, արտաքին տեսք, որպես կանոն՝ մարդակերպ, և բնության ու հասարակության մեջ իրենց կոնկրետ կառավարման ոլորտը: Աստվածների պանթեոնն իրնենից ներկայացնում է փոխհամագործակցության բարդ համակարգ, որտեղ աստվածներն ունեն իրենց կրքերը, բնավորությունը, հարաբերությունների մեջ են մտնում միմյանց հետ և ունեն կոնկրետ ազդեցության ոլորտ: Յուրաքանչյուր աստծո գործունեության ոլորտն առանձին է: Օրինակ, Հին Հունաստանում Պոսեյդոնը ծովի աստվածն էր, Գեան՝ հողի աստվածուհին, սոցիալական ոլորտում՝ Հերմեսն առևտրի աստվածն էր և այլն: Պանթեոնը սովորաբար գլխավորում էր գերագույն աստվածը, բայց, ի տարբերություն միաստվածության, ոչ եզակին: Որպես կանոն, այդ աստվածը համարվում էր արևի աստվածը (հին եգիպտական, սլավոնական և շումերական դիցաբանություն), չնայած հանդիպում են նաև բացառություններ:
Բազմաստվածության տեսակներ
Առանձնանում են բազմաստվածության տարբեր տեսակներ.
Անիմիզմ, առարկաների շնչավորման պաշտամունք, որի աղբյուրներ են հանդիսանում հոգու և դևերի միջամտությունը
Ֆետիշիզմ, անշունչ առարկաների երկրպագություն, որոնց վերագրում են գերբնական հատկություններ
Տոտեմիզմ, մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ, բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք
Զոոլատրիա, կենդանիների պաշտամունք
Սաբեիզմ, աստղերի աստվածացման պաշտամունք, մոլորակների և այլ երկնային մարմինների՝ կապված կախարդանքի և աստղագուշակության հետ
Խթոնյան աստվածների երկրպագություն, երկրի և բնության աստվածների հանդեպ տածած պատկառանք
Նախնիների պաշտամունք, պաշտամունքը բնորոշ է բազմաստվածության հնագիտական ձևերին, որտեղ նախնիները մոգականորեն մասնակցում են սերունդների կյանքին:
Պանթեիզմ
Պանթեիզմ կամ համաստվածություն, փիլիսոփայական ուսմունք, որը «աստծուն» նույնացնում է տիեզերքի հետ, համարում է, որ բնությունը, տիեզերքը և աստվածը նույնն են, մեկը մյուսին համարժեք են։
Պանթեիզմի մեջ ներկայացող աստվածը ունի սկիզբ և անսկիզբ չէ: Ի՞նչ հիմքով եմ այս ասում. Գիտության զարմանահրաշ բացահայտումները մեզ հայտնում են այն, որ եղել է ժամանակ, որ մեր տիեզերքը չի եղել, ինչպես նաև ժամանակը, տարածությունը, մատերիան: Հետևաբար երբ չի եղել մատերիա, չի եղել պանթեիստական այս աստվածը:
Կարծում եմ, որ այստեղ թվարկված աստվածները, աստվածությունները, հստակ է, որ չեն կարող կապ ունենալ ճշմարիտ Աստծո հետ: Դժվար չէ կռահելը, որ այս ամենը շինծու և մարդկանց կողմից արհեստածին ստեղծված աստվածությունների գաղափարներ են:
Դեիզմ
Դեիզմ (լատ.՝ deus - աստված) – կրոնափիլիսոփայական ուսմունք, համաձայն որի աստված աշխարհի անդեմ սկզբնապատճառն է, որը գտնվում է աշխարհից դուրս ու չի խառնվում բնության ու հասարակության գործին: Այն արարել է աշխարհը, շարժման մեջ դրել այն ու օտարվել նրանից:
Դեիստական Աստծո գոյությունը շատերի համար տրամաբանական է, այդ թվում և որոշ գիտնականների համար: Բայց այստեղ կան հսկայական խնդիրներ այս Աստծո հետ կապված: Դեիստական Աստվածը ավելի շուտ մեզ կարող է հիշեցնել մի ծնողի, ով ծնել է իր երեխային և հետո թողել բախտի քմահաճույքին և իրեն չի հետաքրքրում իր երեխայի ճակատագիրը: Այսպիսին է դեիստական Աստվածը: Բացի սրանից, նա չի հայտնել իրեն մարդկությանը, և այստեղ մենք չենք կարող որևիցե կոնկրետ բան ասել իր էության հետ կապված: Մենք չգիտենք թե ինչպիսի բնավորության գծեր ունի այս Աստվածը, չգիտենք ամենակարող է թե ոչ, սիրում է մեզ թե ոչ, հետաքրքրված է մեր կյանքով թե ոչ, իրեն մտահոգում է մեր մոլորակում առկա չարիքի գոյությունը թե ոչ, նպատակներ ունի մարդկանց կյանքի հետ կապված թե ոչ, կանգնելու ենք իր դատավորական աթոռի առաջ, որ դատաստան տեսնի և մեզնաից յուրքանաչյուրին հատուցիր իր գործերին համարժեք թե ոչ, իր էությամբ նա կատարյալ բարիք է թե ոչ և մի շարք այլ հարցեր, որոնց պատասխանը պարզապես չկա, եթե խոսքը գնում է այս Աստծո մասին:
Եթե իսկապես մենք Արարչագործության արդյունք ենք, և մեզ ստեղծել է այն մեկը, ով Սեր է իր էությամբ, ունեցել է հզոր Արարչական ուժ, ապա տրամաբանական է կարծել, որ նա կհայտներ իրեն մարդկությանը: Ինչպես որ ծնողը, ով արարել է իր երեխային և կյանք պարգևել, և իր երեխան սիրո պտուղ է, ապա այս ծնողը իր ինքնությունը ծածուկ չի պահի իր երեխայից, չի հանձնի բախտի քմահաճույքին: Նույն կերպ էլ կարծում եմ Աստծո գոյության դեպքում, եթե նա մեզ ստեղծել է և մենք իր Սիրո պտուղն ենք, ապա տրամաբանական է եզրակացնել, որ նա մեզ որբ չէր թողնի և իր ինքնությունը կհայտներ մարդկությանը:
Կրոնների մեջ ներկայացող Աստվածը, որի գոյությունը ամենահավանականն է, կարծում եմ դա Մոնոթեիստական Աստվածն է: Իսկ Միաստվածություն համարվող հիմնական կրոններն են Աբրահամյան կրոնները՝ Հուդայականություն, Քրիստոնեություն, Մահմեդականություն:
Իսկ այս կրոններից ինչու հենց Քրիստոնեությունը, սա արդեն կապված է Հիսուս Քրիստոսի և իրեն վերաբերվող իրականացված մարգարեությունների հետ,որը իհարկե քննարկման ենթակա կարևոր թեմա է իր մեջ բովանդակում:
Arjo (30.01.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ