* * *



Այն պահին, երբ դուք հաղորդակցվում եք Վարպետի հետ, սկսում եք մահանալ:
Դա՝ դանդաղ ընթացք է: Դա այնքան է դանդաղ, որ դուք այն նույնիսկ չեք գիտակցում: Դուք սկսում եք գիտակցել դա այն ժամանակ միայն, երբ մոտենում եք տեղին, որը ես անվանում եմ չը-վերադարձի կետ՝ այնտեղից վերադառնալ դուք չեք կարող, որովհետև ձեր համարյա երեք-քառորդը մեռած է: Եթե Նույնիսկ վերադառնաք, մարդիկ կմտածեն, որ դուք ուրվակա՛ն եք: Ոչ ոք ձեզ չի ճանաչի այլևս:


* * *

Ճշմարտությունը հիսուն-հիսուն երկընտրանքը չի ճանաչում: Այն բաղկացած է մաքուր հարյուր տոկոսից: Հակառակ դեպքում այն ստից ավելի վատ է:


* * *

Եթե դուք կշեռքի մի նժարին դնեք ոչինչը և մյուսին դժոխքը, ավելի շուտ բոլոր մարդիկ կգնան դժոխք՝ ծայրահեղ դեպքում այնտեղ նրանք կարող են գտնել մի ինչ-որ ռեստորան կամ դիսկոտեկ: Հաստատ ինչ-որ բան այնտեղ կլինի, որովհետև դժոխքում են հավաքված բոլոր ամենահռչակավոր մարդիկ: Միայն մումիաները, այսպես կոչված սրբերը, որոնց մեջ արդեն չորացե՛լ են բոլոր հյութերը, ճանապարհ են ընկնում երկինք: Բոլոր ամենացայտուն դեմքերը՝ բանաստեղծները, նկարիչները, քանդակագործները, պարողները, դերասանները, երաժիշտները, - նրանք բոլորը դժոխքում են հայտնվում:
Այդ պարճառով, եթե ձեզ վիճակվել է ընտրություն կատարել դժոխքի և ոչնչի միջև, ամեն ոք, ով իր մեջ գոնե մի փոքր ինտելիգենտություն ունի, դժոխքը կընտրի, հաճույքով: Իսկ ոչի՞նչը… Դժոխքից կա հնարավորություն մի օր դուրս պրծնել, Նույնիսկ հասնել երկնքին: Իսկ ոչնչից ոչինչ չի մնա, Նույնիսկ քսերոպատճեն՝ կվերանա, կվերանա, կվերանա հավերժ: