User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ո՞նց եք դիմանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հույսով, որ 30 տարուց ավել տևող մղձավանջն ավարտվեց։
    Մի քանի տարի դեռ դժվար է լինելու քայքայված տնտեսության պատճառով, բայց դա հաղթահարելն ավելի հեշտ կլինի, ու շուտով սկսելու է տարեցտարի շատ ավելի լավ լինել, քան մինչև հիմա էր։
    Գլխավոր խնդիրը՝ չթողնել իշխանության գալ ռադիկալ, ռևանշիստական ուժերի, փակել էս մի էջը, ու սկսել բարիդրացիական հարաբերություններ զարգացնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
    Ինձ թվում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում անհնար է բարիդրացիական հարաբերությունների զարգացումը: Վիսոցկին երգում էր. Ինչքան էլ գայլին կերակրես, մեկ է, նա անտառի կողմն է նայում:
    Այս երկուսի մտքին մի բան կա միայն. քեզ հոշոտել: Իսկ դու էլ չես կարող ամբողջ կյանքդ նստել և ուրախանալ նրանով, որ նրանք տունդ խլել են:

    Մարդու բնույթն է սա:

    Մի ուրիշ հանգամանք էլ կա: Ըստ իս, այդ խնդիրը շուտով ընդհանրապես չի լինելու:
    Ինձ չի լքում զգացումը, որ տեղի է ունենում մի կատարյալ խաղացված շախմատային գամբիտ ու որ շուտով ամեն ինչ տեսանելի է դառնալու լրիվ այլ լույսի տակ:
    Համարյա համոզված եմ, որ շուտով Ադրբեջանը չի լինելու: Սրանում ես համամիտ եմ լիքը ադրբեջանցի պրոգնոզ անողների հետ, բայց ինքս այս մասին ասել եմ արդեն մի ամիս առաջ, իմ "Մուհամմեդն ու հայերը" թողարկման մեջ: Արցախը կհասնի Ռուսաստանի սահմանին ու մինչև Քուռ, Քռից այն կողմ կլինեն չորս-հինգ ավտոնոմ մարզեր (մեկը՝ Արդբեջանական կամ կովկասյան թաթարների), բոլորը Ռուսաստանի կազմի մեջ: Հետո Նախիջևանը կմիանա Հայաստանին: Հետո, հնարավոր է, նաև Արարատն ու Վանը:

    Եվ սակայն, եթե անգամ էս ամբողջ ծիածանագույնը իրականություն դառնա, մեկ է, մեր գլխավոր խնդիրները չեն լուծվելու:
    Չեն լուծվելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք բարձրացրել մեր ինքնագնահատականը: Քանի դեռ մենք մեզ չենք սիրել: Իսկ մենք մեզ չենք սիրում: Ավելին. մենք մեզ արտում ենք: Մեզանից ամաչում ենք:
    Նախ, մեզ պետք է բարձրացնել մեր ինքնագնահատականը որպես մարդու: Մենք էս մասին խոսել ենք արդեն ժամանակին, ահագին կռիվ ենք տվել "Ով է մարդն իրականում" թեմայում: Գնացեք-նայեք: Ժամանակը ցույց է տալիս, որ ես այնուհանդերձ ճիշտ էի ու ճիշտ եմ հիմա. պետք է բարձրացնել մեր միջի մարդու ինքնագնահատականը:

    Պետք է բարձրացնել մեր միջի հայի ինքնագնահատականը:
    Ճոռոմ հպարտությունն այստեղ բացարձակապես կապ չունի: Այստեղ խոսքն ավելի շուտ պատասխանատվության մասին է:
    Էս առիթով ես նույնիսկ դեվիզի պես մի բան ունեմ սարքած. "Հայ լինելը՝ հպարտություն չի, հայ լինելը՝ պատասխանատվություն է": Հիմա ժամանակ չկա, հետո, հնարավոր է, ավելի շատ խոսեմ այս մասին: Բայց յուրաքանչյուրն էլ, մի քիչ լուրջ հարցին նայելու դեպքում ինքն էլ իր եզրակացությունները կանի:

    Ու լավ կլիներ նաև վերարժեքավորել որոշ կարևոր հասկացություններ.
    Պատասխանատվություն;
    Պարտավորություն;
    Ճշմարտություն;
    Ազնվություն;
    Հավատարմություն;
    Սեր;
    Հավատ;
    Կրթություն և այլն:
    Նայել այս ամենին շատ ավելի խորն ու լրջորեն և փորձել պարզել, թե ի՞նչ կարևոր բաներ կան այս հասկացությունների մեջ, որոնք մինչը օրս հաշվի չէինք առել:

    Եվ մեր ամենամեծ խնդիրներից մեկը. վերաներմուծել մեր կյանք հոգևորը: Ոչ թե կրոնը: ՀՈԳԵՎՈՐԸ: Հիշել և ընդունել, որ հոգևորը կրոնի հետ ոչ մի կապ չունի: Վերաիմաստավորել հոգևորի գաղափարը և վերադարձնել մեր առօրեականություն: Հազարամյակների փորձը ցույց տվեց, որ առանց հոգևորի մենք ոչնչի չենք հասնում:
    Ընդ որում սա առավելապես կարևոր է հենց մեր՝ հայերիս համար, որովհետև հենց մենք ենք հոգևորի կրողն այս մոլորակի վրա: Եվ երբ վերևում ասացի, որ հայ լինելը պատասխանարվություն է, սրան էլ էր վերաբերվում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (25.11.2020), Բարեկամ (26.11.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •