Ղեկավարման գրասենյակում մի քիչ քննարկում էինք հին ու նոր մոդերատորների հարցը։
Իհարկե Ակումբում ակտիվությունն էնքան չի, որ շատ մոդերների կարիք լինի, բայց փոփոխություններն ու թարմացումն ամեն դեպքում ցանկալի է։
Թեման բացվում է նոր մոդերատորներ գտնելու նպատակով։
Եթե ցանկություն ունեք որևէ բաժնի մոդերատոր լինել, գրեք էստեղ մի փոքր տեքստով, թե որ բաժինը կուզեիք մոդերավորել, և ինչ նպատակներ, ցանկություններ ունեք՝ որպես ապագա մոդերատոր։
Կարող եք ընտրել ցանկացած բաժին՝ անկախ նրանից կան էնտեղ մոդերներ, թե ոչ։
Օրինակ՝ «Կենցաղ»-ը նոր մոդերի կարիք ունի, բայց մյուս բաժիններն էլ կարող եք ընտրել։
Սպասում ենք հետաքրքիր ու կրեատիվ առաջարկների։
Հ․ Գ․ Նմանատիպ մի քանի թեմա կա Ակումբում, բայց որոշեցի նորը բացել, որովհետև եղածները շատ հին էին։
Էջանիշներ