19
Այսպիսով, մենք քննարկեցինք
"պակասի", "արդարադատության"
Եվ "պատժի" կոնցեպտները։
Իսկ ի՞նչ կարելի է ասել
համար 7 կետի մասին,
Որը վերաբերվում է
"սեփականության" մասին հարցերին:
Մի՞թե մեզ պետք չէ
ոչ մի բան ունենալ:
Դուք կարող եք ունենալ,
ինչ որ ցանկանաք,
Բայց Բարձրզարգացած Էությունների
քաղաքակրթություններում
Չկա այնպիսի հասկացություն,
ինչ սեփականությունն է:
Իսկ ի՞նչ վատ բան կա նրանում,
որ սեփականություն ունենաս:
Ուրեմն... ամենը, ինչ այս մոլորակի վրա
մենք անում ենք, - սխա՞լ է:
Չկան այնպիսի հասկացություններ,
ինչպես "ճիշտն" ու "սխալը":
Կա միայն այն, ինչ Նպատակահարմար է,
և այն, ինչ Նպատակահարմար չէ,
Ելնելով...
Գիտե՛մ-գիտե՛մ:
"Ելնելով այն բանից,
Թե մեր այս փորձի մեջ
ինչի ենք մենք ջանում հասնել":
Այո: Ես կրկնվում եմ, որովհետև
դու նույնպես կրկնվում ես:
Դու նորից ու նորից վերադառնում ես
մարդկային հասկացություններին,
Որոնք ոչ մի իմաստ չունեն
արթնացած տեսակի տեսանկյունից...
Օրինակ, "ճշմարիտ" և "սխալ":
Բայց և այնպես
ի՞նչ "անգործառնական"
Բան կա նրանում,
որպեսզի ինչ-որ բան ունենաս:
Մարդկանց մեծամասնությանը
լիովին ձեռք է տալիս այդ:
Դու նկատի ունես մարդկանց
այն մեծամասնությանը,
Որոնք տիրում են ձեր բոլոր
պաշարների մեծամասնությա՞նը:
Նույնիսկ նրանք, ովքեր չունեն շատ բան,
կուզենային ավելին ունենալ:
Իհարկե կուզենային,
քանզի շատերը նրանցից,
Ով տիրում է հարստության,
Կառչել են իրենց ունեցվածքից
Եվ ամբողջ ուժով պահում են այն
իրենց ձեռքին:
էկոնոմիկական համակարգը,
որը դուք ստեղծել եք,
Նրանց այդ հնարավորությունը
լիովին ապահովում է:
Իհարկե, կան բացառություններ էլ,
սակայն դրանք, այո,
Ընդամենը բացառություններ են,
այլ ոչ թե կանոն:
Եվ դու, անկասկած,
այդ տեսնում ես:
Դու ինքդ նկատեցիր
այս զրույցի սկզբում,
Որ Երկրագնդի 85
ամենահարուստ մարդկանց ձեռքին
Կուտակված է ավելի շատ հարստություն,
քան երկրի բնակչության կեսի,
Երեքուկես միլիարդ
ամենաաղքատ մարդկանց ձեռքին։
Դե այո, ես դա, իհարկե, տեսնում եմ…
բայց մեր զրույցում
Ես ցանկանում եմ հնչյունավորել
միջակ մարդու տեսանկյունը,
Նրա, որը կարող է լինել
մեզանից յուրաքանչյուրը։
Մարդկանց մեծամասնությունն
առանձնապես չի խորհում
Այդ ամոթալի և հրեշավոր
անհավասարության մասին։
Նրանք ուղղակի պատրաստ չեն
հրաժարվել ունեցվածքից,
Ինչ-որ բան իրենց սեփականությունն
անվանելու հնարավորությունից...
Իսկ ինչպե՞ս են հարցին մոտենում
Բարձրզարգացած տեսակները:
Նրանք հասկանում են,
որ, քանի որ իրենք միասնական են,
Ուրեմն Տիեզերքում
գոյություն ունեցող ամեն բան
Պատկանում է ապրողներից
յուրաքանչյուր էությանը:
Լավ, բայց գործնականում
դա ինչպե՞ս է աշխատում:
Չէ՞ որ ամեն երկրաբնակ
չի կարող փորել հողը,
Չի կարող ցանել սերմեր
և բերք հավաքել
Մոլորակի վրա եղած
յուրաքանչյուր ֆերմայում:
Չի կարելի մտնել
յուրաքանչյուր բնակարան
Եվ բնակություն հաստատել այնտեղ,
համարելով դա քո սեփականը:
Նախ, այնտեղ կարող է
ուղղակի տեղ չլինել...
Բացի այդ, մի՞թե բոլորը
պետք է հրաժարվեն
Իրենց անձնական կյանքից:
Մի՞թե իրոք, մենք բոլորս
Պետք է կիսվենք ամենով՝
ներառյալ ամուսինները,
Կանայք, երեխաները,
մի խոսքով, եղած-չեղածը:
Ինչպե՞ս է դա աշխատում:
Արթնացած տեսակների
քաղաքակրթություններում
"Սեփականության" գաղափարը
փոխարինվում է "տնօրինելու"
Ավելի լայն հասկացությամբ:
Էությունները որոշում են իրենց մեջ,
թե ով ինչի է տնօրինում,
Ով ում հետ է գտնվում
զուգընկերական հարաբերություններում,
Ով է դաստիարակում սերունդ,
ով ինչ ֆունկցիաներ է կատարում,
Կամ կյանքի որ ոլորտում է ծառայում
այս, նյութական աշխարհում:
Ոչ ոք իրեն չի "վերցնի"
այն, ինչ ուրիշինն է։
Ով սերունդ ունի, չի երևակայում,
Որ դա "իր սեփականությունն" է...
Ոչ ոք իր զուգընկերոջն
"իր սեփականությունը" չի համարում...
Եվ ինչ-որ մեկի տնօրինության
տակ գտնվող իրերն էլ,
Ինչ խոսք, "նրա սեփականությունը"
չեն կարող համարվել:
Ոչ ոքու մտքով չի անցնի,
որ եթե նա տիրապետում է
Իր մոլորակի վրա
ինչ-որ հողակտորի,
Ուրեմն դա ապահովում է
նրա տիրապետությունը
Ջրի վրա և ընդհանրապես
օգտակար հանածոների,
Ամեն ինչի վրա, ինչ կա
այդ հողակտորի տակ՝
Ընդհուպ մինչև մոլորակի
Ամենախորին շերտերը։
Եվ ոչ ոք չի երևակայում,
իբր "տիրում է"
Այդ հողակտորի վերևում եղած
օդին ու երկնքին:
Նման խոսակցություններն անիմաստ
և բացարձակապես անհեթեթ են
Այն արարածների համար,
որոնք հասկանում են,
Որ մենք բոլորս՝ Մեկ Ենք
և ոչ մի արարած
Չի կարող տիրել այն բանին,
ինչը բոլորինն է։
Իսկ մեզ մոտ անընդհատ
վեճեր են ընթանում
Այն բանի վերաբերյալ,
թե ով է տիրապետում
Մեր մոլորակի վրա
«օդային տարածքին»,
«Ջրային անդաստաններին»
կամ «օգտակար հանածոներին»։
Անշուշտ: Եվ ուրեմն
որտե՞ղ են սկսվում
Եվ որտե՞ղ են ավարտվում
մարդկային "տիրույթները":
Բայց եթե մարդիկ
ոչնչի չտիրեն,
Ուրեմն ինչպե՞ս կարող են
եկամուտ քաղել
Որևէ բանից: Իսկ եթե
եկամուտ չունենաս,
Ապրուստի փող աշխատել
ինչպե՞ս կկարողանաս:
Բարձրզարգացած Էությունները
ամբողջովին վերանայել են
"Եկամտի" գաղափարը:
Նրանք "եկամտաբեր"
Կամ "շահավետ" չեն համարում
իրավիճակը, երբ դու
Ի վնաս ուրիշների
ինչ-որ բան ես ստանում:
Նրանք ընդունելի չեն համարում
հաղթանակը, եթե այդ դեպքում
Ինչ-որ մեկը պարտվում է:
Եվ առավել ևս վայել չէ,
Երբ քո շահը պատճառ է դարձել
ուրիշների կորստի:
Նրանց քաղաքակրթություններում
ոչ ոք շահ չի ստանում,
Եթե չեն ստանում բոլորը:
Ենթադրում եմ, որ մոլորակի
մարդկանց մեծամասնությանը
Շատ ու շատ դժվար կլինի
նման մոտեցում ընդունելը:
Ինչը մեզ մոտեցնում է
ցուցակում համար 8 կետին:
Կետ համար 8.
Արթնացածն ամբողջ ժամանակ
բոլորի հետ կիսվում է ամենով:
Չարթնացած վիճակում մարդ
իրեն այդպես չի պահում,
Իսկ կիսվում է մարդկանց հետ
սովորաբար միայն հազվադեպ,
Առանց որևէ ցանկության
և խստիվ սահմանված դեպքերում:
Մոլորակի վրա շատ մարդկանց
դա անիրականալի կթվա:
Դատարկ բան: Դուք այդ
իրականացնում եք մշտապես:
Նույնիսկ ձեր ներկա
սահմանափակ իրականության մեջ:
Օրինակ, ընտանեկան կյանքում:
Չէ՞ որ անձրևի ժամանակ
քո մտքով անգամ չի անցնի
Պահել հովանոցը միայն քեզ վրա,
իսկ կնոջդ կամ երեխաներիդ
Ասել. "Ես շատ ցավում եմ,
որ դու հովանոց չունես:
Գիտե՞ս, քեզ պետք էր ավելի
շրջահայաց լինել":
Կամ չէ՞ որ երեխաներիդ
և կնոջդ աչքերի առջև
Դու չես ուտի մի ամբողջ
բլիթ, իսկ հետո ասես.
"Ցավալի է, որ այս բլիթից
ձեզ էլ բաժին չհասավ…...
Բայց չե՜ք կարող պատկերացնել
Թե ես ինչ հաճույք ստացա»։
Ես զավեշտական
օրինակներ բերեցի,
Բայց գաղափարը, կարծում եմ,
հստակորեն արտահայտեցի.
Միայնակ դու չես օգտվի
բարիքներից քո ունեցած,
Հարազատներդ ու մտերիմներդ էլ
իրենց բաժինը կստանան։
Միակ տարբերությունն այն է,
որ Բարձրզարգացած Էությունները
Բոլորին վերաբերվում են որպես
հարազատների և մտերիմների:
Երկրի շատ խնդիրների լուծումը
ընկած է հենց մակերեսին:
Ինչու՞ ուրեմն այդ ժամանակ
մենք չենք իրականացնում այդ որոշումը:
Ուրեմն ի՞նչն է հասարակությանը
խանգարում տեսնել "ակնհայտը",
Եվ ի՞նչն է խանգարում մեզ սկսել
կիսվել բոլորի հետ ամենով:
Պատճառը, թե ինչու Երկրի վրա
դուք ձեզ այդպես չեք պահում,
Այն է, որ դուք չեք հասկանում,
որ բոլորին ամեն ինչ բավական է, -
Իսկ այդ պատճառով ջանում եք
ապահովել ձեզ: Ձեր պատկերացումները
Պակասության մասին բթացնում են
կիսվելու ձեր բնական ձգտումը:
Սակայն մեր պաշարները
ավելի քան բավարար են
Այս մոլորակի վրա բնակվող
բոլոր մարդկանց համար:
Լիքն է ուտելիքը,
լիքն է ջուրը, էներգիան՝
Լիքն է, փաստորեն ամենը,
ինչ պետք է կյանքի համար:
Մենք ոչ թե ունենալու,
այլ բաժանելու խնդիր ունենք:
Ճիշտ է: Դուք կարող եք
անվերջ և շռայլորեն
Բաժանել բոլոր բարիքները,
տաղանդները, արհեստները,
Նորամուծությունները, ինչպես և
ձեր հարստությունները,
Որոնք ձեզ նվիրել է կյանքը, -
և դիտել, թե ինչպես է կյանքը
Մատուցում ձեզ ամենը,
ինչ անհրաժեշտ է կյանքի համար:
Դուք, իրոք, կզարմանաք,
երբ վերջապես հասկանաք,
Որ տվյալ մարմնի մեջ
ձեր կյանքը շարունակելու համար
Ձեզ պետք է շատ ավելի քիչ,
քան դուք կարծում էիք...
Իսկ նրա համար, որպեսզի
ապրեք տվյալ Հոգու մեջ,
Ձեզ ընդհանրապես ոչինչ պետք չէ,
քանզի չէ՞ որ դուք միշտ
Մնում եք կենդանի և ուրեմն,
ուղղակի անկարող եք չապրել:
Հարցն այն է միայն,
թե ինչ ձև կընդունի
Ձեր գոյատևումը:
Եվ իհարկե, դա հարց է,
Որին դուք պատասխանում եք
ձեր ամեն ընտրությամբ,
Ամեն որոշումով ձեր կյանքում
և ամեն գործողությամբ։
"Ի՞նչ ձև կընդունի իմ գոյատևումը":
Եվ այդ իմացությունը
Ամբողջովին կփոխի
արժեքների ձեր համակարգը։
Հենց այստեղ և հիմա
ձեր մոլորակին
Շատ ու շատ անհրաժեշտ են
հենց այնպիսի մարդիկ,
Որոնք, հենվելով
ինչպես Լիառատության,
Այնպես էլ Շռայլության
հավատների վրա,
Կորոշեն վերամշակել
և ցուցադրել մարդկության
Նոր հնարավոր կերպար՝
և դրանով օժանդակել
Ձեր մոլորակի մարդկության
վերջնական արթնացմանը:
Սակայն այդ մարդիկ
պետք է կամովի ընտրեն
Այդպիսի ճանապարհ,
ուրիշ ոչ ոք չի կարող
Նրանց նշանակել կամ օծել
այդ դերը կատարելու համար:
Բայց կրկնվեմ.
Ինչպե՞ս մենք կարող ենք
հայթհայթել ապրուստ,
Եթե բոլորն ամենով կիսվեն
բոլորի հետ՝ և յուրաքանչյուր
"Եկամուտ" անհրաժեշտ լինի
տալ ի հօգուտ բոլորի:
Կյանքն այն փորձը չէ,
որը պետք է "հայթհայթել":
Կյանքը՝ նվեր է,
որն ի սկզբանե
Ստացել եք դուք բոլորդ,
և բոլորովին էլ ոչ այն,
Ինչին ձեզ անհրաժեշտ է
օր-օրի արժանանալ:
Ցանկացած քաղաքակրթություն
հեշտությամբ կարող է
Մշակել մի համակարգ,
որտեղ հասարակությունն
Իր անհատական և խմբակային
պահանջները կբավարարի
Առանց նրա, որպեսզի
այդ հասարակության անդամները
Ստիպված լինեն հանուն
կենդանի մնալու
"Վաճառել իրենց հոգիները"
և հրաժարվել երազանքներից:
Ես Քեզ լսեցի:
Պետք է միջոց լինի
Ստեղծել սոցիալական
այնպիսի համակարգ,
Որտեղ ամեն մեկը կատարում է
քիչ թե շատ հավասար
Էներգետիկական ներդրում
և բնականաբար ստանում է
Քիչ թե շատ հավասար
վարձատրում, և այդ դեպքում
Ոչ ոք ստիպված չի լինի
քարշ տալ խղճուկ կյանք:
Եվ հանուն կենդանի մնալու
ոչ ոք ստիպված չի լինի
Հրաժարվել ցանկությունից
զբաղվել սիրելի զբաղմունքով։
Բայց ես ենթադրում եմ,
որ դա չի լինի, քանի դեռ
Մեր ամբողջ հասարակությունը
չի փոխակերպվել:
Իրականում ձեր հասարակությունն
անպայման կփոխվի,
Երբ մարդկանց մեծամասնությունը
վերջիվերջո համոզվի,
Թե որքան ավելի հեշտ է
ապրել ձեզանից նրանց,
Ովքեր արդեն ընտրել են
ճանապարհը փոխակերպման։
Վերևում Ես արդեն ասել եմ,
որ օժանդակել մարդկության
Արթնացմանը նշանակում է
ոչ թե դառնալ առաջնորդ,
Այլ քայլել, «կապված սանձին»
սեփական խորին իմացության,
Որը կհուշի քեզ մարդ լինելու
նոր միջոցը բարեշրջական:
Միշտ հիշիր.
Առաջնորդը նա չէ, ով ասում է.
"Եկ Իմ հետևից":
Առաջնորդը նա է, ով ասում է.
"Ես առաջինը կգնամ":
Չի կարելի մեկ օրվա մեջ
փոխել հասարակության կառուցվածքը,
Բայց դու կարող ես քո սեփական
օրինակի վրա վերամշակել
Եվ ցուցադրել հասարակությանը
արթնացած մարդու որակները՝
Առաջինը ոտք դնելով
այդ նոր ճանապարհի վրա:
Էջանիշներ