31
Ես հիացած եմ: Հիացա՛ծ եմ:
Ա՛յ քեզ զրույց: Վերջապես
Դու տվեցիր ինձ հանդերձանք,
որը կօգնի ինձ հասնել
Մինչև գագա՛թ: Դա ցնցող է:
Եվ գիտե՞ս ինչ: Տես, որ ես
Այդ վերջին գործիքի իմ սեփական
տարբերակն եմ մշակել:
Ճի՞շտ: Ի՞նքդ:
Դե... ինձ թվաց, որ ես:
Դե ինչ... հենց այդպես էլ
պետք է լինի: Պատմիր:
Հմմ... չե՞ս ուզում Դու արդյոք ասել...
...Ոչ, ոչ, պատմիր: Պատմիր Ինձ,
թե ինչ ես "ինքդ" մշակել:
Ինձ թվում է, որ ես վերջապես
ներըմբռնողականորեն հասկացա,
Որ իմ առօրեական փորձի մեջ
կա միջոց ներմուծել ինչ-որ բան,
Որի մասին ի սկզբանե
ես գիտեմ, որ դա ճիշտ է:
Այդ գործելաձևը ես մշակեցի
մի քանի տարի առաջ
Եվ հայտնագործությունս անվանեցի
Մոգական Հետազոտություն:
Ես կիրառում եմ այդ գործելաձևը,
որ ակնթարթորեն գնահատեմ,
Թե իրո՞ք այն, ինչ նոր արեցի,
կամ հենց հիմա եմ անում,
Իմ խորին ցանկություններին
համապատասխանում է իրականում:
Նախքան նստել ու ինչ-որ ֆիլմ նայելը,
կամ սոցիալական փոխհարաբերության մեջ մտնելը,
Կամ ուտելիք պատրաստել սկսելը,
կամ կարևոր զրույց սկսելը,
Կամ սկսելը յուրաքանչյուր գործ,
որն այդ պահին ինձ կթվա կարևոր
Եվ տեղին կթվա տվյալ պահին,
ես հանգիստ դիմում եմ ինձ հարցով.
Իսկ ինչպե՞ս է դա կապված
քո Հոգու Ծրագրերի հետ:
Դա հարց է սքանչելի՛։
Ցանկացած մարդու
այն կարող է դրդել
Կարևորագույն ներքին
հետազոտությունների:
Պատասխանը համարյա միշտ
ակնհայտ է անմիջապես,
Քանզի ես լավ գիտեմ,
որ իմ Հոգու ծրագիրն է՝
Դրսևորել և փորձով
վերապրել Աստվածայինը
Իմ մեջ, իմ միջնորդությամբ
և իմ մարմնի մեջ:
Դա ստեղծում է այն կոնտեքստը,
որի շրջանակներում
Ես արարում և վերապրում եմ
յուրաքանչյուր իրադարձություն, -
Կամ էլ հանդիսանում է պատճառ,
թե ինչու եմ ես նախընտրում
Ամբողջովին վտարել նրան
իմ գործունյա իրականությունից:
Դա, եթե ճիշտը խոսենք,
համարյա հենց մոգություն էլ կա։
Դա ճշգրտորեն փոխադրում է
ուշադրությունն այն բանի վրա,
Ինչը տեղի է ունենում
ընթացիկ պահին ներկա։
Եվ սա չի կարող համեմատվել
և ոչ մի այլ գործիքների հետ,
Որոնք ինձ բախտ է վիճակվել
առայժմ հայտնաբերել:
Կամ էլ որոնք քեզ տրվել են:
Կամ էլ որոնք ինձ տրվել են:
Ինձ պետք է այս ամենը մարսել:
Պետք է այս ամենը մարսել:
Լավ միտք է: Եվս մեկ լավ միտք,
Որը, չգիտես որտեղից,
Հենց այնպես վերցրեց
ու եկավ քո գլուխը:
Եվ նորից՝ Դու թունդ տիպ ես:
Նորի՛ց: Ես հիացա՛ծ եմ:
Այդ թունդությունը Քո մեջ
ինձ դու՛ր է գալիս:
Թույլ տուր ուրեմն հարցնել Քեզ,
թե ինչպիսի՞ լավ միտք
Ես կարող եմ ստանալ
այս հարցի վերաբերյալ...
Ինչպե՞ս ես կարող եմ նախապես
ձևակերպել իմ գոյավիճակը,
Որը հստակորեն կապված է
առաջիկա մտքի հետ:
Այստեղ ես նկատի ունեմ
Քո չորրորդ առաջարկը.
Նախապես որոշել
իմ Գոյության այն Վիճակը,
Երբ մտածում եմ, թե ինչպիսին եմ
պատրաստվում ես "լինել"...
Չափազանց շատ չե՞ս արդյոք
Դու ինձանից պահանջում:
Իհարկե, ես կարող եմ
նախապես որոշել,
Թե ինչպիսին պետք է լինել,
երբ ես կասեմ ինչ-որ բան։
Այստեղ ամեն ինչ պարզ է:
Եվ ըստ այդմ էլ ես կարող եմ
նախապես որոշել,
Թե ինչպիսին պետք է լինել,
երբ կանեմ ինչ-որ բան...
Այստեղ էլ է ամեն ինչ պարզ:
Բայց չէ՞ որ ես չեմ կարող
նախապես գիտենալ,
Թե ինչ կմտածեմ ես,
նախքան կմտածեմ այդ:
Սա խելամիտ հարց է, ճի՞շտ է:
Խելամիտ է, եթե դու
երևակայել ես, որ քո մտքերը
Դեպքերի մեծամասնությամբ
յուրատեսակ են և առանձնահատուկ:
Բայց իրականում նրանք,
այո, համարյա բոլորը
Արդեն եկել են
դեպի քեզ նախկինում:
Պատճառն այն է, որ դեպքերի
մեծամասնությունն էլ քո կյանքում
Արդեն տեղի են ունեցել,
ասենք, ոչ ճշգրտությամբ,
Բայց շատ նման ինչ-որ բան,
ինչ-որ իրադարձություն,
Արդեն տեղի է ունեցել
ինչ-որ ժամանակ առաջ:
Եվ երբ ինչ-որ բան տեղի է ունենում,
դու սովորաբար մտածում ես նույնը,
Ինչ նախկինում էլ մտածել ես
նման իրադարձության վերաբերյալ:
Եվ նմանապես քո մտքերից էլ
շատ քչերն են յուրատեսակ,
Որովհետև շատ քիչ ապրումներդ են,
որ նույնպես յուրատեսակ են:
Քո կյանքը մեծամասնությամբ անցնում է
կրկնողության ռեժիմում:
Իսկ քանի որ դու հասկանում ես,
որ հենց այդպես է, որ կա,
Ուրեմն կարող ես որոշել նախապես,
թե ինչ կմտածես հաջորդ անգամ,
Երբ ինչ-որ ժամանակ անց
տեղի կունենա ցանկացած
Շատ թե քիչ նախատեսելի
Իրադարձություն կամ ինչ-որ բան:
Վարպետը գիտի դա
և գիտակցված ընտրում է,
Թե ինչպիսին կլինի իր
մտավոր տրամադրվածությունը՝
Կլինի՞ արդյոք նա հանգիստ,
Կցուցաբերի՞ արդյոք ըմբռնում,
Կցուցաբերի՞ արդյոք սեր,
Կցուցաբերի՞ ընդունում,
Կցուցաբերի՞ արդյոք բարեհաճություն
և անխռովություն հաջորդ անգամ,
Երբ նրա կյանքում տեղի կունենա
նման իրադարձություն:
Ես հասկացա: Եվ ենթադրում եմ,
որ ինչ-որ մակարդակի վրա
Ես դա միշտ ընդունում էի,
ես միշտ հասկանում էի դա:
Հնարավոր է, որ հենց այդ պատճառով
ես մշակեցի մեկ գործիք ևս…
Ի դեպ, իրականում ես ընդհանրապես
ինչ-որ բան "ինքս" անու՞մ եմ:
Ոչ:
Լավ, այդ դեպքում ահա ևս մեկ գործիք,
որը եկել է իմ միջոցով:
Այդ գործիքը ես անվանում եմ
Կյանքի Չորս Հարցեր Հիմնավոր.
1. Ո՞վ եմ ես:
2. Որտե՞ղ եմ ես:
3. Ինչու՞ եմ ես այնտեղ, որտեղ կամ:
4. Ի՞նչ պետք է այդ առումով ես անեմ:
Ես նկատել եմ, որ երբ տալիս եմ ինձ
այդ հարցերն ինքս իմ մասին,
Դա անմիջապես ինձ հանգեցնում է
"հավասարակշռվածության" վիճակի:
Ներսում ես ինձ բավականաչափ
հավասարակշռված եմ զգում,
Եվ կյանքի տարբեր մանրուքներն
ինձ այլևս չեն հուզում։
Այսինքն, դու "աշխարհում ես,
բայց ոչ այս աշխարհից":
Ճիշտ որ:
Դրանք հիանալի գործիքներ են:
Նրանք իրոք կարող են քեզ օգնել
Պարզել, թե դու ինչպես ես
օգտագործում քո ժամանակը՝
Եվ ինչպիսին դու կաս այն պահին,
երբ այն օգտագործում ես:
Իսկ հիմա ես գիտեմ, որ ավելի
շա՛տ գործիքներ ունեմ:
Մենք բոլորս կարող ենք
հաստատուն ոտք դնել
Ուղու վրա, եթե զինվենք
այս գործիքներից գոնե մի երկուսով:
Կարող եք: Անկասկած,
դուք արդեն իսկ ճանապարհին եք,
Բայց Ես հասկանում եմ, որ դա
ուղղակի դարձվածք է լեզվական:
Ես ուզում եմ հիշեցնել,
որ դուք բոլորդ արդեն արթնացած եք:
Ձեզ պետք է ուղղակի սկսել գործել
դրան համապատասխան:
Եվ այդ գործիքները ձեզ կօգնեն:
Ամբողջ այս զրույցը կօգնի:
Բոլոր այն հիշեցումները,
որոնք Դու արեցիր,
Կարող են առանձնահատուկ
օգնություն ցուցաբերել:
Այս հիանալի զրույցի
որոշ գաղափարներ,
Երբ ճանաչենք և կիրառենք դրանք,
հսկայական ուժ կպարգևեն:
Օրինակ, նման գաղափարները.
"Դու՝ քո մարմինը չես";
"Քո հիմնական բնազդը՝
ոչ թե կենդանի մնալն է,
Այլ դրսևորումը
Քո Աստվածային բնույթի";
"Ընկալիր ուրիշներին ինչպես քեզ":
Կամ. "Կյանքը հավերժ է,
և քանի որ Դու
Չունես այդ կյանքը կորցնելու
որևէ հնարավորություն,
Ուրեմն երբևիցե
չես կրի որևէ վնաս,
Եթե միշտ մարդկանց վերաբերվես
կարեկցանքով և հոգատար":
Այսինքն, եթե ես ուղղակի
օգտագործեի այն գործիքները,
Որոնք նվիրված են ինձ
և ուղեկիցներս են եղել կյանքում,
Եթե հնարավորություն գտնեի
ավելի հաճախ գործել այնպես,
Ինչպես այս աշխարհում հարիր է
գործել արթնացած մարդուն...
Ես կկարողանայի ինձ ազատ զգալ,
նույնիսկ գտնվելով այս մարմնում:
Ավելի վաղ Դու ասացիր ինձ,
որ մտադիր ես ուսումնասիրել
Ինձ հետ այդ հարցը: Արդյո՞ք ես ճիշտ
եզրակացությունների եմ հանգում:
Այո, ճիշտ: Ազատությունը
չի նշանակում ունակություն
Ստանալ այն, ինչ ցանկանում ես։
Իրականում ազատությունը
Նշանակում է ունակություն
ողջունել այն, ինչ ստանում ես:
Ես առաջ լսել եմ այդ:
Համարյա ամեն ինչի մասին,
ինչ ասվեց այստեղ,
Առաջ դու արդեն լսել ես:
Դու կզգաս ուրախություն,
Կզգաս նաև ազատություն,
երբ ուղղակի կկիրառես
Քո կյանքում այն ամենը,
ինչ արդեն գիտես:
Եվ նորից ասեմ, որ դրան
հասնելու ամենակարճ ուղին է,
Որպեսզի ուրիշներին էլ
օգնես իրենց կյանքում
Կիրառել այն, ինչ նրանք
արդեն առանց այդ էլ գիտեն:
Ես տեսնում եմ այդ շրջանը:
Ամբողջությամբ տեսնում եմ
Այդ շրջանաձև ընթացքը:
Ես տեսնո՛ւմ եմ, տեսնո՛ւմ եմ։
Ես զգում եմ, որ Դու
լսեցիր ինձ և օգնեցիր ինձ:
Շնորհակալ եմ: Ես լսվել եմ,
ես ստացա օգնություն...
Եվ ես ենթադրում եմ,
որ սա ամենն է, ինչ
Մեզանից յուրաքանչյուրին
պետք է զգալ, որպեսզի
Դեպի հետագա առաջընթացը
մենք զգանք ազատ կամք:
Եվ ասված ամեն ինչից հետո
մնում է ևս մեկ, վերջին բան:
Ես անպայման պետք է տամ
Քեզ այդ հարցը, քանզի...
Ներիր, բայց ինձ անհրաժեշտ է
խոսել այդ մասին։
Դա շատ է անհանգստացնում ինձ
այն ամենի ֆոնի վրա,
Ինչ Քեզ հետ մենք այստեղ
այսքան քննարկեցինք:
Եվ ի՞նչ է դա:
Իսկ ինչպե՞ս Երկինքը:
Ի՞նչ կասես Դու մեզ
Մեր վերադարձի մասին
Տուն՝ դեպի Քեզ:
Այս երկխոսությունը
թողնում է զգացում,
Որ "մահը" հանգեցվում է
ընդամենն անցման, գոյության
Մի՝ ֆիզիկական վիճակից
դեպի մյուս՝ մետաֆիզիկական վիճակը:
Խոսք չունեմ, դա կարող է
շատ օգտակար լինել
Եվ նույնիսկ հրապուրիչ
ինչ-որ մակարդակի վրա,
Բայց կարո՞ղ ես ինձ ասել,
թե ի՞նչ մտածեմ ես հիմա
Տուն, Աստծո Արքայություն
իմ վերադարձի վերաբերյալ:
Էջանիշներ