27

Կարո՞ղ եմ ես "տգետի
մակարդակի վրա" հասկանալ
Մետաֆիզիկական աստառն ամենի,
ինչ մենք Քեզ հետ քննարկում ենք:

Լիովին: Հարցն այն է,
թե ունե՞ս դու բավարար
Համբերություն և հետաքրքրվածություն
այդ հասկանալու համար։
Հնարավոր է, դա կօգի քեզ
ավելի լավ հասկանալ
Ինքդ քեզ, քո Բազմատարածքային
Տիեզերքը և Ինձ, Աստծոն։

Բայց կարող է և պատահել,
որ դա կլինի այնպես,
Ինչպես, եթե առաջին
դասարանցի փոքրիկը
Գնար համալսարան
դասախոսություն լսելու:


Ասա: Ես համայն ուշադրություն եմ:

Խորհիր ահա թե ինչի մասին.
կյանքն իր մեջ ամենուր
Պարունակում է շատ ավելի
տարածություն, քան նյութ:

Դա շատ լավ տեսանելի է
ինչպես մանրադիտակի,
Այնպես էլ հեռադիտակի մեջ:
Եվ զարմանալի էլ չէ,
Որ խոշորացման դեպքում
ավազի հատիկը փաստորեն
Ճիշտ նույնպիսի տեսք ունի,
Ինչպիսին Տիեզերքը:

Ըստ էության, մակրոտիեզերքն ու
միկրոտիեզերքը նույնական են:
Երբ մաքուր էներգիան՝ Կյանքի
նախասկզբնական դրսևորումը,
Որը մենք կանվանենք
Նախասկզբնական Էություն, -
Խտանում է, այն փոխակերպվում է
նրան, ինչը մարդկությունը
Իր բոլոր մշակույթներում
"նյութ" է անվանում:


Քանի որ էներգիայի
այդ թանձրուկները
Համապատասխան արագությամբ
թրթռում են կամ տատանվում,
Նյութի մասնիկներն էլ անընդմեջ
շարժման մեջ են գտնվում։

Նրանք ոչ միայն թրթռում
ու տատանվում են մեկ տեղում,
Նրանք նաև սլանում են
անվերջ տարածության մեջ,
Շարժվելով իրենց սեփական
պտույտի էներգիայով, -
Ճիշտ ինչպես պտտվող հոլն է
սեղանի վրա շարժվում:

Այդ մասնիկները կարող են
շարժվել այնքան արագ
(Հարաբերականորեն, իհարկե),
որ թվում է, թե նրանք
Ոչ այստեղ են, ոչ այնտեղ,
այլ ամեն տեղ միաժամանակ,
Ինչի արդյունքում ծագում է
նյութականության պատրանքը՝
Այն, ինչը դուք "ֆիզիկական"
նյութ եք անվանում:

Ճիշտ այդպիսի պատրանք ստեղծում են
պտտվող հովհարի թևերը
Կամ հեծանվի անվաճաղերը:
Պատրանքային նյութականություն:


Ես հասկացա: Նշանակում է, ուղղակի
թրթիռների հաճախականության
Կամ իրենց Նախասկզբնական
Էության շարժման արագությունը
Իջեցնելով, Այլ Տարածքների
Բարձրզարգացած Էությունները
Կարող են ապանյութականանալ,
կամ "ապամարմնավորվել":

Ճիշտ է: Եվ ամենը,
ինչ պետք է դրա համար, -
Դանդաղեցնել էներգիական
մասնիկների պտույտը,
Դրանով նշանակալիորեն
մեծացնելով ժամանակը,
Որը նրանք ծախսում են
իրենց թրթիռային
Կառուցվածքի կետերի միջև
տեղաշարժվելու համար:

Եվ մենք հանկարծակի
տեսնում ենք տարածություն
Մասնիկների միջև՝
ճիշտ ինչպես սկսում ենք տեսնել
Միջանցք ընթացող հեծանվի
անվաճաղերի միջև,
Եթե նշանակալիորեն
դանդաղեցնում ենք անվի պտույտը:

(Իմիջիայլոց, նայիր
Տիեզերքին կամ նրա
Գալակտիկաներից յուրաքանչյուրին
բավական տարածությունից,
Եվ կտեսնես հիրավի
մի Հսկայական Անիվ:*)



- - - - - - -
*
Այստեղից էլ հայերեն (ոչ հունարեն) "զոդիակ" բառը, որը հենց այդ էլ նշանակում է՝ զ' Օդի Ակ, այսինքն, Երկնքի Անիվ: Այլ ոչ թե շատ ու շատ կասկածելի "կենդանակերպ" բառը, որը պարզ էլ չէ, թե ինչ է նշանակում, քանի որ զ' Օդի Ակում նշված առնվազն հինգ համաստեղությունների անունները կենդանիների հետ որևէ առնչություն չունեն (Թարգմ.):