ՆԱԽԱԲԱՆ
Ես շատ լավ հիշում եմ,
որ տաս տարի առաջ
"Զրույց Աստծո հետ" շարքի վերջին,
"Տանն Աստծո հետ" գրքում,
Ասվեց, որ այս երկխոսությունն
իր ավարտին է մոտենում:
Սակայն կյանքը նման է
մեծ խճանկարի,
Եվ քանի որ մենք բոլորս
Միասին ենք Աստծո հետ,
Մենք հնարավորություն ունենք
արարել անդադար,
Եվ ցանկացած պատմության տալ
"այլընտրանքային ավարտ":
Եվ հենց այդ տեղի ունեցավ
նաև տվյալ դեպքում:
Գերգիտակցական մակարդակի վրա
ընդունվեց նոր որոշում:
Իսկ ես պահպանում եմ
Աստծոն տված խոստումս
Անել ինձանից կախված
ամեն հնարավոր բան,
Որ կիսվեմ աշխարհի հետ
ամենակարևոր տեղեկությամբ,
Որը փոխելու է մարդկանց կյանքն
այս մոլորակի վրա:
Մենք բոլորս էլ ունենք
մուտքի հնարավորություն
Դեպի մեր ներսում գտնվող
իմաստության աղբյուրը՝
Հենց նրան է մեզ առաջարկվում
ընդունել որպես Աստված,
Որն աշխատում է մեր միջոցով
և հավերժ մեր ներսում է:
Մեր այս երկխոսության մեջ,
հենց ամենասկզբում,
Ինքն Աստված հստակորեն
այդ մասին էր մեզ ասում.
"Ես Խոսում եմ բոլորի հետ:
Միշտ ձեզ հետ եմ Ես խոսում:
Բայց հարցն Իմ խոսելը չէ,
այլ, թե ով է Ինձ լսում":
Եվ այդ պատճառով, հիմա
ես առաջարկում եմ
Դեն նետել հասկանալի
թերահավատությունը
Այս գրքում շարադրված
տեղեկությունների վերաբերյալ,
Իսկ փոխարենը կենտրոնանալ
կարևոր հարցի վրա,
Թե որքանով է այն արժեքավոր
անձամբ ձեզ համար, -
Օգնու՞մ է արդյոք այն ձեզ
ավելի խորն ըմբռնել կյանքը:
Այս գրքում շատ է խոսվում
կյանքի և մահվան մասին,
Ինչպես նաև ժամանակաշրջանի,
որը նրանց բաժանում է:
Կգտնեք նաև մետաֆիզիկական
պատկերացումների մի համակենտրոնացում,
Որի նմանը հավանաբար
դուք չեք հանդիպել վաղուց:
Հնարավոր է, ինչ-որ պահեր
ձեզ կայցելի նաև միտք.
"Այս ամենն ապշեցուցիչ է,
անհավատալի է ուղղակի:
Եվ զարմանալիորեն պարզ
ու հասկանալի է անկախ այն,
Համարել պարապ մտքեր սրանք,
թե ընդունել որպես փաստ":
Իսկ հետո անմիջապես
կծագի արդարացի հարց.
"Ի՞նչ օգուտ ինձ այս ամենից:
Ես սրանից ի՞նչ կստանամ:
Ինչպե՞ս են գիտելիքներն այս
հարաբերվում իմ կյանքի հետ:
Ինչպե՞ս կարող է նրանց հետ
կյանքս ավելի լավը դառնալ":
Այո, ես ինքս էլ տալիս էի
հարց հարցի հետևից,
Ջանալով մեր զրույցը բերել
ինչ-որ կիրառելի իմաստի:
Այսօր մարդիկ այնպիսի
մի ուղերձ են ցանկանում,
Որն իրենց կյանքը կփոխի,
կտա հույս և ապաքինում:
Այս երկխոսության մեջ
հնարավորինս ամփոփված են
Ներկա իրավիճակի մի շարք
բավական խիստ գնահատականներ, -
Բայց նրանց նպատակը
դատապարտելը չէ բնավ,
Այլ սփռել լույս, որպեսզի
մենք կարողանանք տեսնել,
Ներկայումս մեր կյանքում
տեղի ունեցող պրոցեսները
Եվ հասկանալ, թե այդ ամենի հետ
մենք ինչ կարող ենք անել:
Թող որ "ծեծված" է սա հնչում,
բայց Լուսավոր Վաղը հնարավոր է՝
Թե առանձին մարդկանց համար,
և թե բոլորի՝ ողջ աշխարհում:
Հնարավոր է կատարելապես,
միայն մեկ բան է մեզ պակասում.
Մենք պետք է ընդամենը
ընտրություն կատարենք:
Եվ այստեղ դուք կպարզեք,
որ այդ ապագայից
Մեզ բաժանում է ընդամենը
Մեկ Որոշում:
Հուսով եմ, որ այս գիրքն
Ընթերցելուց հետո
Դուք այդ որոշումը
կընդունեք:
Էջանիշներ