User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Մատեան Երանության. Գիրք վերջին

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մատեան Երանության. Գիրք վերջին

    Մ Ա Տ Ե Ա Ն
    Ե Ր Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն


    ԳԻՐՔ ՎԵՐՋԻՆ


    ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ

    ՀԱՏՈՐ ՎԵՐՋԻՆ


    ՆՈՐ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
    ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՐԹՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



    Նվիրում եմ նրանց, ովքեր տեսնում են,
    որ իրենց աշխարհն
    այնքան էլ սքանչելի չէ, որքան մտահղացված էր,
    բայց միևնույն ժամանակ գիտեն,
    որ ամեն ինչ կարող է
    այդպիսին դառնալ,
    և պատրաստ են գործել
    հանուն այդ փոխակերպման:



    ԿԱԶՄՈՂԻ ՆԱԽԱԲԱՆԸ

    Այստեղ ինձ անհրաժեշտ է պատմել, թե ինչու ես մի կողմ դրեցի իմ աշխատանքը "Մատեան Երանության" գրքի ընթացիկ հատորի վրա և շտապ ձեռնարկեցի "Վերջին" գիրքը: Այս պատմությունը ևս մեկ օրինակն է նրա, թե ինչպես է Տիեզերքը գործում մեր միջոցով, մեր մեջ և, որ ամենակարևորն է, մեզ համար, - նախապատրաստելով մեզ նրան, ինչ սպասվում է մեզ կամ ինչ մեզ նախատեսված է անել: Եթե դուք ծանոթ եք իմ "Նախաբան Մատեան Երանության" գրքին, ուրեմն ձեզ հայտնի է, որ նման բան ինձ հետ առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում, և որ ես վաղուց արդեն դրանք պատահականություն չեմ համարում:

    Բայց՝ չերկարեցնեմ: Ավելի լավ է պատմեմ, իսկ դուք ինքներդ արդեն կանեք ձեր եզրակացությունը:

    Երկու տարի առաջ Գերմանիայից մեզ հյուրընկալեց իմ ընկերոջ կինը, Լենան: Դրանից առաջ մենք հանդիպել էինք 2004 թվականին: Այն ժամանակ, Մայնցում, նրանց տանը, պատեհ առիթով ես պատմեցի նրանց Նիլ Դոնալդ Ուոլշի և նրա "Զրույց Աստծո հետ" գրքերի մասին: Իսկ երբ վերադարձա Լոս Անջելես, գնեցի առաջին գրքի երեք հատորներն ու մի կողմ դրեցի, հույսով, որ երբ նրանք շուտով այցելեն մեզ, ես դրանք նրանց կնվիրեմ: Հանգամանքների բերումով այդ "շուտովը" ձգվեց տասներեք երկար տարիներ, բայց այդ գրքերը հավատարմորեն սպասում էին իմ մտերիմների գալստյանը:

    Մի օր երեկոյան սովորականի պես աշխատում էի "Մատեան Երանության" վրա, երբ իմ սենյակ մտավ Լենան: Սկսեցինք զրուցել: Նա հարցրեց, թե ինչով եմ զբաղված: Ասացի թարգմանություններիս մասին: Նորից պատմեցի Ուոլշի և նրա գրքերի մասին ու ցույց տվեցի դրանք գրադարակի վրա, որոնք արդեն մեկուկես տասնյակից ավելի են: Լենան կարծիք հայտնեց, որ ես հավանաբար ընթերցել եմ երեք գրքերը միայն, քանզի նրանք բավական մաշված են, իսկ մնացածներին ասես ձեռք էլ չեմ տվել: Պատասխանեցի, որ ոչ, կարդացել եմ բոլորը, բայց այդ երեք հատորները տարիներ շարունակ քարշ եմ տվել հետս ամենուր, քանի որ թե տանը, թե աշխատանքիս մեջ ազատ ժամերին զբաղվել եմ դրանց թարգմանությամբ, և դա է նրանց մաշված լինելու պատճառը:

    Եվ ասացի, որ ունեմ այդ երեք հատորների ևս մեկ օրինակը, որը երկար տարիներ իրենց է սպասում, և որ նրա գնալուց ես դա կնվիրեմ իրեն: Հետո, չգիտեմ ինչ մտավ գլուխս, մի պահ մտածեցի և ասացի. "Գիտես, Լենա, ճշմարիտն ասած, ես ավելի մեծ հաճույքով ձեզ կնվիրեի հենց այս մաշված հատորները: Հասկանում ես... այսքան տարիների աշխատանքի ընթացքում ես այնքան էներգիա եմ դրել դրանց մեջ, այնքան երկար են նրանք եղել ձեռքիս տակ, որ ասես թե իմ մասնիկը լինեն: Եվ, քանի որ Դանիելի հետ դուք իմ ամենամոտ ընկերներն եք, ես ուրախ կլինեի հենց իմ այդ "մասնիկը" ձեզ նվիրել:

    Լենան անգամ հուզվեց մի փոքր ու համաձայնվեց մեծ ուրախությամբ, այնպես որ ես հենց տեղում վերցրեցի գրադարակից այդ հատորներն ու տվեցի նրան: Իսկ հաջորդ օրը նրանք կնոջս ու դստերս հետ մի քանի օրով մեկնեցին ինչ-որ տեղ:

    Հաջորդ օրը երեկոյան ես նստեցի գրասեղանիս մոտ աշխատելու և հիշեցի, որ գրքերը Լենային եմ տվել: Ժամանակն էր գնալ նոր հատորների հետևից... և այստեղ ես մտածեցի. հետաքրքիր է, իսկ որտե՞ղ են նրանք: Փորփրեցի բոլոր պահարանները, դարակները, փնտրեցի ամենուր... Գրքերն անհետացել էին այնպես, ասես չէին էլ եղել:

    Զանգահարեցի կնոջս, հարցրեցի նրան էլ, բայց նա նույնպես տեղյակ չէր: Եվ, քանի որ այդ երեքհատորյակից ես շատերին էի նվիրել, կարծիք հայտնեց, որ հավանաբար նվիրել եմ ինչ-որ մեկին: Ես չհամաձայնվեցի նրա հետ, քանզի համոզված էի, որ մտերիմ ընկերներիս համար նախատեսված նվերն անհնար էր, որ նվիրեի ուրիշի:

    Հետո նրանք հետ վերադարձան, իսկ մի քանի օր անց Լենան վերադարձավ Գերմանիա ու տարավ իմ գրքերը... Ես նորից տակնուվրա արեցի տունը, բայց գրքերն այդպես էլ չգտա. նրանք անհետացել էին:

    Կորցնելով հույսս, մի երկու օր անց, նստած, որոշում եմ ընդունում զանգահարել Ալյոնային, հոլիվուդյան ռուսական գրախանութներից մեկի տիրոջը, որի հետ մտերիմ եմ, և խնդրել, որ նա ինձ համար գտնի այդ երեքհատորյակը: Դեռ չեմ հասցրել կենտրոնանալ մտքիս վրա, երբ զանգահարում է... ինքը՝ Ալյոնան:

    - Ողջույն, - ասում է: - Պատճառ ունես գալ ու վայելել ինձ հետ հանդիպելու հաճույքը: Ստացել եմ "Զրույց Աստծո հետ" գրքի չորրորդ հատորը: Քո օրինակը քեզ է սպասում:
    - Ալյոնա, - հարցնում եմ, - ուզում ես ասել տասնչո՞րսերորդ հատորը: - Հիշեցնեմ, որ Ուոլշի համարյա բոլոր գրքերը պատկանում են "Զրույց Աստծո հետ" շարքին:
    - Ոչ, - պատասխանում է Ալյոնան, - հենց "Զրույց Աստծո հետ" գրքի չորրորդ հատորն է: Եկ, կտեսնես:

    Մի խոսքով, հաջորդ օրը գնացի ու տեսա, որ Ալյոնան չէր ստում: Ինչ խոսք, որ գնեցի: Եվ իհարկե, անմիջապես սկսեցի կարդալ:
    Եվ դեռ չէի ընթերցել առաջին մի քանի էջերը, երբ հասկացա, թե ինչու ինձ հետ կատարվեց այս ամենն, ինչի մասին պատմում եմ:

    Ես ուղղակի պարտավոր էի ինձ ազատել նրանից, ինչով զբաղված էի: Ու բոլորովին էլ պատահականություն չէր "Զրույցի..." ձեռքիս տակ ունեցած երկրորդ հատորը, որի վրա աշխատում էի, սեփական կամքով Լենային նվիրելը: Հերթական անգամ Տիեզերքն ուղղորդեց ինձ անել այն, ինչ իմ տրամաբանությունը չէր անի երբեք առանց միջնորդության, որպեսզի ես հնարավորություն ունենամ զբաղվել նրանով, ինչն առավել անհրաժեշտ է Կոնկրետ Ներկա Պահին:

    Իսկ Ներկա Պահին առավել կարևոր մտքերն ամփոփված են հենց այս, չորրորդ, հատորում, և ինչ խոսք, որ իմ կարևորագույն գործը պետք է լիներ առաջին հերթին ձեզ այս հատորը ներկայացնելը: Այնպես որ՝ համեցեք:


    Հ.Գ. Մեծ համոզմունք կա մեջս, որ, երբ ավարտեմ աշխատանքն այս հատորի վրա, առաջին երեք հատորները կգտնվեն: Համենայն դեպս, դա ինձ զարմանք չի պատճառի: Բայց դա արդեն այնքան էլ էական չէ, հնարավոր է, իրոք նվիրել եմ մտերիմներիցս մեկին ու չեն հիշում... Բայց համոզված եմ, որ նույնիսկ այդ դեպքում նվիրողը եղել եմ ոչ թե ես, այլ Մեծն Նախախնամությունը, որպեսզի ազատի ինձ ու հնարավորություն տա զբաղվել առաջնահերթայինով:

    Բայց աշխատանքն, ինչ խոսք, սրանով չի ավարտվելու: Նախորդ գրքերը՝ հաջորդիվ:


    Սամվել Առաքելյան
    2019
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 17.08.2020, 02:35:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՆԱԽԱԲԱՆ

    Ես շատ լավ հիշում եմ,
    որ տաս տարի առաջ
    "Զրույց Աստծո հետ" շարքի վերջին,
    "Տանն Աստծո հետ" գրքում,
    Ասվեց, որ այս երկխոսությունն
    իր ավարտին է մոտենում:

    Սակայն կյանքը նման է
    մեծ խճանկարի,
    Եվ քանի որ մենք բոլորս
    Միասին ենք Աստծո հետ,
    Մենք հնարավորություն ունենք
    արարել անդադար,
    Եվ ցանկացած պատմության տալ
    "այլընտրանքային ավարտ":

    Եվ հենց այդ տեղի ունեցավ
    նաև տվյալ դեպքում:
    Գերգիտակցական մակարդակի վրա
    ընդունվեց նոր որոշում:

    Իսկ ես պահպանում եմ
    Աստծոն տված խոստումս
    Անել ինձանից կախված
    ամեն հնարավոր բան,
    Որ կիսվեմ աշխարհի հետ
    ամենակարևոր տեղեկությամբ,
    Որը փոխելու է մարդկանց կյանքն
    այս մոլորակի վրա:

    Մենք բոլորս էլ ունենք
    մուտքի հնարավորություն
    Դեպի մեր ներսում գտնվող
    իմաստության աղբյուրը՝
    Հենց նրան է մեզ առաջարկվում
    ընդունել որպես Աստված,
    Որն աշխատում է մեր միջոցով
    և հավերժ մեր ներսում է:

    Մեր այս երկխոսության մեջ,
    հենց ամենասկզբում,
    Ինքն Աստված հստակորեն
    այդ մասին էր մեզ ասում.

    "Ես Խոսում եմ բոլորի հետ:
    Միշտ ձեզ հետ եմ Ես խոսում:
    Բայց հարցն Իմ խոսելը չէ,
    այլ, թե ով է Ինձ լսում":


    Եվ այդ պատճառով, հիմա
    ես առաջարկում եմ
    Դեն նետել հասկանալի
    թերահավատությունը
    Այս գրքում շարադրված
    տեղեկությունների վերաբերյալ,
    Իսկ փոխարենը կենտրոնանալ
    կարևոր հարցի վրա,

    Թե որքանով է այն արժեքավոր
    անձամբ ձեզ համար, -
    Օգնու՞մ է արդյոք այն ձեզ
    ավելի խորն ըմբռնել կյանքը:

    Այս գրքում շատ է խոսվում
    կյանքի և մահվան մասին,
    Ինչպես նաև ժամանակաշրջանի,
    որը նրանց բաժանում է:
    Կգտնեք նաև մետաֆիզիկական
    պատկերացումների մի համակենտրոնացում,
    Որի նմանը հավանաբար
    դուք չեք հանդիպել վաղուց:

    Հնարավոր է, ինչ-որ պահեր
    ձեզ կայցելի նաև միտք.
    "Այս ամենն ապշեցուցիչ է,
    անհավատալի է ուղղակի:
    Եվ զարմանալիորեն պարզ
    ու հասկանալի է անկախ այն,
    Համարել պարապ մտքեր սրանք,
    թե ընդունել որպես փաստ":

    Իսկ հետո անմիջապես
    կծագի արդարացի հարց.
    "Ի՞նչ օգուտ ինձ այս ամենից:
    Ես սրանից ի՞նչ կստանամ:
    Ինչպե՞ս են գիտելիքներն այս
    հարաբերվում իմ կյանքի հետ:
    Ինչպե՞ս կարող է նրանց հետ
    կյանքս ավելի լավը դառնալ":

    Այո, ես ինքս էլ տալիս էի
    հարց հարցի հետևից,
    Ջանալով մեր զրույցը բերել
    ինչ-որ կիրառելի իմաստի:
    Այսօր մարդիկ այնպիսի
    մի ուղերձ են ցանկանում,
    Որն իրենց կյանքը կփոխի,
    կտա հույս և ապաքինում:

    Այս երկխոսության մեջ
    հնարավորինս ամփոփված են
    Ներկա իրավիճակի մի շարք
    բավական խիստ գնահատականներ, -
    Բայց նրանց նպատակը
    դատապարտելը չէ բնավ,
    Այլ սփռել լույս, որպեսզի
    մենք կարողանանք տեսնել,

    Ներկայումս մեր կյանքում
    տեղի ունեցող պրոցեսները
    Եվ հասկանալ, թե այդ ամենի հետ
    մենք ինչ կարող ենք անել:

    Թող որ "ծեծված" է սա հնչում,
    բայց Լուսավոր Վաղը հնարավոր է՝
    Թե առանձին մարդկանց համար,
    և թե բոլորի՝ ողջ աշխարհում:
    Հնարավոր է կատարելապես,
    միայն մեկ բան է մեզ պակասում.
    Մենք պետք է ընդամենը
    ընտրություն կատարենք:

    Եվ այստեղ դուք կպարզեք,
    որ այդ ապագայից
    Մեզ բաժանում է ընդամենը
    Մեկ Որոշում:
    Հուսով եմ, որ այս գիրքն
    Ընթերցելուց հետո
    Դուք այդ որոշումը
    կընդունեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


    2016 թվականի
    օգոստոսի երկուսին
    Ես հանկարծ դուրս լողացի
    իմ խորը քնից:
    Ինձ արթնացրեց Կոչը:
    Ես լավ ճանաչում եմ այն:
    Ես չէի լսել այն արդեն
    համարյա տասը տարի...

    Ես վեր թռա անկողնուց
    և մոտեցա գրասեղանին...
    Նստեցի: Հանդարտեցրի
    դողը մոլագարիս...
    Կենտրոնացա: Հետո
    միացրեցի համակարգիչը:
    Վարանած դրեցի ձեռքերս
    ստեղնաշարին:

    Մի՞թե նորից...

    Թույլ տվեք բացատրեմ:

    Մենք բոլորս էլ վարում ենք
    այն, ինչը ես անվանել եմ
    Զրույց Աստծո հետ, -
    վարում ենք անընդմեջ:
    Ես հասկացա, ինչպես նաև
    փորձով համզովեցի,
    Որ մենք բոլորս մշտական
    կապի մեջ ենք Աստծո հետ:

    Ես հասկացա, որ Աստվածայինից
    մենք կարող ենք գործնականում
    Խնդրել խրատ և օգնություն,
    պայծառացում և աջակցություն:
    Եվ իրականում Առաջին Գրքի
    հիմնական ուղերձը հենց դա էր.
    Հաստատել Աստծո հետ նոր
    և ավելի սեղմ փոխհարաբերություն:

    Բայց այս անգամ կար ևս մեկ բան,
    կար ինչ-որ զգացում հաստատուն,
    Որ ես պարտավոր եմ անց կացնել
    մի նոր երկխոսություն:
    Կամ, այլ խոսքերով ասած,
    "եկել է ժամանակը"
    Այդ փոխներգործության համար,
    և որ այն՝ հրատապ է:

    Դրա մասին վկայում էր
    ներսումս տիրող զգացումը,
    Որն անհնար էր արհամարհել:
    Ասես ինչ-որ բան էր ինձ տիրել:

    Նման զգացում ես չէի ունեցել
    արդեն մոտ տասը տարի
    Եվ այդ պատճառով համոզված էի,
    որ նոր Զրույցներ էլ չեն լինի:

    Ես կարծում էի, որ ամեն ինչ
    այլևս անցյալում է:

    Եվ ես սխալվում էի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1


    Չէի կարծում, որ նորից
    կզբաղվեմ սրանով:
    Ես համարում էի, որ պրոցեսն
    ավարտվել է արդեն:

    Դեռևս անելու բան կա:
    Կա նոր հրավեր, թանկագինս:


    Ես արդեն ընդունել եմ
    Քո երկու հրավերները.
    Փոխել մարդկանց պատկերացումներն
    իրենց Աստծո մասին,
    Եվ մարդկանց վերադարձնել մարդկանց:
    Եվ կարծում էի, թե վերջ:

    Ես գիտեմ: Այն ժամանակ Երրորդ
    Հրավերի ժամը դեռ չէր եկել:


    Դու ցանկանում ես ասել,
    որ այն եկել է հիմա՞:

    Այո, հիմա եկել է:

    Լավ: Ինչպիսի՞ն է ուրեմն
    այս Երրորդ Հրավերը:
    Եվ վերջի՞նն է արդյոք այն:

    Այո, սա՝ վերջինն է:
    Եվ, մեր մեջ ասած,
    Բոլոր այս հրավերները
    ոչ միայն քեզ են ուղղված:
    Նրանք բոլորի համար են,
    չնայած ոչ բոլորը կընդունեն:

    Բայց նրանք, ովքեր կընդունեն, -
    կընդունեն գիտակցված:


    Ես միշտ հասկացել եմ,
    որ Քո այս ուղերձները
    Միայն ինձ համար չեն:

    Ահա ուրեմն, ընդունիր հիմա
    երրորդ և վերջին հրավերը:
    Հիմա ճիշտ ժամանակն է,
    քանզի եկել է Անբասիր Պահը
    Ձեր մոլորակի վրա
    Ճեղքում կատարելու համար:


    Հնչում է ոգևորիչ՝
    հատկապես այն պատճառով,
    Որ արտաքինից ամեն ինչ
    լրիվ հակառակ տեսքն ունի:
    Այնպիսի զգացում է, որ մեր
    քաղաքակրթությունը գլորվում է հետ:
    Այնպիսի տպավորություն է,
    որ մենք՝ գահավիժում ենք:

    Մենք ասես թե դառնում ենք
    ավելի քիչ կրթված,
    Ավելի քիչ հանդուրժող,
    շատ ավելի զայրացած:
    Մեզ ավելի դժվար է
    կառավարել մեր զգացմունքները,
    Մուտքի իրավունք ստանալ դեպի
    մեր էության լավագույն կողմերը...

    Ես շատ ուրախ եմ, որ դու
    այդ ամենը տեսնում և զգում ես,
    Քանզի եթե դու այդ ամենն
    ուշադրության ես արժանացնում,
    Եթե քեզ մտահոգում է այն,
    ինչ քո շուրջ կատարվում է
    Եվ ի պարտասխան անում ես այն,
    ինչ անհրաժեշտ ես համարում, -

    Այդ դեպքում կարելի է ասել,
    որ անհանգստանալու բան չկա:


    Դե ինչ... ինձ թվում է,
    որ ամեն ինչ ահավոր է,
    Գործերն անպետք վիճակում են,
    բայց համոզված չեմ՝ հնարավոր է,
    Անձնական կարծիքս է դա,
    դա իմ սխալ ընկալումն է:
    Մի խոսքով, կատարվում են բաներ,
    ինչը չպետք է լիներ:

    Այստեղ խոսքն այն մասին չէ,
    թե ինչ "պետք է լիներ",
    Իսկ ինչ "պետք է չլիներ":
    Խոսքն այն մասին է, թե ինչ է
    Տեղի ունենում իրականում
    ինչպես քո անհատական փորձի,
    Այնպես էլ մոլորակային
    խորին փորձի ոլորտում:

    Ինչպես նաև այն մասին է
    գնում այստեղ խոսքը,
    Թե ինչ կերպ դուք կարող եք
    արմատականորեն փոխել
    Ամենը, ինչ հենց ինքներդ էլ
    անընդունելի եք համարում:

    Հասել է Անբասիր Պահը,
    որպեսզի դուք սկսեք
    Իրականացնել ի վերջո
    բոլոր այդ փոփոխությունները,
    Քանզի այն, ինչ ներկայումս
    տեղի է ունենում աշխարհում, -

    Շրջապատող միջավայրում,
    քաղաքական ոլորտում,
    Հասարակության ներսում,
    էկոնոմիկայի բնագավառում,
    Ֆինանսական հաստատություններում
    և հոգևոր հոսանքներում, -


    Ակնառու անսխալ,
    անվիճելի և հստակ,
    Հուշումներ է տալիս ձեզ,
    այն մասին, թե կոնկրետ ինչպես
    Կարելի է անց կացնել
    այդ փոփոխությունները:

    Այդ պատճառով էլ,
    սիրելիդ Իմ զավակ,
    Եկել է ժամանակը
    Երրորդ Հրավերի համար:


    Լավ, ես պատրաստ եմ:
    Մենք բոլորս պատրաստ ենք:
    Ուրեմն, ինչի՞ մասին է խոսքը:
    Ո՞րն է Երրորդ Հրավերը:

    Արթնացրեք մարդկությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2

    Հմմ... Ինչ-որ փառասիրական
    մտադրություն է սակայն:
    Չափազանց չէ՞ արդյոք...

    Իսկ մի՞թե Աստծո համար
    մի ինչ-որ մտադրություն
    Կարող է լինել
    չափազանց փառասիրական:


    Ես ինձ նկատի ունեի:

    Ես նույնպես:

    Ըհըն... հասկանում եմ,
    թե ինչ Ես ասում:

    Ճշմարի՞տ: Կամ, կարող է,
    դու մոռացել ես, թե Ո՞վ Ես...


    Ոչ... Ավելի ճիշտ, այո,
    այն իմաստով, որ ես
    Ինձ համապատասխան կերպով
    չեմ դրսևորում:
    Այսինքն, մտքով հասկանում եմ,
    որ Աստված ապրում է իմ մեջ
    Եվ ես՝ Աստվածայինի
    Անհատական Դրսևորումն եմ...

    Բայց գործնական մակարդակի վրա
    ես այդ չեմ զգում:

    Ժամանակն է սկսել զգալ:

    Հեշտ է այդ ասել...

    Քանի դեռ ասում ես այդպես,
    ընդամենն արդարացնելու ես
    Սեփական անգործությունդ:

    Սակայն չի կարելի
    արթնացնել մարդկությանը,
    Քանի դեռ դու ինքդ
    անձամբ չես արթնացել:


    Ես գիտեմ, գիտեմ...
    Ջանում եմ, ինչպես կարող եմ:

    Կարող էիր նաև
    ավելի լավ ջանալ:
    Այժմ Անբասիր Պահ է
    գիտակցության Ճեղքման համար:


    Ես հասկացա... Արթնացումը՝
    Քո առանցքային առաքումն է:

    Եվ ինչ ուրեմն, կջանա՞ս:
    Դուք բոլորդ, կջանա՞ք:


    Դե, չեմ կարող պատասխանել
    ես բոլորի անունից,
    Բայց ինքս՝ խաղի մեջ եմ:
    Խնդրում եմ, հուշիր ինձ,
    Թե ինչպե՞ս հնարավորինս
    արագ արթնանամ:
    Աշխարհում չկա մեկը,
    ով չէր ուզենա գիտենալ,

    Թե ինչպես այդ անել:

    Հնարավորինս շուտ արթնանալու
    ամենալավ միջոցն է՝
    Զարկ դառնալ ուրիշ մարդկանց
    արթնացման համար:


    Բայց ինչպե՞ս ես կարող եմ "զարկ լինել",
    եթե ինքս դեռ չեմ արթնացել:

    Իսկ այ դա՝ հետաքրքիր է:
    Դա կոչվում է Աստվածային
    Երկճյուղավորում,
    Երբ երկու, թվում է, մեկմեկու
    հակասող ճշմարտությունները
    միաժամանակ են գոյատևում:

    Իսկ ճշմարտությունն այն է,
    որ դու արդեն արթնացած ես,
    Ուղղակի այդ չգիտես:
    Եվ այդ իմաստով դեռևս արթնացած չես:


    Միգուցէ կօգնե՞ս հասկանալ:
    Առանց Քո բացատրության
    Ինձ թվում է, որ ես
    շրջանագծով եմ պտտվում:

    Պատահե՞լ է քեզ արդյոք
    երբևիցէ գիշերը
    Լսել ինչ-որ աղմուկ
    և մտածել, որ ընդամենը
    Երազ է քո լսածը,
    իսկ հետո հայտնաբերել,
    Որ իրականությունն այն է,
    որ դու քնած չես արդեն:


    Իհարկե: Դա տեղի է ունենում
    մեզանից յուրաքանչյուրի հետ:

    Հենց այդ էլ կա:

    Լավ, պայմանավորվեցինք,
    որ ես արթնացած եմ,
    Բայց այդ մասին առայժմ
    չգիտեմ, անտեղյակ եմ:

    Ի՞նչը կարող է ինձ ստիպել
    գիտակցել իմ արթնացածությունը:

    Իսկ երբևիցէ արթնացե՞լ ես
    արդյոք դու վախից,
    Երբ պատահել է, որ երազ ես
    տեսել սարսափելի:


    Նորից այո՝ բոլորի հետ
    նման բան պատահում է:

    Ահա և ուրեմն այժմ էլ
    դուք կարթնանաք վախից
    Մոլորակի վրա ստեղծված
    որոշակի հանգամանքների
    Պատճառով, քանզի շատ բան
    արդեն դարձել է մղձավանջ:

    Ինքդ էլ ասացիր. կա զգացում,
    որ դուք հետ եք գլորվում:


    Նման բան եղել է նաև
    իմ անհատական կյանքում:

    Շատ լավ է, որ դրանում
    դու քեզ հաշիվ ես տալիս:
    Դա կօգնի քեզ գիտակցել,
    որ քնած չես բոլորովին, -
    Որ վատ երազ չէ այս ամենը,
    այլ դառն իրականություն,
    Եվ որ այսուհետև այն ընտրել
    դու այլևս չես ցանկանում:

    Ամեն նոր օրվա հետ
    դու ավելի լավ ես հասկանում,
    Թե քո կյանքում, քո շրջապատում
    ինչ է տեղի ունենում:
    Դա կօգնի քեզ վերհիշել,
    թե Իրականում Դու Ով Ես, -
    Եվ կդրդի, որ վերջապես
    համապատասխանաբար գործես:

    Ըստ էության, հենց այդ էլ
    այստեղ պետք է կատարվի:
    Հենց այդ էլ պետք կգա
    բոլորին, ով արդեն գիտի,
    Ով զգացել է, որ արթնացել է,
    և ժամանակն է վերջ տալ
    Երազներին բոլոր սարսափելի,
    որոնք երազ էլ չեն անգամ:


    Ձեզ ուղղակի պետք է
    արթնանալ դեպի գիտակցումը,
    Որ դուք առանց այն էլ
    քնած չեք և կարող եք
    Լիովին ներգործել ձեր շուրջ
    տեղի ունեցածի վրա
    Եվ ամբողջովին փոխակերպել
    ձեր իրականությունը:


    Ես վստահ չեմ, որ պատրաստ եմ հանձն առնել
    աշխարհի փրկչությունը:

    Խոսքն աշխարհի փրկչության մասին չէ:
    Խոսքը քո անհատական
    Հոգևոր ճամփորդության մասին է:
    Անհատական բարեշրջման:
    Դա կարող է դառնալ առավել
    հափշտակիչ և հուզիչ ժամանակը
    Քո ծննդյան պահից սկսած
    մինչև քո ներկա օրերը:

    Եվ քո որոշումը գործել
    համապատասխան նրա,
    Ով Դու Կաս Իրականում, -
    կարող է իրոք փոխել աշխարհը,
    Կարող է "փրկել" այն:
    Բայց իմաստը դա չէ:

    Իմաստը և նպատակը՝
    քո անձնական բարեշրջումն է,
    Հենց հանուն դրա ես
    դու ամեն ինչ փոխում.
    Թե աշխարհով ընթանալու
    քո սեփական ոճը,
    Եվ թե քո սեփական
    աշխարհընկալումը նաև:


    Եթե ցանկանում ես ցուցադրել,
    թե Ով Ես Դու Իրականում, -
    Իսկ ինքդ քեզ ճանաչելու
    միջոցներից մեկն այն է,
    Որ փրկես մարդկանց տառապելուց,
    մոլորակին բերես ապաքինում
    Եվ դրականորեն օժանդակես
    մտերիմներիդ ապագային, -

    Այդ ժամանակ քեզ չի ճնշի
    ոչ մի "ուժից վեր առաջադրանք",
    Եվ դու կապրես ոգևորություն,
    կապրես հուզմունք անասելի
    Այն հնարավորություններից, որոնք
    քեզ տրամադրել է կյանքը
    Բարեշրջական Ճեղքման համար
    այս Անբասիր Պահին:

    Երրորդ Հրավերը՝ հրավեր է
    քո սեփական, անհատական
    Բարեշրջման ընթացքում
    արթնացնել ձեր կենսաբանական
    Տեսակի հնարավորինս
    շատ ներկայացուցիչների,
    Որոնք, կարելի է ասել, արդեն
    արթնացած են հիրավի:


    Արթնացնել է պետք նրանց
    գիտակցելու համար այն փաստը,
    Որ արթնացած են իրենք արդեն,
    իսկ հետո ոգեշնչել
    Գործել համապատասխան
    իրենց արթնացածությանը,
    Ինչը նշանակում է.
    արթնացած վարք ձևավորել

    Եվ դեպի վարքն այդ արթնացած
    հրել նրանց, ով դեռ քնած է, -
    Եվ այդ ամենն անել պետք է
    այն պարզ պատճառով,
    Որ քեզ այդ է հրամայում անել
    քո անձնական բարեշրջման ձայնը,
    Որ դրա կարիքը դու զգում ես
    քո ամբողջ հոգով:


    Շնորհակալ եմ: Ես հասկացա:
    Բայց մնացել է մի փոքրիկ հարց:
    Եթե այդքան շատ մարդիկ են
    արդեն իսկ արթնացած,
    Ուրեմն ինչու՞ իրենց չեն պահում
    համապատասխան կերպով:

    Մի՞թե Դու չես ասում,
    որ իր արթնացածության մասին
    Նրանց մեծամասնությունը
    չգիտի հիմնականում:
    Նրանք բոլորը կարծում են,
    որ Երկիր մոլորակից
    Ցուցադրվող այս ողջ մղձավանջը
    "երազում են տեսնում":

    Ոչ: Նրանցից շատերը գիտեն,
    որ դա՝ իրականություն է:
    Նրանք արթնացած են բավական,
    որպեսզի հասկանան,
    Թե ով են իրենք, և ինչպիսի
    ջանքեր կպահանջվեն, որպեսզի
    Մարդկության մնացած մասին
    իրենք օգնեն արթնանալ:


    Հասկանալի է... այդ դեպքում
    իմ հարցը դեռ մնում է:
    Եթե այդքան շատ մարդիկ
    գիտեն, որ քնած չեն,
    Ուրեմն ինչու՞ է աշխարհն
    այնպիսին, ինչպիսին կա:
    Այստեղ ես ինքս կարող եմ ծառայել
    գերազանց օրինակ:

    Ամեն օր ես անում եմ,
    ամեն օր ես ասում եմ,
    Կամ ամեն օր մտածում եմ
    այնպիսի մի ինչ-որ բան,
    Ինչն "արթնացածի" վարքի հետ
    ուղղակի անհամատեղելի է:
    Եթե գիտեմ, որ արթնացած եմ,
    ուրեմն ինչու՞ եմ անում այդ:

    Որովհետև արթնացած լինելը
    և այդ գիտենալը՝ մի բան է,
    իսկ կատարելապես այլ բան է
    այդ գիտելիքը կյանքին կցելը:

    Երբեմն մարդկանց ավելի
    դուր է գալիս ձևացնել,
    Որ չգիտեն այն, ինչ գիտեն, -
    հատկապես երբ դեռ երիտասարդ են
    Կամ էլ հարմար են գտնում իրենց
    չհասունացած երևակայել...
    Կամ էլ արհամարհում են այն փաստը,
    որ ճշմարտությունը գիտեն:

    Իսկ երբեմն ուղղակի մոռանում են:

    Մի՞թե հայրդ երբեք քեզ չի ասել.

    "Ինչու՞ դու արեցիր այնպես,
    ինչպես կստացվի,
    Եթե շատ լավ գիտեիր,
    թե ինչպես է քեզ պետք":

    Իհարկե ասել է:
    Ասել է հարյուր անգամ:

    Հիմա արդեն հարյուր մեկ:

    Դուք՝ շատ պատանի
    կենսաբանական տեսակ եք:
    Դուք՝ երեխաների պես եք:
    Համատիեզերական ճստլիկներ:
    Թրև եք գալիս այստեղ,
    չարաճճիություն եք անում,
    Չնայած շատ լավ գիտեք,
    որ դա ձեր օգտին չէ, -

    Ուղղակի հիմա ձեզ թվում է,
    որ դա ուրախ բան է:
    Կամ էլ մոռացել եք այն մասին,
    թե ինչ են ձեզ ասել:
    Այդպիսին է ձեր տեսակի
    ամբողջ պատմությունը՝
    Ձեր կոլեկտիվ փորձը
    Երկիր մոլորակի վրա:


    Եվ այդպիսին է նաև
    քո անհատական փորձը՝
    Չնայած դու շատ լավ գիտես,
    թե ինչպես է հարկավոր:

    Դու ոչ թե ուղղակի դիտում ես
    ուրիշների անբարեպատեհ վարքը:
    Դու փաստորեն ինքդ էլ
    զբաղվում ես նույն բանով:

    Բայց հիմա լավ կլիներ հրաժարվել
    բոլոր այդ երեխայություններից:


    Ես գիտեմ:

    Գիտեմ, որ գիտես:
    Եվ հենց այդ էլ Ես քեզ
    բացատրում եմ հիմա:

    Նույնիսկ նրանք, որոնք չգիտեին,
    այժմ արդեն իմացան:
    Ձեր տեսակի ամենադեռահաս
    ներկայացուցիչներին անգամ
    Ամեն ինչ չափից դուրս
    ակնհայտ է դառնում,
    Որպեսզի նրանք այլևս
    չփորձեն ձևանալ,

    Որ իրենք չգիտեն:

    Գիտելիքը ձեր գործողություններում
    առայժմ չի դրսևորվում:
    Ձեր գիտելիքի հետ դուք դեռևս
    չեք ամբողջականացել:

    Դուք գիտեք, բայց որպես գիտեցող
    դեռևս ձեզ չեք պահում:


    Դուք արդեն արթնացել եք
    այն բանի նկատմամբ,
    Թե Ինչ Է Ճշմարտությունը,
    և Ով Դուք Կաք Իրականում, -
    Բայց ձեր վարքի վրա առայժմ
    դա չի արտացոլվել:
    Դուք դեռևս շարունակում եք
    լուսնոտություն պատկերել:

    Եվ հիմա, եթե չեք ցանկանում
    ճակատով դրոշմվել պատին,
    Կամ էլ վերջնականապես
    գահավիժել անդունդից,
    Ձեզ անհրաժեշտ է արթնանալ
    այն փաստի վերաբերյալ,
    Որ դուք այլևս քնած չեք
    և ժամանակն է հասկանալ,

    Որ բոլոր այս սարսափները,
    որ կատարվում են Երկրի վրա, -
    Երազ չեն: Որ դուք ձեզ համար
    ոչինչ չեք "հորինել":
    Եվ այն, որ այսօր եկել է
    բարեշրջական Ճեղքման համար
    Այս Անբասիր Պահը, -
    ձեր երևակայության խաղը չէ:


    Ես հասկացա՛: Դու կրկնում ես
    դա նորից ու նորից,
    Այնպես որ վերջապես
    ամեն ինչ տեղ հասավ:
    Եվ համոզված եմ, որ ընթերցողները
    նույնպես կհասկանան:
    Դա շատ լավ նորություն է
    մեր բոլորի համար:

    Իրոք որ լավ նորություն է:
    Եվ Ես ձեզ ընդառաջ եմ գնում:
    Ես կրկնում եմ Հրավերի
    առանցքային խոսքերը:

    Մեր այս երկխոսությունը,
    որին դու կանչվել ես, -
    Ամբողջովին հանգելու է
    կրկնողությանն այն ամենի,
    Ինչ Ես քեզ ասել եմ արդեն
    մեր անցյալ զրույցներում:

    Իմաստն այն է, որպեսզի
    լսեք ամեն ինչ նորից,
    և այս անգամ յուրացնեք:
    Այստեղ պետք է ամեն ինչ
    ի մի բերել և դեպի
    Լիակատար Ամբողջացումը շարժվել...

    Հետո վստահորեն ընդունել
    Իմ Երրորդ Հրավերը:

    Մի ամաչեք արթնացնել մարդկանց,
    քանզի վրա է հասել
    Անբասիր Պահը՝ մոլորակի վրա
    Ճեղքում կատարելու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3

    Իսկ ինչու՞ է այդ ամենը
    Քեզ անհանգստացնում:
    Ճիշտն ասած, ես կարծում էի,
    թե աշարհիկ հարցերում
    Աստված այդքան հստակ
    դիրքորոշում չի գրավում:

    Չէ՞ս ասում Դու արդյոք,
    որ այդ հարցում ունես ինչ-որ
    Նախընտրություններ և Դու
    խորինս մտահոգված ես
    Նրանով, թե ինչպես
    կդասավորվի իմ կյանքը, -
    Ու նաև մեր մոլորակի
    այլևայլ խնդիրերով:

    Եվ եթե Դու իրոք՝
    այս Տիեզերքի Աստվածն ես
    Եվ ունես կոնկրետ ինչ-որ
    նախընտրություններ,
    Ինչպե՞ս կարող է պատահել,
    որ Դու չստանաս այն,
    Ինչ Քեզ պահանջվում է,
    ինչ ինքդ ես ընտրել:

    Ենթադրում եմ, իմ այս բոլոր
    հարցերը լրիվ տեղին են,
    Քանզի նրանք, հրահրելով
    որոշակի մոլորվածություն,
    Անխուսափելիորեն ծագելու են
    բազմաթիվ մարդկանց մոտ:
    Կամ նույնիսկ ծագել են արդեն
    և շատերին են հետաքրքրում:

    Այո, բոլոր այդ հարցերը,
    հիրավի, լրիվ տեղին են:
    Դու հնարավորություն ունես
    (ունեն նաև բոլոր մարդիկ,
    Որոնք բարեշրջման ճանապարհին
    ուրիշներին օգնելն ընկալում են
    Որպես մասն իրենց սեփական
    բարեշրջական աճի)

    Անել հնարավոր ամեն բան,
    որպեսզի արթնացնես
    Քո կենսաբանական տեսակի
    այլ ներկայացուցիչների՝

    Նախ և առաջ քո վարքով,
    քո օրինակով: Քանզի
    Հենց քո գործողությունները՝
    այն, թե ինչպիսին դու կաս
    Այս աշխարհում, - կարող են
    բոթել ուրիշ մարդկանց,
    Ստիպել նրանց սթափվել
    և տեսնել իրենց սեփական

    Հնարավորությունները:


    Ավելի քիչ կարևոր,
    բայց նույնպես արժեքավոր է այն,
    Թե ինչ ես դու ասում
    այլ մարդկանց:

    Պետք է համարձակություն ունենալ,
    որպեսզի արտասանես
    Ոչ այնքան հանրահայտ խոսքեր,
    մտքեր ու գաղափարներ,
    Որոնք կարող են շատերին
    օգնել բացահայտել
    Ճանապարհը դեպի ավելի
    խորին ըմբռնումը:

    Եվ հիմա կպատասխանեմ
    քո տված վերջին հարցին.
    Ինձ չի "պահանջվում", որ դու
    արթնացնես մարդկանց, -
    Համենայն դեպս, դա Ինձ
    "պահանջվում" է ոչ ավելի,
    Քան ուրիշ ինչ էլ լինի
    աշխարհում ձեր նյութական:


    Եկ պարզություն մտցնենք:
    Աստծոն ոչինչ չի "պահանջվում"՝
    Ոչնչի պակասություն Նա չունի:
    Աստված կարող է ստանալ ինչ ուզի:

    Բայց և այնպես ցանկություններ
    Աստված այնուամենայնիվ ունի:
    Հենց Աստծո Ցանկություններն են
    ծառայում որպես վառելանյութ
    Համատիեզերական շարժիչը
    գործի դնելու գործում:
    Հենց Աստծո Ցանկությունն է
    էներգիայով սնում Տիեզերքը:


    Լավ, ուրեմն եկ օգտագործենք
    "ցանկություն" բառը: Եթե
    Աստված իրոք "ցանկանում" է,
    որ մարդկությունն արթնանա, -
    Ենթադրում եմ, որ դա պետք է
    մեզ այն բանի համար,
    Որ պահպանենք ու բարելավենք
    մեր ներկայիս կյանքի որակը, -

    Ուրեմն կա՞ արդյոք հնարավորություն,
    որ դա տեղի չի ունենա:

    Աստված ոչ թե կոնկրետ
    ինչ-որ ելք է ցանկանում:
    Նա, սիրելիս, ցանկանում է,
    որ Աստծո Տիեզերքում
    Գիտակից արարածները
    տիրապետեն լիակատար
    Հնարավորության, արարել ամեն բան,
    ինչ որ իրենք են կցանկանան:

    Եթե գիտակից արարածները
    չունենային այլ ընտրություն,
    Բացի Աստծո հրամաններին
    ճշգրտորեն հետևելը,
    Ուրեմն դուք կապրեիք
    մի Տիեզերքում, որտեղ
    Ապրում են ոչ թե գիտակից
    մարդիկ, այլ մեքենաները:

    Ավտոմատները:
    Ռոբոտները:
    Անդրոիդները:


    Իսկ դա, հասկացիր, ամբողջովին
    կհամահարթեր այն նպատակը,
    Հանուն որի ի սկզբանե
    արարված են գիտակից մարդիկ, -
    Թույլ տալ Աստծոն փորձով
    ճանաչել Իրեն այնպիսին,
    Ինչպիսին կա. Ազատ Կամքով
    Սեփական Փորձի Արարիչ:

    Այստեղ շատ կարևոր է
    հասկանալ, որ Աստված
    Միաժամանակ և Արարիչն է,
    և հենց նա, Իր Արարումը:


    Ես դա գիտեմ: Ինձ համար պարզ է,
    որ չկա ոչինչ, ինչն Աստված չէ:

    Ճիշտ այդպես: Այդ պատճառով
    "արարման" գործողության փորձը
    Աստված ապրում է ոչ թե
    դեպի Ինքն Իրեն ուղղած
    Ինչ-որ անհեթեթ հրամանների
    հետևելու պահանջով,

    Այլ անում է ճիշտ հակառակը.
    Իր արարած Տիեզերքում
    Իր արարած էություններին
    տալիս է ուժ և թույլտվություն,
    Որպեսզի նրանք արարեն ամենը,
    ինչ իրենք են ցանկանում:

    Այդ առումով Աստծո
    բոլոր Մասնիկները
    Ցուցադրում են Ամբողջի
    հիմնային բնութագիրը.

    Ազատություն:


    Բացարձակ ազատություն
    արարել այնպես,
    Ինչպես կարող է միայն
    Մաքուր Արարիչը՝
    Առանց որևէ խոչընդոտների
    և սահմանափակումների:

    Ես այդ ուժը նվիրել եմ
    բոլոր գիտակից արարածներին:
    Եվ առաջին հերթին այդ ուժը
    նվիրված է մարդկանց:

    Հիմա դու հասկանու՞մ ես:

    Ես ցանկանում եմ ոչ թե այն,
    որ մարդկությունն ամբողջովին արթնանա:
    Ես ցանկանում եմ, որ դուք
    միշտ ուժ ունենաք արարել,
    Կարողանաք արտահայտել ձեզ,
    ստանալ փորձ՝ այնպես,
    Ինչպես ինքներդ եք ցանկանում:
    Ինչպես ձեր սիրտն է ձգտում:

    Եթե դա նշանակում է արթնացում՝
    ուրեմն, սքանչելի է:
    Եթե դա քնած մնալ է նշանակում՝
    նույնպես վատ չէ:
    Ես չունեմ նախընտրություններ:
    Նախընտրություններ չունեմ, բացի
    Ձեր նախընտրությունների
    պարտադիր իրականացումը:


    Ուրեմն ինչու՞ հենց Դու կատարեցիր
    այս Երրորդ Հրավերը:
    Ոչ թե մենք եկանք Քեզ մոտ,
    այլ Դու դիմեցիր մեզ:

    Բայց չէ՞ որ դուք դիմում եք Ինձ
    ամբողջ ժամանակ:
    Դուք խնդրում եք Ինձ, դուք բոլորդ
    օգնություն եք խնդրում:

    Ձեր բոլոր մտքերը,
    և խոսքերը, և աղոթքները՝
    Այդ բոլորը հաստատում է,
    որ դուք ձեր կյանքում
    Փոփոխություններ եք ցանկանում,
    ցանկանում եք ապաքինում:
    Դուք ուզում եք, որ Երկրի վրա
    ամբողջ կյանքը փոխվի:

    Եվ ինչ է, դուք կարծում եք,
    թե Ես այդ չե՞մ լսում:

    Կատարելապես ակնհայտ է,
    որ ամեն առանձին կյանք
    Կամ ամբողջ ձեր տեսակի կյանքը
    դեպի լավը փոխելու
    Միակ միջոցը՝ արթնացումն է:
    Այլ տարբերակ չկա:
    Այդ պատճառով մեր օրակարգի
    թերթիկին գրված է. արթնացում:

    Բայց դա ձեր օրակարգի
    թերթիկն է, ձեր աղոթքները՝
    Այդ է ձեր նպատակը,
    դուք եք այդ ցանկանում:
    Իմ դերն է միայն՝ տալ ձեզ
    հնարավորություն ստեղծել այն,
    Ինչ ցանկանում եք ինքներդ,
    ինչը կա ձեր սրտերում:


    Այդ պատճառով էլ Ես արեցի ձեզ
    Իմ այս Երրորդ Հրավերը:


    Ներիր, բայց ինձ թվում է դեռևս,
    որ այդ "հրավերով" Դու ես դիմում մեզ:

    Լավ: Ես կպատասխանեմ
    քո այդ առարկությանը:
    Բայց սկզբում դու՛ պատասխանիր
    Իմ հարցին, քանզի
    Այն կարող է ծագել
    շատ ընթերցողների մոտ.
    Ինչու՞ ես այդպես կառչել
    այդ "ով է ում խնդրել" հարցից:

    Ինչու՞ է այն քեզ համար
    այդքան կարևոր:
    Ինչու՞ է այն դարձել
    այդքան գայթակղիչ:


    Որովհետև, եթե դիմողը
    ոչ թե մենք, այլ իրոք Դու ես,
    Ուրեմն սա ավելի հրաման է,
    քան հրավեր, համաձայն չե՞ս:

    Ես գիտեմ, որ Դու
    "հրամաններ" չես արձակում,
    Գիտեմ, Դու չես տալիս
    նաև "կարգադրություններ"...

    Բայց և այնպես Քո այս հրավերը
    կարող է հնչել ինչպես
    Հանրաճանաչ այն ռեպլիկան
    կողոպտիչների մասին ֆիլմից,
    Որտեղ դոն Կոռլեոնեն ասում է
    ի լուր մյուսների.
    "Ես նրան կանեմ առաջարկություն,
    որից հրաժարվել չի կարելի":

    Ոչ այն է, որ ես Քեզ
    համեմատում եմ ավազակների հետ...
    Բայց... հասկանում ես... եթե լուրջ,
    ո՞վ կարող է Աստծուն մերժել:

    Շատ մարդիկ հենց այդպես էլ անում են:

    Դե լավ է... միգուցե պետք չէր
    այդպես դնել հարցը...
    Բայց իրականում, ազնվորեն,
    իմ հարցը հետևյալն է.
    Դա "կարգադրությու՞ն" է Աստծոց:
    Դա... Աստծոց... հրամա՞ն է:

    Ոչ: Ինչպես դու ինքդ
    շատ ճիշտ նշեցիր,
    Ես ոչինչ չեմ "կարգադրում":
    Հավատա, դա Ինձ պետք չի:

    Բայց հետևյալ կերպ
    դու նայիր դրան:

    Եթե մտերիմ ընկերդ
    թակել է քո դուռը,
    Ո՞վ է ում մոտ եկել.
    նա՞ քեզ մոտ, թե՞ դու նրա:


    Իհարկե, նա է,
    որ եկել է ինձ մոտ:

    Իսկ եթե դու քո կամքով
    բացես տանդ դուռը
    Եվ առաջարկես ընկերոջդ,
    որ նա ներս մտնի,
    Կլինի հրավերդ հրամա՞ն,
    թե՞ բարահամբույր արձագանքը
    Քո մտերիմի կողմից
    քո դռան թակոցի:


    Լավ: Հիանալի օրինակ էր:
    Ուրեմն Դու ասում ես,
    Որ այդ ե՞ս էի թախանձագին
    Քո դուռը թակում:

    Թանկագինս, դու այն արդեն
    տեղահան էիր անում:
    Դու, ու քեզ հետ միասին
    նաև մարդկության կեսը:

    Մի՞թե դու չես լսում,
    թե որքան բարձր ու համառորեն
    Գոչում են քո եղբայրները.

    "Օգնեցե՜ք: Մեկնումեկը, օգնեցե՜ք մեզ փոխվել":


    Այո, ես լսում եմ այդ:
    Դա կոչ է իմ սրտի խորքից՝
    ես այն լսում եմ:

    Այդ պատճառով էլ
    այս Երրորդ Հրավերը
    Ես բարձրաձայնում եմ:


    Եվ սակայն ինչ-որ մեկը
    կասի հավանաբար.
    Այստեղ Դու ես Աստվածը,
    այլ թե ոչ մենք ենք Աստված:
    Եվ փոխարենը մարդկանց
    հրավերներ հղելու,
    Ինչու՞ Դու Ինքդ չես անում
    այդ ամենը մեզ համար:

    Այդ դեպքում նրանց համար
    կրկնիր նորից ու նորից.
    Աստծո խնդիրը՝ ձեզ ուժ
    և ոգեշնչում տալն է, որպեսզի
    Դուք կարողանաք կատարել այն,
    ինչ ցանկանում եք անել,
    Այլ ոչ թե անել անձամբ
    ամեն ինչ ձեր փոխարեն:

    Իմ դերն է՝ տալ ձեզ ազատություն
    և միջոցներ, որպեսզի
    Դուք կարողանաք արարել
    ձեր սեփական իրականությունը,
    Կառուցել սեփական ապագան,
    հասնել արդյունքների:

    Իմաստն այն է, որպեսզի դուք
    տեսնեք, որ արարչի դերում եք:

    Հավատա, Ես երբեք
    չեմ ունեցել մտադրություն
    Տեղավորել մարդկանց
    կոնվեյերի հետևում,
    Որպեսզի նրանք համերաշխորեն
    ստեղծեն այն, ինչ մտածել եմ Ես:
    Իմ մտքում նման բան չի եղել,
    դրա իմաստը Ես չեմ հասկանում:


    Ես հենց ամենասկզբից
    մտադրվել եմ հրավիրել ձեզ
    Գծագրական տախտակի մոտ,
    որպեսզի դուք հենց ինքներդ
    Ի վիճակի լինեք մշակել
    ձեր սեփական նախագիծը,
    Որոշեք և ազատամտորեն
    ձեր աշխարհը կերտեք:


    Բայց այդ դեպքում Դու հայտնվում ես
    կոնվեյերի մոտ և մարմնավորում ես

    Մեր նախագծե՛րը:

    Այժմ Իմ հերթն է գոչել.
    "Հիանալի՛ օրինակ է":

    Կոնվեյերը՝ գործիք է,
    և այդ գործիքի միջոցով
    Նախագծողը մարմնավորում է
    իր մտահղացումները:

    Սակայն մեր դեպքում
    կան որոշ սահմանափակումներ:
    Ես երբեք չեմ հավաքի
    մի ապրանք, որը կարող է
    Քարուքանդ անել գործարանը,
    որն այդ ապրանքը ստեղծում է:

    Սա, իհարկե, փոխաբերություն է:


    Նշանակում է, մենք կարող ենք
    ավարտել մեր կյանքն այստեղ,
    Երկիր մոլորակի վրա...

    ... եթե դա ձեր ընտրությունն է...

    ... բայց չենք կարող "ապասարքավորել"
    ամբողջ "կոնվեյերը":
    Մենք կարող ենք ազդել
    տեղական իրականության վրա,
    բայց Բարձրագույն Իրականության վրա
    ազդել անկարող ենք:

    Կատարելապես ճիշտ է:
    Դու հասկացար: Դու պարզեցիր:


    Եվ ուրեմն, վերադառնալով
    Քո փոխաբերությանը,
    Դու առաջարկում ես խարույկը վառել
    հենց գծագրական սեղանի վրա:

    Հենց այդպես:
    Եվ ուշադրություն դարձրու,
    Որ հենց այս պահին
    ձեզանից ոմանք պահում են
    Իրենց ճիշտ ու ճիշտ
    այն երեխաների նման,
    Որոնք իրենց լուցկիներով
    չարաճճի խաղ են ձեռնարկել:

    Նրանք այնքան էլ շատ չեն,
    բայց լրիվ բավական են,
    Որպեսզի իրենց խաղով
    մեծ վտանգ ներկայացնեն:


    Ճիշտ որ:

    Այո: Եվ հենց այդ էլ
    ներկա ժամանակը
    Ճեղքման համար Անբասիր
    Պահ է դարձրել:


    Որովհետև արդեն հստակորեն
    խանձահո՞տ է գալիս:

    Լավ փոխաբերություն է:

    Եվ ուրեմն հենց այդ մասին էլ
    եկ խոսենք:
    Այսպիսով, դուք արդեն զգում եք
    խանձվահոտը, բայց դեռևս
    Չեք կարողնում լուցկիները
    դեն նետել:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4

    Ես հասկանում եմ, որ ըստ մեր վարքի
    հավանաբար այդ չես ասի,
    Բայց մարդկությունն այնուամենայիվ
    ցանկանում է կենդանի մնալ:
    Հենց այդ պատճառով մենք, մարդիկ,
    աղերսում ենք օգնության մասին,
    Քանզի գիտենք, որ այդ ձգտումը՝
    մեր բնազդն է հիմնական:

    Բայց իրականում այդպես չէ:

    Եթե ձեզ իրոք առաջնորդեր
    իսկական հիմնական բնազդը,
    Կարող էր ընդհանրապես չդրվել
    ձեր կենդանի մնալու հարցը:

    Ի սկզբանե այն արդեն
    ապահովված կլիներ:


    Ես գիտեմ:

    Ձեզ, մարդկանց, ավելի հասկանալի է
    Մաքուր Սեր տերմինը:
    Սեր, որը չի ճանաչում երբեք
    ոչ մի նախապայմաններ
    Եվ ցանկացած գնով, պարտադիր,
    դրսևորում է իրեն:

    Դա՝ հիմնասյունային մղում է,
    որին հետևելով,
    Լսելով այրվող տան մեջ
    օտար երեխայի ճիչը,
    Մարդ իրեն կրակն է նետում
    հեռու փախչելու փոխարեն:

    Ամենաբարձր մակարդակի վրա,
    այն պահին, երբ որոշումը
    Պետք է ընդունել անհապաղ,
    քանզի այնտեղ ճչում է երեխան,
    Մարդ չի ծախսում իրեն տրված
    այդ թանկարժեք վայրկյանները
    Իր կենդանի մնալու հավանականությունը
    կշռադատելու համար:

    Առանց որևէ երկմտանքի
    նա ուղղակի անում է այն,
    Ինչը հատկանշական է
    Իր Իսկական Բնույթին:


    Այդպիսի պահերին է, որ դու
    ի վերջո հասկանում ես,
    Որ քո գոյությունը երբեք
    չի կարող դադարել:
    Քո ոգին՝ էությունը նրա,
    Ով Դու Կաս, Ով Իրականում Ես,
    Ապրում է հավերժ... անվերջ:
    Դու ապրում ես հավերժ:

    Եվ խորին մակարդակի վրա
    դա քեզ բացարձակապես պարզ է:

    Ուրեմն, կենդանի մնալու մասին հարցը
    չի քննարկվում ընդհանրապես:
    Հարցն այն չէ, կապրե՞ս դու արդյոք,
    այլ այն, թե ինչպե՛ս կապրես, -

    Եվ ոչ մի նշանակություն չունի,
    արդյո՞ք խոսքը գնում է
    Քո հաջորդ քսան տարիների,
    թե քսան րոպեների մասին:

    Եվ իսկապես, հնարավոր է,
    որ դու շատ-շատ ցանկանում ես
    Քո ներկա կյանքում ապրել
    քսան րոպեից շատ ավելի,
    Բայց քո հիմնական բնազդի
    ողջ իմաստը նրանում է,
    Որ երբ դու անպայամանական սիրո
    մարմնավորում ես դառնում,

    Ակամա դրսևորում ես
    սեփական Աստվածայնությունդ, -
    Եվ այն գերակշռում, հաղթում է
    ապրելու քո ծարավին:


    Սակայն ձեր տեսակի
    ոչ բոլոր ներկայացուցիչներն են
    Ցուցադրում հստակության
    այդ նույն մակարդակը
    Նաև կյանքի սովորական,
    կենսական իրավիճակներում:
    Ցավոք, նման մարդիկ
    իրականում շատ քիչ են:

    Շատ հեշտ բան է կյանքի
    լաբիրինթոսում մոլորվելը:
    Եվ միայն, երբ դրսևորվում են
    ամենակրիտիկական պահեր,
    Երբ խաղագումարն արդեն
    աներևակայելիորեն բարձր է, -
    Մեծամասնությունը գործում է
    "ինչպես խելացնորներ"...

    Եվ իրոք, չէ՞ որ նման պահերին
    խելքն անելու բան արդեն չունի,
    Քանզի այդ պահին մարդը
    հետևում է իր հոգու կանչին:


    Եթե այդպես նայենք հարցին...
    Եթե մարդիկ ամեն պահ
    Հետևեին իրենց հոգու կանչին,
    ցանկանային նրան հասկանալ,
    Նրանք մեկ օրում Երկրի վրա
    Դրախտ կստեղծեին:

    Նրանք կկարողանային անել այդ,
    եթե ուղղակի ընկալեին
    Ամեն օրվա ամեն րոպեն
    այնպես, ասես կանգնած են
    Այն այրվող տան կողքին,
    որտեղ ճչում է Երեխան:

    Քանզի հենց այդպիսի պահերին է,
    որ մենք հեշտ մուտք ենք ստանում
    Դեպի մեր էության
    ամենալավ կողմերը:

    Եվ հենց դրան կգան նրանք,
    ովքեր այլևս որոշել են
    Նպաստել ձեր տեսակի
    արթնացման ընթացքին:
    Իրենց կյանքի ամեն պահի
    նրանք կհետևեն հոգու կանչին
    Եվ դրան կդրդեն ուրիշներին էլ,
    օրինակով իրենց վարքի:

    Բայց հիշեք, որ դուք՝ դեռ
    շատ երիտասարդ տեսակ եք,
    Եվ այդ պատճառով քչերն են
    ի վիճակի հասկանալ,
    Թե ինչ պատճառով են իրենք
    հայտնվել այստեղ, Երկրի վրա,
    Եվ թե ինչ է հավերժական
    ձեր կյանքը ձեր Աստծո հետ:

    Եթե մարդիկ նույնիսկ
    ի վիճակի են ինչ-որ կերպ
    Պատկերացնել, թե հավերժական
    կյանքն ինչ է նշանակում,
    Նրանց մեծամանսությունը
    հավատում է, որ դա
    Ընդամենը որպես պարգև
    կամ պատիժ է տրվում:

    Մարդիկ ենթադրում են,
    որ Աստծո Արքայությունը
    Ոչ այլ ինչ է, քան յուրովի
    "արժանիների իշխանություն":


    Արդյունքում նրանք այստեղ,
    Երկրի վրա էլ, ստեղծել են
    Պարգևների և պատիժների
    աշխարհ մի զարհուրելի,
    Իրականության մեջ վերարտադրելով
    իրենց արմատապես սխալ
    Պատկերացումը Բարձրագույն
    Իրականության մասին:


    Այո-այո, ես գիտեմ:
    Մեր նախկին զրույցներում
    Այդ կեղծ պատկերացումների մասին
    մենք արդեն խոսել ենք:

    Իսկ հիմա եկ անդրադառնանք
    դրույթին, որ ձեր մեծամասնությունը
    Կուզենար, որ ձեր տեսակը
    շարունակի իր գոյությունը

    Ձեր ներկա ֆիզիկական ձևի մեջ:

    Նաև դուք ցանկանում եք,
    որ ձեր երեխաները
    Եվ ձեր երեխաների
    երեխաները նույնպես
    Տիրապետեն նույն հնարավորություններին,
    որոնք ունեիք դուք, -

    Հնարավորություն ապրել
    այս սքանչելի մոլորակի վրա,
    Այս հոյակապ և անկրկնելի
    միջավայրում, Կյանքի
    Այս առանձնահատուկ և անկրկնելի,
    շքեղ արտահայտման մեջ:

    Եվ այստեղ է տարիմաստությունը:

    Չնայած դուք պնդում եք,
    որ ցանկանում եք շարունակել
    Կյանքն այստեղ և այդ կյանքը
    հնարավորինս բարելավել,
    Բայց և այնպես շատերը
    ձեզանից անում են բաներ,
    Որոնք այդ ամենի իրականացումը
    անհնարին են դարձրել:


    Բայց չէ՞ որ նպատակաուղղված չեն
    նրանք վնաս պատճառում:

    Ոչ: Ոչ նպատակաուղղված:
    Բանն էլ հենց այդ է:
    Դուք դեռևս չունեք
    որևէ ընդհանուր ըմբռնում
    Այն հարցում, թե ինչպես պետք է
    ապրել ձեր ընդհանուր կյանքը:
    Շատերն ասում են մեկ բան,
    բայց մեկ այլ բան են անում:

    Եվ դա մարդկության առջև կանգնած
    խնդիրներից ամենագլխավորն է,

    Եթե դուք իրոք ցանկանում եք
    օգտվել Ճեղքման համար
    Ընձեռնված Անբասիր Պահից
    և ապահովել ձեր կենսաբանական
    Տեսակի հնարավորությունը՝
    շարունակել իր գոյությունը
    Ֆիզիկական աշխարհի այս
    սքանչելի տարբերակում:


    Եվ հենց հիմա մենք օգնություն ենք խնդրում,
    որովհետև "նյութական աշխարհի
    Մեր տարբերակը" շատերի համար
    բոլորովին էլ սքանչելի չէ:

    Կառուցվածքների մեծամասնությունը,
    որոնք մենք ստեղծել ենք
    Այս մոլորակի վրա մեր կյանքը
    բարելավելու համար,
    Ցավոք, մեզ ցանկալի
    արդյունքների չբերեցին:

    Օրինակ, մեր քաղաքական
    կառուցվածքները շարունակում են
    Անվերջանալի պառակտումներն ու
    մասսայական խառնաշփոթը:
    Մեր էկոնոմիկական
    կառուցվածքները ծնում են
    Աղքատություն և հսկայական
    էկոնոմիկական անհավասարություն:

    Մեր առողջապահական
    կառուցվածքները ոչ մի կերպ
    Չեն մոտեցել բժշկության մեջ
    անհավասարության վերացմանը:
    Մեր սոցիալական
    կառուցվածքները ծնում են
    Ավելի շատ գժտություններ
    և հրեշավոր անարդարություն:

    Եվ ամենացավալին այն է,
    որ մեր հոգևոր կառուցվածքները
    Չափազանց հաճախ և
    չափազանց լիառատ
    Ծնում են փրփրալից զայրույթ,
    խղճուկ ինքնահավանություն,
    Շշմեցնող անհանդուրժողականություն,
    իբր արդարացված բռնություն
    Եվ խորինս արմատավորված
    անհավանական ատելություն:

    Այժմ դու հասկանու՞մ ես,
    թե Ես ինչ նկատի ունեմ,
    Երբ ասում եմ, որ դուք
    արդեն արթնացել եք:
    Դուք ամեն ինչ տեսնում եք
    շատ հստակորեն:

    Կան, իհարկե, բացառություններ էլ,
    բայց ամենուրեք
    Մենք շատ ճշգրիտ և արդարացի
    գնահատականներ ենք դիտարկում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5

    Սակայն ես չեմ ցանկանում
    խոսել միայն վատի մասին:
    Ես ցանկանում եմ խոսել
    այն մասին, թե որքան
    Հեշտ կարող է լինել մեզ համար
    փոխել ինչ-որ բան
    Կոլեկտիվ գիտակցության մեջ
    մի փոքրիկ և հասարակ
    Դրական և էական
    տեղաշարժի օգնությամբ:

    Իրոք, դա կլինի հեշտ:
    Զարմանալիորեն հեշտ:

    Սակայն անհնար է
    “ինչ-որ բան փոխել”,
    Եթե չգիտես, թե, մասնավորապես,
    ինչ ես ցանկանում փոխել:
    Այդ պատճառով շատ օգտակար է
    մեզ որոշ բանավեճ վարել
    Այն մասին, թե կոնկրետ ինչն է
    ձեզ մոտ ոչ այնքան լավ,
    Որպեսզի հասկանանք, թե որտեղ
    դուք կցանկանայիք իրականացնել

    Ձեր բարեփոխումները:

    Հատկապես դա վերաբերվում է
    այն մարդկանց, որոնք
    Որոշել են “չտեսնել չարը,
    չլսել ոչ մի խոսք
    Չարի մասին, չխոսել
    չարի մասին կյանքում”
    Եվ սովորաբար այդ մարդիկ
    չարի կողմ չեն էլ նայում:


    Այո: Սակայն ես կարող եմ
    պատկերացնել մարդկանց,
    Որոնք կարող են հանդես գալ
    ի պաշտպանություն իրերի
    Գոյություն ունեցող վիճակի
    և հայտարարել. “Մեկ րոպե՛:
    Բայց չէ՞ որ մենք վիթխարի
    հաջողությունների ենք հասե՛լ”:

    Այն բանի վրա նրանք
    կհրավիրեն իմ ուշադրությունը,
    Թե առաջընթացի որքան
    մեծ ցատկ է կատարել մարդկությունը:
    Եվ նրանք ճիշտ կլինեն,
    պնդելով, որ մեր գործերն
    Այսօր շատ ավելի լավ են,
    քան նախկինում երբևէ:

    Եվ ի՞նչ դու կպատասխանեիր
    այդպես մտածողներին:


    Ես կասեի. “Այո,
    բայց մի՞թե դա ամենն է:

    Մի՞թե ամբողջ մարդկության
    համընդհանուր փորձի մասին
    Ամենն, ինչ կարող ենք ասել,
    սա է. “Գործերն այնքան էլ վատ չեն":
    Իսկ կարո՞ղ ենք մենք, ամենաքիչը,
    գոնե ասել նաև,
    Որ մարդկությունը որպես տեսակ
    քաղաքակրթված է դարձել”:

    Հետո ես կառաջարկեի նրանց
    հանդես գալ դատավորի դերում:
    Եվ մատնացույց կանեի շատ բաներ,
    որոնց մասին շատերը չգիտեն՝
    Կամ չեն մտածում դրանց մասին:
    Կամ չեն ցանկանում մտածել:

    Օրինա՞կ:

    Օրինակ, որ ավելի քան
    1.5 միլիարդ մարդիկ
    հենց հիմա, քսանմեկերորդ դարում,
    ապրում են առանց էլեկտրականության:
    Կամ այն, որ 2.5 միլիարդ մարդ
    չունի շատ կարևոր մի բան,
    Այո, 2.5 միլիարդ մարդ
    չունի նույնիսկ զուգարան:

    Կարելի է մտածել,
    որ այդ հանգամանքներից ոմանք՝
    Ընդամենն ինչ-որ աննշան
    անհարմարություններ են,
    Բայց նման պայմաններում
    կյանքի հետևանքները
    Բոլորովին էլ անվնաս չեն:
    Չհաշված, որ անմարդկային են:

    Ամեն օր երկրագնդի վրա
    19 000 երեխաներ
    Մահանում են հիվանդություններից,
    որոնք կարելի էր կանխել
    Կամ բուժել. մալարիայից,
    դիֆթերիտից, թոքաբորբից…
    Իսկ մենք ասում ենք, թե մեր զարգացման մեջ
    մենք առաջ ենք ընթացել:

    Կա ևս մեկ խնդիր,
    որը մենք կարող էինք լուծել
    Միայն թե ցանկանայինք այդ, -
    բառացիորեն մեկ օրում:
    Ամեն ժամ երկրի վրա
    մոտ 650 երեխաներ
    Մահանում են սովից:
    Եվ դա՝ քսանմեկերորդ դարու՛մ:

    Միևնույն ժամանակ
    Երկրի ութսունհինգ
    Ամենահարուստ մարդկանց
    ձեռքին կուտակված է
    Ավելի շատ հարստություն,
    քան 3.5 միլիարդ
    Ամենաաղքատ մարդկանց՝
    մոլորակի բնակչության կեսի…

    Շատերը կպնդեն,
    որ դրանում ոչ մի վատ բան չկա
    Եվ այս վերջին թվերը
    նախորդների հետ կապ չունեն…

    Իսկ ես կհարցնեմ
    իրերի գոյություն ունեցող
    Վիճակը պաշտպանողներին.
    “Հարգելիներս, և ինչ,
    Դուք իրո՞ք մտածում եք,
    որ այդ ամենը բնութագրում է
    Մեզ որպես քաղաքակրթված
    կենսաբանական տեսակի”:

    Եվ ի՞նչ պատասխան ես
    դու նրանցից սպասում:


    Հմմմ... Նման բանավեճեր
    ես արդեն վարել եմ,
    Եվ մարդիկ հաճախ
    սկսում են արդարանալ:
    Նրանք պնդում են, որ "ունևորները"
    ամբողջ ուժով ջանում են
    Օգնել "չունևորներին",
    օգնել... հարստանալ:

    Եվ նրանցից շատերը՝
    նույնիսկ հնարավոր է,
    Նրանց մեծամասնությունը, -
    իրոք որ ջանում են:

    Որովհետև բոլորովին էլ ոչ թե
    առանձին անհատներն են խնդիրը,
    Այլ հասարակության կառույցները՝
    նրա ինստիտուցիաները:
    Ուղղակի այդպիսին են
    "համակարգի" կարգավիճակները:
    Այդպիսիք են նրա էկոնոմիկական
    կառուցվածքներն ու մեխանիզմները:

    Դուք՝ երիտասարդ տեսակ եք
    և դեռ նոր շոշափում եք
    ձեր ճանապարհը:


    Եվ ահա "քաղաքակրթված" են
    մեր տեսակն անվանում շատերը,
    Չնայած այն փաստի, որ մենք
    մինչև օրս ստեղծում ենք
    Զենքեր մասսայական ոչնչացման
    և դրանով սպառնում ենք իրար:
    Հազարավոր տարիներ անց
    մենք դեռ չենք սովորել
    Տարրականորեն իրար հետ
    ընդհանուր լեզու գտնել:

    Եվ ես ինձ հարց եմ տալիս.
    սա՞ է քաղաքակրթությունը:

    Շատերը մարդկությունը
    "քաղաքակրթված" են անվանում,
    Չնայած այն բանի, որ մենք
    միտումնավոր կերպով սպանում ենք
    Մարդկանց, որպեսզի դրանով
    նրանց սովորեցնենք,
    Որ վատ է միտումնավոր կերպով
    մարդկանց սպանելը...
    Եվ դրանում ոչ մի
    հակասություն չենք տեսնում:

    Եվ այստեղ ես ինձ նորից
    միևնույն հարցն եմ տալիս.
    Ընդհանուր առմամբ, արդյո՞ք
    դա խելքին մոտ բան է:

    Շատերը մեր տեսակը
    "քաղաքակրթված" են անվանում,
    Չնայած այն փաստին, որ մենք՝
    քսանմեկերորդ դարում, -
    Շարունակում ենք պնդել,
    որ սիրող Աստված դեմ է
    Տարբեր ռասաների, կրոնների,
    ցեղերի կամ մշակույթների,
    Կամ նույն սեռին պատկանող
    մարդկանց ամուսնություններին:

    Եվ ես ինձ հարց եմ տալիս,
    նորից ինձ հարց եմ տալիս.
    Մի՞թե դա ներդաշնակում է
    սիրո մեր սահմանմանը:

    Շատերը մեր տեսակը
    "քաղաքակրթված" են անվանում,
    Չնայած նրան, որ մինչև օրս
    մենք դաժանորեն սպանում ենք
    Ուրիշ կենդանի արարածների
    և ուտում ենք նրանց մարմինը,
    Համոզելով մեզ, որ նրանք
    ոչ բավարար են գիտակցում

    Իրենց գոյությունը:
    Համոզելով, որ նրանք
    Չունեն գիտակցություն բավարար,
    որպեսզի "տառապեն" նրանից,
    Որ իրենց աճեցնում են
    հենց սպանելու համար:
    Կամ էլ, եթե տառապում են անգամ,
    դրանում, իբր, սարսափելի բան չկա,
    Քանզի մարդը տիրում է նրանց
    և կարող է վարվել ինչպես ցանկանա:

    Եվ ես ինձ հարց եմ տալիս,
    ես հարցնում եմ ինձ նորեն.
    Ինչպե՞ս է դա համաձայնեցվում
    հումանիզմի մեր սահմանման հետ:

    Շատերը մեր տեսակը
    "քաղաքակրթված" են անվանում,
    Չնայած այն փաստի, որ մենք
    մինչև օրս ուտում ենք
    Քաղցկեղածինների մեծ քանակություն
    պարունակող մթերքներ,
    Թքելով այն բանի վրա,
    թե որքան շատերն են
    Այդ նյութերից տառապում;
    մինչև օրս... ծխու՛մ ենք:

    Եվ մենք դեռ չարաշահում ենք
    ալկոհոլն ու թմրադեղերը,
    Երևակայելով, իբր ամեն ինչ
    մեր հսկողության տակ է, -
    Բայց դա հիմարություն է,
    որովհետև դրանք ահավոր
    Խեղաթյուրում են մեր անձը,
    մեր էության հենց միջուկը:

    Եվ ես ինձ հարց եմ տալիս,
    նորից ինձ հարց եմ տալիս.
    Դա՞ է արդյոք չափանիշը,
    որ մենք ապրում ենք գիտակից:

    Հենց այն պատճառով, որ բոլոր
    այդ հանգամանքներն այսօր
    Արտահայտվել են այդքան
    անողոք ակնհայտությամբ,
    Ներկա ժամանակը դարձել է
    Անբասիր Պահ Ճեղքման համար:

    Դեռևս հիսուն տարի առաջ,
    նույնիսկ քսան տարի առաջ՝
    Նախքան համացանցի լայնածավալվելը
    և նախան սոցիալական ցանցերը
    Կգրավեին ամբողջ աշխարհը, -
    բոլոր այդ երևույթները
    Նույնպես գոյություն ունեին,
    բայց քիչ մարդիկ էին այդ տեսնում:


    Ես հասկանում եմ,
    թե ինչի մասին ես Դու ասում:
    Այժմ "եկել է ժամանակը",
    երբ մարդկությունն իրոք
    Ընդունակ է ինչ-որ բան անել,
    որովհետև այժմ յուրաքանչյուրը
    Գիտի ամեն ինչի մասին՝
    բառացիորեն ամեն մարդ,

    Այլ ոչ թե համեմատաբար
    քչաքանակ հասարակական
    Ակտիվիստները, գիտնականները,
    պետական պաշտոնյաները...
    Հիմա մենք բոլորս կարող ենք
    գիտակցել, թե ինչում են մեր
    Խնդիրները և ինչ թափի են
    այդ խնդիրները հասել:

    Մտածե՛ք միայն՝ քսանմեկերորդ
    դարի առաջին քառորդում,
    Մոլորակի վրա, որի բնակիչներն
    իրենց զարգացած են անվանում,
    Հանդգնում են կոչել իրենց
    զարգացած քաղաքակրթություն,
    Մեկուկես միլիարդից ավելի մարդ
    չունի խմելու մաքուր ջուր:

    Այսպիսով, դու հասկանում ես,
    որ դուք չեք կարող լուծել
    Խնդիրներ, որոնց մասին
    ինքներդ ոչինչ չգիտեք, -
    Եվ այդ պատճառով պետք է
    ողջունել միայն այն,
    Որ դուք գիտեք նրանց մասին
    ավելի ու ավելի շատ,

    Նաև խոսում եք նրանց մասին
    ավելի ու ավելի շատ, -
    Քանզի այդպես ստեղծվում են
    իդեալական պայմաններ,
    Որպեսզի դուք անդրադառնաք
    այդ խնդիրներին վերջապես
    Եվ գտնեք նրանց լուծման
    խելամիտ որոշումներ:


    Հենց այդպե՛ս:
    Այլ խոսքերով ասած,
    Չկար երջանկություն,
    և դժբախտությունն օգնեց:

    Ես շատ եմ հուսում,
    որ մարդկության պատմությունը
    Տիեզերքում ամենահաջող
    և ուրախ դրսևորումներից
    Մեկի օրինակ կդառնա:
    Եվ ինձ համար ակներև է,
    Որ մենք գտնվում ենք դրանից
    Մեկ Որոշման հեռավորության վրա:

    Եվ ի՞նչ Մեկ Որոշում է դա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6

    Ես հավատում եմ, որ համընդհանուր
    մի մակարդակի վրա
    Մենք կարող ենք փոխել
    մեր ամբողջ տեսակի փորձը,
    Եթե ընդունենք որոշում
    անկանխակալորեն, ազնվորեն
    Եվ անսահմանափակորեն հետազոտել
    ճշմարտությունն այն մասին,

    Թե Ով Ենք Մենք Իրականում, -
    իսկ հետո ուրախությամբ,
    Անկեղծորեն և անվերապահորեն
    ընդունենք ստացված արդյունքը:

    Սքանչելի ձևակերպում է:

    Եվ այդ որոշումը կարող է
    հսկայական հետևանքներ ունենալ
    Քո անձնական, անհատական
    բարեշրջման ընթացքի համար:

    Հիշիր, մենք այստեղ ոչ թե
    ուղղակի քննարկում ենք
    Մարդկային կենսապայմանների
    փոփոխությունն աշխարհում:
    Ոչ, մենք քննարկում ենք
    այդ պայմանների փոփոխությունը
    Ամեն մեկի առանձին վերցրած,
    անձնական կյանքում:

    Բոլոր մարդկանց ամենօրյա
    փորձի փոփոխությունը:

    Եվ, փաստորեն, ինչպես
    արդեն նշեցինք վերևում,
    Հենց դրանից է ամեն ինչ
    սկսվում: Դա՝ ելակետն է:


    Երրորդ Հրավերը վերաբերվում է
    ամեն մարդու կյանքին անձնական՝
    Թե ինչպես է մարդ իր կյանքը զգում,
    և թե ինչպես է դրսևորում այն:

    Եվ դու քո "Եսը" կկարողանաս
    փոխակերպել, եթե ընդունես
    Հրավերը՝ զբաղվել մարդկության
    արթնացմամբ, որովհետև
    Ուրիշ մարդուն արթնացնելու
    միջոցն ամենաարագ,
    Ինչպես ասացի ամենասկզբում, -
    արթնացումն է քո սեփական:

    Երբ դու կենտրոնանում ես
    դրա վրա, դու գիտակցում ես,
    Որ արդեն արթնացած ես, -
    և այդ ժամանակ
    Կարող ես վստահ լինել,
    որ դու արդեն այնտեղ ես,
    Որտեղ ամեն ինչ սկսում է
    փոխվել քեզ համար:

    Կփոխվի մտածելակերպդ,
    կփոխվի խոսելաձևդ,
    Կփոխվի գործելակերպդ,
    քո ապրելակերպը կդառնա
    Քո գիտակցված ընտրությունը՝
    քո կյանքի ամեն պահին
    Եվ ամեն իրավիճակում
    ինչպիսին լինելու վերաբերյալ:


    Իսկ դա, իր հերթին,
    կունենա ազդեցություն
    Այն ամենի վրա,
    ինչ դու քո կյանք ես ներմուծում,
    Ինչպես նաև այն բանի վրա,
    թե ինչպես կընկալես ամենը,
    Ինչը քո ընտրությամբ
    տեղ է գտնում քո կյանքում:


    Այժմ խնդիրն այն է,
    կընդունի՞ արդյոք մարդկությունն
    Այդ Մեկ Որոշումը:
    Անձամբ ես հավատում եմ,
    Որ դա հնարավոր է:
    Դա՝ օդային դղյակ չէ,
    Բացարձակապես անհասանելի
    և մարդու համար անիրական:

    Իհարկե: Բայց դրա համար
    ձեր անհատական և խմբակային
    Գիտակցության մեջ դուք կարիք ունեք
    զարմանահրաշ տեղաշարժի:
    Մարդկային տեսադաշտի և ընկալման
    քվանտային լայնացման:
    Ահռելի և ուրախալի վերելք
    գիտակցության մակարդակի:


    Սակայն ես մեկ անգամ ևս
    վստահորեն կընդգծեի,
    Որ այդ ամենը Հնարավոր է:
    Հակառակ դեպքում, ինձ թվում է,
    Դու չէիր ասի, որ Ճեղքման համար
    Անբասիր Պահը եկել է:

    Դա ոչ միայն հնարավոր է,
    այլև իրականում արդեն
    Այն տեղի է ունենում:
    Դու չէիր վարի այս զրույցը
    (Եվ ոչ ոք չէր հետևի նրան),
    եթե գիտակցության մեջ
    Այդ տեղաշարժը տեղի չունենար
    այս պահին, հենց հիմա:

    Հաջորդ էտապը՝ արթնացումն է
    ավելի ու ավելի շատ մարդկանց:


    Ինձ հասկանալի է
    այս Երրորդ Հրավերը:
    Ինձ ամեն ինչ բացարձակապես
    հասկանալի դարձավ:
    Հավանաբար հասկանալի է նաև
    մեր զրույցին հետևողներին էլ:

    Շատ մարդիկ, ես կարծում եմ,
    ընտրություն կկատարեն
    Ի հօգուտ անձնական բարեշրջման
    ճանապարհով շարժվելու,
    Համեստորեն նպատակադրելով
    իրենց ուժերն, արթնացնելու
    Մարդկությանը, որքան էլ փոքր թվա
    նրանց անձնական ներդրումը,
    Արտահայտված սեփական անհատական
    արթնացման վրա աշխատանքում:

    Եվ որպեսզի օգնեմ ձեզ
    այդ ամենն անել,
    Ես առաջարկում եմ ձեզ չվարանել
    և համարձակորեն դիմել
    Միասնական Իրականության
    Բարձրագույն Տեսանկյուններին,
    Որի անքակտելի մասն է
    ձեզանից յուրաքանչյուրը:


    Սպասիր: Ես նոր-նոր սկսեցի
    "որսալ" այն ամենը,
    Ինչ Դու ասում էիր ինձ
    մինչև այս պահը,
    Իսկ Դու արդեն արագությամբ
    առաջ ես սլանում:

    Ուշադրություն դարձրու,
    որ դու մենակ չես
    Քո այդ բարդություններում՝
    նրանց ծանոթ են բոլորը:
    Դրանք յուրահատուկ են
    ամբողջ մարդկությանը:


    Ես գիտեմ, դրանք հուզում են
    համարյա բոլորին:
    Այնքան էլ շատ չեն
    մոլորակի վրա մարդիկ,
    Ում չի անհանգստացնում ապագան
    և ով չի փորձել
    Այս կամ այն կերպ իր վաղվա
    բարգավաճումն ապահովել:

    Խնդիրն այն է, որ մենք փորձել ենք
    շատ տարբերակներ,
    Բայց պատասխանն այդպես էլ
    առայժմ չենք գտել:
    Ինչպես արդեն ասացի,
    մենք չենք սովորել նույնիսկ
    Տարրականորեն լեզու գտնել
    մեկս մյուսի հետ:

    Մարդիկ դեռևս սպանում են մարդկանց:

    Ուրեմն միգուցե ժամանակն է
    օգնության համար դիմել նրանց,
    ովքեր այնուհանդերձ ինչ-որ ելք
    կարողացե՞լ են գտնել:


    Բայց չէ՞ որ Երկրի վրա
    համարյա բոլորը փորձել են
    Եվ առայժմ, ցավոք, ոչ ոք
    հաղթանակի չի հասել:

    Ուրեմն դիմեք նրանց,
    ովքեր Երկրի վրա չեն:


    Ներողությու՞ն...

    Կա տարբերակ, որ հնարավոր է,
    որ ժամանակն է կանխապես
    Օգնություն ստանալ նրանցից,
    ովքեր Երկրի վրա չեն՝
    Ովքեր գիտեն ամեն ինչ
    Երկրի վրա կյանքի մասին
    Եվ կարող են բարեփոխել այն,
    բայց իրենք Երկրից չեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7


    Օհո՜: Եվ այս ի՞նչ դռնակ
    Դու բացեցիր հենց հիմա:

    Այդ դռնակը բաց էր միշտ:
    Դուք ուղղակի այդ դռնով
    դեռևս ներս չեք մտել:


    Դու խոսում ես տիեզերքից
    եկած արարածների մասի՞ն:

    Կարծում ես, այդպիսիք կա՞ն:

    Այո: Կարծում եմ, այո:
    Դու նույնիսկ պատմել ես ինձ
    նրանց գոյության մասին:

    Եվ ի՞նչ եմ Ես քեզ ասել:

    Դու ասել ես, որ Տիեզերքում
    գոյություն ունեն բազմաթիվ
    Առաջադեմ քաղաքակրթություններ:
    Եվ խոսքը ոչ թե տասնյակ,
    Ոչ հարյուրավոր, այլ հազարավոր
    քաղաքակրթությունների մասին է:


    Դու շատ ես պատմել նրանց մասին,
    ում անվանում էիր
    "Բարձրզարգացած արարածներ":
    Եվ պատմել ես այդ բարձր
    Զարգացած հասարակարգերում
    կյանքի հիմքերի մասին:

    Հիշիր քո այդ խոսքերը,
    որովհետև մեր երկխոսության մեջ
    Մենք դեռ դրան կվերադառնանաք:
    Այդ խոսքերդ լավ հիշիր:


    Լավ, կհիշեմ: Իսկ հիմա
    ես ցանկանում եմ նաև ասել,
    Որ այդ Բարձրզարգացած
    քաղաքակրթությունների մասին
    Քո պատմածներից ոչինչ
    ինձ անհնար չի թվացել:
    Բացարձակապես ոչինչ
    ինձ անիրական բան չի թվացել:

    Վերջիվերջո, մենք ապրում ենք
    հսկայական Տիեզերքում:
    Եվ անիրական է ինձ թվում,
    ընդհակառակը, ենթադրությունը,
    Որ մենք տիեզերքի միակ
    գիտակից արարածներն ենք:
    Այդպիսի հնարավորությունը
    հավասար է զրոյի:

    Իրականում այդպիսի հնարավորություն
    ընդհանրապես գոյություն չունի:
    Իհարկե, Տիեզերքում կան նաև
    այլ գիտակից ռասաներ:
    Բազում քաղաքակրթություններ:
    Եվ նրանք ամենուր են:


    Եվ նրանք պատրաստ են մեզ օգնե՞լ:
    Դու այդ մասին ես խոսում, ճի՞շտ է:

    Ես խոսում եմ այն մասին,
    որ պետք չէ մտածել,
    Որ իբր դուք՝ միակն եք,
    ով իր տեսակի արթնացման
    Հրավեր է ստացել:


    Իսկ մենք նման ոչինչ
    կարծես չենք էլ մտածել:
    Չէ՞ որ Դու ինքդ ասացիր,
    որ այդ մենք ենք դիմել Քեզ:
    Թակել ենք Քո դուռը:
    Դիմել ենք Աստծոն:

    Մի՞թե դա բավական չէ:
    Մենք դիմել ենք Աստծոն,
    Իսկ Դու առաջարկում ես մեզ դիմել
    Տիեզերքի այլ կենսաձևերի՞:

    Աստվածայինը բազմաթիվ,
    տարբեր ձևեր է ստանում:
    Եվ արտահայտված Տիեզերքում
    նրանցից մեկը՝ ձեր ձևն է:

    Այնպես որ, եթե ցանկանում եք
    զգալ Աստծո օգնությունը,
    Սկզբում նայեք ձեր վրա
    և անդրարադձեք ձեր սեփական
    Բարձրագույն իմաստությանը՝
    բայց հետո առանց կասկածի
    Նայեք նաև Աստվածայինի՝
    ձեզ օգնելու պատրաստ
    Բոլոր այլ Դրսևորումներին:

    Որպեսզի չստացվի այնպես,
    որ ի պատասխան ձեր թակոցի
    Ինչ-որ մեկը կբացի դուռը,
    իսկ դուք կսկսեք նայել ուրիշ կողմ
    Կամ նույնիսկ նրա միջով,
    ով ձեզ կբացի:


    Չէ՞ որ Դու իրականում խոսում ես
    արարածների մասին, որոնք
    Մեր մոլորակից չեն, ճի՞շտ է:

    Ճիշտ է:

    Կարծում եմ, շատերն են մտածում,
    որ օգնությունը կգա երկնքից՝
    Բայց ո՜չ երկնքում բնակվող
    այլ կենսական ձևերից:

    Ես չէի արհամարհի կամ հերքի
    այդպիսի հնարավորությունը:


    Այսպիսով, եկ ասենք ուղիղ,
    որովհետև ես ուզում եմ
    Խուսափել ամեն շփոթությունից:
    Դու ասում ես, որ Տիեզերքում
    Կան ուրիշ կենսական ձևեր,
    որոնք պատրաստ են մեզ օգնե՞լ:

    Ոմանք այո: Ոչ բոլոր
    կենսաձևերը, բայց ոմանք:
    Ոչ բոլոր այլ կենսաձևերն են
    ձեր հանդեպ բարյացկամ:


    Իսկ այ սա արդեն
    տագնապ է հրահրում:

    Իսկ ինչու՞: Նույնիսկ մարդիկ՝
    ոչ բոլորն են բարյացկամ:
    Ձեզանից շատերը պատրաստ չեն
    օգնել նույնիսկ իրենց եղբայրակիցներին:
    Իրականում դուք հաճախ իրար
    վնասում եք նպատակաուղղված:


    Այո, բայց մենք շատ երիտասարդ
    կենսաբանական տեսակ ենք:
    Եվ մենք արդեն պայմանավորվեցինք,
    որ շատ մարդիկ իրենց
    Երեխաների պես են պահում:
    Դու ինքդ ասացիր, որ գիտակից
    Տիեզերքում շատ ուրիշ արարածներ
    շատ ավելի առաջադեմ են, քան մարդիկ:

    Բայց դա չի նշանակում,
    որ նրանք բոլորն անպայման
    Պետք է օգնեն ձեզ:
    Նրանցից ոմանք դաժան են:


    Տիեզերքի հեռավոր անկյուններից եկած
    առաջադեմ կենսաձևերը դաժա՞ն են:

    Ոմանք այո:

    Եթե նրանք "առաջադեմ" են,
    ինչպե՞ս կարող են դաժան լինել:

    Տեխնոլոգիական առաջադիմության
    և բարեշրջական զարգացման
    Մակարդակների միջև
    մեծ տարբերության կա:

    Եթե երկու հազար տարի առաջ
    ձեր մոլորակի վրա ապրող մարդկանց
    Հաջողվեր ժամանակի մեջ
    թռիչք կատարել ներկա, -
    Ինչ ես կարծում, կասեի՞ն
    նրանք արդյոք, որ Երկրի
    Ներկայիս բնակիչները
    հեռու "առաջադիմել" են:


    Կարծում եմ, կասեին:

    Իսկ դրա հետ մեկտեղ,
    կարո՞ղ ենք արդյոք մենք ասել,
    Որ դուք, Երկրի ներկայիս
    բնակիչները՝ դաժան չեք:


    Չենք կարող: Ցավոք:
    Այո, մենք դաժան ենք:

    Ուրեմն, դու համաձա՞յն ես,
    որ տեխնոլոգիական
    Առաջընթացն ամենևին էլ
    չի նշանակում նաև բարքերի,
    Գիտակցության և հոգևորի մեջ
    պարտադիր առաջընթաց:

    Համաձա՞յն ես դու Ինձ հետ,
    մի՞թե այդ մասին չես դու խոսում:


    Դու ճիշտ ես:

    Այնպես որ պետք չէ մտածել,
    որ Տիեզերքի մնացած բոլոր
    Կենսական ձևերը պատրաստ են
    մարդկության արթնացման ճանապարհին
    Ձեզ օգնություն ցուցաբերել:
    Եթե քաղաքակրթությունն առաջադեմ է,
    Դա ամենևին չպետք է նշանակի,
    որ անպայման բարձրզարգացած է:


    Իսկ մենք ընդհանրապես
    կկարողանայի՞նք տարբերել,
    Թե ով՝ ով է: Ավելին,
    կարո՞ղ ենք մենք ընդհանրապես
    Հասկանալ, որ այստեղ
    կան այդ Բարձրզարգացած
    Արարածները, որոնք որոշել են
    մեր զարգացմանն օգնել:

    Դե լավ, Դու պատմեցիր
    նրանց գոյության մասին,
    Բայց կարո՞ղ ենք արդյոք
    մենք, երկրացիներս,
    Համոզվել դրանում սեփական
    փորձի վրա
    և չխելագարվել:

    Եվ, ինչն ավելի կարևոր է,
    ինչպե՞ս են նրանք մեզ օգնում:
    Սավառնում են մեր շուրջ
    և հետևում են, որպեսզի
    Մենք ինքներս մեզ չափից դուրս
    մեծ վնաս հասցնե՞նք:

    Իրոք այցելում են մեզ
    և աշխատում են մեր կողքին
    Այստեղ, Երկրի վրա՞:
    Թե՞ գործում են հեռվից,
    Եվ մեր գլուխները
    ներդնում են գաղափարներ:

    Լավ է: Շարունակիր:
    Դրանք պարապ հարցեր չեն:


    Իսկ պատասխաննե՞րը:

    Վերևում տրված բոլոր հարցերը
    ունեն մեկ, դրական, պատասխան:


    Հմմ... Լավ: Բայց լավ կլիներ
    ավելի համառոտ:
    Կարո՞ղ ես ավելի ընդարձակորեն
    լուսաբանել այդ ամենը:

    Ստիպված կլինենք քննարկել
    հարց հարցի հետևից՝
    Առանձին-առանձին:


    Ինչպես կասես:

    Օգտակար կենսաձևին
    ոչ օգտակարից
    Տարբերել դուք կարող եք
    ըստ նրանց էներգետիկայի:


    Օ՜հ... ճիշտ Նորատեսական
    ոճին համապատասխան:
    Դու ներիր ինձ իհարկե...
    Ես շատ անհարմար եմ զգում...

    Բայց ես ասես լսում եմ
    ծաղրական ինտոնացիան
    Մարդկանց, որոնք դրան կասեն.
    "Դե ահա, նորից նյու-էյջական
    Այդ փսլինքնե՜րը. բարեկամս,
    զգա էներգե՜տիկան":


    Պատահե՞լ է քեզ մտնել մի սենյակ,
    պանդոկ կամ ռեստորան
    Եվ հաշված վայրկյանների ընթացքում
    որոշել, որ դու չես ցանկանում
    Այդտեղ գտնվել, - իսկ հետո
    շուռ գալ ու լքել այդ վայրը:

    Պատահե՞լ է քեզ հագնել
    վերնաշապիկ՝ և անմիջապես
    Հանել այն, գիտակցելով,
    որ այնտեղ, ուր դու
    Պատրաստվում ես գնալ,
    այն տեղին չի լինի:

    Պատահե՞լ է քեզ, հանդիպել մեկին
    և ներքին համոզմունք զգալ,
    Որ պետք չէ նրա հետ
    որևէ գործ ունենալ:
    Կամ ընդհակառակը,
    պատահե՞լ է երբևիցէ
    Քեզ սիրահարվել մեկին
    առաջին հայացքից:


    Իհարկե: Մեծամասնությունը մեզանից
    զգացել են նման բաներ:

    Եվ դու իրոք մտածում ես,
    որ դրանք "նյու-էյջական
    Փսլինքնե՞ր" են խղճուկ:
    Թե՞ այնուամենայնիվ
    Կյանքի իրականություն:


    Շնորհակալություն, ես հասկացա:
    Եվ այսպես, եթե մենք զգում ենք
    Ռեստորանների, վերնաշապիկների
    և մարդկանց էներգետիկան,
    Ուրեմն կարող ենք զգալ նաև
    ուրիշ կենսաձևերի էներգետիկան՝
    Եվ հասկանալ, որ մեր հանդեպ
    նրանք բարի են, կամ ո՞չ:

    Այո:

    Եթե ուշադրություն դարձնեք
    ձեր զգացմունքներին,
    Ուերմն կկարողանաք
    ամեն ինչ իմաստավորել:

    Մարդիկ, որոնք չեն օգտագործում
    զգացմունքների հզոր գործիքակազմը,
    Որով իրականում զինված է
    ձեզանից յուրաքանչյուրը, -
    Հեշտորեն կարող են խճճվել
    տեղի ունեցածի մեջ:

    Իսկ հենց այդ զգացմունքներն են
    առողջ դատողության աղբյուրը:

    Եվ այդ ժամանակ,
    խորինս հիասթափված,
    Նրանք հաճախ իրենց զգացումներն
    "անիմաստություն" են անվանում:

    Լավ բառախաղ է, բայց...

    ... դա "բառախաղ" չէ:
    Ես բավական ճշգրիտ եմ
    Օգտագործում բառերը,
    որպեսզի կարևոր միտք հաղորդեմ.
    Մարդկությանը ոչ մի օգուտ
    չի բերի, եթե դուք
    Ուղղակի խույս տաք նրանից,
    ինչի մասին այստեղ խոսում ենք:


    Պարզ է:
    Բայց ինչպե՞ս մենք կհասկանանք,
    Որ այդ Բարձրզարգացած
    Արարածները մեզ օգնում են:

    Մի անհանգստացիր, կհասկանաք:
    Դուք ուղղակի չեք կարողանա չնկատել:
    Հնարավոր է, դուք դա ինչ-որ այլ կերպ կանվանեք,
    բայց չնկատել չեք կարողանա:


    Բայց եթե մենք դա
    այլ կերպ անվանենք,
    Ուրեմն չենք իմանա,
    թե դա ինչ է իրականում:

    Ինչ-որ բանից օգուտ քաղելու համար
    բոլորովին էլ պարտադիր չէ իմանալ, թե ինչ է դա:


    Իսկ մենք արդեն այդպիսի
    օգնություն ստացե՞լ ենք:
    Դու ասացիր, որ մենք
    "չենք կարողանա չնկատել":
    Կիրառեցիր ապագա ժամանակը:
    Մենք հիմա այդպիսի օգնություն
    Ստանում ենք առաջին անգա՞մ:

    Դուք նոր սկսում եք գիտակցել,
    որ այն ստանում եք:


    Բայց ստացել ենք անընդհա՞տ:

    Այո: Մարդկային չափանիշներով շատ վաղուց:

    Այդ դեպքում ի՞նչ օգուտ այդ օգնությունից,
    եթե արդյունքում մենք հասել ենք սրան:

    Ձեր տեսակը սրան է հասել
    անբասիր ճանապարհով
    և անբասիր պահի:

    Ընտրության Այս Կետին
    դուք կարողացել եք հասնել,
    Արդեն ձեռք բերելով ունակությություն տեսնել,
    թե ինչ է այն ներկայացնում իրենից, -
    Ընդ որում տիեզերական չափանիշներով
    դա շատ արագ է տեղի ունեցել:

    Եվ այն պայմաններն ու հանգամանքները,
    որոնք ձեզ այժմ հարկ է հաղթահարել,
    Ասեմ, որ իրականում իդեալական են՝
    այն իմաստով, որ հիմա արդեն
    Նրանք բավական տագնապալի են,
    որպեսզի ձեզ բացարձակապես
    Պարզ դառնա, թե մասնավորապես
    ինչպիսի տարբերակներ դուք ունեք:

    Այնպես որ Բարձրզարգացած
    Արարածներն իրոք որ շատ
    Էֆեկտիվ են աշխատում՝
    և շատ արագ, - եթե մենք խոսում ենք
    Ոչ թե երկրային, այլ տիեզերական
    ժամանակաչափման մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8

    Ահա... Ամեն ինչ շա-ա-ատ
    հետաքրքիր է դառնում:
    Պետք է ասեմ, որ ինձ հեշտ է
    ընդունել, որ Բարձրզարգացած
    Արարածները մեզ հետևում են:
    Վերջին տարիների ընթացքում
    Մենք Չբացահայտված Թռչող
    Օբյեկտների բազմաթիվ
    Վկայություններ ենք ունեցել...

    Տարիների՞: Դու ցանկանում էիր
    ասել՝ վերջին դարերի...


    ... դե լավ, վերջին դարերի ընթացքում:

    Այդ պատճառով փաստը,
    որ մեզ հետևում են, անվիճելի է:
    Բայց օգնե՞լ են արդյոք նրանք մեզ:
    Խանգարե՞լ են արդյոք մեզ,
    Որ մենք մեզ վնաս չպատճառենք:
    Եվ ինչպե՞ս են նրանք այդ անում:
    Միգուցե տարածության վրա
    մեր գլուխն են մտցնում մտքե՞ր:

    Լավ, ընդունենք, որ դա
    ես կարող եմ ընդունել,
    Կարող եմ նույնիսկ ասել,
    որ դա լրիվ հնարավոր է...
    Բայց այցելե՞լ են նրանք մեզ:
    Մենք,կարծես թե, մտանք
    Անդրսահմանային ինչ-որ
    լրիվ նոր տարածություններ...

    Ահա նաև դու ես խաղում բառերով:

    Ես դիտավորյալ չարեցի...
    ոչ ավելի մտադրված, քան Դու:
    Բայց պետք է խոստովանեմ,
    ես երբեք չէի մտածել,
    Որ զրույցն Աստծո հետ կարող է
    ինձ այսքան հեռուները տանել:
    Երբեք չէի մտածել,
    որ կհասնի սրան:

    Հիշու՞մ ես, դու ասացիր, որ
    "Զրույց Աստծո հետ" գրքի երրորդ
    Հատորում մենք շատ էինք խոսում
    Բարձրզարգացած Արարածների մասին:


    Այո, բայց ոչ այն մասին,
    որ նրանք մեզ օգնում են:

    Ոչ, բայց այն մասին, որ նրանք
    գոյություն ունեն, հաստատ խոսել ենք:


    Ենթադրական գոյությունը
    և անմիջական օգնությունն
    Այս պահին և այստեղ
    (ինչպես նաև այցելությունները)՝
    Միևնույն բանը չեն:
    Բոլորովին նույն բանը չեն:

    Պայմանավիրվեցինք:
    Ասեմ, որ այդ հնարավորությունն
    Ընդունելը նույնպես՝
    Երրորդ Հրավերի մասն է:


    Ճիշտն ասած, ես կարծում էի,
    թե դա մեր կենսաբանական
    Տեսակի մի նոր հրավեր է
    դեպի արթնացում,
    Այլ ոչ թե դեպի ծանոթություն
    նոր տեսակների հետ:

    Իսկ հիմա Դու ինձ ասում ես,
    որ մարդկության արթնացման համար
    Ինձ անհրաժեշտ է հավատալ,
    որ ինչ-որ ուրիշ կենսաձևեր...
    ... Չե՞ս ցանկանում Դու արդյոք
    ասել, որ ես պետք է հավատամ
    Նրան, որ այլ կենսաձևերը...
    որ այդ այլմոլորակայինները...

    ... և այնուամենայնիվ, եկ անվանենք նրանց
    Բարձրզարգացած Արարածներ...


    ... որ արթնացած տեսակները որոշել են
    օգնել և այցելու՞մ են մեզ:

    Դու պարտավոր չես
    ինչ-որ բանի հավատալ:
    Քո տեսակի արթնացման
    առաքելությունը կատարելու համար
    Քեզ պարտադիր չէ հավատալ
    այլ տեսակների գոյությանը,
    Կամ որ Բարձրզարգացած Արարածները
    որոշել են ձեզ օգնել:


    Բայց չէ՞ որ հենց նոր
    Դու ինքդ ասացիր,
    Որ "Այդ հնարավորությունն ընդունելը՝
    Երրորդ Հրավերի մասն է":

    Այո, դա՝ հրավերի մասն է,
    բայց դա բոլորովին էլ
    Պարտադիր պայման չէ
    հրավերն ընդունելո
    ւ համար:


    Կարո՞ղ ես Դու բացատրել:

    Եկ հետ վերադառնանք
    դռան հետ համեմատությանը:

    Եթե դու թակես Իմ դուռը,
    և Ես այն բացեմ,
    Հրավիրեմ քեզ ներս մտնել,
    իսկ հետո ասեմ.
    "Ի՜նչ ժամանակին ես եկել:
    Ես հենց նոր մի շատ
    Համեղ բան եմ պատրաստել",
    - չէ՞ որ դա չի նշանակում,
    Որ եթե դու քաղցած չես,
    ուրեմն ներս գալ չես կարող:


    Հասկացա: Երեկույթին գալով,
    ես բոլորովին պարտավոր չեմ
    "Խեղդել" ինձ այն ուտելիքով,
    որի սիրահարը չեմ:

    Ճիշտ այդպես:

    Ես կարող եմ ընդունել մարդկության
    արթնացմամբ զբաղվելու հրավերը,
    Բայց դրա հետ միասին
    ինձ բոլորովին էլ պարտադիր չէ
    Հավատալ, որ մեզ օգնում են
    և մեզ այցելում են
    Բարձրզարգացած այլմոլորակային
    ինչ-որ այլ տեսակներ:

    Այո: Մեկը մյուսի հետ կապված չէ:

    Դե, այդպես ավելի լավ է:
    Ավելի շատ ազատություն կա:

    Ազատությունը՝ դա այն է,
    ինչը դու ունես միշտ:
    Այդպիսին է Իմ խոստումը: Եվ Ես
    հավատարիմ եմ նրան միշտ:


    Գիտեմ: Եվ երախտապարտ եմ Քեզ:
    Դու կրկնել ես դա նորից ու նորից՝
    Եվ ես ընդունում եմ ազատությունը
    որպես Քո մեծագույն նվերը ինձ:

    Իսկ հիմա եկ ընդունենք,
    որ ես, ծայրահեղ դեպքում,
    Պատրաստ եմ հետազոտել
    բոլոր այդ գաղափարները,
    Որոնք հենց նոր ներմուծեցիր
    Դու մեր զրույցի մեջ:

    Որպես հնարավոր տարբերակ
    ընդունենք, որ ես պատրաստ եմ
    Այդ ամենն ընդամենը որպես
    հնարավորություն դիտարկել:

    Ինչ ես իրոք կցանկանայի
    հասկանալ հենց հիմա, -
    Ինչո՞վ ես կարող եմ օժանդակել
    մեր տեսակի արթնացմանը
    Եվ ինչ տեսք կունենա արթնացած
    և փոխակերպված մարդկությունը՝
    Ինչպես նա կզգա իրականությունը
    և կկառուցի իր կյանքը:

    Ես նկարագրել եմ դա մանրամասն՝
    հիրավի, շատ մանրամասն, -
    Մեր զրույցում, որը դու
    "Երրորդ Գիրք" ես անվանում:


    Այո, իրոք, և ես հաճույքով
    այդ մասին կխոսեի նորից:
    Ես արդեն մոռացել եմ
    համարյա ամենը, ինչ
    Դու այն ժամանակ ասացիր:
    Ուղղակի ապշեցուցիչ է,
    Թե ինչպիսի հեշտությամբ ենք
    մենք մոռանում այն, ինչը
    Շատ օգտակար կլիներ հիշել:

    Ցավոք այո, դա մարդկային
    փորձի հատկանիշներից մեկն է:
    Բայց նման դեպքերում
    կրկնողությունն օգնում է:
    Այդ պատճառով այստեղ
    մենք կվերադառնանք այդ զրույցին՝
    Ինչպես նաև կկրկնենք որոշ
    կարևոր պահեր այլ զրույցներից էլ:


    Դա ինձ ձեռք է տալիս:
    Ինձ հաստատ չի խանգարի
    Թարմացնել հիշողությունս:
    Բայց հենց հիմա մեկ այլ բան
    Ինձ հանգիստ չի տալիս:
    Ես չեմ կարող ձևացնել,
    Իբր չլսեցի այլ տեսակների մասին այն,
    ինչ Դու հենց նոր ասացիր:

    Չէ՞ որ հենց այնպես չէ,
    որ Դու հայտարարեցիր,
    Որ Տիեզերքում կան Բարձրզարգացած
    Արարածներ, - Դու ասացիր,
    Որ նրանք որոշել են
    ուղիղ կերպով օգնել մեզ
    Եվ նույնիսկ այցելում են մեզ:
    Եվ, ինչպես ես նշեցի վերևում,
    Այդ երկու հայտարարությունները
    բոլորովին համարժեք չեն:

    Մենք կարող ենք դիտարկել
    նրանք երկուսն էլ:
    Երկրորդ հետազոտությունը
    կօգնի առաջինին:

    Շատ հանգամանքներում
    քեզ օգտակար կլինի,
    Եթե բարեշրջման փուլի վրա
    այս զարմանալի
    Դու հետազոտես այդ հարցերը՝
    որպես հավատ չընդունելով
    Ոչինչ, բայց դրա հետ մեկտեղ,
    նաև ոչինչ չմերժելով:

    Միտքդ միշտ բաց պահիր:
    Ցանկացած գործերում
    Պահիր միտքդ բաց:
    Հնարավոր է ամեն ինչ:
    Հատկապես դա վերաբերվում է
    պարագաներին, որոնց մասին
    Դու չգիտես ոչ մի բան:

    Չէ՞ որ չի կարելի որոշել,
    որ մի բան, ինչի մասին
    Դու ոչինչ չգիտես, ուրեմն
    բացարձակապես անհնար է, ճի՞շտ է:


    Շատ մարդիկ հաճախ
    հենց այդպես էլ համարում են:

    Բայց դու և քեզպեսները, -
    դուք ուրիշ տեսակ եք:
    Դուք ձեր միտքը, կարելի է ասել,
    միշտ բաց եք պահում:
    Ահա հենց հիմա էլ դուք
    հափշտակված խորանում եք
    Այնտեղ, ինչն ուրիշ մարդիկ՝
    շատ ու շատ մարդիկ, -

    Հակված են համարել
    հնարանք, մոլորություն,
    Նույնիսկ աստվածանարգանք:
    Դուք զրույց եք վարում
    Աստծո հետ: Եվ դրանում
    տարօրինակ բան չեք տեսնում:


    Ինչու՞: Մեր անցյալ զրույցներում
    չէ՞ որ Դու Ինքդ առաջարկեցիր
    Դիտարկել գոնե հնարավորությունը
    նրա, որ կարող է լինել մի բան,
    Ինչը ես ոչ մինչև վերջ եմ հասկանում
    թե կյանքի, և թե Աստծո մասին,
    Իսկ եթե հասկանամ, ինձ համար
    դա կփոխի ամեն բան:

    Ահա և ես ներդրեցի
    Քո խորհուրդն իմ փորձի մեջ:

    Եվ այժմ շատ հստակորեն
    տեսնում եմ, որ մենք բոլորս
    Ցանկության դեպքում ի վիճակի ենք
    մուտք ձեռք բերել դեպի
    Բարձրագույն սկզբնաղբյուրը
    մեր ներսում՝ դեպի այն,
    Ինչը ես անվանում եմ
    Աստված: Արարիչ:

    Մենք բոլորս տարեցտարի
    հենց դա է, որ անում ենք:
    Սկսած մեր ծննդյան
    առաջին իսկ օրվանից
    Մեզանից ամեն մեկն
    անընդմեջ զրույց է վարում
    Քեզ հետ: Սակայն շատերը
    այդ չեն հասկանում ուղղակի:

    Կամ դա անվանում են
    մի ինչ-որ այլ կերպ:
    Այդպիսին է, համենայն դեպս,
    իմ ըմբռնումը:
    Այդպիսին են դիտարկումներս:
    Այդպիսին է իմ փորձը:

    Եվ ուրեմն, դու պատրաստ ես
    խոստովանել, որ քեզ հետ
    Աստծո զրույցը հնարավոր է,
    բայց բարձրզարագացած
    Արարածների հետ զրուցելը
    համարում ես անհնար:


    Գերազանց ձևակերպում է:
    Ըստ իս, երկրոդ գաղափարը
    Շատ ավելի հիշեցնում է
    գիտական ֆանտաստիկա,
    Այնպես որ մի քայլով
    այն ավելի հեռու է
    Նրանից, ինչը ես կարող եմ
    ընդունել հեշտությամբ:

    Չէ՞ որ նույնիսկ պաշտոնական
    կրոնները խոսում են
    Զարմանալի "Հայտնությունների "՝
    պայծառացման պահերի մասին,
    Որոնք շարունակաբար
    գալիս են Աստծոց:

    Բայց ես երբեք չեմ լսել,
    որ քարոզիչները խոսեն
    Իրենց օգնությունն առաջարկող
    այլ տեսակների մասին:
    Այնպես որ այդ գաղափարը
    շատ անսպասելի է՝
    Եվ հեշտ չէ ընդունել այն
    առանց տատանումների:

    Եվ սակայն այն նույնպես
    դու կարող ես գտնել
    Մեր այն զրույցում, որը
    "Երրորդ Գիրք" ես անվանել:


    Ճի՞շտ: Ես լրիվ մոռացել էի:

    Այնտեղ Ես ասել եմ.

    "Երբ ձեր ռասայի
    բոլոր ներկայացուցիչները
    Դեպի վարպետության
    մակարդակ արթնանան,
    Մարդկությունը հեշտորեն
    կհաղթահարի պատնեշները
    Ինչպես ժամանակի,
    այնպես էլ տարածության

    Եվ կցանկանա օգնել նաև
    այլ քաղաքակրթությունների
    Հասնել վարպետության և սկսել
    վերելք բարեշրջական:

    Որովհետև ձեր ռասան
    մեկ ամբողջություն է:
    Ու նաև, դուք կհաղթահարեք
    ֆիզիկայի օրենքները":

    Իսկ դու ավելացրեցիր.

    "Այն դեպքում երբ այլ ռասաներ
    և այլ քաղաքակրթություններ
    Այժմ նույն բանը
    անում են մեզ հե՞տ":


    Ինչին ես պատասխանեցի.

    "Կատարելապես ճիշտ է:
    Հենց այդպես է, որ կա":

    Այնպես որ քեզ պետք չէ զարմանալ,
    որ այս թեման հայտնվեց
    Մեր ներկա զրույցում:


    Տես, ես լրիվ մոռացել էի,
    որ Դու արդեն ասել ես այդ:

    Իմ բոլոր ուղերձներում,
    դիմելով քեզ տարեցտարի,
    Ես բացարձակապես
    հետևողական եմ եղել:
    Անհետևողական են միայն
    քո հիշողությունները:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9


    Ես հաճույքով ընդունում եմ,
    որ պինդ հիշողությունը,
    Որը կպահպաներ ամենն,
    ինչ երբևիցէ ես իմացել եմ,
    Եվ բոլոր այն ուղերձները,
    որոնք իմ կյանքում ստացել եմ
    Իմաստության բազմաթիվ
    զարմանալի աղբյուրներից,

    Իմ բնածին տաղանդների
    թվին չէր պատկանում:

    Չի պատկանում այն նաև
    այն ունակությունների թվին,
    Որոնք ես զարգացրել եմ
    իմ ամբողջ կյանքում:
    Ինչպես ասում էր հայրիկս.
    “Քանի խելք կհավաքեի,
    Այնպես պատահեց, որ կյանքս էլ
    անցավ այդ ընթացքում”:

    Եվ այնուհանդերձ ես պատրաստ եմ
    ուժերիս ներածին չափով
    Ներմուծվել մեր տեսակն արթնացնելու
    համընդհանուր ծրագրի մեջ:
    Այդ պատճառով ես շատ ուրախ եմ,
    որ մասնակից եմ Հրավերին,
    Որ Դու ինձ ներգրավեցիր
    այս կարևոր զրույցի մեջ:

    Բայց գիտե՞ս ինչ: Ինձ թվում է,
    որ ես կուզենայի մտածել,
    Որ իմ ներդրումն այդ ծրագրի մեջ
    ես արդեն կատարել եմ:
    Կատարել են նաև շատ ուրիշներ
    և հենց շնորհիվ այն բանի,
    Թե ինչպես են նրանք շփվում
    մտերիմների, շրջապատի հետ:

    Այնպես որ, հնարավոր է,
    ինձ պետք էլ չէ ընդունել
    Քո այս Երրորդ Հրավերը:
    Հնարավոր է, ես արդեն
    Ընդունել եմ այն: Վաղուց:
    Ես ընդունել եմ այն վաղուց:

    Այո, ձեզանից շատերը
    վաղուց արդեն անում են
    Այն ամենը, ինչ պետք է
    անի մարդ, ով ստացել
    Եվ ընդունել է հրավերը, -
    սակայն ձեր մեծամասնությունը
    Դա նպատակաուղղված
    և մտադրված չի արել:

    Դուք արել եք այդ սրտանց
    և ջանասիրաբար, և սակայն
    Ձեր գործողությունների հետևում
    կոնկրետ մտադրությունը չի եղել:
    Իսկ մտադրությունն՝ ամեն ինչ է:
    Այն քո կամքն է առկա:
    Այն էներգետիկական դրոշմ է թողնում
    քո բոլոր հետևանքների վրա:

    Դու կարող ես նստել մեքենա,
    գործի գցել շարժիչը,
    Ընթանալ և անել ամեն բան,
    ինչ վարորդն է անում,
    Բայց եթե չունես մտադրություն
    քո ճամփորդության վերաբերյալ,
    Ուրեմն ի վերջո այդպես էլ
    ոչ մի տեղ չես հասնելու:


    Նման բան ինձ հետ եղել է:

    Բայց եթե դու ասես,
    որ այսօրվանից սկսած
    Քո բոլոր մտքերի,
    խոսքերի և գործողությունների
    Հետևում կանգնած է լինելու
    միակ մտադրությունը՝
    Մարդկությանն արթնացնելու
    քո հզոր ցանկությունը, -

    Եթե այն դառնում է
    անձնական բարեշրջման
    Ճանապարհին քեզ շարժող
    ինքնաարտահայտման ընթացքի մաս,
    Ուրեմն դու կատարելապես
    նոր մակարդակի
    Անհրաժեշտ և արդյունավետ
    արդյունքներ կստանաս:

    Հենց դրանում է Երրորդ
    Հրավերի իմաստը, որը
    Ոչ միայն քեզ է ուղղված,
    այլև բոլոր մարդկանց:
    Մեր այսօրվա զրույցը
    բոլոր նրանց համար է,
    Ովքեր “պատահականորեն”
    մեզ կմիանան:


    Դուք գիտեք, թե դուք ով եք,
    որովհետև այստեղ եք:

    Արթնացումը տեղի կունենա
    ոչ պատահականորեն
    Եվ ոչ թե բարի, բայց չմտադրված
    գործողությունների արդյունքում:
    Այն կդառնա բարեշրջման
    մտադրված հետևանքը
    Նրանց, ով Հրավերն ընդունելու համար
    կատարել է ընտրություն:

    Եվ դուք կհասնեք դրան
    շնորհիվ այն բանի,
    Որ ի ցույց կդնեք
    ձեր անձնական աճը
    Եվ այն հասարակության
    հարստությունը կդարձնեք,
    Ինչպես նաև կդարձնեք այն
    կրկնօրինակելու օբյեկտ:


    Դա շատ լուրջ քայլ է:
    Այնքան ճակատագրական,
    Որ ոչ մի կերպ չի տեղավորվում
    գլխումս անգամ:

    Եվ սակայն եթե դու տաս
    քո ներքին համաձայնությունը,
    Այդ ժամանակ կտեսնես, որ քո
    ամենօրյա ճամփորդությունների
    Ամենարոպեական ընտրությունների
    բարեշրջական ազդեցությունը

    Փոքր “Եսի” մաշտաբներից
    կլայնանա մինչև Մեծ “Եսը”,
    Անձնական “Եսից” մինչև
    Համամարդկային “Եսը”,
    Տեղական “Եսից” մինչև
    Համատիեզերական “Եսը”:

    Եթե դուք թույլատրեք,
    որ ուրիշներն էլ հետևեն
    Ձեր անհատական
    բարեշրջման ընթացքին,
    Շուտով այն կփոխակերպվի
    ամբողջ մարդկության համար
    Բարեշրջական բեկման
    կարևորագույն գործոնի:

    Իսկ չէ՞ որ հիմա եկել է
    Բեկման համար Անթերի Պահը:


    Բայց հնարավո՞ր է արդյոք,
    հանդգնելով նման գործերի,
    Խույս տալ ինքդ քեզ
    մեծ զգալու գայթակղությունից:
    Ես բնավ չէի ցանկանա
    խաբել ինձ մտքով,
    Որ ես՝ ամբողջ մարդկության
    ապավենն ու հույսն եմ:

    Չե՞մ հանդգնում արդյոք ես
    չմտադրված ինձ մտցնել
    Մի վսեմաշուք վիճակի մեջ,
    երբ կարելի կլինի ինձ
    Անվանել “տարօրինակ”
    կամ նույնիսկ “ցնորված” մեկը՝
    Այն դեպքում երբ, ես ինքս
    կմտածեմ, որ պատկանում եմ
    Նրանց, ում վրա կարևոր
    մարգարեություն է դրված:

    Եկ, դնենք վերջակետեր:
    Խոսքը բոլորովին էլ այն չէ,
    Որ քայլես այսուայն կողմ
    և քեզ կատարելության կերպար
    Ու բարեշրջական առաջխաղացման
    անթերի օրինակ հայտարարես:

    Խոսքն այն է, որ չթաքցնես
    քո ընտրություններն ու որոշումները,
    Այլ ազնվորեն ի հայտ բերես
    քեզ աշխարհին՝ դա վերաբերվում է
    Թե քո դժվարություններին,
    և թե քո հաջողություններին
    Դեպի լիակատար արթնացումը
    տանող քո ճանապարհին:

    Գալիս է մի ժամանակ,
    երբ դու ինքդ ազնվորեն
    Եվ համեստաբար տեսնում ես,
    որ ներքին աճի քո անձնական
    Ընթացքը կենտրոնացած չէ
    ինչ-որ մեկ ուրիշի վրա
    Եվ բոլորովին էլ ուղղված չէ
    “աշխարհը փրկելուն”,


    Այլ միայն այն բանի վրա,
    որպեսզի քո ուժերի
    Եվ ունակությունների չափով
    դրսևորես առաջխաղացում
    Անձնական բարեշրջման
    քո անհատական ճանապարհին,
    Ունենալով մտքումդ մի բան միայն.
    արթնացած մարդկություն:

    Ընդ որում դու պատրաստ ես
    հանգիստ կիսվել քո փորձով
    Բոլոր նրանց հետ, ովքեր
    կհետաքրքրվեն և կսկսեն
    Հարձուփորձ անել քո մեջ
    կատարվող փոփոխությունների մասին, -
    Քանզի քեզ շրջապատողները
    դրանք անպայման նկատելու են:

    Եթե այդպես է՝ ուրեմն
    դու երբեք չես հայտնվի
    Այնպիսի վիճակում, որը
    հենց նոր նկարագրեցիր:
    Դու ազնվորեն և համեստաբար
    կընդունես "անկատարելություններդ"
    (Բայց դու արդեն իսկ կատարյալ ես
    և մենք դեռ կխոսենք այդ մասին):


    Եվ եթե դու ընկալես քեզ
    որպես բարեշրջական “ընթացքի” մեջ
    Ներգրավված մի անձնավորություն,
    որը դեռևս շատ ու շատ
    Հեռու է ավարտվածությունից, -
    այդ ժամանակ քեզ նույնպես
    Կհաջողվի խուսափել
    քո մատնանշած վտանգից:

    Դու հստակորեն հասկանում ես,
    որ, ընդունելով մարդկության
    Արթնացմանը միջնորդելու
    առաջարկությունը, բոլորովին էլ
    Չես դառնում ինչ-որ առաջնորդ,
    այլ համեստորեն ցուցադրում ես
    Շրջապատողներին, որ քո ներքին ձայնն է,
    որ առաջ է մղում քեզ:

    Դու տեսնում ես, որ գոյություն ունի
    մարդ լինելու ինչ-որ այլ միջոց՝
    Ենթադրող առատաձեռնության
    և բարության շատ ավելի
    Մեծ ձգտում դրսևորել
    ինքդ քո և ուրիշների հանդեպ:
    Եվ եթե այդպես է՝ դու երբեք
    դեպի ինքնամեծարում չես գլորվի:


    Դե ինչ, ես, անկասկած,
    ունեմ այնքան թերություններ,
    Որ չեմ էլ մտածի անգամ
    ինձ “հոգևոր առաջնորդ” համարել:

    Եթե շարունակես հետո էլ
    հաշվետու լինել քեզ հետ,
    Ուրեմն վստահ եղիր, որ իրոք,
    անհանգստանալու հարկ չունես:


    Մյուս կողմից, կա նաև այն,
    ինչ չեմ ցանկանում անել ինքս
    Ինչպես նաև չեմ ցանկանում,
    որ ուրիշներն էլ անեն, -
    Համարել սեփական անձն այնքան
    “անկատարյալ” ու “չզարգացած”,
    Որ արթնացման մասին նույնիսկ
    կարիք չլինի խոսել

    (Իսկ առավել ևս համարել,
    որ մենք արդեն արթնացել ենք)…
    Չխոսենք արդեն այն մասին,
    որ արթնացնենք ուրիշներին:

    Եթե դու քո "անկատարելություններն"
    ընկալես որպես կատարելության մաս՝
    Եվ մյուս բոլորի “անկատարելություններն” էլ
    տեսնես ճիշտ նույն կերպ, -
    Դրանով անթերի հավասարակշռված
    մոտեցում կձևակերպես
    Ի հօգուտ քեզ և բոլոր մարդկանց,
    ում հետ դու առնչվում ես :

    Դա թույլ կտա քեզ և բոլոր
    Երրորդ Հրավերն ընդունողներին,
    Սիրել ձեր սեփական անձը
    այնպիսին, ինչպիսին դուք կաք,
    Եվ միաժամանակ համեստորեն,
    համբերատար և ուրախությամբ
    Նկրտել հետագա բարեշրջման
    և դեպի հզոր գիտակցական աճ:

    Եվ ուրիշներին էլ դուք կսկսեք
    վերաբերվել ճիշտ նույն կերպ:

    Դու՝ աճող ու բարեշրջվող
    սքանչելի արարած ես:
    Անգամ անգամի հետևից
    Ես կրկնել եմ մեր զրույցներում.
    Եթե մարդիկ իրենց տեսնեին
    այնպիսին, ինչպիսին տեսնում եմ Ես,
    Համոզված եղիր, որ շատ ավելի
    պատճառ կունենային ժպտալու:


    Ինձ ամեն անգամ
    շատ հաճելի է այդ լսել:
    Շնորհակալ եմ, որ հիմա էլ
    նորից այդ ասացիր:

    Միշտ խնդրեմ:

    Իսկ հիմա ես շատ կուզենայի
    ավեի լավ գլուխ հանել,
    Թե ինչ տեսք է ունենալու
    արթնացած մարդկությունը…
    Ու նաև, ինչպես մարդիկ կարող են
    Երկրի վրա նոր կյանք ստեղծել
    Եվ ինչպիսին այն կլինի,
    այդ նոր կյանքը, նոր Գոյությունը:

    Եվ կուզենայի նաև վերադառնալ
    հարցին այն մասին, թե ինչպես են
    Ապրում հեռավոր տիեզերքի
    առաջադեմ արարածները:

    Կպատմեմ հաճույքով,
    բայց անհրաժեշտ է, որ սկզբում
    Դու հասկանաս, որ հիմա
    մեր զրույցի առարկան
    Բոլորովին էլ արարածները չեն
    “հեռավոր տիեզերքի”, -
    Կարծես թե հենց այդպե՞ս
    դու նրանց սահմանեցիր:


    Ի՞նչ է նշանակում “սահմանեցի”:

    Չէ՞ որ Հեռավոր տիեզերքը
    հենց հեռավոր է, որ կա:
    Դա տիեզերական տարածության
    այն մասն է, որը բավականաչափ
    Հեռու է մեր մոլորակից:
    Մնացած ամբողջ Տիեզերքը:

    Ահա թե ինչպես եմ
    ես այն սահմանում:
    Իսկ ինչպիսի՞ սահմանում
    այդ Տիեզերքին կտաս Դու:

    Հմմմ… Հասկանալի լինելու համար
    Ես ստիպված եմ նորից
    Մետաֆիզիկայի ուսուցիչ
    Վիլյամ Շեքսպիրին մեջբերել.
    “Շատ բաներ կան աշխարհում,
    իմ ընկեր Հորացիո,
    Ինչը մեր իմաստունները
    երազում էլ չեն տեսել”:


    Եվ ի՞նչ է դա նշանակում:

    Դա նշանակում է, որ “հեռավոր տիեզերքում”
    կան շատ այնպիսի բաներ,
    Ինչի մասին ձեր տիեզերաբանները
    պատկերացում անգամ չունեն:

    Երբ դու խոսում ես “հեռավոր
    տիեզերքի արարածների” մասին,
    Դու խոսում ես Տիեզերքի
    կոնկրետ այն մասի մասին,

    Որը հայտնի է ձեզ:

    Եվ սակայն Տիեզերքը
    շատ ավելի լայնածավալ է,
    Քան դուք պատկերացնում եք:
    Այն բազմատարածքային է:

    Ամենայն Գոյի այն փոքր մասի
    էությունները, որը դուք
    “Հեռավոր տիեզերք” եք անվանում,
    այժմ դրսևորվում են որպես
    Ֆիզիկական արարածներ՝
    այնպիսի, ինչպիսին դուք եք:


    Եվ, ինչպես արդեն ասել եմ,
    “Հեռավոր տիեզերքի”
    Ոչ բոլոր արարածներն են,
    որ խաղաղասեր են:
    Ոմանք խախաղասեր են,
    ոմանք՝ ոչ բոլորովին:
    Դա ձեզ լավ ծանոթ է,
    դուք էլ ճիշտ նույնպիսին եք:

    Եվ նույնիսկ խաղաղասերներն
    իրենց երբեմն դաժան են պահում՝
    Ճիշտ այնպես, ինչպես լինում է
    մարդկանց հետ, որոնք իրենց
    Խաղաղասեր են համարում:
    Եվ համոզված են դրանում:


    Դեռ թեթև է դա ասված:
    Շատ մարդիկ սպանում են մարդկանց:

    Ճիշտ է: Բայց Ես խոսում եմ
    այն արարածների մասին,
    Որոնք պատրաստ են ձեզ օգնել
    այսօր, հենց այս պահին:
    Եվ երբեմն Ես նկարագրում եմ
    ձեզ այն նոր ճանապարհը,
    Որը Կարող է ընտրել
    մարդկությունը, հենվելով

    Այդ արթնացած տեսակների
    փորձի վրա, Ես խոսում եմ
    Ոչ այն էությունների մասին,
    որոնք իրենց կյանքն ապրում են
    Բարեմաղթված ոլորտներում,
    որտեղ արարածներն
    Առավելապես իրենց զգում են
    ֆիզիկական մարմնում:


    Ես համայն ուշադրություն եմ:

    Ես խոսում եմ կենսաձևերի մասին,
    բնակվող Այլ Տարածքում:


    Տարածքներում, որտեղ
    էությունները՝ ֆիզիկական չեն:

    Տարածքում, որտեղ նրանց
    այդպիսին լինել պարտադիր չէ:

    Որտեղ ըստ ցանկության
    նրանք կարող են “ընդունել”
    այն, ինչը դուք համարում եք
    մարմին ֆիզիկական,
    Բայց դա պարտադիր չէ
    այն փորձը ստանալու համար,
    Հանուն ինչի, մասնավորապես,
    և ստեղծվել է ցանկացած կյանք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10

    Ես հետաքրքրված եմ,
    բայց շատ կուզենայի նորից
    Քննարկել, թե ինչ տեսք կարող է
    ունենալ արթնացած մարդկությունը՝
    Ինչպես է նա Երկրի վրա
    կառուցելու իր կյանքը…
    Իսկ մենք անընդհատ ինչ-որ
    այլ տարածքներ ենք գնում …

    Հավատա, որ այնուամենայնիվ
    բավականին օգտակար կլինի
    Սկզբում հետազոտել
    հենց այդ "այլ" տարածքները:
    Դա կօգնի քեզ հասկանալ,
    թե որտեղից են “գալիս”
    Տիեզերքում ամենուր սփռված
    Բարձրզարգացած Արարածները,

    Որոնք արարում են այն փորձը,
    որը ձեր երկրային տեսակը,
    Հնարավոր է, կցանկանա
    ավելի խորն ուսումնասիրել՝
    Իսկ հնարավոր է, կցանկանա նույնիսկ
    այդ փորձն ընդօրինակել:


    Դե ինչ, ուրեմն փոխվում է
    մեր զրույցի կոնտեքստը…
    Լավ, պայմանավորվեցինք:
    Բայց թույլ տուր հարցնել.
    Եթե այդ արարածներին,
    որոնց մասին Դու ասում ես,
    Չի պահանջվում ֆիզիկական մարմին,
    ուրեմն նրանց ինչի՞ն է պետք

    Այն հագնել: Աստված վկա
    (ներիր, որ օգտագործում եմ
    Այդ դարձվածքը, բայց Աստված վկա),
    որ ես երբեք այդ չէի անի,
    Եթե ընտրության նույնպիսի
    հնարավորություն ունենայի:

    Իրականում կանեիր,
    և նույնիսկ բազմիցս արել ես:

    Կարծում ես, դու գտնվում ես
    մարմնում, որովհետև քեզ ստիպե՞լ են:
    Թույլ տուր հավաստիացնել,
    որ դու ինքդ ես դա ընտրել:

    Եվ միայն գիտելիքն այդ մասին արդեն
    կարող է քո ամբողջ կյանքը փոխել:


    Եվ ուրեմն ինչու՞
    ես պետք է դա ընտրեի:
    Եթե ես կարող եմ
    ազատ լինել մարմնի հետ
    Կապված այդ բոլոր
    խնդիրներից ու ապրումներից…
    Մի ինչ-որ այլ բան
    ինչու՞ չպետք է ընտրեի:

    Դու կընտրեիր էլ հենց
    մի ինչ-որ այլ բան,
    Եթե քո նպատակին
    դա համապատասխաներ…
    Եվ եթե գիտենայիր,
    որ քո ընտրությունն է դա,
    Կկարողանայիր վերստին
    ազատություն ձեռք բերել

    Կենսական այդ բոլոր
    խնդիրներից ու ապրումներից,
    Նույնիսկ գտնվելով
    քո ֆիզիկական մարմնի մեջ:


    Ես այդ կարո՞ղ եմ:

    Այո, եթե մեր զրույցի ընթացքում
    դա քեզ համար
    Կատարելապես ակնհայտ դառնա:
    Իսկ առայժմ
    Ուղղակի հասկացիր, որ դա՝
    ինչ-որ բան է, ինչ դու
    Չգիտես (չես հիշում)
    և հենց այդ պատճառով

    Չես կարողանում պատկերացնել,
    որ եթե պարտավոր չէիր,
    Ուրեմն էլ ինչու՞, ինչու՞
    դու մարմինն ընտրեցիր:

    Իսկ դու իրոք “պարտավոր չես”:

    Դու ֆիզիկական մարմինն ես
    ընտրում միայն այն ժամանակ,
    Երբ դա համապատասխանում է
    քո սեփական նպատակին:
    Եվ հենց հիմա էլ դա այդպես է՝
    դու ընտրել ես քո ցանկությամբ, -
    Հակառակ դեպքում երբեք
    այստեղ չէիր լինի:


    Դա քեզ հայտնի չէ,
    և սակայն դա հայտնի է
    Տիեզերքում ցանկացած
    Բարձրզարգացած Արարածի:

    Խնդիրն այն է, որ դու չգիտես,
    թե որն է, մասնավորապես,
    Քո նպատակը (իսկ դա չի հիշում
    մարդկանց մեծամասնությունը),
    Եվ այդ պատճառով քեզ թվում է,
    թե աշխարհում ֆիզիկական
    Դու քո մարմնում ես գտնվում
    հակառակ քո ցանկության:

    Դա ազդեցություն է թողնում
    մարդկային գոյատևման
    Քո ամբողջ փորձի վրա:
    Դու ոչ միայն ենթադրում ես,
    Որ մարմնի մեջ հայտնվել ես
    հակառակ քո կամքի,

    Այլ նաև մտածում ես,
    որ ամենն, ինչ դիտարկում
    Եվ ամենն, ինչ վերապրում ես,
    քանի դեռ մարմնում ես, -
    Տեղի է ունենում նույնպես
    հակառակ քո կամքի:


    Եվ դա շատ է ազդում
    քո վերաբերմունքի վրա ինքդ քեզ հետ
    Եվ քո փոխհարաբերությունների վրա
    ուրիշ մարդկանց հետ:

    Օգնել մարդկանց փոխել այն,
    ինչպես նրանք վերաբերվում են
    Իրենց: Փոխել ուրիշների հետ
    իրենց փոխհարաբերությունները
    Եվ հենց դրանով փոխել
    ձեր մոլորակի ապագան, -
    Ահա թե ինչի համար եմ Ես արել
    ձեզ այս Երրորդ Հրավերը:

    Երբ դու ինքդ արթնանաս,
    այդ ժամանակ վերջապես
    Կհասկանաս, թե որն է
    քո նպատակը, որն է
    Քո կյանքի իմաստը
    և ամբողջ կյանքի իմաստը:

    Այդ ժամանակ դու կկարողանաս
    ընդունել որոշում՝
    Իրականացնել և ապրել
    այդ ամենը քո կյանքում:
    Եվ այդ ժամանակ կկարողանաս
    նաև ուրիշներին դրդել նրան,
    Որպեսզի այդ ուրիշները նույնպես
    աշխատեն նույն ուղղությամբ:


    Եթե դու ընդունակ չլինեիր
    հասկանալ այս ամենը,
    Այս զրույցը սկսելու կարիք
    նույնիսկ չէր էլ լինի:
    Իսկ նրանք, ովքեր հետևում են
    զրույցին, չէին հետևի:


    Դու արդեն ասել ես այդ մասին առաջ:

    Այո, ասել եմ:

    Ովքեր նվիրաբերել են իրենց
    սեփական արթնացմանը
    Եվ օգնում են այս մոլորակի վրա
    իրենց ճամփորդության ուղեկիցներին,
    Նրանք արդեն կողմնորոշվել են
    կատարած ընտրության մեջ,
    Եվ հենց այդ է պատճառը,
    որ ձեռք են բերել մարմին:

    Նրանք գիտեն գերազանց՝
    ինչպես գիտես նաև դու
    Եվ ինքդ ասացիր՝ որ միայն
    Մեկ Որոշում է բաժանում
    Մարդկությանը նրանից,
    որպեսզի իրենց ապագան
    Դեպի լավը փոխեն, անցնելով
    նոր փուլ բարեշրջական:

    Ինչի համար ընդամենը
    պետք է ընդունել մեկ բան.
    Ով Դուք Կաք Իրականում:
    Ընդունել և դրսևորել այն:


    Եվ հենց դրանո՞վ են զբաղված հիմա
    Բարձրզարգացած Արարածները:
    Նրանք օգնում են մեզ գալ
    դեպի այդ արթնացու՞մ:
    Ընդունել են ֆիզիկական ձև,
    որ անեն այդ, և հիմա
    Վերապրում ու դրսևորում են այն,
    Ով Կան Իրենք Իրականու՞մ:

    Եվ այս ամբողջ ասվածից ես պետք է
    ա՞յս եզրակացությունն անեմ:

    Այո: Հենց դրա համար են
    բարձրզարգացած արարածները,
    Որոնց մասին Ես ասում եմ,
    ֆիզիկական ձև ընդունում:
    Քո և նրանց կենսաբանական
    ձևերի միջև տարբերությունն այն է,
    Որ ցանկության դեպքում նրանք
    տեղաշարժվել են կարողանում

    Ինչպես ֆիզիկական, այնպես էլ
    մետաֆիզիկական վիճակների մեջ,
    Այն ժամանակ, երբ ձեզանից
    մեծամասնությունը ենթադրում է,
    Որ անկախ ձեր կամքի է
    ձեր կյանքում տեղի ունենում
    Մի կարգավիճակից մյուսը
    նման կարգի անցումը:


    Եվ հենց այդ պատճառով
    Ես սկսեցի այս զրույցը:
    Հրաժարումը սևեռուն մտքից,
    որ ֆիզիկական և մետաֆիզիկական
    Աշխարհների միջև տեղաշարժվում ես
    հակառակ կամքի և ցանկության, -
    Քո անձնկան փոխակերպման
    կարևորագույն քայլը կդառնա:

    Այս պահին ֆիզիկականից
    մետաֆիզիկանին անցումը
    Դու նկարագրում ես “մահ” բառով,
    և քո գիտակցության մեջ
    Հիմնավորված է միտք, որ դա
    ամենավատ բանն է, որը
    Կարող է քո կյանքում
    տեղի ունենալ քեզ հետ:

    Սակայն այդ իրադարձությունն
    իրականում բարեշրջում է,
    Ընդամենը քո բարեշրջական
    ընթացքի քայլերից մեկն է:


    Մենք վախենում ենք ընթացքից,
    որի միջնորդությամբ բարեշրջվում ենք:
    Մենք խորին վախ ենք ապրում
    մարմինը կորցնելու առջև՝
    Նրա, ինչն անվանում ենք “մահ”,
    անվանում ենք և սարսափում ենք,
    Եվ այդ պատճառով ջանում ենք
    ամեն գնով խուսափել:

    Այո: Բառացիորեն
    “ամեն գնով խուսափում եք":
    Դուք նաև խուսափում եք
    հրաժարման գնով նրա,
    “Ինչ առանց այն էլ գիտեք”, -
    հրաժարվելով գիտակցել
    Ձեր գիտակցության խորագույն
    և ամենահարուստ մակարդակները:

    Եվ այդ պատճառով դուք
    չեք կարողանում հասկանալ,
    Որ արդեն արթնացած եք:
    Դուք հրաժարվում եք
    Ձեր “Եսից” հանուն նրա,
    որպեսզի ձեզ... իբր...“փրկեք”…


    Այդպիսին է վարքային
    պարադոքսը բոլոր
    Երիտասարդ գիտակից տեսակների:
    Բարձրագույն հեգնանքը
    Ձեր ներկայիս մարդկային
    անասելի սքանչելի փորձի:

    Սակայն այժմ դեպի ձեզ է
    սկսել գալ ըմբռնումը:
    Դուք սկսում եք արթնանալ
    և ընդունել հրավերը,
    Որպեսզի հանձն առնեք
    արթնացնել ուրիշներին էլ:

    Բայց դուք չեք կարող
    արթնացնել ուրիշներին,
    Եթե ինքներդ տեղյակ չեք
    արթնացման պատճառներին:

    Մեր զրույցի մեջ այս շեղման
    նպատակը հենց դա է:
    Որպեսզի Ես օգնեմ քեզ
    ի վերջո հասկանալ,
    Որ դու արթնանում ես
    այն փաստը գիտակցելու համար,
    Որ քո մարմնի մեջ ես
    գտնվում նպատակաուղղված:


    Դա փորձություն չէ և ոչ էլ
    ողբերգություն է դա,
    Դա բոլորովին էլ այն չէ,
    ինչից լավ կլիներ ազատվել:
    Դա հնարավորություն է
    փորձով ցուցադրել
    Մի այնպիսի բան, ինչը
    լիովին կարելի է ապրել

    Միայն ֆիզիկական մարմնի մեջ
    և գտնվելով Երկրի վրա:


    (Շարունակելի)
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ինչ… փորձեմ ի մի բերել,
    թե ինչու իրոք հաճախ որպես
    Փորձություն ու ողբերգություն է ընկալվում
    մեր կյանքի փորձն այստեղ:

    Եթե ճիշտ հասկացա, ուրեմն այդ
    Բարձրզարգացած Արարածները
    Կարող են ակնթարթորեն շարժվել
    երկու վիճակների միջև:
    Նրանք մարմնավորվում են
    և ապամարմնավորվում են
    Ըստ անհրաժեշտության
    և այն պահին, երբ ուզեն:

    Իսկ մենք, մարդիկ, ստիպված ենք
    որոշակի ժամանակ
    Ֆիզիկական աշխարհում լինել,
    մեկը քիչ, մեկը՝ շատ…
    Ավելին, ամեն անգամ,
    երբ մարդիկ մետաֆիզիկական
    Տարածքից ֆիզիկականն են անցնում,
    ամեն ինչ նորից են սկսում:

    Ամեն անգամ մենք ստիպված ենք
    “սկսել ապրել նորից”:
    Մենք մարմնավորվում ենք որպես
    նորածիններ և ամենասկզբից
    Սկսում ենք ֆիզիկական մարմնի մեջ
    քայլ առ քայլ յուրացնել
    Նյութական կյանքի բոլոր
    բազային ունակությունները:

    Քո խոսքերից բոլորովին չի հետևում,
    որ նույն բանը ստիպված են անել
    Նաև Այլ Տարածքներում բնակվող
    Բարձրզարգացած Արարածները:
    Դու ասում ես, որ մի դրսևորումից
    մյուսը նրանք կարող են անցնել
    Կամայականորեն, “ոչ նյութական” աշխարհից
    “նյութական” տեղափոխվել որպես

    Լիովին ձևավորված արարածներ,
    այլ ոչ թե որպես ֆիզիկական
    Կյանքի բոլորապտույտը հենց նոր սկսած
    անօգնական մանկիկներ:

    Ես ճի՞շտ հասկացա ամեն ինչ:

    Եթե այո, ուրեմն նրանց համար
    դա իհարկե մեծ առավելություն է:
    Իսկ մենք գտնվում ենք հիրավի
    շատ անշահութաբեր վիճակում,
    Քանզի ստիպված ենք մեր կյանքը
    “զրոյից սկսել" ամեն անգամ,
    Երբ մեր փորձի որոշակի պահին
    “նյութականանալ” ենք ցանկանում:

    Մենք ստիպված ենք ծախսել
    շատ ու շատ տարիներ,
    Որպեսզի անցնենք առօրեական
    կյանքի մեզ սահմանված
    Բոլոր բարդությունների
    և խոչընդոտների միջով
    Եվ ստիպված ենք հաղթահարել
    բազմաթիվ լուրջ խնդիրներ:

    Իրականում, դուք բոլորովին էլ
    անշահութաբեր վիճակում չեք:
    Դուք անում եք ճիշտ այն,
    ինչ ցանկանում եք անել:
    Քեզ օգտակար կլիներ հասկանալ,
    որ դուք նյութականանում եք
    Ամենևին էլ ոչ այն պատճառով,
    ինչ Բարձրզարգացած Արարածները:

    Դուք նյութականանում եք,
    որովհետև ցանկանում եք
    Զարգացման փորձ ստանալ
    սկսած սաղմից մինչև ծերություն՝
    Անցնելով նորածնության,
    մանկության, պատանեկության,
    Ինչպես նաև երիտասարդության
    և հասունության միջով:

    Եվ դուք ցանկանում եք այդ անել
    ոչ թե մեկ անգամ:
    Դուք նորից ու նորից վերադառնում եք
    Ոլորտ Ֆիզիկական,
    Որպեսզի վերապրեք այդ փորձը,
    որովհետև ցանկանում եք
    Հասկանալ այն ամբողջ ծավալով,
    լիովին և ամբողջությամբ:


    Դրանով միաժամանակ
    արարում եք և ապրում եք
    Այն ամենն, ինչ դուք կաք
    ընկալման ամեն անկյան տակ:
    Անցնելով զգացմունքների
    ամեն պրիզմայի միջով,
    Ճաշակելով ապրումներից
    հիասթափություն և կորով

    Բոլոր իրավիճակներում
    և բոլոր հանգամանքներում:

    Եվ երբ դու անցնում ես
    սեփական ինքնաարարման
    Այդ ընթացքի միջով, -
    կյանք կյանքի հետևից
    Վերապրում ես, դառնում ես
    ամենն, ինչ կարելի է:
    Իսկ հետո վերադառնում ես
    վերապրելու ամենը նորից:

    Թե տանջող և թե զոհ,
    թուլակամ և ուժեղ,
    Եվ ճնշող և ճնշվող,
    իբր “ճշմարիտ”, իբր “սխալ” էլ:

    Այսպես կոչված “բարեպաշտ”
    և այսպես կոչված “մեղավոր”:


    Իսկ ես պարզամտորեն կարծում էի,
    թե Աստծո տեսանկյունից
    Չեն կարող գոյություն ունենալ
    այնպիսի երևույթներ,
    Ինչպես “ճշմարտությունը” և “սխալը”,
    “բարեպաշտությունը” և “մեղքը”:

    Դու շատ ճիշտ էիր կարծում:
    Դրանք բոլորը՝ պիտակներ են,
    Որոնք կախել եք հենց դուք
    ձեր վարքի մոդելների վրա:

    Աստված չէ, որ կիրառում է դրանք:
    Աստված ձեզ սիրում է,
    Հիանում է ձեզանով և ընդունում է
    ձեր “կայանալու”, “ինքնաիրականացման”
    Եվ “աճի” ընթացքի բոլոր կողմերը,
    ինչպիսին էլ լինեն նրանք:

    Ես, Աստված, ցանկանում եմ,
    որպեսզի դուք որոշեք,
    Թե ով եք ցանկանում լինել
    և ինչպես եք ցանկանում ապրել
    Ձեր գոյությունը, որպեսզի
    կարողանաք ի վերջո հասկանալ,
    Թե Ով Դուք Կաք Իրականում
    և Ով Եք ցանկանում Դառնալ:


    Ոչ թե այն բանի հիման վրա,
    թե ինչ կասեն ձեզ,
    Կամ կծրագրավորեն,
    կամ կհրամայեն ձեզ,
    Այլ թե ինչպիսին եք ստեղծում
    հենց դուք ինքներդ Ձեզ,
    Ունենալով ընտրության
    բոլոր տարբերակները:

    Այդպես դուք հնարավորություն ունեք
    ճանաչել ձեր սեփական
    Աստվածայնության ուժը հզոր,
    մեծությունն Աստվածայնության՝
    Աստվածային լինելու կամքի
    և ազատության
    միջոցով:

    Այդպես դուք դրսևորում եք
    ձեր իրական Աստվածայնությունը,
    Այլ ոչ միայն բարարվում եք
    նրանով, ինչով օժտված եք:
    Այդպես դուք ապրում եք
    ձեր Աստվածայնությունը՝
    Եվ հենց այդ նպատակի համար եմ
    ստեղծել Ես Ինքը կյանքը:


    Այդպիսով, դու եղել ես
    և այստեղ և այնտեղ,
    Վերևում և ներքևում,
    և ձախից, և աջից,
    Ընթացող առջևում,
    սողացող վերջերում,

    Եղել ես մեծ և փոքր,
    եղել արագ և դանդաղ,
    Եղել ես դու խորը,
    ինչպես նաև ծանծաղ,
    Հերոս և դավաճան,
    մութ և լուսավոր,
    Առույգ երիասարդ և
    ծերունի սապատավոր:

    Դուք օգտագործում եք
    ֆիզիկական կյանքը,
    Որպեսզի իմանաք և ապրեք
    փորձով այդ ամենը՝
    Ամեն մտահասանելի
    դրսևորում, ստեղծելով
    Մի Համատեքստային Դաշտ,
    որի սահմաններում

    Դուք կարող եք ընտրել,
    թե ով եք ցանկանում լինել,
    Նաև կարող եք ընտրել,
    թե ինչպես ապրել:


    Այդ Համատեքստային Դաշտը՝
    ձեր կյանքի մեծագույն
    Բարեմաղթանքն է տվյալ
    տարածքի սահմաններում,
    Քանզի առանց Նրա,
    Ով Չկաք Իրականում,
    Գոյություն չունի նաև նա,
    Ով Դուք Իրականում Կաք:

    Այլ խոսքերով ասած,
    առանց չը-գոյության,
    Ձեր գոյությունը փորձով
    ճանաչել չեք կարողանա:

    Առանց մութ չկա լույս:
    Առանց աջ չկա ձախ:
    Առանց փոքր չկա մեծ:
    Առանց արագ չկա դանդաղ:

    Եվ առանց այսպես կոչված "չար"
    չկա այսպես կոչված "բարին":


    Եվ հենց այդ պատճառով
    մի դատեք և մի պարսավեք,
    Այլ միշտ եղեք դեպի մութը
    նպատակադրված լույս,
    Որպեսզի ազդարարեք և հռչակեք,
    արտահայտեք և կատարեք,
    Ճանաչեք և ապրեք փորձով,
    թե Ով Եք Դուք Իրականում, -

    Եվ որպեսզի բոլոր նրանք,
    ում հետ դուք առնչվում եք, նույնպես,
    Ոգեշնչվելով ձեր օրինակով,
    կարողանան հասկանալ
    Իրենց իսկական էությունը,
    թե ով իրականում կան:
    Մի՞թե ձեր բոլոր ուսուցիչները
    այդ չեն արել ձեզ համար:


    Դու ասել ես դա արդեն շատ անգամ:
    Բայց ներկա ենթատեքստում
    Քո խոսքերն ավելի խելամիտ,
    ավելի ճշմարիտ են թվում:

    Բայց ինչու՞ Բարձրզարգացած
    Էությունների մոտ այդպես չէ:

    Ինչպես Ես արդեն նշել եմ,
    Բարձրզարգացած Էությունները
    Ֆիզիկապես մարմնավորվում են
    բոլորովին ոչ հանուն դրա:
    Նրանք արդեն լիովին անցել են
    Ֆիզիկական Ոլորտի փորձը:
    Ֆիզիկական Ոլորտի փորձն
    ավարտել են արդեն նրանք:

    Այդ պատճառով է, որ նրանք
    ամեն մարմնավորման մեջ
    Չեն "սկսում զրոյից", -
    եթե միայն հանկարծակի
    Կոնկրետ ինչ-որ մեկի համար
    չի ծագում անհրաժեշտություն
    Մարմնավորումներից մեկի ժամանակ
    փորձարկել մի ինչ-որ նոր բան:


    Ի՞նչ է դա նշանակում:

    Եթե Բարձրզարգացած Էությունը
    մարմին է ձեռք բերում ձեր տարածքում,
    Դա տեղի է ունենում այն պատճառով,
    որ նա դրսևորել է ցանկություն
    Վերաստեղծել և նորից վերապրել
    ինչ-որ բան, ինչն անհնար է
    Ստեղծել և լիովին վերապրել
    մետաֆիզիկական վիճակում:

    Բայց դրա համար հազվադեպ է
    անհրաժեշտ լինում "սկսել զրոյից"՝
    Մարմնավորման նախնական,
    ամենասկզբնական էտապներից:

    Եթե Բարձրզարգացած Էությունը
    ֆիզիկական ձևի մեջ է մտնում
    Ոչ իր տարածքում, նա անում է
    դա միայն այն պատճառով,
    Որ Նյութական Աշխարհի գիտակից
    արարածներին ցանկանում է
    Առաջարկել մի որոշակի,
    իր անհատական օգնություն,

    Սեփական անձը հասկանալու,
    իրականացնելու և ճանաչելու համար,
    Հասկանալու համար, թե ինչպիսին են
    նրանք իրականում:


    Եվ այդ դեպքում, նյութականանալիս,
    Բարձրզարգացած Էությունը կարող է
    Ընտրություն կատարել ի հօգուտ այն բանի,
    որ ամեն ինչ "սկսի զրոյից":


    Բայց այդ դեպքում ինչու՞ են
    Բարձրզարգացած Էությունները
    Որոշում օգնություն ցուցաբերել
    մեզ, այլտարածքայիններիս:

    Այդպես նրանք շարունակում են
    արտահայտել և իրականացնել այն,
    Թե ով են իրենք իրականում,
    իրենց հաջորդ մակարդակի վրա՝
    Իսկ հետո հաջորդի,
    հաջորդի և հաջորդի:

    Բարձրզարգացած Էությունները
    որոշում են զգալ և արտահայտել
    Իրենց ոչ թե որպես Որոնողներ,
    այլ որպես Հուշարարներ:

    Ամբողջ Տիեզերքն իր բոլոր
    անծայրածիր տարածքներում լիքն է
    Գիտակից արարածներով,
    և նրանցից ամեն մեկը
    Մի բան է ցանկանում՝ ապրել
    և նյութականորեն դրսևորել
    Իր Իսկական Բնույթը
    և իր Իսկական Էությունը:


    Իսկ դա նշանակում է.
    սկզբում անցնել և ճանաչել
    Ֆիզիկական գոյատևման
    բոլոր տեսանկյունները:
    Հետո դրան հաջորդում է
    մետաֆիզիկական գոյատևման
    Բոլոր հնարավոր տեսանկյունների
    անցումն ու ճանաչումը:

    Հետո՝ երկուսի ամբողջացումը:

    Իսկ հիմա Ես կբացեմ
    ձեր առջև մի մեծ գաղտնիք,
    Որով ձեզ հետ ցանկանում են
    կիսվել Բարձրզարգացած Էությունները.

    Լիակատար ամբողջացումը
    կարող է տեղի ունենալ
    Ցանկացած հաջորդ պահի:
    Ցանկացած հաջորդ ակնթարթ:
    Եվ այդ պրոցեսը կարող է լինել
    առավելագույնս հագեցված:

    Ձեր ամբողջ քաղաքակրթությունը
    կարող է սկսել ապրել
    Երջանիկ և պայծառացած
    հենց այն պահից, երբ ցանկանա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,269
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11


    Շա՛տ լավ: Իսկ այժմ
    լավ կլիներ նաև գիտենալ,
    Թե ինչպես դա իրականացնե՛լ:
    Ինչպե՞ս ամբողջականանալ:

    Ես երախտապարտ եմ Քեզ
    այս հնարավորության համար՝
    Ավելի լավ գլուխ հանել,
    ավելի լավ հասկանալ,
    Թե ինչպես այդ ամենը
    կարող է մեզ հետ պատահել, -
    Եվ հիմա ես պատրաստ եմ
    հուսով առաջ ընթանալ:

    Եթե մեզ հրավիրում են զբաղվել
    մարդկության արթնացմամբ,
    Ուրեմն ասա, թե դեպի ինչն է
    նրան պետք արթնացնել:
    Գոյատևման այդ ի՞նչ Պատկեր է,
    որին պետք է կոչել մարդկանց:
    Չի՞ առաջարկվում արդյոք մեզ
    փոխառնել կամ ճանաչել

    Ինչ-որ սկզբունքներ, վարքի մոդելներ,
    գաղափարներ և պրակտիկաներ
    Մեզ բոլորովին ոչ նման
    այլտարածքային քաղաքակրթության:

    Մի՞թե մենք անկարող ենք
    գալ ավելի լավ կյանքի
    Մեր անհատական մակարդակի վրա
    և ամբողջ Երկրի համար
    Լուսավոր ապագա կառուցել,
    կիրառելով հենց մարդկությա՛ն
    Բարձրագույն արժեքները,
    մեզ ավելի հասկանալի և հարմար:

    Իհարկե կարող եք:

    Բայց ձեզ ավելի հարմար կլինի,
    ավելի լավ և օգտակար,
    Եթե մտածեք այդ մասին, ելնելով
    "այլ էներգիաներ" հասկացությունից,
    Այլ ոչ թե կիրառելով տերմինը.
    "այլտարածքային քաղաքակրթության":

    Կյանքը գեղեցկությամբ,
    ուրախությամբ և իմաստությամբ
    Լցնելու, հարստացնելու համար
    ձեզ պետք է ոչ թե կենտրոնանալ
    "Տեղական սովորույթների" վրա,
    այլ մեծահաստատ կենսական
    Էներգիային վերաբերվող
    տիեզերական ճշմարտության վրա:

    Տիեզերքում գոյություն ունի
    միայն մեկ, ընդամենը մեկ
    Համատիեզերական Էներգիա,
    կամ համատիեզերական էություն,
    Որը ձեր մարդկային լեզվով
    դուք Սեր եք անվանում:


    Բոլոր այն գաղափարները,
    որոնք Բարձրզարգացած
    Էությունները ցանկանում են
    փոխանցել ձեզ, մարդկանց, -
    Ընդամենը մտորումներ են
    այն մասին, թե ինչպես
    Մարդկությունը կարող է
    ապրել և սիրել այնպես,

    Որպեսզի ձեր ապրած կյանքից
    ձեր ամբողջ տեսակն իր համար
    Ավելի մեծ օգուտ ստանա,
    և որպեսզի ձեզանից
    Ամեն մեկն անհատականորեն
    կարողանա իր անձնական
    Բարեշրջման ճանապարհով
    ավելի արագ ընթանալ:

    Բարձրզարգացած Էությունները
    չեն պնդում, որ իրենց
    Ապրելակերպը "ճշմարիտ" է
    ձեր, մարդկության համար:
    Նրանք առաջարկում են ձեզ
    ուղղակի հնարավորություն,
    Որ ձեր անցնելիք ճանապարհը
    դուք որոշեք ինքնուրույն:


    Լավ է, եթե ինքներդ եք որոշում,
    թե դուք ուր եք ցանկանում գնալ:

    Նրանք փորձում են օգնել ձեզ,
    ճիշտ ինչպես դուք էլ կարող եք
    Փնտրել հնարավորություններ
    և օգնել արթնանալ մեկ ուրիշին էլ:

    Այնպես որ, ձեզ օգտակար կլիներ
    կատարել դիտարկում
    Եվ պարզել, թե այդ գաղափարներն
    ինչո՞վ չեն համապատասխանում
    Վարքի մարդկային սովորական մոդելներին,
    և մտածել, թե չարժե՞ արդյոք ձեզ յուրացնել
    Մարդկային հումանիզմի մասին
    ինչ-որ այլ պատկերացումներ:


    Համաձայն եմ: Եվ համոզված եմ,
    որ բազում տարբերություններ կլինեն...
    Ուրեմն անվանիր ինձ, խնդրում եմ,
    նրանցից ամենակարևորները:

    Եկ անցնենք բուն էությանը:

    Ամենակարևոր տարբերությունն այն է,
    որ Բարձրզարգացած Էությունները
    Բացարձակապես չեն ընդունում
    որևէ բռնություն:

    Նրանք չեն կիրառում
    ֆիզիկական բռնությունը,
    Նրանք չեն զբաղվում
    բանավոր բռնությամբ,
    Եվ նույնիսկ նրանց մտքում
    վայրկյան անգամ չի կարող
    Որևէ բռնության մասին
    մի ինչ-որ միտք արթնանալ:

    Բռնությունը նրանք չեն կոչում
    "ինքնապաշտպանություն",
    Երբեք չեն անվանի նրանք
    բռնությունը "զվարճանք",
    Եվ ինչ խոսք, որ ոչ մի դեպքում,
    կյանքի որևէ պարագայում
    Բռնությունը "սպորտ" անվանել
    նրանք չեն կարողանա:


    Նրանք ուղղակի չեն կարող
    արդարացնել կամ աջակցել
    Ցանկացած այլ արարածին
    որևէ ցավ պատճառելը,
    Նրա ֆիզիկական կամ հոգեկան
    ընկճվածությունը
    Կամ նույնիսկ ամենափոքր
    անհարմարությունը:


    Կա՞ արդյոք որևէ բանաձև,
    որը նրանց թույլ է տվել
    Հասնել իրենց զարգացման
    այդ մակարդակին:
    Այդ ի՞նչ է հայտնի նրանց,
    ինչը հայտնի չէ մեզ,
    Որի շնորհիվ կարողացել են
    նրանք դառնալ այդպիսին:

    Նրանց մշակույթից վերացել է
    բռնությունն այն պատճառով,
    Որ նրանց իրականությունից
    վերացել է զայրույթը:


    Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր դարձել,
    ի՞նչն է նրանց դրան հասցրել...

    Որովհետև նրանք ապրում են
    իմացությամբ, որ ոչինչ
    Չեն կորցնի,
    եթե լինեն բարի,
    և հոգատար, և ցավակցող,
    Եվ այլասեր, եթե սկսեն տալ,
    և եթե սկսեն ընդունել,
    Եվ իրենց կյանքի յուրաքանչյուր պահի
    անպայմանորեն սիրել՝

    Ցանկացած պայմաններում
    և ցանկացած իրավիճակներում:

    Նրանք գիտեն, որ անկարող են
    կորցնել իրենց կյանքը
    Որևէ կերպ կամ պատճառով
    և ինչ էլ ուզում է լինի,
    Ինչպես չեն կարող կորցնել
    ընդհանրապես որևէ
    Կարևոր բան իրենց համար,
    որովհետև ուրիշ ոչինչ

    Նրանց համար արժեք չունի,
    բացի հենց ինքը կյանքը,
    Որն աղբյուրն է միակ փորձի,
    դեպի որը նրանք ձգտում են:


    Եվ ի՞նչ փորձ է դա:

    Իրենց Աստվածայնության փորձը:

    Ուրեմն այդ էություններին
    անհնար է սպանե՞լ:
    Նրանց չի սպանի ոչի՞նչ՝
    նույնիսկ ինչ-որ, ասենք, թե
    Արտաքին հանգամա՞նք,
    որը չի կարելի, պարտադիր չէ
    Անվանել դաժանությու՞ն:
    Ասենք, օրինակ,

    Չի՞ կարող արդյոք սև խոռոչը
    վերցնել և կուլ տալ նրանց:

    Ֆիզիկական Տիեզերքում չկան
    արտաքին հանգամանքներ,
    Որոնք ընդունակ են, կարող են
    իրենց հետևից բերել
    Նրանց դրսևորված ձևի
    այնպիսի փոփոխություններ,
    Որոնք կարելի է նույնացնել մահվան
    կամ գոյության դադարի հետ:


    Հետևաբար նյութականից անցումը
    ոչ նյութական աշխարհ
    Նրանք, ինչ էլ ուզում է լինի,
    որպես կորուստ չեն ընկալի:

    Կատարելապես ճիշտ է:
    Նրանք գիտեն, որ գոյատևելու են
    Միշտ և երբեք չեն դադարի
    լինել, ինչ էլ պատահի
    Իրենց ֆիզկական մարմնի հետ:
    Դա վերաբերվում է նաև
    Այն դեպքին, եթե սև խոռոչը
    կլանի ցանկացած մոլորակ,
    Որտեղ նրանք այդ պահին
    մարմնավորված կլինեն:


    Երբ կորցնել կյանքդ
    դու չես վախենում,
    Ուրեմն պատճառ չունես
    դաժանության և բռնության համար, ճի՞շտ է:
    Իսկ ի՞նչ կարելի է ասել
    ապագայում ինչ-որ բան
    Կորցնելու կամ չստանալու մասին այն,
    ինչ Դու ցանկանում ես:

    Քո մոլորակի մեծագույն
    ուսուցիչներն արդեն ասել են,
    Որ տառապանքների աղբյուր են
    քո բոլոր ցանկությունները:
    Իսկ տառապանքները՝ աղբյուրն են
    ցանկացած բռնության:
    Դեն նետիր տառապանքները՝
    և բռնություն չի լինի այլևս...
    Այն հօդս կցնդի, կտարրալուծվի,
    կհալչի, կանէանա:


    Եթե Դու լրիվ արթնացած ես,
    եթե Բարձրզարգացած ես,
    Ուրեմն Դու ազատ ես
    բոլոր ցանկությունների՞ց:

    Ազատ ես լինելուց գերին
    քո ցանկությունների:
    Ավերիչ իշխանությունից
    քո ցանկությունների:

    Եթե գիտես, որ քո կյանքը
    երբեք չի ավարտվելու,
    Ուրեմն գիտես նաև այն,
    որ մի ամբողջ հավերժություն
    Ունես դու այն բանի համար,
    որ ստեղծես, ինչ կուզես, -
    Կամ վերաստեղծես, եթե ցանկացածդ
    դու երբևիցէ ունեցել ես,
    Բայց ցանկանում ես վերապրել
    նորից, մեկ անգամ ևս:

    Տիեզերքում կա ասացվածք.
    Հավերժական Հանգիստ է բերում
    Հավերժական Կյանքը:


    Շատ լավ ասացվածք է:

    Իսկ եթե, մյուս կողմից,
    դուք երևակայում եք,
    Որ ցանկությունների իրագործման համար
    ձեր ժամանակը սահմանափակ է,
    Ուրեմն ցանկացածը ձեռք բերելու
    կամ այն պահպանելու ձգտման մեջ
    Դուք կորցնում եք ձեր հանգիստը,
    դուք այյլևս քուն չունեք:


    Այս մոտ հիսուն խոսքերի մեջ
    Դու ամփոփեցիր մեր պատմությունը:
    Նշանակում է, Այլ Տարածքների
    Բարձրզարգացած Էությունը
    Իր կյանքն ընկալում է որպես
    հավերժական իրականություն:

    Կյանքը հենց ինքը
    հավերժական իրականությունն է:
    Կյանքը՝ հավերժության փորձ է
    մտածող արարածների համար,
    Բոլորի, բայց կան միայն շատ քիչ
    մտածող արարածներ,
    Որոնք իրականում ընկալում են
    բնույթն իրենց հավերժական:

    Իրենց ֆիզիկական բնույթը
    նրանք ընկալում են որպես
    Շոշափելի իրականություն
    և այդպիսով երևակայում են,
    Որ ֆիզիկական կյանքի ավարտի հետ
    իրենց գոյությունը կվերջանա:

    Լավագույն դեպքում հավերժական
    կյանքի մասին գաղափարը
    Նրանք ընկալում են որպես
    մտացածին կոնցեպտ, թեորիա,
    Վարդապետություն կամ հավատ՝
    այսինքն, որպես ինչ-որ բան,
    Ինչը "կարող է լինել", սակայն
    դրանում համոզված չեն նրանք:


    Իսկ արթնացած էությունները,
    որոնց մասին Ես խոսում եմ,
    Քանի որ և գոյատևում են
    Այլ Տարածքներում,
    Նրանք հաստատ համոզված են,
    որ կյանքը հավերժ է:
    Եվ այլ տարբերակ, այլ իրակյանություն
    երբեք չեն դիտարկում:


    Իհա՛րկե համոզված են,
    որովհետև նրանց համար
    Դա հասարակ բան է:
    Նրանք ապրում են դա փորձով,
    Այլ ոչ թե ուղղակի մտածում են,
    աղոթում են կամ հուսում են:
    Սկսած ժամանակների սկզբից
    նրանք ապրում են դա փորձով:

    Դուք նույնպես:

    Միակ տարբերությունն այն է,
    որ նրանք այդ գիտեն,
    Իսկ դուք չգիտեք:
    Նրանք այդ մասին հիշում են:


    Իսկ կարո՞ղ ենք մենք նույնպես
    այդ մասին վերհիշել:
    Ինչպե՞ս մենք բոլորս
    այդ իրականությունը վերհիշենք:

    Իսկ ինչո՞վ ես դու, քո կարծիքով,
    այժմ այստեղ զբաղված:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •