Եթե թարգմանչական մի բան ուզենք կազմակերպել (գուցե առանց քվեարկության), էս գրառման տակ շնորհակալություններ դրեք, անենք։
Կարող ենք չափածո թարգմանել կամ կարճ արձակ։
Եթե գոնե 10 շնորհակալություն հավաքվի, կսկսենք ցրցամ տալ։

Մտածում էի պահանջների մեջ լինի, որ լավ ծանոթ գործ լինի, բայց դա էլ նշանակում ա, որ արդեն թարգմանված ա լինելու
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Նոր թեմա բացեցի, էստեղ կարող ենք շարունակել քննարկումները։
Կարող եք գրել, թե ինչ կուզեիք թարգմանել։
Ո՞նց անենք, ամեն մեկն իր ուզածը թարգմանի՞․
- առաջարկված տարբերակներից մեկն ընտրելով
- առանց նախապես առաջարկված տարբերակների, լրիվ սեփական նախընտրությամբ
Թե՞ բոլորը նույնը թարգմանեն։
Ամենքը ինքը ընտրի
ivy (12.05.2020)
Կարող ենք ֆլեշմոբային անել․ օր ու ժամ որոշենք, երբ բոլորը միասին միաժամանակ իրենց թարգմանությունները դնում են թեմայում (օրիգինալի հետ միասին), հետաքրքիր աշխուժություն կառաջացնի, համ էլ լրիվ անակնկալ կլինի, թե ինչ գործեր են թարգմանվել։
Կամ էլ եթե ուզում ենք «փակ» խաղալ, կարող եք ինձ ուղարկել, ես դնեմ անանուն։
ivy (12.05.2020)
Թեմային հարցում կցեցի։
Եթե դժվար չի, քվեարկեք, որ հասկանանք՝ արժի անցկացնել, թե չէ։
Որոշակի կոնկրետություն չկա՞: Չափածո, արձակ, հեռախոսի գիրք...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Tiger29 (14.05.2020)

ivy (14.05.2020)
Չեմ մասնակցի, բայց հետաքրքրությամբ կհետևեմ ընթացքին: Հիմա առանց էդ էլ օրական ութ ժամ թարգմանում եմ․ գիրքս չեմ հասցնում : Այ հենց վերջացնեմ․․․ Չնայած՝ ում եմ խաբում, վերջացնելուց հետո մի տարի փռվելու եմ բազմոցին, մատս մատիս չխփեմ:
DIXIcarpe noctem
ivy (14.05.2020)
Եթե բոլորս նույն գործը չենք թարգմանում, ուրեմն մրցութային որևէ բան անցկացնելն, իմ կարծիքով, ճիշտ չի լինի (քվեարկություն, հաղթող և այլն)․ ո՞նց պիտի տարբեր աշխատանքներ ու գուցե նաև ժանրեր իրար հետ համեմատենք, շատ հնարավոր է, որ անգիտակցաբար էն թարգմանությունը ավելի դուր գա, որի բնագիրն ենք հավանում, այսինքն՝ սկսենք բնագրերը համեմատել, թարգմանությունների փոխարեն։
Բայց եթե այնուամենայնիվ ուզում ենք ընտրության ազատություն տալ թարգմանողներին, ապա կարող ենք էդպես էլ անել, բայց առանց մրցելու։ Ուղղակի հետաքրքիր կլինի տեսնել, թե ով ինչ է նախընտրել թարգմանել, ու ում մոտ ոնց է ստացվել։ Քննարկումներով, վերլուծություններով։
Միայն մի փոքր սահմանափակում կարելի է մտցնել, որ թարգմանվում է որևէ գեղարվեստական ամբողջական ստեղծագործություն (ոչ թե հատված), ցանկացած ժանրի՝ չափածո կամ արձակ, մոտավորապես ոչ ավել, քան 500 բառ (բայց դե իհարկե չենք նստելու բառերը հաշվենք, եթե դրանից մի քիչ ավել լինի)։
Բնագիրը եթե ռուսերեն կամ անգլերեն չի, ապա լավ կլինի, բնագրից բացի, նաև էդ լեզուներից մեկով թարգմանություն էլ դնել, որ ընթերցողները տեքստը հասկանան, մինչև մասնակցի թարգմանությանն անցնելը։
Կարող ենք որոշել ինչ-որ օր ու ժամ, երբ բոլորս միասին դնում ենք մեր թարգմանությունները թեմայում։
Անե՞նք էդպես։
Թե՞ ուրիշ առաջարկներ կան։
Վերջին խմբագրող՝ ivy: 14.05.2020, 12:00:
Sambitbaba (14.05.2020), Աթեիստ (15.05.2020), Շինարար (14.05.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ