User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Ակումբցուն օգնություն է անհրաժեշտ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիստ ջան, թույլ տուր մի բան էլ ես ասեմ, լա՞վ...
    Դու կարող ես յուրաքանչյուր ընտրություն կատարես ու տարբեր բաներ էլ փորձես, բայց եթե ուզում ես իրոք, որ դրանցից ինչ-որ մեկը քեզ օգնի, ուրեմն պետք է մեջիցդ իսպառ վերացնես այդ թերահավատությունն ու նեգատիվը, հասկանու՞մ ես:

    Հա, լիքը մարդիկ կան, որ իրենց ոչինչ չի օգնել: Բայց կան նաև շատ-շատերը, որոնք հասել են հաջողության, ու այդպիսի մարդկանց քանակը գնալով ավելանում է: Որովհետև համ բժշկությունն է առաջ ընթանում, համ էլ մեր ներքին բժիշկն է սկսել արթնանալ:
    Բայց երկուսին էլ հավատալ է պետք ուղղակի: Անվերապահորեն, այսինքն, ջնջելով միջիցդ ամեն կասկածներ:

    Ռուսաստանում ապրածս տարիներին մի էքստրասենս ընկեր ունեի թատրոնում: Սա որպես երկրորդ աշխատանք ձևակերպված էր Լենինգրադի քաղցկեղի ինստիտուտում, ու սրա աշխատանքն այն էր, որ նա համոզում էր հիվանդներին, որ նրանք կարող են ապաքինվել: Եվ դրանով օգնել էր ահագին մարդկանց: Եվ դա դեռ սովետի ժամանակներում էր, իսկ մենք արդեն ինչքան առաջ ենք գնացել:

    Տարբեր օրինակներ կարելի է բերել, բայց ուզում եմ քեզ ասել Վայանա Սթեյբլի մասին, որովհետև մտածեցի, որ քանի որ փորձում ես ոչ ավանդական միջոցներ, նայիր նաև Թեթա (կամ Տետա) - ապաքինումը: Ինքս ոչինչ չեմ ուզում ասել, դու ինքդ կարդա, գիրքը հենց այդպես էլ կոչվում է՝ "Тета-исцеление", կամ նայիր Յութուբում այդ մասին: Բայց նայիր լրջորեն, լա՞վ: Ավելի լավ է, սկզբում կարդա կամ նայիր հենց Վայանայի պատմությունը:
    Վերջին տարիների նորություններին տեղյակ չեմ, որ ավելին ասեմ, բայց մի վեց-յոթ տարի առաջ ահագին տպավորություն էր թողել ինձ վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (16.12.2019), Varzor (16.12.2019), VisTolog (18.12.2019), Աթեիստ (16.12.2019), Վիշապ (17.12.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •