Վիստը գնաց ։
Հոգեհանգիստը վաղը՝ 3-րդ մանկական հիվանդանոցի մոտի դիահերձարանի սգո սրահում։ Ժամը 5-ից։
Վիստը գնաց ։
Հոգեհանգիստը վաղը՝ 3-րդ մանկական հիվանդանոցի մոտի դիահերձարանի սգո սրահում։ Ժամը 5-ից։
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Arjo (02.01.2021), Cassiopeia (02.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (02.09.2020), Գաղթական (02.09.2020)
Էդքան պայքարելուց ու էդքան փորձություններից հետո...
Շատ տխուր է ու դաժան:
Adam (02.09.2020), Agni (02.09.2020), boooooooom (02.09.2020), Cassiopeia (02.09.2020), Sambitbaba (02.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (02.09.2020), Գաղթական (02.09.2020), Ներսես_AM (02.09.2020), Տրիբուն (02.09.2020)
հանկարծ սենց անարդար մահերի ականատես լինելուց հետո կյանքը սկսում ա իր իմաստը կորցնել ու մտածում ես՝ էդքան պայքարելուց հետո…
Վիստին երկու անգամ եմ հանդիպել 12 տարի առաջ: Հիմնականում վիրտուալում եմ շփվել հետը բայց նենց տպավորություն էր, որ իրար ամբողջ կյանք ճանաչել ենք:
Մնաս բարով, ընկեր: Տխուր եմ: Բայց հիշում եմ, որ շատ էիր տանջվում ու հուսամ խաղաղության մեջ ես՝ վերածնված կամ էլ ուրիշ պարամետրում:
Հենց մեր վերջին մեսենջերային խոսակցության բովանդակությունը հրաշքի պես թող ճիշտ դուրս գա ու վերածնված լինես ու էս ամեն ինչը թող հրաշքի պես ընդամենը մի ակնթարթային ու փոքրիկ անցում լինի դեպի ուրիշ փուլ:
Agni (02.09.2020), Arjo (02.01.2021), boooooooom (02.09.2020), CactuSoul (03.09.2020), Cassiopeia (02.09.2020), Sambitbaba (02.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (02.09.2020), Նաիրուհի (02.09.2020), Ուլուանա (02.09.2020)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ներսումս ամեն ինչ սառեց: Խոսք չունեմ, նույնիսկ արցունք չունեմ աչքերիս մեջ: Ու տխրությունն էնքան մեծ ա որ նույնիսկ լացել չեմ կարա: Այդ էդ աստիճանի սառած եմ:
Cassiopeia (02.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (02.09.2020)
Վիստը չի գնացել, ինքը չի կարա գնա: Վերջին տարիներին ընդհանրապես չենք շփվել, բայց 2010 - 2012 թվերին իրա հետ քիչ չենք հանդիպել ու շփվել: Իրա տեսակը ամեն ինչին ուշադիր, նկատող ու իրա հետաքրքրությունները հիմք են տալիս մտածելու, որ հիմա ինքը ինչ - որ ձևով կա: Կարող ա ինչ որ ուրիշ գալատիկայում նորից ա ծնվել ու ընդեղ երևի ավելի լավ կյանք կա, կարող ա ինքը հիմա օդ ա ու շարունակում ա հետևել մեզ: Ցանկացած անիրական տարբերակի ավելի շատ եմ հավատում, քան Վիստի չլինելու տարբերակին: Ես գիտեմ որ կարդում ա:
Arjo (02.01.2021), boooooooom (03.09.2020), CactuSoul (03.09.2020), Cassiopeia (03.09.2020), Jarre (02.09.2020), Moonwalker (03.09.2020), Sambitbaba (03.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), Yellow Raven (03.09.2020), Աթեիստ (02.09.2020), Դեղին մուկիկ (03.09.2020), Ուլուանա (03.09.2020)
Աչքներիս առաջ մեծացած չարաճճի ու հետաքրքրասեր Վիստը էլ չկա...
Ինձ թվում էր` դեռ էդքան վատ չի, դեռ ժամանակ կա, նույնիսկ եթե չբուժվի: Չէի պատկերացնում, որ էսքան շուտ կգնա...
Հիշում եմ` ինչքան էր հետաքրքրվում պարանորմալ երևույթներով, ենթադրում եմ, որ մահից առաջ` էլ ավելի շատ: Հիմա արդեն կգտնի իրեն էդքան հետաքրքրող հարցերի պատասխանները:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.09.2020, 06:29:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
CactuSoul (03.09.2020), Sambitbaba (03.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (03.09.2020), Դատարկություն (04.09.2020)
Էս թեմայից դեռ իր ձայնն է գալիս: Իր ուժն ու լավատեսությունը էդպես էլ կմնան էստեղ:
Իր հին նկարներն էի նայում: Պայծառ ու խելոք դեմքը, սիրուն խուճուճները:
Լույս դառնաս, լուսավոր տղա:
Arjo (02.01.2021), CactuSoul (03.09.2020), Cassiopeia (03.09.2020), Sambitbaba (03.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), unknown (22.09.2020), Աթեիստ (03.09.2020), Դատարկություն (04.09.2020), Ուլուանա (03.09.2020), Տրիբուն (04.09.2020)
Երևի ավելի լավ բառեր չեմ էլ կարա ընտրեմ, որ ասեմ էն ինչ մտածում եմ ու մտքումս կատարվումա։ Լրիվ նույն բանն երեկ իմ մտքում էր կատարվում, երբ իմացա թե ինչա եղել։
Մինչև հիմա հիշում եմ Վիստի հետ ռեալում ծանոթանալու պահը՝ Երիտասարդական մետրոյի դիմաց էր, հետո սկսեցինք քայլել, խոսալ։ Հետո մոտակա տարիների ընթացքում ավելի լավ ճանաչեցի Վիստին, իրար շատ էինք ձեռ առնում, կատակներ անում տարբեր։ Կարելիա ասել, որ ուսանողական տարիներիս ամենամոտ ընկերներից մեկն էր Վիստը, միշտ կհիշեմ իրա հետ խոսակցություններն ու անհոգ օրերը, որ անցկացրել ենք իրար հետ։
Վերջին տարիներին համարյա չէինք շփվում ավաղ։ Հիվանդության մասին որ իմացա, մտածում էի կհաղթահարի, կհանդիպենք մի օր էլի, կնստենք Սունդուկյանի այգում, կխոսանք... Չգիտեմ, շատ դաժանա սենց իրականությունում ապրելը, երբ Վիստի նման մարդիկ են սենց ջահել տարիքում գնում։
Մի օր հուսով եմ դեռ կհանդիպենք Հովոյի հետ, թեկուզ Հարդի ասած ուրիշ գալակտիկայում լինի։
Arjo (02.01.2021), boooooooom (04.09.2020), CactuSoul (04.09.2020), Cassiopeia (03.09.2020), Sambitbaba (03.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (03.09.2020), Դատարկություն (04.09.2020), Հարդ (04.09.2020), Շինարար (07.09.2020)
Լինկին Պարկի դիսկն էր մոտը, երևի մի տաս տարի առաջ, աչքերը փայլեցնելով հարցրեց ինչ կարծիք ունեմ խմբի մասին։
Վիստը միակ ակումբցին ա, ում հանդիպել եմ ակումբից դուրս։
Ասեցի առանձնապես չեմ հավանում։ Տխրեց մի քիչ։
Վեստում պիվա էինք խմում։
Տխուր ա։
boooooooom (04.09.2020), CactuSoul (04.09.2020), Cassiopeia (03.09.2020), Sambitbaba (03.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (03.09.2020)
Երեկվանից շատ տխրեցի ու ցավալիա շատ։
Մոտ 8 տարի ընդհանրապես կապ չեմ ունեցել ցավոք, բայց երբ նոր էի գրանցվել ակումբում,ինքը շատ էր օգնում տեխնիկական հարցերում։ Ու մի դեպք , որ երբեք չեմ մոռանում...
10 տարի առաջ, Մագիստրական թեզիս համար օդի ջրի պես մի գիրք էր պետք, չէի գտնում ոչ մի կերպ։ Մի օր գրեցի իրեն' Վի'ստ, պիտի գտնես ինձ համար էս հեղինակի գիրքը, ու գտավ... ուղարկեց ինձ ու փրկեց։ Մի օր էլ որպես շնորհակալություն մեր մանկության քաղցրավենիքներից հավաքեցի ու տարա իրա աշխատավայր. չէր սպասում ու էսօրվա պես հիշում եմ երեխայական փայլուն աչքերով հայացքը...
Հանգչես խաղաղությամբ...
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
boooooooom (04.09.2020), CactuSoul (04.09.2020), Cassiopeia (03.09.2020), Freeman (03.09.2020), Sambitbaba (03.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (04.09.2020), Նաիրուհի (04.09.2020), Ուլուանա (04.09.2020)
Երեկվանից խուսափում եմ էս թեմայից: Կյանքս էլ նենց խառն ա հիմա, էնքան իրարից տարբեր անհրաժեշտ բաներ կան, որոնց մասին ստիպված եմ մտածել, որ հաճախ հաջողվում ա չկենտրոնանալ, չմտածել, չգիտակցել եղածը:
Ես դեռ չհավատալու, չհամակերպվելու փուլում եմ:
Բայց մեկ էլ հանկարծ աչքիս առաջ են գալիս էն խելոք ու միևնույն ժամանակ չարաճճի փայլով աչքերը ու մեղմ, համեստ ժպիտը, ու... չգիտեմ, աչքերս լցվում են, չեմ ուզում մտածել էս մասին...
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Alphaone (08.09.2020), Arjo (02.01.2021), boooooooom (04.09.2020), Cassiopeia (04.09.2020), Jarre (04.09.2020), Sambitbaba (04.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (04.09.2020), Դատարկություն (04.09.2020), Նաիրուհի (04.09.2020)
Վիստի հետ ակումբից դուրս շատ չեմ շփվել, վերջին անգամ կարծեմ բավական վաղուց, պատահական հանդիպել եմ զինկոմիսարիատում, կամիսիայի ժամանակ։ Նույնիսկ հիշում եմ, Շահումյանի զինկոմիսարիատն էր։ Բայց ակումբի շրջանակներում շփումը հերիք էր, որ իրեն համարեմ շատ դրական մարդ։ Չեմ կարա չհիշեմ, որ ես ու ինքը նույն օրը պլեբ յուզերից դառանք մոդերատոր, ես Ժամանց բաժնում, ինքը՝ Դեսից-դենից։ Կայֆ ժամանակներ էին։ Իսկ հիմա, ինչքան էլ վերջին տարիներին շփում չի եղել, ահավոր դժվար ա պատկերացնելը, որ մարդը, ում հետ նույն տարածքում, թեկուզ վիրտուալ, էդքան ճանապարհ ես անցել, էլ չկա։
Ու ինչքան էլ, որ արդեն գիտեի, որ առողջական խնդիրը էդպես էլ չի լուծվել ու հասկացել էի, որ հաղթահարելու հավանականությունը արդեն շատ փոքր ա, երեկ որ իմացա, շատ շոկային էր, ահավոր տխրեցի։
boooooooom (04.09.2020), CactuSoul (04.09.2020), Cassiopeia (04.09.2020), Freeman (04.09.2020), Jarre (04.09.2020), Sambitbaba (04.09.2020), Skeptic (06.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (04.09.2020), Դեղին մուկիկ (04.09.2020), Նաիրուհի (04.09.2020), Ուլուանա (04.09.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ