Օվերդոզ ջան, վերացական օրինակ բերեմ՝ երկրորդ դեմքով.
Հալալ ախպերդ ծնողներիդ հետ հայրական տանն ա մնացել, իսկ դու ամուսնացել ու այլ տուն ես տեղափոխվել:
Հիմա ախպերդ ուզում ա տունը ռեմոնտ անի ու բալկոնն առաջ տա:
Ընդ որում՝ 5-րդ հարկի..
Կոնկրետ էդ բալկոնն առաջ տալու անմիջական հետևանքներն անձամբ դու չես կրելու՝ ոչ իրավական ու ոչ էլ ֆիզիկական:
Բայց մի տեսակ ներքին զգացում ունես, որ ինչ-որ բան էն չի, երբ մարդը 5-րդ հարկի բալկոնն առաջ ա տալիս՝ տակի 4 հարկերը դատարկ թողնելով:
Որքանո՞վ ա էթիկապես ճիշտ ու բարոյական՝ «ուղղորդել կամ նպաստել» մի տանը վերաբերող գործընթացի, որում դու մշտական բնակիչ չես հանդիսանում:
Այսինքն Հայաստանում բնակվողի դուրս տալն օքեյ ա, իսկ դրսում բնակվողինը ո՞չ:Կոնկրետ վերցնենք նիկոլի դեպքը։ Ոմն սփյուռքահայ Նիկոլի էջում քրֆում ա քոչոպիցակերներին ու Նիկոլին խորհուրդ ա տալիս թավիշին վերջ տալ ու դրանց անխնա փռել ասֆալտին։
Դե ինքս համարում եմ, որ մարդն էդքան էլ բարոյական իրավունք չունի հարձակողական պատերազմի կոչերով հանդես գալու, եթե անձամբ ինքը կամ գոնե իր հարազատը չի մասնակցում(ելու) էդ գործողությանը:Կամ պատերազմի վախտ՝ ոմն սփյուռքահայ խորհուրդ ա տալիս գրավել Ազեռստանը՝ մինչեւ Կուր-Արաքս։
Բայց, մեծ հաշվով, տես նախորդ կետը:
Երկրի ներսում զարգացող իրադարձություններին մասնակցելու իրավական իրավունք, իհարկե, չունի՝ հանձինս, օրինակ, ընտրություններին մասնակցելու:Իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում՝ մարդը արտագաղթելով ու քաղաքացիությունը փոխելով՝ կտրում ա բոլոր կապերը բնօրրան երկրից, ու էսքանով հանդերձ որեւէ իրավունք չունի որեւէ ձեւով ազդելու երկրի ներսում տեղի ունեցող զարգացումների վրա։
Բայց չէ՞ որ մենք կարծիք հայտնելուց էինք խոսում:
Իսկ այ բոլոր կապերը բնօրրանից կտրելու հետ կապված, եղբայր, չարաչար սխալվում ես:
Բնականաբար թե Սփյուռքում ու թե Հայրենիքում կարող են գտնվել շատերը, ովքեր բնօրրանի հետ ոչ մի էմոցիոնալ (ասենք) կապ չունեն, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով Հայաստանը միանշանակ Հայրենիք ա հանդիսանում բոլոր այն մարդկանց համար՝ ովքեր հենց իրենք են էդպես համարում՝ անկախ իրենց բնակության վայրից:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գաղթական ախպեր, ընտիր օրինակ ես բերել։ Քո բերած օրինակում բնական եւ տրամաբանական ա ախպորը խորհուրդ տալ էշություն չանել։
Իսկ արի հիմա քո օրինակը հակառակ կողմից նայենք։
Պատկերացրու նույն իրավիճակը, մենակ էն տարբերությամբ, որ ծնողների հետ բնակվող ախպերը խախանդ գլուխը կախ ապրում ա, իսկ էն գնացած ախպերը վիզ ա դնում, որ հորական տան բալկոնը 10 մետրով առաջ տրվի։ Վիզ դնելը քիչ ա, գնում, ծնողների խելքն ա ուտում, հարեւաններին ա բզում, գալիս իրա ձեռով հին բալկոնը քանդում ա եւ այլն։ Վերջում էլ էդ թազա սարքած բալկոնը փլվում ա, ծնողներին տակով ա անում, ախպորն էլ ինվալիդ ա սարքում, էս մեր ախպերն էլ գլուխը քորում, ասում ա վայ քո արա, ու գնում ա իրա գործերով։
Զգացի՞ր տարբերությունը։
Էս անալոգիան ավելի ներկայացուցչական ա Հայաստանի վերջին 2 տարվա համար։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Arjo (15.02.2021)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (16.02.2021)
Ուլուանա (19.02.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ