Պատկերացրու, ես էլ չունեմ
Էդ որ տենց սիրուն֊սիրուն նկարագրում էի, մինչև տենց քսան֊քսանմեկ տարեկանն էր։ Հետո կապը կորավ։ Ու ահագին հետաքրքիր ա, որ էն, ինչ մեր ծնողների ջանքերով պահպանվել էր, մեր թեթև ձեռքով վերացվեց։ Ու հետաքրքիր ա նաև, որ կապը կորավ ֆեյսբուքից հետո (այսինքն, ֆեյսբուքում մենք ընկերներ էղել ենք)։ Ֆեյսբուքը երբ հայտնվեց, գնացի ու Պրագայի դպրոցի դասընկերներիս հատ֊հատ գտա, տեսա, որ ամեն մեկը աշխարհի մի անկյունում ա, սաղի հետ հերթով մի երկու բառ փոխանակեցի, հետո ֆեյսբուքի էդ ըքաունթս ջնջեցի, ու սաղ մնաց անցյալում։ Ինչու՞ փնտրեցի։ Դե հետաքրքիր էր, թե ով ինչ մասնագետ էր դարձել, որ համալսարանն էր գնացել։ Ու հետաքրքիր էր նաև տեսնելը, թե համալսարանի հեղինակությունը կապ չուներ առաջադիմության հետ։
Հիմա էլ Երևանի դպրոցի համադասարանցիներս են հայտնվում ու ֆրենդ ռեքուեսթ ուղարկում, մերժում եմ։ Տո նույնիսկ համակուրսեցիներինս եմ մերժում։ Ինձ համար ընկերներն առաջին հերթին նման արժեքներ ու նման հետաքրքրություններ։ Էն մարդկանց հետ կապ պահելը, որոնց հետ կյանքիս էս փուլում ոչ մի ընդհանրություն չունեմ, ավելորդ էներգիա ա խլում, ֆբ֊ի ֆիդս էլ անկապ լցնում ա։
Էջանիշներ