artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
ivy (10.06.2023)
Էս ինչ մեծ պատմություն ա սարքվում էս ստից հարցից։ Անձամբ ես խոստանում եմ երբևէ էլ ոչ մեկի գրառումը չմեջբերել, ակումբում չքննարկել։ Բայց չեմ խոստանում սքրինշոթ չանել, ուրիշ տեղերում չքննարկել։ Իսկ իմ օրագրային գրառումների հետ կարող եք անել ինչ ուզում եք։
Sambitbaba (10.06.2023), Աթեիստ (09.06.2023)
իմ օրագրի համար բլոգային գրառում արեցի․․․ տենց երևի թե հարցը կփակվի
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Բարեկամ (10.06.2023)
StrangeLittleGirl (10.06.2023)
ivy (10.06.2023)
Ամեն ինչ քեզ վրա մի վերցրու։ Եթե էս թեման նախկիններում (մինչմևական ժամանակներում) պարբերաբար հայտնված չլիներ, հաստատ հիմա էսքան չէինք խորանա՝ մի պստիկ միջադեպի պատճառով։
Հետն էլ ֆորումը էնպիսի տեղ է, որտեղ անհատական լուծումներն էդքան էլ չեն համապատասխանում ֆորմատին, ընդհանուր կանոններ ու լուծումներ են պետք, որն էս պարագայում էդքան էլ հեշտ չի, դա էլ է նպաստում նրան, որ էսքան քննարկում ենք։
Բլոգ եթե լիներ կամ ուրիշ մի տարածք, որտեղ ամեն մեկն իր կանոններն է ստեղծում իր սեփական տարածքի, իր գրառումների, դրանց քննարկումների և հետևորդների քոմենթների համար, ամեն ինչ մի քիչ ուրիշ կլիներ։ Էստեղ ընդհանուր կանոններ են գործում, տարածքն էլ՝ իր բոլոր գրառումներով, ֆորումինն է (երևի դրա համար էլ ֆորումների կյանքը երկար չէր․ էս կոնցեպտը ոչ բոլոր անհատականություններին է հարմար թվում)։
Բայց էս հարցին ոնց որ թե ընդհանուր լուծում չենք գտնի․ ամեն մեկը մի բան է ակնկալում՝ իր օրագրի հետ կապված։ Դրա համար ընդհանուր կանոների մեջ թարմացում չեմ մտցնի, բայց ուշադիր կլինեմ անձնական օրագրերի մեջբերումների հանդեպ, չնայած չեմ կարծում, որ էս քննարկումից հետո սա պրոբլեմ առաջացնող հարց լինի (գոնե էս քննարկման մասնակիցների կողմից հրահրվող)։
Էնպես որ, լավ էր, որ էսքան խոսեցինք![]()
StrangeLittleGirl (11.06.2023), մարդ եղած վախտ (11.06.2023)
Բարեկամ (19.06.2023)
ivy (19.06.2023)
Վիշապ (20.06.2023)
1. Բյուր ջան, իրեն ինչ-որ շերտից (կարևոր չի) բարձր դասող ու քամահրանք արտահայտող կամայական սնոբային գրառում բացասական ռեակցիա է առաջացնելու անկախ նրանից, թե ինչքան օբյեկտիվ ես դու։ Ինձ թվում է՝ սա հասկանալու համար ոչ գիտական աստիճան է պետք ունենալ, ոչ էլ հոգեբան է պետք լինել։
Ու էս տեսանկյունից, քո գրառումով դու ինձ մաքուր հայաստանցի հայ ես հենց հիմա երևում, սիրելիս, այսինքն դանիական համեստությունը մոտդ չի երևում
2. Էնպես չի, որ ես հետդ համաձայն չեմ հայերիս կազմակերպվածության առումով, դե ընդհանուր առմամբ, բայց կարելի է հաշվի առնել, որ հայերիս մեջ նշմարելի քանակով կազմակերպված մարդիկ էլ կան էլի, բացի քեզնից, չարժի սաղ Հայաստանի վրա ոտքերը սրբել, ու անկախ ամեն ինչից չարժի մեզ շատ ստորացնել, առանց էդ էլ նեղն ենք ։Ճ
3. Մյուս կողմից էլ սեփական եզակիության մասին բարձրաձայնելը քեզ ոչ մի օգտակար բան չի տալիս, եթե դու նույնիսկ իսկապես եզակի ես ու զզված ես մնացյալ բոլոր հետամնացներից, մարդիկ եզակիներին չեն սիրում, օրինակ Հիսուս Քրիստոսին խաչեցին, եթե հիշում ես։
4. Ես վաղուց սովոր եմ քո ինտելեկտուալ-էմոցիոնալ-սուբյեկտիվ-մեկ-մեկ-էլ-հնարած մտքերին ու զգում եմ, որ սեփական անձիդ նկատմամբ քննադատությունը տանել չես կարողանում, բայց սա քո «միչև հոգուդ խորքը զզված»-իդ ի պատասխան![]()
5. Թեթև տար, կետո արա։
Հ․Գ․ Եթե վիրավորական է, ջնջեք, ուղղակի ասեմ, որ Բյուրի գրառումն էլ առանձնապես պոզիտիվ չի![]()
Si vis pacem, para bellum
1. Քամահրանք որտե՞ղ տեսար։ Ես իմ գրառմամբ իմ հուսահատությունն էի արտահայտում։ Թե քեզ թվում ա ինձ դզում ա անընդհատ իմ ազգակիցների հետ էսպիսի ստից թեմայով տուրումդփոցների մեջ լինելը կամ մեծամասնության մեջ փոքրամասնություն լինելը, չարաչար սխալվում ես։
2. Կազմակերպ-անկազմակերպ բառեր չեմ օգտագործել, էդ դու ես օգտագործում։ Ես զուտ տարբերություն եմ ընդգծել՝ առանց գնահատական տալու։
3. Հա, գիտեմ, որ ակումբում ինձ չեք սիրում, ես էլ գրում եմ, որ ձեր ներվերը սղոցեմ։ Բայց երևի սխալ եմ անում, չպիտի ձեզ պատվեմ իմ ժամանակով։
4. Մինչև հոգուս խորքը թքած ունեմ
5. Թեթևը դու տար, ես թեթև տանելու չունեմ
Վիշապ (20.06.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ