User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Քնի կաթված

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, որ երջանկություն պետք է համարել մարդուն հազվադեպ նվիրվող այդ տաս վայրկյանները: Դա այն պահն է, որը կապում է մարդու գիտակից և անգիտակից վիճակները:
    Սովորաբար մենք վախենում ենք նման բաներից: Բայց ավելի շատ փախչում են նրանք, ովքեր ֆիքսված են միայն իրենց ֆիզիկական վիճակի վրա ու համարում են, որ իրենց մարմինը՝ իրնեց պատկանող միակ բանն է, ինչն արժանի է գոյության:

    Հիմա կվախենաք թե կուրախանաք, բայց ուզում եմ ասել, որ ժամանակները փոխվել են: Հոգին արդեն հոգնել է սպասելուց, որ դուք փորձեք իրեն լսել: Ու նաև այլ տարբերակ էլ չունի: Ժամանակները փոխվել են ու մենք գնում ենք դեպի իրականություն, որտեղ առանց հոգի ապրելը պատրանք է, եթե ոչ թեթևսոլիկություն: Եվ միայն քո հոգին է, որ կարող է քեզ ընդառաջել այնտեղ:

    Պետք չի պայքարել, Ադամ ջան, դու քո հետ ես պայքարում, քո հոգու հետ, քո ներքին, կամ, կնչպես ընդունված է ասել, Բարձրագույն Եսի հետ: Կարծում եմ, քո Բարձրագույն Եսը քեզ կարևոր բաներ ունի հաղորդելու և դրա համար է քեզ համար առանձնացնում այդ տաս վայրկյանները, - իսկ ուրիշ էլ ինչպե՞ս նա քեզ հետ կկապնվի... Իսկ դու սարսափած փորձում ես պահ առաջ քեզ գցել քեզ համար ավելի հասկանալի ու հարմարավետ ֆիզիկական առօրեականություն: Լիքը ավելի կարևոր գործեր ունես երևի, քան ինքդ քեզ լսելը... Մի շտապիր դուրս պրծնել, Ադամ ջան, փորձիր հասկանալ, թե ինչ ես Դու ուզում քեզ ասել: Փորձիր լսել ինքդ Քեզ:
    Դուրս գալ միշտ էլ կարող ես:
    Փորձիր մտնել ՆԵՐՍ:

    Ժառ ջան, ի՞նչ մի սահմռկելի բան կա ընձուխտի կերպարանքում: Երբեք չէի մտածի, որ բարի ու դրական ընկալումից բացի, ընձուխտը կարող է ինչ-որ այլ կերպ ազդել մարդու վրա... Առավել ևս քեզ պես մարդու վրա, որն, ինչպես ֆոտոներիցդ է երևում, ինքդ էլ աժդահա ես ու հեչ թզուկի տպավորություն չես թողնում...
    Միգուցէ փորձես փոխե՞լ կարծիքդ ընձուխտի վերաբերյալ, և այդ դեպքում ամեն ինչ իր տե՞ղը կընկնի...
    Ու կկարողանաս լսել քո "Ընձուխտին"...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (16.01.2019)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Ժառ ջան, ի՞նչ մի սահմռկելի բան կա ընձուխտի կերպարանքում: Երբեք չէի մտածի, որ բարի ու դրական ընկալումից բացի, ընձուխտը կարող է ինչ-որ այլ կերպ ազդել մարդու վրա... Առավել ևս քեզ պես մարդու վրա, որն, ինչպես ֆոտոներիցդ է երևում, ինքդ էլ աժդահա ես ու հեչ թզուկի տպավորություն չես թողնում...
    Միգուցէ փորձես փոխե՞լ կարծիքդ ընձուխտի վերաբերյալ, և այդ դեպքում ամեն ինչ իր տե՞ղը կընկնի...
    Ու կկարողանաս լսել քո "Ընձուխտին"...
    Սամ ջան, ես կոնկրետ էդ ընձուխտից եմ հիստերիկայի մեջ ընկնում, որովհետև էդ ահավոր հոգեկան ապրումների ընթացքում ընձուխտի իմ առօրեական վայրերում հայտնվելը և ինչ որ տարորինակ լեզվով հետս խոսալը հավատա շատ սահմռկեցուցիչ բան է.... Էդ քեզ բարի ընձուխտ կենդանին չի։ Շատ վախ ներշնչող արարած է..... Ու հայտնվում է ամենադաժան հոգեկան տառապանքներիս ժամանակ։ Իսկ ընդհանուր ընձուխտների հանդեպ տոլերանտ եմ փորձում վերաբերվել, մանավանդ որ իքնս էլ ինչ որ տեղ նման եմ իրանց ))

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (17.01.2019), Sambitbaba (16.01.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,042
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու էդ ընթացքում էդ ընձուխտը ներկա էլ լինում։ Այսինքն արդեն արթնացած էի, բայց տեսնում էի էդ արարածին, բայց ոչինչ չէի կարողանում անել։ Անգամ գոռալ չէի կարողանում ու աչքերս բացել։
    Ոգեշնչում ես՝ փորձել horror-ի սցենար գրել: ))))))
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամ ջան, դու քո հետ ես պայքարում, քո հոգու հետ, քո ներքին, կամ, կնչպես ընդունված է ասել, Բարձրագույն Եսի հետ: Կարծում եմ, քո Բարձրագույն Եսը քեզ կարևոր բաներ ունի հաղորդելու և դրա համար է քեզ համար առանձնացնում այդ տաս վայրկյանները, - իսկ ուրիշ էլ ինչպե՞ս նա քեզ հետ կկապնվի... Իսկ դու սարսափած փորձում ես պահ առաջ քեզ գցել քեզ համար ավելի հասկանալի ու հարմարավետ ֆիզիկական առօրեականություն: Լիքը ավելի կարևոր գործեր ունես երևի, քան ինքդ քեզ լսելը... Մի շտապիր դուրս պրծնել, Ադամ ջան, փորձիր հասկանալ, թե ինչ ես Դու ուզում քեզ ասել: .
    Շատ հետաքրքիր ու էկզիստենցիալ ա մեկնաբանությունդ, շնորհակալ եմ: Մի պահ նույնիսկ ստիպեց մտածել, թե շոտլանդական ավանդության ազատ որմնադրի հետ եմ խոսում
    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմայա շատ, Jarre-ի գրառումը կարդալուց միանգամից ընկերս եկավ աչքիս առաջ, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո նույն խնդրից էր գանգատվում: Մոտ երեք տարի շատ ծանր աշխատանք էր անում, կարելի ասել առանց հանգստյան օրերի, ամեն օր, օրեկան մի քանի ժամ մեքենայի մեջ քներ թե չէ:
    Ես 8 տարի առաջ մոտ մեկուկես տարի հյուրանոցային գիշերային clerk եմ աշխատել: Շաբաթը 5 գիշեր՝ իրար ետևից: Ինձ թվում՝ ա դա կարող ա և մեծ ազդեցություն գործած լինի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.01.2019), Sambitbaba (16.01.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր ու էկզիստենցիալ ա մեկնաբանությունդ, շնորհակալ եմ: Մի պահ նույնիսկ ստիպեց մտածել, թե շոտլանդական ավանդության ազատ որմնադրի հետ եմ խոսում
    Չէ, ես ընդամենը ազատ վարորդ եմ, Ադամ ջան...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (16.01.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, ես կոնկրետ էդ ընձուխտից եմ հիստերիկայի մեջ ընկնում, որովհետև էդ ահավոր հոգեկան ապրումների ընթացքում ընձուխտի իմ առօրեական վայրերում հայտնվելը և ինչ որ տարորինակ լեզվով հետս խոսալը հավատա շատ սահմռկեցուցիչ բան է.... Էդ քեզ բարի ընձուխտ կենդանին չի։ Շատ վախ ներշնչող արարած է..... Ու հայտնվում է ամենադաժան հոգեկան տառապանքներիս ժամանակ։ Իսկ ընդհանուր ընձուխտների հանդեպ տոլերանտ եմ փորձում վերաբերվել, մանավանդ որ իքնս էլ ինչ որ տեղ նման եմ իրանց ))
    Ժառ ջան, եթե միայն ընձուղտի վախեցնող տեսքը լիներ... Բայց էստեղ մի շատ կարևոր բան կա՝ տարօրինակ լեզուն:
    Հասկանում ես, ինչպե՞ս կարող է տարօրինակ լեզու լինել մարդու ներսում... Ավելի շատ ես հակված եմ ընդունելու, որ տարօրինակ լեզու կարող է դրսում լինել: Չգիտեմ, ես ոչ հոգեբան եմ, ոչ էլ երազահան, բայց ինձ թվում է, որ այդ տարօրինակ լեզվով ընձուղտը փորձում է քեզ մի բան հուշել:
    Ի՞նչ:
    Կարո՞ղ է պատահել, որ դու քո կյանքում ստերեոտիպերով ես կառավարվում... Ու պարտադիր չէ, որ դրանք համընդհանուր, բոլորի կողմից ընդունված ստերեոտիպեր լինեն, - ամեն մարդ կարող է կառուցել սեփական ստերեոտիպերն ու ուղղորդվել դրանցով: Բայց դե մեկ է, դրանք էլ են ստերեոտիպ, իսկ երևի ինքդ էլ լավ հիշում ես, չէ՞, էն սիրուն ասացվածքը, որ երկու անգամ նույն գետն անհնար է մտնել...
    Երևի դա՞ է պատճառը, որ ընձուղտդ այդքան սարսափելի է, որովհետև փոխանակ փորձես պարզել, թե այդ ինչ անհասկանալի լեզու է, հնարավոր է, իրականում բոլորովին էլ ոչ անհասկանալի լեզուն, դու փախչում ես այդ լեզվից, և այդ պատճառով ընձուղտդ էլ ավելի ու ավելի սահմռկելի է դառնում:

    էդ ահավոր հոգեկան ապրումների ընթացքում ընձուխտի իմ առօրեական վայրերում հայտնվելը և ինչ որ տարորինակ լեզվով հետս խոսալը հավատա...
    ... հավատա, հնարավոր է նաև, որ դա քո Բարձրագույն Եսի փորձն է օգնե՞լ քեզ, ուղի՞ ցույց տալ, որ կարողանաս դու՞րս գալ քո այդ ծանր վիճակից...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2019), Ուլուանա (22.01.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •