5. ԹԱԹ. – Այդ դեպքում, հայր իմ, ուսմունքը Ճակատագրի մասին, որ բացատրեցիր ինձ նախկինում, գտնվում է մերժված լինելու վտանգի տակ:
Քանզի ինչու՞ են ուրեմն ճակատագրի կողմից այլասերման, սրբապղծության կամ ինչ-որ այլ վատ գործի տրված այդ մարդիկ կրելու պատիժ, չէ՞ որ նրանք գործել են Ճակատագրի հրամանով:

ԹՈԹ. – Բոլոր գործերը, որդիս, պատկանում են Ճակատագրին; և առանց Ճակատագիր մարմնական և ոչ մի գործ՝ բարի կամ չար, չի կարող տեղի ունենալ:
Բայց Ճակատագրով նախասահմանված է նաև այն, որ չարիք գործողը պետք է տառապի: Եվ տառապելու է նա այն տառապանքից, որն ինքն է պատճառել:


6. Բայց հիմա, Թաթ, եկ մի կողմ թողնենք Ուսմունքն արատների ու Ճակագրի մասին, քանի որ մենք քննարկել ենք այդ հարցերը մեր ուրիշ քարոզներում; իսկ այժմ մեր Ուսմունքը վերաբերվում է Մտքին. ինչ կարող է Միտքը կատարել և ինչու է նրա ազդեցությունն այդքան տարբեր՝ մի կերպ է մարդկանց մոտ, և այդքան նրանցից տարբեր անգիտակից կյանքերում; և քանի դեռ Միտքը գտնվում է անգիտակից կյանքերի մեջ, որոնք ծագել են ոչ բարերար բնույթից, նա ստիպված է մարդու մեջ պաղեցնել բուռն և կրքասեր էլեմենտները:
Մարդկանց մեջ նույնպես մենք պետք է առանձնացնենք գիտակցությամբ առաջնորդվողներին, և նրանց, ում առաջ է մղում անգիտակցությունը:


7. Բայց բոլոր մարդիկ Ենթակա են Ճակատագրին, և ծննդյանը, և փոփոխություններին, քանի որ ծնունդն ու փոփոխությունները Ճակատագրի սկիզբն ու վերջն են ընդամենը:
Եվ չնայած բոլոր մարդիկ տառապում են նախասահմանված բաներից, նրանք, որոնք առաջնորդվում են գիտակցությամբ (նրանք, որոնց մասին մենք ասում ենք, որ ուղևարում է Միտքը), տառապում են ոչ այնքան, որքան մնացածը; բայց հենց որ նրանք իրենց ազատագրեն արատավորությունից, ուրեմն, չլինելով այլևս արատավոր, կդադարեն դաժանորեն տառապել:

ԹԱԹ. – Ինչպե՞ս հասանել քեզ, հայր իմ: Մի՞թե արատավոր չէ շնացողը; կամ մարդասպանը; և ինչպե՞ս լինել մնացած բոլորի հետ:

ԹՈԹ. – Ես այդ նկատի չունեի; այլ այն, որ Մտքով առաջնորդվող մարդը, որդիս, չնայած և շնացող չէ, տառապելու է շնացողի նման, և, չլինելով մարդասպան, տառապելու է ինչպես մարդասպան:
Եվ չի կարող նա թաքնվել այդպիսի փոփոխություններից իր ծննդյան օրից սկսած:
Բայց միայն նա կարող է խուսափել արատից, ով տիրապետում է Մտքին:


8. Ահա թե ինչ, զավակս, ես մի անգամ լսեցի, ասաց Բարի Դևը (և եթե Նա թողներ այդ խոսքերը գրի առնված, մեծ օգնություն ցուցաբերած կլիներ մարդկությանը; քանզի Նա միակն է, որ վարվում է ճշմարիտ, ինչպես Առաջնածին Աստված, սևեռուն հետևելով ամենին, ինչ տեղի է ունենում, ձայն տալով աստվածային խոսքերին), - և ուրեմն, մի անգամ ես լսեցի, թե ինչպես Նա ասաց.
“Ամեն բան մեկ է, և հատկապես միայն մտքով ճանաչելի մարմինները: Մեր կյանքը պարտավոր է Աստծոն իր Էներգիայով, և Ուժով, և Էոնով: Նրա Միտքը՝ Բարիք է, և Նրա Հոգին նույնպես: Եվ իրոք այնպես է, որ մտաճանաչելի իրերը բաժանում չգիտեն:
Այսպիսով, Միտքը, լինելով բոլոր իրերի Տիրակալը և միաժամանակ Աստծո Հոգին, կարող է արարել ինչ ցանկանա”:


9. Եվ ուրեմն, հասկացիր հիմա և կցիր այս խոսքերը քո հարցին, որը տվեցիր ինձ նախկինում, - ես նկատի ունեմ Մտքի Ճակատագիրը:
Եվ եթե դու բացառես բոլոր բծախնդիր փաստարկները (լոգիաները), այդ ժամանակ կբացահայտվի քեզ համար, որ Աստծո Հոգու, Մտքի ճշմարտությունն է կառավարում ամեն ինչ՝ Ճակատագիրը, և Օրենքը, և ամեն ինչ ընդհանրապես; և չկա նրա համար անհնարին ոչինչ, ոչ վերադասել Ճակատագիրը մարդկային հոգու վրա, ոչ վերադասել հգին Ճակատագրի վրա այնպես, որպեսզի նա քամահրի ամենն, ինչ տեղի է ունենում: Բավարարվենք ուրեմն առայժմ սրանով բոլոր այն բարի խոսքերից, ինչ Բարի Դևն է ասել:

ԹԱԹ. – Ուրեմն, աստվածային խոսքերը, հայր իմ, ասված են, նրանք լի են ճշմարտությամբ և օգտակար են: Բայց նաև բացատրիր ինձ ահա թե ինչ:


10. Դու ասացիր, որ անգիտակից կյանքերի մեջ Միտքը գործում է որպես նրանց բնույթը, դրանով օժանդակելով նրանց մղումներին:
Բայց անգիտակից կյանքերի մղումները, որքան ես հասկանում եմ, - կրքերն են:
Եվ եթե Միտքն օգնում է այդ մղումներին, և եթե այդ մղումները կրքեր են, ուրեմն այդ դեպքում ինքը Միտքն էլ, ներկվելով այլ կրքերից, դառնում է կի՞րք:

ԹՈԹ. - Լավ է ասված, որդի՛ս: Դու արժանապատիվ հարց տվեցիր, և ես նրան արժանի պատասխան կտամ:


11. Բոլոր անմարմին բաները ենթակա են կրքերի, քանի դեռ գտնվում են մարմնի պատյանի մեջ, և բառի այդ իմաստով նրանք իրենք էլ կրքեր են:
Քանզի յուրաքանչյուր բան, ինչը շարժում է ուրիշներին, անմարմին է; այն ժամանակ երբ ամեն շարժվող բան՝ մարմին է:
Անմարմինն իր հերթին շարժվում է Գիտակցությամբ, իսկ շարժումը կիրք է:
Երկուսն էլ, թե շարժիչը, և թե շարժվողը, ենթակա են կրքի, բայց առաջինը՝ կառավարում է, իսկ երկրորդը՝ ենթարկվում:
Միայն երբ մարդ ազատի իրեն մարմնից, այդ ժամանակ միայն կկարողանա ազատել իրեն կրքից էլ:
Բայց գիտեցիր, որ առանց կիրք ոչինչ գոյություն չունի, որովհետև ամեն ինչ օժտված է կրքերով:
Բայց կիրքը տարբերվում է զգացմունքայնությունից. առաջինն՝ ակտիվ է, այն ժամանակ երբ երկրորդը՝ պասիվ:
Անմարմիններն ազդում են իրենք իրենց վրա, քանի որ նրանք կամ շարժունակ են, կամ անշարժ, բայց ինչպիսին էլ նրանք լինեն, դա կիրք է:
Իսկ քանի որ անմարմիններն ազդում են իրենք իրենց վրա, ուրեմն, հետևաբար, նրանք զգայունակ են:
Բայց թույլ մի տուր, որ տերմինները քեզ շփոթեցնեն; գործողությունը և կիրքը՝ միևնույն բանն են: Ավելի հասարակ տերմիններ օգտագործելու մեջ ոչ մի վատ բան չկա: