1. ՄԻՏՔ. – Այս քարոզի (լոգոս) ուսուցիչ, և, նշանակում է, Եռամեծ Թոթ, տար քո մտքի մեջ արտասանված բառերը; իսկ քանի որ նրանք եկել են Ինձ, որպեսզի Ես նրանք հնչեցնեմ, ուրեմն Ես չեմ հապաղի շարադրել նրանք:
ԹՈԹ. – Շատ մարդիկ են խոսում Ամեն Ինչի մասին ու նաև Բարիքի մասին ամենատարբեր բաներ, և ես ոչ մի կերպ եմ կարողանում ճանաչել ճշմարտությունը: Լուսաբանիր ինձ ուրեմն, ո՜վ Ուսուցիչ: Քանզի վստահում եմ ես դրանց այն բացատրություններին միայն, որոնք ծագում են քեզանից:
2. ՄԻՏՔ. – Լսիր, ուրեմն, Որդիս, թե ինչ է Աստված և ինչ է Ամեն Ինչը:
Աստված; Էոն*; Տիեզերք; Ժամանակ; Կայացում**:
Աստված արարել է Էոնը; Էոնն արարել է Տիեզերքը; Տիեզերքը՝ Ժամանակը; իսկ Ժամանակն արարել է Կայացումը:
Բարին՝ Սքանչելին, Իմաստությունը, Երանությունը, - Աստծո, այսպես ասած, էությունն է***; իսկ Էոնի էությունն է՝Նույնությունը****; Տիեզերքի էությունն է՝ Կարգը; Ժամանակինը՝ Փոփոխությունը; իսկ Կայացման էությունն է՝ Կյանքն ու Մահը:
Աստծո էներգիաներն են Միտքը և Հոգին; Էոնի էներգիաներն են անհատելիությունն***** ու անմահությունը; Տիեզերքինը՝ ստեղծումը և դրա հակադրությունը; Ժամանակինը՝ մեծացումն ու փոքրացումը; Կայացմանը՝ Որակը:
Էոնը, այդ դեպքում, գտնվում է Աստծո մեջ; Տիեզերքն՝ Էոնի մեջ; Տիեզերքի մեջ՝ Ժամանակը; Ժամանակի մեջ՝ Կայացումը:
Էոնն արմատավորված է Աստծո մեջ; Տիեզերքը շարժվում է Էոնի մեջ; Ժամանակն իր սահմաններն ունի******Տիեզերքի մեջ; Կայացումը տեղի է ունենում Ժամանակի մեջ:
- - - - - - -
* Հավերժություն; իդեալական աշխարհ, աշխարհ՝ ժամանակից դուրս:
** Ծագում, գենեզիս:
*** Պետք է ասել, որ “կայացում” տերմինն իրականում չի կարող կիրառվել Աստծո հանդեպ, քանի որ Նա բարձր է էությունից:
**** Կամ նմանությունը:
*****Կամ շարունակելիությունը:
****** Կամ ավարտված է:
Էջանիշներ