Թեմայավրեպ չեմ: Որոշակիորեն:![]()
Մեկ-մեկ Ակումբ եմ մտնում տեղեկանալու անցուդարձից (լավ՝ ամեն օր, խոստովանեմ): Ամեն ինչի անցուդարձից: Մեկ այլ կարգի բարի ժպիտով էի ծանոթանում Գաղթականի՝ աշխարհի չգիտեմ ինչ նորությունները խնամքով ներկայացնելու հետևողականությանը...
Բյուրի՝ օպերատիվ ու իրատեսական ընդվզումներին... Ծլնգի՝ ներշնչյալ, երկարաշունչ ճառերին, որոնից միայն առաջին ու վերջին տողը ընթերցելը ամբողջացնում է ասելիքը... Ու Պոեզիա բաժինը... որն ի տարբերություն "Գրանիշի"՝ մի անաղարտ օազիս է ինձ համար...
Արտակի քաղաքական պրովոկացիաները, որոնք իմ օծանելիքի պես՝ եթե չարաշահես, բուրմունքի փոխարեն վանելու էֆեկտն ունեն (կներես)...
Ու հիմա... եթե թույլ տաք, ես միայն Ակումբի պրիզմայի միջով կուզենայի տեսաբանել, որովհետև հետաքրքիր է, որ ոմանք պիտի հակընդդեմ դիրք ընդունեն, որպես թե հռոմեական լեգիոներ՝ մերոնք հզոր ու հարձակողական են, ես էլ՝ գրոհի կարևոր մասն եմ, ավե ինձ:
Այսօրվա ինչ-որ տխմար հրապարակում: Հեռախոսազրույցի: Բանալիային դիրքի ու պաշտոնի անձինք, որոնք դեպքերի բերումով քննարկում են կարևոր, մտահոգիչ հարցեր, որոնք հիրավի օպերատիվ լուծումների կարիք ունեն: Միգուցե պատկերավոր ասած՝ չալաղաջի հերթական դեգուստացիան քննարկեին, բայց իրենց բաժին հասած բախտն ու կոչումը՝ իրենց պատմականացելու ու աշխատելու է մղում: Անսովոր է: Կվարժվեն, ու վարժվում են: Սովետական ինստիտուցիոնալ մարսողությունը մեկ-մեկ ներկայիս իրականության փսխումների ռեակցիաներ պիտի առաջացնի:
Խղճացի կգբ-ի պետին, որը գաղտնի թղթապանակների հետ քիչ էր մնում նաև իր բնակարանի կոմունալի չեկերը ներկայացներ բերանբաց լրագրողներին... Խղճացի, ու մտովի այս անգամ հիրավի սատարեցի Վարչապետին, որը դեռ շատ թնճուկներ պիտի մաստանի, լուծի՝ ըստ որում հավասարակշռելով հասարակի հասկանալի ընդվզումներն ու պուտինյան զուսպ մռլտոցները: Որոնցից, մեր մեջ ասած՝ մենք զատուղի փնտրելու ոչ հալ, ու ոչ էլ ուղի ունենք: Դեռևս: Ու ակումբային գլխիվայր Քոչարյանը ոչ մի բան չի խորհրդանշի... Դեռևս:
Եթե միայն քաղաքական առոգանությունը ներկայիս Ակումբի: Որի Գրականությանն ու Պոեզիային ես կարոտում եմ...
Էջանիշներ