User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ակումբը վերակենդանացնելու ստրատեգիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ: Ես էս թեման բացում եմ՝ հուսալով ստանալ կարծիքներ՝ ակումբին իր նախկին շունչը ետ վերադաձնելու հետ կապված մի քանի գաղափարների մասին: Հիմնական գաղափարներիս առաջարկություններն ուղղված են Արտակին, քանի որ ինքն ա վերջնական որոշում կայացնողն ու դրանք իրագործողը: Բայց քանի որ ակումբն առաջին հերթին պատկանում է ակումբցիներին՝ ուրախ կլինեմ կարդալ ձեր բոլորի կարծիքները: Առաջարկություններիս շարքը վերնագրում եմ «Եթե ես Չուկը լինեի»: 1. Ֆեյսբուքյան տարրեր կմտցնեի ակումբում (ուշադրություն. ոչ թե կֆեյսբուքացնե՛ի ակումբը, այլ ներկա դրությամբ ամենաուժեղ տիրող համաշխարհային մեքենայից մի քանի տարրեր կմտցնեի. մասնավորապես կհանեի շնորհակալություն տալու սիստեմը և դրանք կփոխարինեի ֆեյսբուքյան էմոջիներով (smile, laugh, thumbs up, love, cry, , :grr). 2. Կհանեի գրանցման սիստեմը: Ժամանակի հետ քայլել ա պետք ու քանի որ մենք ֆեյսբուքից շատ ետ ենք մնացել (ակումբը կնմանեցնեի մի փոշոտ, բայց շատ լավ գրքի, որն ընկել ա պահարանի ետևն ու տարիներով մնացել ա. իրան հանել ա պետք ու թափ ա պետք տալ) ու հաշվի առնելով էն փաստը, որ էս օրերին ֆեյսբուքում հայերեն գրել են արդեն սովորում նույնիսկ առաջվա էն մասսաները, որոնց երբեք նույնիսկ չէինք էլ պատկերացնի համակարգչի դիմաց… և օրեցօր ֆեյսբուքահայությունը դառնում ա ավելի ակտիվ ու հայատառ… ըստ այդմ՝ պետք է իրենց գայթակղել դեպի ակումբ: Գրանցման համակարգը շատ երկար պրոցես ա ու մարդը համբերություն չի ունենա էդքան էտապներով անցնի: Մեզ պետք ա իրան հնարավորություն տալ՝ արագի մեջ մտնելու ու մասնակցելու քննարկումներին: Միանգամից մտնի, մականունը գրի ու մտնի գրառում անի: Իհարկե հատուկ պիտի կոդ գրվի, որ նույն IP-ից նույն մարդը մի քանի մականուններով չմտնի ու իր մականունը միշտ ասոցացվի իր IP-ի կամ email-ի հետ: Հավատացեք, գրանցման համակարգն, ըստ իս, էն բաներից ա, որն առաջինն ա վանում՝ ակումբը նոր բացահայտած օգտատիրոջը նորից ետ վերադառնալու ցանկություն ունենալու: Քանի որ ինքը մտնում տեսնում ա ասենք՝ թեժ քննարկում ա գնում… ու ուզում ա մասնակցի, բայց քլիք ա անում ու իրանից պահանջում են գրանցվել, որն էլ Աստված գիտի քանի օրում ադմինը կվալիդացնի: Այսինքն ինքը հիասթափվում ա ու ակումբի էջը փակում ա: Եթե ես Չուկը լինեի՝ գրանցումը կհանեի: 3-րդ և ամենագլխավոր կետ. ֆեյսբուքում օֆիցիալ էջ կբացեի ակումբի ու ամեն մի թեժ ու հետաքրքիր թեմայի հետ կապված կսարքեի աֆիշաներ ու շեյր անել կտայի պրոֆիլից պրոֆիլ: Ուղիղ հղումով՝ դեպի ակումբ: Օրինակ, պատկերացրեք՝ հղումով աֆիշ՝ «Գիտեի՞ք ակումբում այսօրվա ամենաթեժ քննարկման թեմա՞ն». և կտայի վերնագիրը ու տենց՝ տարբեր անոնսներ՝ տարբեր ընթացիկ թեմաների հետ կապված որն անընդմեջ ձեռից ձեռ share պիտի արվի: Հլը որ էս 3 գլխավոր կետերի մասին կուզեի կարդալ Արտակի ու ակումբցիների կարծիքը: Շնորհակալություն:
    Ադամ ջան, առայժմ ասեմ, որ քո նշածներից մի մասն արդեն վաղուց արված ա: Օրինակ, գրանցման հաստատումը հանված ա. պարզապես գրանցվում են ու վերջ, Ադմինի հաստատման կարիք չկա էլ: Ակումբը Ֆեյսբուքում վաղուց (տարիներ առաջվանից) ունի պաշտոնական էջ, որին բազմաթիվ ակումբցիներ են հետևում, թիվը չեմ հիշում, կնայեմ, կգրեմ հետո: Էդ էջում պարբերաբար հենց ասածիդ պես գրավիչ հայտարարության տեսքով տեղեկացվում ա կարևոր իրադարձությունների, հետաքրքիր, թեժ քննարկվող թեմաների մասին:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.09.2018), enna (11.09.2018), Sambitbaba (11.09.2018), Աթեիստ (11.09.2018), Տրիբուն (11.09.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •