User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: a little poetry

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2018
    Տարիք
    25
    Գրառումներ
    45
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դու հավատում ես,
    որ շուտով գարուն է
    ու լուսանցքերում ծաղիկներ են բացվելու դեղին,
    որ փետրվարները նահանջելու են հեռու-հեռու-հեռու
    ու մնալու են նկարներում միայն՝
    միասին բարձրացած տանիքներին արված:
    դու մտածում ես,
    որ շուտով կմոռանաս ձմռան մասին,
    մտքիցդ կհանես սայթաքումները բոլոր,
    ու ոչ միային սառույցին,
    որ մուրաբայով թեյեր կխմես
    հիշողություններ կուլ տալով,
    ու մարտը թեթեւ ձեռքով ամեն ինչ
    իր տեղը կգցի:
    քեզ թվում է՝
    ձյունի հետ մաքրվելու են
    դեպքերն ու դեմքերը մայթերից,
    որ նահանջները լինելու են հստակ ու անսահման պարզ,
    որ գուցե, գիտե՞ս,
    կփոխվի սարյանի այգու հին նստարանի դերը
    գարնան հետ
    ու սառույցը կդառնա ջուր,
    կհոսի ինչ-որ տեղ հանդարտ:
    քեզ ասել են՝
    փետրվարն ունի 28 օր,
    Թե այն տարվա ամենակարճլիկ ամիսն է,
    որ կա:
    բայց դու, ամեն դեպքում, հույս չունենաս,
    մենք չտեղավորած տխրություն ունենք
    ձմռան օրերում,
    մի քանի ձեռքեր կան, որոնք պիտի տաքացնենք,
    ու մի քանի պարանոց, որոնց համար շարֆ ենք դառնալու
    ընթացքում մի քանի հոգեվարք պիտի ապրենք վրադիր՝
    վերջին օրերին պարտավորվելով մոռանալ օրացույցին նայել.
    փետրվարի 29,
    30,
    31:

    (Նոթբուքում էնքան քիչ բան ունեմ, իրենցից մեկը)

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.08.2018), StrangeLittleGirl (15.08.2018), Արէա (04.08.2018), Ուլուանա (21.08.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պի319-ի խոսքերից Նայել գրառումը

    (Նոթբուքում էնքան քիչ բան ունեմ, իրենցից մեկը)
    Իսկ տետրերիդ մեջ ունե՞ս գրած
    կամ կոնֆետների թղթերին հանձնած
    պատի օրացույցի էջերին խզբզած
    պատշգամբիդ բազրիքի վրա ճանկռռռտած...

    հավաքիր ու բոլորը բեր այստեղ
    անպայման
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2018
    Տարիք
    25
    Գրառումներ
    45
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովորականից շատ եմ մտածում
    Քո մասին
    Կարմիրի մասին
    Միտքս ոնց որ Ամստերդամի
    Կորած փողոցները լինի՝
    Մի երկու հոգի են
    Ամեն մեկն իր երաժշտությամբ
    Իր գործերով
    Ու ես
    Հենց էդտեղ,
    Էդ երկուսից խոսքի անլսելիության չափ հեռու
    Քեզ սեր կխոստովանեի,
    Սեր իմ,
    Եթե բառերը էսքան պարզ չլինեին
    Զգացմունքի առաջ
    Ես քեզ համար Բրել կմիացնեի
    Կարմիր լապտերների տակ,
    Ես Պրեւեր կկարդայի քեզ համար
    Իմ սեր
    Որովհետեւ նրանից հետո
    Դու լավագույնն ես,
    Որ պատահել է հետս
    Որովհետեւ եթե նա բանաստեղծություններ էր գրում
    Դու բանաստեղծություն ես, որ կաս՝
    Երկնային,
    Բարձր,
    Կարմիր
    Կարմիր
    Կարմիր
    Իմ բոլոր մոխրագույն օրերում։

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.08.2018), ivy (05.08.2018), Sambitbaba (05.08.2018), StrangeLittleGirl (15.08.2018), Դեղին մուկիկ (22.08.2018), Ուլուանա (21.08.2018)

  6. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2018
    Տարիք
    25
    Գրառումներ
    45
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեզանից այս կողմ
    Հասկացա
    Զեմֆիրային՝
    Ծայրից ծայր
    Սրճահամն
    Ու հոտը՝
    Մեկ առ մեկ,
    Կապտաթույրն
    Ու ճերմակը՝
    Երանգ առ երանգ,
    Սերն՝
    Ինչքան կարող էի,
    Փախուստը՝
    Քայլ առ քայլ,
    Կապվածությունը՝
    Մաշկիս վրա,
    Կործանումն՝
    Ամբողջությամբ։
    Քեզանից այս կողմ
    Սիրեցի
    Քաղաքը՝ հերձած՝
    Մաս առ մաս,
    Երգերը՝
    Վայրկյան առ վայրկյան,
    Սրճարանները՝
    Հասցե առ հասցե,
    Նամակներդ՝
    Տառ առ տառ,
    Քեզ՝
    Ոտքից գլուխ,
    Ներսից ու դրսից,
    Անծայրածավալ։
    Քեզանից այս կողմ
    Գիտեմ՝
    Ինչ-որ մեկը
    Եղիցի լույսը
    Ինչ-որ տեղ ինձ համար
    Շշնջաց՝
    Բառ առ բառ։

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (05.08.2018), Sambitbaba (05.08.2018), StrangeLittleGirl (15.08.2018), Դեղին մուկիկ (22.08.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •