Ուռա՜։ Ուրեմն դնեմ
Ուռա՜։ Ուրեմն դնեմ
աճող սիրտ
-քեզ,
որ պատրաստվում ես լոլիկ ու վարունգ աճեցնել
մեր լռության բացատներում
շրջանաձև կրկնվող բառերը քեզ անդադար ավելի խոցելի են դարձնում, սեր իմ,
ես նշմարում եմ ճանապարհը, որով մի օր կհայտնվես զգացմունքի վեկտորին՝ ճիշտ ու ճիշտ որտեղ ես եմ
ու իմ սերը՝ անապատում բուսնած կակտուսի պես մի քանի կաթիլ ջրով ապրելու պարտաստ
պատրաստ արմատներ գցելու օտար հողերում ու ծաղիկներ տալու երեք-չորս տարին մեկ անգամ
քո լուսամուտագոգին էլ չի լինի
պյարտի համերգին դահլիճում հազացող մարդու պես՝ այդքան ավելորդ ու նույնքան էլ սովորական-հասարակ մի բան։
սիրելիս, ծեսը՝ խոսքերը քեզ մատուցելու ավարտվում է իրարից մի քայլ հեռավորության վրա
ես մոռանում եմ բոլոր դերանունները անխտիր ու թե ինչ էի ուզում պատմել՝ նախորդ օգոստոսի հետ կապված,
մտածում՝ անհրաժեշտ է ամուր բռնել կրծքավանդակը, որ դուրս չհոսի սիրուց ոչ մի կաթիլ,
ու որքան կարևոր է, որ դու չխեդվես հինգ օվկիանոսներից մեկնումեկում։
որ դու չխեղդվես հինգ օվկիանոսներից մեկնումեկում, գետերում իմ երկրի կամ ծովերում աղի,
որ հյուսիսից եկող քամիները չքշեն-տանեն քեզ հեռու,
որ չարթնանամ մի առավոտ՝ մտքով՝ ինչ նման ես դու աշխարհի վերջի կվարտետին։
ես ամեն օր տեսնում եմ երազներ ու կարդում նորզելանդացի պոետների
պատմելու քեզ՝ ինչ հրաշալիները կան աշխարհում,
դու լռում ես, աստված իմ, ինչքան երկար ես լռում, դրանից ես փախչում-մտնում եմ պահարանը,
դու գտնում ես բանալիները գորգի տակ կամ ծաղկամանում թաքցրած,
հետո ես շարունակում եմ սիրել։
հոգեհանգիստներ լսելը ինչ-որ բան է թաղում ներսում,
ժամանակին միացնում ու լալիս էի օրերով,
որովհետև դժվար է, այնքան դժվար է հրաժեշտ տալ մեռնողին, հատկապես, երբ սերն է,
որին տաք պահել էր պետք, հագցնել ու շոյել փետրվարի կեսին,
որովհետև դժվար է գերեզմանների լռության մեջ շվարած կանգնելը՝ անվստահ, որ ամառ կգա երբևէ
կամ գարուն ու վարդը կբացվի գոնե։
աստված իմ, հինգ մատիս պես սկսել եմ ճանաչել լռությունը, որ լիցքավորված ատրճանակի պես պատրաստ է օդը ճեղքելուն
ես չեմ հավատում մահին
դու չես հավատում մահին
մահին չենք հավատում մենք
մեր լռությունը հոմանիշ չէ դրան
ատրճանակը խուսափում է կրակել քանի դեռ կողք կողքի ենք նստած մի աթոռին։
ես վախենում եմ մեզ բաժանող տարածությունից
այն լցված է երազներով, որոնցից վեր եմ թռչում կեսգիշերին,
նավարկելի գետերով ու ծովերով,
որտեղ անդառնալի սուզվում են խոստովանությունները ու լողում ձկները պսպղուն,
ու զրորներով, որոնց երբեմն բաժանվում է ինչ-որ թիվ։
մեկ-մեկ սիրտս թեթևանում է փետուրի պես,
մեկ-մեկ դժվար է դառնում կանգնելը ոտքի վրա
սիրտ-քար
սիրտ-ծանրծանրլեռ
սիրտ-հազարաթևթռչուն
սիրտ-տիբեթյանբարձրավանդակ
սիրտ-մոնեիլճիջրաշուշան
սիրտ-իմուքոսևուսպիտակլուսանկար
սիրտ-յասամանիբույր
մի օր քամին կքշի-կտանի
մարդիկների քաղաք,
հեռացող ոտնաձայների քաղաք,
ծանոթ այգիներ մեր ոտքերը հոգնած ու մարմինները՝ խոտերի վրա
քաղաք- ստվերներիբարձրացածպատերին
քաղաք- փակսենյակումհամբուրվելու
քաղաք- իմպատուհանիքոպատուհանի
իմսենյակիքոսենյակի
իմկանգառիքոկանգառի
իմսիրածքոչսիրած
քաղաաք- իմվերադարձիուքոփախուստի
քաղաք- իմուքո
դու վեր ես կենում աթոռից, ես խնդրում եմ հետ գաս, նորից նստես կողքիս
դու բռնում ես ձեռքս, ես վախենում եմ նայել աչքերիդ
մենք փորձում ենք հաղթահարել դա ու անթարթ նայում ենք իրար,
ընթացքում՝ մի քանի պատմություններ մեսիենի համակենտրոնացման ճամբարից
շարունակ կրկնվող բառեր, թե ինչպես չձանձրացանք նույնահոս զրույցներից ամենօրյա,
վեճեր, որ չեն տանում ոչ մի տրամաբանական ավարտի,
ու այն մասին, թե որքան սիրահարված եմ վուլֆին
ու քեզ, որ մի օր պարզ կխոսես սիրո մասին
գրկելով ինձ
իմ սիրտը
չթողնելով մենակ
չթողնելով մենակ
գիշերցերեկ
հետո
հետո դու ասում ես, որ մեր մեջ եղած լռության բացատներում
կարելի է լոլիկ ու վարունգ ցանել
ու մի ամբողջ տնտեսություն հիմնել առհասարակ
(սիրտս հաշտ-համերաշխ, թեթև-թեթև
նոր ծիլ տվող իրիս մանուշակագույն)
ես ծաղիկների սերմեր եմ պահում գրպանումս
ու եգիպտացորենի՝ տոպրակի մեջ
մենք ցանում ենք բոլորը
աշնանը կհավաքենք բերք՝ մի քանի պարկ,
կպահենք պապիկիդ տան մառանում ու երջանիկ կլինենք՝ չհասած ոչինչ չմնաց
լոլիկ,
վարունգ,
եգիպտացորեն,
ու շարունակ աճող-
աճող
իմ սիրտ
Վերևի բանաստեղծությունը ժամանակավորապես է դրված թեմայում. Պի319-ն ուզում է մի քիչ կարծիքներ հավաքել իր ստեղծագործության մասին՝ վերջնական տեսքով հրապարակելուց առաջ:
Կարո՞ղ եք խնդրում եմ կարդալ և կարծիք թողնել ստեղծագործության մասին. հեղինակին հաստատ շատ օգնած կլինեիք:
@LisBeth
@Progart
@Ծլնգ
@Sambitbaba
և ուրիշներ...
Ivy, գրկում եմ։ Վերջնական տեսքի ա, զուտ էնքան ուշ ա հրապարակվելու, որ չէի դիմանա մի տեղ չկիսվեի
Թեկուզ մենակ կարդան ։Ճ ինձ թվում ա ես հիմա միայն դրա կարիքն ունեմ
ivy (29.08.2019), Sambitbaba (29.08.2019)
Ինչ կասեմ ես:
Եթե հանկարծ ջնջել ես էս ստեղծագործությունը, խոստանում եմ քո էլ ոչ մի ստեղծագործություն չկարդալ:
Որովհետև դու հեղինակից՝ հանցագործ կդառնաս:
Այվ ջան, չգիտեմ, թե քեզ ինչն է հում թվացել, բայց ինձ համար կատարյալ է սկզբից մինչև վերջ:
Էնքան էներգիա կա մեջը, որ կարդալիս առավոտվա հովին անգամ քրտնեցի...
Ափսոս, նկարիչ չեմ, էս բանաստեղծությունը կնկարեի կտավի վրա...
Պի ջան, պետք է եզրակացնել, որ բոլոր Վուլֆերից՝ Վիրջինիայի՞ն ես սիրում...
Իսկ երբ ես կարդում էի, առաջին մի քանի տողերից հետո անընդհատ Գարսիա Լորկան էր մտքիս...
Խնդրում եմ, չջնջես, սա շատ անգամներ վերընթերցելու մեծ հավանականություն ունի:
Ու շնորհակալ եմ շատ ստացած հաճույքի համար:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Պի319 (29.08.2019)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Պի319 (30.08.2019)
Ես էլ կարդացի : Դու ուրիշ ես, էլի, հո զոռով չի: Էսքան խտացված էմոցիա, էսքան քնքշություն, էսքան դիպուկություն ու սիրունություն... Մի խոսքով` գժվելիք :
Բայց մի բան ասեմ.
էս իրար կպած բառերը` հեշթեգի ոճով, դժվարընթեռնելի են, ու էդ առումով, ըստ իս, մի տեսակ կոտրում են ընդհանուր հոսքի սահունությունը: Ինձ թվում ա` բանաստեղծությունը ոչինչ չի կորցնի, եթե էդ բառերը սովորական ձևով գրվեն` բացատներով: Որոշ դեպքերում, օրինակ, «իմուքո»-ի դեպքում, կարծես նոր ու հավես բառ ստացված լինի, բայց մնացած դեպքերում իմաստ չեմ տեսնում, ու, ինչպես արդեն ասեցի, դժվարըթեռնելի ա դարձնում ուղղակի: Գուցե էլի լինեն տենց հավես ստացված բառեր, էս պահին մտքիս չեն գալիս, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ` արժե խուսափել դրանից:քաղաք- ստվերներիբարձրացածպատերին
քաղաք- փակսենյակումհամբուրվելու
քաղաք- իմպատուհանիքոպատուհանի
իմսենյակիքոսենյակի
իմկանգառիքոկանգառի
իմսիրածքոչսիրած
քաղաաք- իմվերադարձիուքոփախուստի
քաղաք- իմուքո
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Պի319 (30.08.2019)
Վախ
իհարկե, հասկացա։ Ուրեմն ես որ գրում եմ, զուգահեռ կարդում եմ ու բառը նոր տող իջեցնելը-բան, լրիվ որպես շեշտ եմ ընթադրում։ Քաղաքի ու սրտի հատվածները էնքան մի տեսակ միասին հնչեցին, սիրտս- մոնելճիջրաշուշան օրինակ, որ ես ուղղակի վախեցա բացատներ դնել մեջտեղներում։ Որ դրանք կարդում եմ իրենք այ իրար կպածի արագությամբ են հնչում ու բառերի մեջտեղներում օդ/տարածություն չի մնում առհասարակ։
էնքան շնորհակալ եմ, գրկում եմ
Ուլուանա (30.08.2019)
Ես էլ քեզ եմ գրկում :
Հասկանում եմ, որ մտքումդ «իրար կպած» են հնչում, էդ դեպքում գուցե գծիկնե՞ր դնես, տենց էլի իրար կպած կլինեն, բայց նաև ավելի հեշտ կկարդացվեն: Էդ տարբերակն էլ դիտարկի: Ուղղակի մի տեսակ ափսոս ա բանաստեղծությունն էդքան սահուն, սիրուն կարդալով գալն ու էդ բառերի վրա քեփլտալը, էլի :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բարե՜ւ, Ակումբ
Նոր արթնացա ու մտածեցի, որ ուզում եմ Տրոյան էստեղ թողնել՝ կարդաք ցանկության դեպքում
https://inknagir.org/?p=9583
Enipra (15.01.2020), ivy (15.01.2020), Sambitbaba (20.12.2020)
Բարեկամ (22.12.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ