3. Շերեփների սիմֆոնիան
Հետաքրքիր է, էս պատմվածքի գրելաոճը մի տեսակ Հրանտ Մաթևոսյանին էր հիշեցնում: Կարդալու ամբողջ ընթացքում ինձ թվում էր` «Աշնան արևի» Աղունի ձայնն եմ լսում ի դեմս տիկին Ա-ի: Շատ հավես, կենդանի շարադրանք էր: Տիկին Ա-ի կերպարն էլ բավական հաջողված էր` շոշափելի:
Ընդհանուր հավանեցի, հաջող գործ էր: Միայն մի խնդիր կար. ստեղծագործության մեջ հեղափոխության թեման շատ հպանցիկ էր շոշափված: Պատմվածքը կարծես տիկին Ա-ի մասին էր, պարզապես համընկել էր հեղափոխության հետ, ու մի քիչ էլ հեղափոխության թեմային էր բաժին հասել պատմվածքում: