User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

  1. #1
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

    Սկսում ենք
    Մի ամիս ժամանակ կա․ գրե՜ք։ Կամ էլ տարածե՜ք․ թող գրողները գրեն։
    Թեման բաց է հարցերի համար։

    Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հաղթանակ․ ինձ բացակա չդնեք»

    «Դար» ակումբը սկսում է նոր գրական նախագիծ, որին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան բոլոր այն ստեղծագործողները, ովքեր ցանկություն ունեն սեփական հայացքով ներկայացնելու հայաստանյան վերջին իրադարձությունները, ինչպես նաև Հայաստանում ստեղծվող նոր իրականությունն ու դրանում իրենց դերը։ Անձնական ներգրավվածությունն ու մասնակցությունը Հայաստանի ապագայի ստեղծմանը կարելի է արտահայտել գեղարվեստական կամ վավերագրական ձևով։ Սա կարող է ներառել թե՛ նախորդ ամիսների հեղափոխական ակտիվ քայլերը՝ շարադրված իբրև վավերագրություն, թե՛ իրականությամբ ոգեշնչված գաղափարները՝ շարադրված որպես սյուժետային գեղարվեստական գործեր։ Ընդ որում, գեղարվեստական ստեղծագործությունների սյուժեները կարող են լինել ինչպես իրական, այնպես էլ երևակայական․ կարևորն այն է, որ արտահայտվի սեփական վերաբերմունքը` լինի դա դրական, թե բացասական։

    Մասնակցության կարգը.

    - Մրցույթին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան, պատանի և երիտասարդ ստեղծագործողները։ Մասնակիցներն իրենց աշխատանքն ուղարկելիս պետք է նշեն իրենց անուն-ազգանունը, տարիքը և կապի միջոցը։ Անձնական տվյալները կեղծել չի թույլատրվում, և նման դեպքում հեղինակի աշխատանքն անմիջապես կհեռացվի մրցույթից։

    - Մրցույթն ունենալու է երկու ժանրեր` գեղարվեստական և վավերագրական, որոնցից յուրաքանչյուրը առանձին է գնահատվելու։ Աշխատանքն ուղարկելիս անհրաժեշտ է նշել, թե որ ժանրին է պատկանում տվյալ ստեղծագործությունը։ Յուրաքանչյուր հեղինակ կարող է մրցույթին ուղարկել ամենաշատը երկու աշխատանք, մեկը` գեղարվեստական, մյուսը` վավերագրական ժանրի։

    - Աշխատանքները պետք է լինեն արձակ. չափածո գործեր այս մրցույթի շրջանակներում չեն ընդունվում։ Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է վերնագրված լինի։ Ծավալային սահմանափակումներ չկան։

    - Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել մինչև հուլիսի 5-ը, Երևանի ժամանակով 22։00՝ contest(շնիկ)akumb(կետ)am հասցեին` նամակի վերնագրում նշելով` «Պատանեկան գրական նախագիծ»։

    Ընթացքը և գնահատման կարգը․

    - Եզրափակիչ փուլ անցնելու են ամեն ժանրից ամենաշատը 12 աշխատանք։ Եզրափակիչ փուլ անցած աշխատանքները հուլիսի 15-ին դրվելու են «Դար» ակումբի «Գրական նախագծեր» բաժնում՝ ազատ քննարկման համար։ Քննարկումներին կարող է մասնակցել «Դար» ակումբում գրանցված ցանկացած անդամ։ Հեղինակները նույնպես կարող են մասնակցել քննարկումներին՝ առանց նշելու, որ իրենք են տվյալ աշխատանքի հեղինակները։ Մինչև մրցույթի ավարտը հեղինակների անունները չեն հրապարակվելու։

    - Թե նախնական, թե եզրափակիչ փուլում աշխատանքները գնահատվելու են «Դար» ակումբի ակտիվ անդամներից կազմված ժյուրիի կողմից։ Եզրափակիչ փուլի գնահատականները կհրապարակվեն մրցույթի ավարտին՝ հուլիսի 25-ին՝ ազդարարելով հաղթողներին։

    - Յուրաքանչյուր ժանրում լինելու են երեք մրցանակային տեղեր։

    Մրցանակները․

    Գեղարվեստական ժանր անվանակարգում․
    1-ին տեղ՝ 50.000 դրամ
    2-րդ տեղ՝ 25.000 դրամ
    3-րդ տեղ՝ 10.000 դրամ

    Վավերագրական ժանր անվանակարգում․
    1-ին տեղ՝ 50.000 դրամ
    2-րդ տեղ՝ 25.000 դրամ
    3-րդ տեղ՝ 10.000 դրամ

    Հնարավոր են նաև մրցանակներ այլ անվանակարգերում, օրինակ՝ «Մինչև 16 տարեկան լավագույն հեղինակ»։

    Մրցանակային ֆոնդը ստեղծված է «Դար» ակումբի անդամների անձնական ներդրումներով։

    ————————————————————————————————

    Նախագծին վերաբերող հարցերը կարելի է ուղղել contest(շնիկ)akumb(կետ)am հասցեին կամ, գրանցվելով Դար ակումբում, դրանք գրել մրցույթի քննարկումների համար նախատեսված համապատասխան թեմայում․ բոլոր հարցերին անպայման կպատասխանենք։

    Եվ վերջում մի երկու փոքրիկ հուշում բոլոր մասնակիցներին։
    Աշխատեք գրել սեփական պարզ բառերով։
    Աշխատանքն ուղարկելուց առաջ մի քանի անգամ կարդացեք այն՝ հնարավորինս մաքրագրելով։

    Բոլորին մաղթում ենք հաճելի ստեղծագործական օրեր։

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.06.2018), CactuSoul (29.06.2018), Cassiopeia (05.06.2018), Chuk (05.06.2018), LisBeth (05.06.2018), Mr. Annoying (05.06.2018), Rammstein (05.07.2018), Sambitbaba (05.06.2018), Smokie (05.06.2018), Աթեիստ (05.06.2018), Բարեկամ (14.06.2018), Գաղթական (05.06.2018), Դեղին մուկիկ (05.06.2018), Նաիրուհի (06.06.2018), Տրիբուն (07.06.2018)

  3. #2
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժյուրիի կազմը․

    • Աթեիստ
    • Արէա
    • ivy
    • Cassiopeia
    • Գաղթական
    • Ծլնգ
    • Chuk
    • StrangeLittleGirl
    • Sambitbaba
    • Բարեկամ
    • Ուլուանա
    • LisBeth
    Վերջին խմբագրող՝ ivy: 15.06.2018, 11:37:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.06.2018), Cassiopeia (12.06.2018), Chuk (05.06.2018), Smokie (05.06.2018), Աթեիստ (05.06.2018), Նաիրուհի (06.06.2018), Տրիբուն (05.06.2018)

  5. #3
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ ջան, եթե ճանաչում ենք էնպիսի պատանիների, ովքեր կարող էին մրցույթի մասնակից լինել, խնդրում եմ իրենց տեղյակ պահել մեր գրական նախաձեռնության մասին։

    Ընդհանրապես լավ կլիներ, եթե մրցույթի հայտարարությունը հնարավորինս շատ տարածվեր, որ բազմազան ստեղծագործություններ ուղարկվեին, մրցույթն էլ հետաքրքիր ու ակտիվ անցներ։

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    24,721
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (10.06.2018), ivy (07.06.2018), LisBeth (07.06.2018), Mr. Annoying (07.06.2018), Peace (08.06.2018), Sambitbaba (07.06.2018), Smokie (07.06.2018), Աթեիստ (07.06.2018), Տրիբուն (07.06.2018)

  8. #5
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցնում եմ, որ աշխատանքներն ուղարկելիս անհրաժեշտ է նշել հեղինակի տվյալները՝ անուն-ազգանունը, տարիքը, կապի միջոցը (հաղթելու դեպքում մրցանակը հանձնելու համար)։
    Նաև մի մոռացեք նշել, թե ինչ ժանրի ստեղծագործություն եք ուղարկում՝ վավերագրական, թե գեղարվեստական։

    Քանի որ մի ուրիշ հարթակում հարց հնչեց, թե արդյո՞ք միայն հայերեն լեզվով գրված աշխատանքներ են ընդունվում, պատասխանում եմ նաև էստեղ։ Այո, աշխատանքները պետք է լինեն հայերեն և հայատառ։

    Համ էլ արդեն մի աշխատանք ստացել ենք
    Սպասում ենք մյուս ստեղծագործություններին։
    Վերջին խմբագրող՝ ivy: 10.06.2018, 15:05:

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2018), Mr. Annoying (10.06.2018), Sambitbaba (10.06.2018), StrangeLittleGirl (10.06.2018), Աթեիստ (11.06.2018), Ծլնգ (10.06.2018), Նիկեա (17.06.2018)

  10. #6
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շաբաթ արդեն անցավ։
    Բայց դեռ ահագին ժամանակ կա։

    Գրե՜ք, մենք անհամբեր սպասում ենք բոլորիդ աշխատանքներին ։)

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (13.06.2018)

  12. #7
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհն, մի ստեղծագործություն էլ եկավ։ Դեռ որ մի ժանր են նախընտրում ստեղծագործողները, բայց չեմ ասի, թե որը

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (13.06.2018)

  14. #8
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ թեման բաց է քննարկումների համար։
    Եթե մարդիկ կան, ովքեր ասելիք ունեն նախագծի մասին կամ ուղերձ ունեն մասնակիցներին, կարող են գրել էստեղ։
    Վերջին խմբագրող՝ ivy: 14.06.2018, 09:57:

  15. #9
    լռված հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից անկախ
    Գրառումներ
    2,211
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    մասնակիցներին ուղերձ՝ դուխո՛վ
    Վերջին խմբագրող՝ ivy: 22.06.2018, 21:41:

  16. #10
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուսը հարգելի պատճառներով, ցավոք, չի կարող հետևել մրցույթին և ստիպված է հեռանալ ժյուրիի կազմից, նրա փոխարեն ժյուրիում կլինի Բարեկամը։
    Երկրորդ գրառման մեջ ժյուրիի կազմը համապատասխանաբար թարմացվել է։

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.06.2018), Աթեիստ (15.06.2018), Արէա (15.06.2018), Բարեկամ (15.06.2018)

  18. #11
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,008
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուսը հարգելի պատճառներով, ցավոք, չի կարող հետևել մրցույթին և ստիպված է հեռանալ ժյուրիի կազմից, նրա փոխարեն ժյուրիում կլինի Բարեկամը։
    Երկրորդ գրառման մեջ ժյուրիի կազմը համապատասխանաբար թարմացվել է։
    Տխրում եմ որ Ռուֆը չկա, բայց լավ ա որ տեղը թափուր չի։
    LiBi

  19. #12
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե չեք կողմնորոշվում, թե որ ժանրով ստեղծագործել` վավերագրական, թե գեղարվեստական, ապա դրան լավ լուծում կա` գրեք երկուսով էլ։

    Ինչպես նշված է պայմաններում, յուրաքանչյուր հեղինակից կարող ենք երկու աշխատանք ընդունել` ամեն մեկը մի ժանրի։

    Շատ մի մտածեք, գրե՜ք ։)

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2018), Cassiopeia (17.06.2018), Chuk (17.06.2018), LisBeth (17.06.2018), Sambitbaba (17.06.2018), Աթեիստ (17.06.2018), Ծլնգ (17.06.2018)

  21. #13
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու նոր ստեղծագործություն․ արդեն երկու ժանրի աշխատանքներ էլ ունենք։

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.06.2018), Sambitbaba (19.06.2018), StrangeLittleGirl (19.06.2018), Աթեիստ (20.06.2018)

  23. #14
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղծագործությունների հոսքը շարունակվում է, անհամբեր սպասում ենք նաև մյուսների աշխատանքներին։

    Սյուժետային, գժական պատմվածքներ գրողներ, աշխուժացե՜ք։ Գեղարվեստական ժանրը ձեզ է սպասում ։)

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (20.06.2018)

  25. #15
    լռված հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից անկախ
    Գրառումներ
    2,211
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մտածեցի, միգուցե պոտենցիալ մասնակիցներին խթան ու քաջալերանք կհանդիսանա ժյուրիի անդամների տեսլականներով կիսվելը այս մրցույթի հետ կապված։ Փորձեմ իմերը ներկայացնել որպես երեք հարցերի պատասխան։ Հուսով եմ՝ ժյուրիի այլ անդամներ էլ կցանկանան իրենց մտքերը այստեղ տեղադրել։

    ա) Ի՞նչն է ձեր կարծիքով այս մրցույթի նպատակն ու իմաստը։
    Ինձ համար այս մրցույթը առաջին հերթին պատանիներին հնարավորություն տալն է՝ թավշյա հեղափոխությանը և հետհեղափոխական Հայաստանի զարգացման մեջ իրենց (չ)մասնակցության մասին մտքերը թղթին հանձնելու։ Մեկ այլ ոչ-պակաս կարևոր նպատակն էլ (չ)մասնակիցների թարմ հիշողությունների հիման վրա ապակենտրոնացված տարեգրություն հավաքելն է՝ թե՛ բուն հեղափոխության մասին, թե՛՝ դրան անմիջապես հաջորթած գործընթացների։ Եվ դե իհարկե ամբողջ հայ հասարակությունը ցնցած այս իրադարձությունների շուրջ գրական աշխուժություն ստեղծելն էլ իր ուրույն իմաստն ունի։

    բ) Ինչո՞ւ եք որոշել լինել ժյուրիի անդամ։
    Որ մրցույթը կայանա... ինձ համար ժյուրիի մեջ լինելը ավելի շատ պատասխանատվության ստանձնում է, քան որևէ թվացյալ իշխանություն։ Դե իհարկե հետաքրքրիր կլինի բոլոր ստացված գործերը կարդալ ու դրանց մասին ժյուրիի այլ անդամների հետ, ինչպես նաև բաց ակումբում, քննարկելը։ Բայց և ամենակարևորը՝ մրցույթի կազմակերպչական գործընթացի սահուն ընթացքի ապահովումն էր՝ իմ, գոնե չնչին, ներդրումով։

    գ) Ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցույթից և սպասվող գործերից։
    Մե՛ծ։ Անկեղծորեն ուզում եմ զարմանալ, ցնցվել, անակնկալի գալ, հուզվել ուրախությունից ու լացել տխրությունից, կրթվել մանրամասներով ու հարբել երկրի զարգացման մասին խիզախ տեսլականներով, զարգացնել գրական ճաշակս և հիանալ ծանոթ ու անծանոթ հայերենով... բայց սրանք չեմ ասում որպես աներևակայելի նշաձողի սահմանում. գլախվորը, որ պատանիները գրեն, գրեն ու նորից գրեն, իսկ զարմանալն ու հիանալը՝ ինձ (մեր / ընթերցողների) վրա։

    Քանի որ որոշ հարցեր էին առաջացել գեղարվեստական ու վավերագրական ժանրերի բաժանումների մասին, փորձեմ սրա մասին էլ իմ պատկերացումներով կիսվել։ Այս կոնտեքստում ինձ համար վավերագրականը ճշգրիտ փաստերի վրա հիմնված պատումն է, որն իհարկե կարող է նաև պարունակել գեղարվեստական տարրեր։ Իսկ գեղարվեստականը՝ մտքերի թռիչքի, երևակայության, տեսլականների գեղարվեստական լեզվով նկարագրությունն է, թեկուզ լինի իրական փաստերով ոգեշնչված։ Օրինակ, զուտ օրագրային տիպի կամ լրագրական հոդվածի ձևաչափով գործը, իմ պատկերացմամբ, կլինի վավերագրական այս մրցույթում, իսկ ինքնակենսագրական ժանրի պատումը կլինի գեղարվեստական։ Նաև հուսով եմ, որ մրցույթի խորագրի սահմաններում մասնակիցները կորդեգրեն զանազան ժանրեր. օրինակ՝ թատերագրություն (իրական կամ մտացածին, արդեն պատահած, կամ սպասվելիք դեպքերի շուրջ), սարսափ (ասենք, հակահեղափոխական էլեմենտների կողմից հարձակման մասին, կամ էլ չգիտեմ... դուք մտածեք), ֆենտեզի (ասենք, հնարավո՞ր է կախարդական ուժերի ներգործությունը հեղափոխական պրոցեսներին), գիտ. ֆանտաստիկա (ասենք, գիտա-տեխնոկրատական զարգացման թռիչք՝ հեղափոխության շնորհիվ, ուտոպիաներ, դիստոպիաներ...), սիրային (ասենք հեղափոխությանը մասնակցություն ծառայեցնել որպես մտերմությանը տանող կայծ), կատակերգություն, ողբերգություն, առակ, հեքիաթ... ինչպես ասում են՝ the sky is the limit... մի ընդունեք իրական պատմական դեպքերի շուրջ խորագիրը որպես ժանրային սահմանափակում, այլ գործի դրեք ձեր երևակայության ամբողջ ներուժը։ Զարմացրեք ու հիացրեք և՛ ձեզ, և՛ մեզ բոլորիս։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 22.06.2018, 21:55:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.06.2018), Cassiopeia (22.06.2018), ivy (22.06.2018), Smokie (26.06.2018), Tiger29 (22.06.2018), Աթեիստ (22.06.2018), Գաղթական (22.06.2018), Տրիբուն (23.06.2018)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  2. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  3. Պատանեկան գրական նախագիծ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 319
    Վերջինը: 10.07.2015, 14:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •