User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 7 11-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

  1. #91
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    @StrangeLittleGirl, դու էլ Ադիչիին մոտեցած ուսանողուհու նման դատեցիր, հո․․․ մի երկու ստեղծագործությունից ո՞նց սենց հետևություն արեցիր, ես բացարձակ տենց բան չեմ զգացել, ավելի շատ ասում էին, որ իրենք չեն ուզում գնալ․․․ սա լրիվ ուրիշ ա, չեմ կարծում թե նույնիսկ արտագաղթածների մեջ մարդ կա, որ ինչ-որ մի պահ չի մտածել, որ չէր ուզենա գնալ։

    Դե համ էլ այստեղ survivorship bias-ի հետ էլ գործ ունենք․․․ հեղափոխական առաջնաշարքերի պատանիները պիտի որ հիմնականում «մնացածները» լինեին։ Բայց չեմ ուզում թեման շեղեմ․․․ իսկապես լավ կլինի, որ մասնակիցները միանան ակումբ, ու բոլորս իրարից շարունակենք սովորել ու աշխարհը բացահայտել։
    Առնվազն չորս-հինգ գործ մենակ գեղարվեստական ժանրում կարող եմ նշել, որ էս թեման են շոշափում ու բավական ստերեոտիպային տեսանկյունից (գնացողները գնում են, որովհետև որտեղ հաց, էնտեղ կաց, ես էլ իմ ընտանիքով կարող ա գնամ նույն պատճառով, գնացողները կարոտում են ու հեղափոխությունից հետո պիտի վերադառնան)։

  2. #92
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան
    Հետաքրքիր է, էս պատմվածքի գրելաոճը մի տեսակ Հրանտ Մաթևոսյանին էր հիշեցնում: Կարդալու ամբողջ ընթացքում ինձ թվում էր` «Աշնան արևի» Աղունի ձայնն եմ լսում ի դեմս տիկին Ա-ի: Շատ հավես, կենդանի շարադրանք էր: Տիկին Ա-ի կերպարն էլ բավական հաջողված էր` շոշափելի:
    Ընդհանուր հավանեցի, հաջող գործ էր: Միայն մի խնդիր կար. ստեղծագործության մեջ հեղափոխության թեման շատ հպանցիկ էր շոշափված: Պատմվածքը կարծես տիկին Ա-ի մասին էր, պարզապես համընկել էր հեղափոխության հետ, ու մի քիչ էլ հեղափոխության թեմային էր բաժին հասել պատմվածքում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #93
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն
    Շատ լավն էր` սիրուն, հուզական, ռոմանտիկ, սահուն, բնական: Բանաստեղծություն էլ չէր` երգ էր լրիվ: Ինձ համար գեղարվեստական բաժնի լավագույն գործն է որոշակիորեն: Անձնականն ու անանձնականը շատ հաջող էին միահյուսված: Սիրուն տողերից մեկը (չնայած հաջողված ու սիրուն տողերն իրականում էնքան շատ էին էս գործում, որ նույնիսկ չգիտեմ` ինչքանով է ճիշտ առանձնացնելը, բայց ամեն դեպքում ցանկացա էս մեկն առանձնացնել).
    Ու նորից փախանք, էլի փողոց փակեցինք, էլի մերժեցինք Սերժին, մերժեցինք Մեր վախերը, էն բակի տղային, որ ասում էր գազ են կիրառելու, մերժեցինք վաղը, մի ժամ հետո-ն, կորցրինք Իրար ու էլի գտանք:
    Մի խոսքով` ապրի հեղինակը :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2018, 11:35:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.07.2018), StrangeLittleGirl (22.07.2018)

  5. #94
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Անավարտ
    Ինձ դուր եկան երթուղայինում և երկրում տիրող իրավիճակների միջև զուգահեռները: Բավական պատկերավոր էր: Բայց դժգոհությունն ու մունաթը մի քիչ շատ էր: Սկիզբն էդ առումով տհաճ զգացողություն առաջացրեց: Բայց զուգահեռները գիտակցելուց հետո էդ զգացողությունը մի քիչ թուլացավ: Հետաքրքիր էր շարադրված, բայց միաժամանակ` բավական անփույթ: Վերջում իսկապես անավարտության զգացողություն մնաց, բայց գուցե հեղինակն ուղղակի էդ տոնայնությամբ է որոշել ավարտել իր ստեղծագործությունը` ընթերցողին հատուկ էդ ուղղությամբ մտածել տալու նպատակով: Դա էլ է ընդունելի մոտեցում, ըստ իս, թեկուզև չի համապատասխանում իմ անձնական ակնկալիքներին:

    Ինձ դուր եկած հատվածներից.
    ՈՒզում եմ դուրս պրծնեմ ու հետ վազեմ, ուզում եմ մի անգամ էլ առաջին անգամ իմանամ նորությունը ու մի անգամ էլ զգամ էտ թրթիռը, ու էս անգամ ընկերներիս հետ լինեմ:
    Մի ձևակերպում աչքս ծակեց, որն, ի դեպ, վերջերս գնալով ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում տարբեր մարդկանց մոտ, հետաքրքիր է, թե ինչու.
    Հետն էլ.... հանդուրժող ա լինել պետք
    Սա հայերեն շարադասություն չի: Հայերեն կասեինք. «պետք ա հանդուրժող լինել» կամ «հանդուրժող ա պետք լինել»: Հասկանում եմ, որ հայերենը ճկուն է, բայց երբ չափից դուրս շատ ենք ճկում, արդեն ձևախախտվում է:

    Ամեն դեպքում ասեմ, որ չնայած նշածս թերություններին, էս գործն էլ է իմ ֆավորիտներից:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2018, 00:58:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #95
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,656
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենաուրախալին այն է, որ վատ ստեղծագործություններ փաստորեն չկան, նույնիսկ եթե հաշվի առնեինք ստացած բոլոր 63 ստեղծագործությունները: Եվ, իհարկե հոյակապ կլիներ, եթե մրցույթի բոլոր մասնակիցներն էլ մնային Ակումբում և ժամանակ առ ժամանակ ուրախացնեին մեզ իրենց ստեղծագործություններով…
    Բայց դե ինչ արած, մրցույթը մրցույթ է, և ըստ այդմ էլ պետք է լինեն առաջիններ ու վերջիններ…

    Պատմվածքների մեջ ինձ ամենամոտն էր "Դավադրության թավշյա տեսությունը". ամեն ինչ շատ լավ էր, հիանալի ֆանտազիա, հումոր: Ուրիշ դեպքում հաստատ առաջին տեղը հենց այս պատմվածքին կտայի, բայց կոնկրետ այս մրցույթի պահանջներին ինձ համար ավելի համապատասխանեց "Մեկ հայրենիք երկու սրտում" պատմվածքը:
    Չնայած բավական ծավալուն լինելուն, կարդացվեց մեկ շնչով, տեղ-տեղ հուզեց անգամ համարյա մինչև արցունքներ պոկելու աստիճանի… Հա, սենտիմենտալ էր տեղ-տեղ, և ինչպես, կարծեմ Լիզն ասեց, որ սպոնտան հայրենադարձությունն էլ այնքան չհավատացրեց, բայց լրիվ հեղափոխության ոճի մեջ էր, շատ ազդեցիկ ու ազնիվ: Շնորհակալություն հեղինակին:

    Շնորհակալություն բոլոր հեղինակներին: Ես Փաշինյանի տեղը լինեի, ձեզ բոլորիդ պատվոգրեր կբաժանեի…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.07.2018), ivy (22.07.2018), Ուլուանա (22.07.2018)

  8. #96
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն
    Լավ պատմվածք էր: Լավ շարադրված, իրական, ապրված: Պապիկի կերպարը լրիվ պատկերացնում ու զգում ես: Բայց էս գործն էլ, «Շերեփների սիմֆոնիայի» նման, ավելի շուտ Մարգար պապի մասին էր, քան հեղափոխության. հեղափոխությունը կարծես երկրորդական դերում էր: Հեղափոխության շունչը մի տեսակ խամրում էր Մարգար Պապի կերպարի ֆոնին:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #97
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Դավադրության թավշյա տեսություն
    Անհնար է չգնահատել հեղինակի սուր լեզուն ու վառ երևակայությունը: Կարծես հումորի ու սարկազմի գերխտացում լիներ էս գործը. ամեն նախադասություն էն աստիճանի հումորախեղդ էր, որ սյուժեի գիծը կորցնում էիր էդ հումորի ծովի մեջ: Ամեն դեպքում նման թեմայով մրցույթին ես չեմ ակնկալում կարդալ էս ոճի գործեր, ինչքան էլ որ գնահատեմ հեղինակի տաղանդը: Պատմվածքը կարդալով` չես կարող ճիշտ պատկերացում կազմել իրականության մասին: Իսկ դա, ըստ իս, էս մրցույթում ամենակարևոր գործոններից է: Ուրիշ մրցույթում էս գործը գուցե համարեի լավագույնը, բայց ոչ էս դեպքում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.07.2018)

  11. #98
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Մեկ հայրենիք երկու սրտում
    Էս գործն, ըստ իս, ամենալավն էր արտացոլում իրականությունը: Հեղափոխության մասին գաղափար չունենալով` էս պատմվածքի միջոցով կարելի է լիարժեք պատկերացում կազմել կատարվածի մասին` թե՛ փաստերի, թե՛ երկրում տիրող հույզերի ու տրամադրությունների առումով: Հեղինակին մեծ շնորհակալություն էդ ամենը էսքան մանրամասն ու համապարփակ ներկայացնելու համար :

    Քանի որ հեղինակն էդքան ժամանակ ու ջանքեր է ներդրել պատմվածքը գրելու համար, ես էլ չեմ ալարի ու հնարավորինս մանրամասն կգրեմ կարծիքս:

    Սյուժեի կառուցումն, իմ կարծիքով, բավական հաջող էր, զարգացումները` ներդաշնակ: Բայց շարադրանքն ընդհանուր կատարելագործելու կարիք կա: Բացի մանր-մունր լեզվական անճշտություններից ու վրիպակներից, որոնք ցանկության դեպքում հեղինակն ինքը կարող է շտկել գործը խմբագրելու դեպքում, նաև ընդհանուր խոսակցությունների բնականության հետ կապված խնդիր կար: Մի քիչ սերիալային խոսակցություններ էր հիշեցնում, հանդիսավորությունը շատ էր: Ճիշտն ասած` կարդալիս հիշում էի իմ` ավելի քան 15 տարվա գրածները, շատ նման էր գրելաոճի առումով, նույնիսկ նոստալգիա ապրեցի` հիշելով իմ էն վեպերն ու վիպակները, որ գրում էի մի ժամանակ, բայց էդպես էլ ո՛չ ավարտեցի, ո՛չ էլ որևէ մեկը կարդաց, բացի ինձնից :

    Մի քիչ էլ կերպարների մասին:
    Սոսեի կերպարը բավական իրական էր` ինքնուրույնության ձգտող, հասարակական կաղապարների, ծնողների սահմանափակումների ու կարծրատիպերի դեմ ընդվզող, համառ ու պայքարող աղջնակ:

    Անիի կերպարն էլ էր շատ հաջող ու իրական: Լրիվ ամերիկացած, հայրենիքի հետ կապը կորցրած տիպիկ սփյուռքահայ դեռահաս աղջնակ: Հետաքրքիր է, որ Անիի խոսքը բավական բնական էր ստացվել, ի տարբերություն մյուսների:

    Մայրն ու հայրը մի քիչ ստերեոտիպային էին ստացվել, իմ կարծիքով: Հատկապես խոսակցությունները մի տեսակ միանման էին բոլորը, մոր խոսքն` ավելի շատ:
    Սուրենի կերպարն էլ շատ չէր տարբերվում ծնողների կերպարներից:

    Արտագաղթածների մասին հեղինակի միակողմանի պատկերացումներն ու դրանց հիման վրած ձևավորված կատեգորիկ մերժողակաությունը մի քիչ տխրեցրին, թեև իրեն էլ կարելի է հասկանալ, բայց կուզենայի` մի քիչ ավելի շատ շփվեր ու ծանոթանար արտագաղթածների հետ, որ համոզվեր` ոչ միշտ է ամեն ինչ էդքան պարզ ու միակողմանի: Մեկ էլ Սուրենի վայրկենական հայրենադարձության որոշումն էր մի քիչ անհամոզիչ: Թեև, եթե դիտարկենք որպես զուտ էդ պահի էմոցիոնալ արձագանք, կարելի է նաև բնական համարել: Այլ հարց է, թե նրա ոգևորությունը որքանով կպահպանվեր հետագա օրերին:

    Ընդհանուր պատմվածքն ինձ համար շատ հուզիչ էր: Լիարժեք վերապրեցի էն ամենը, ինչ ապրել էի հեղափոխության ողջ ընթացքում: Խոստովանեմ, համարյա ամբողջ ընթացքում, չնայած համառ ջանքերիս, լացել եմ: Մրցույթի այլ գործեր կարդալիս էլ եմ լացել, բայց էս մեկը չափից դուրս շատ լացացրեց, արդեն նույնիսկ ջղայնանում էի ինքս ինձ վրա :

    Վերջում ուզում եմ մեջբերել ինձ դուր եկած հատվածներից մեկը.
    Ուշանում են… Եվ միթե՞ չեր հասկանում այս վարորդը, որ մարդիկ ոչ թե աշխատանքից, այլ երջանիկ կյանքով ապրելուց են ուշանում։ Նրանք ուշացել են երեկ, ուշանում են այսօր և կուշանան նաև վաղը, երբ նույն անտարբեր հայացքով փորձեն անցնել այդ փակ փողոցները։ Եվ ու՞ր էր շտապում այս ավտոբուսը։ Չէ՞ որ երբեմն երջանկության ու հաղթանակի համար պետք է կանգնել, սպասել, պայքարել և հետո միայն առաջ շարժվել նույն ճանապարհով: Ճանապարհ, որն այս անգամ կտանի դեպի նոր ապագա։
    Հեղինակին խորհուրդ կտայի շարունակել գրել ու հղկել գրելաոճը: Ես հավատում եմ իր պոտենցիալին :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.07.2018)

  13. #99
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Վասն հեղափոխության
    Պատմվածքը տեմպն ու ոգևորությունը շատ հավես էր: Հեղափոխության շունչն ամբողջ պատմվածքում առկա էր, ու դա, ըստ իս, լուրջ արժանիք է տալիս պատմվածքին: Ուղղակի մի քիչ շատ էր շնչակտուր գրված: Կարելի էր մեկ-մեկ մի թեթև շունչ քաշել: Ընդհանուր լավն էր, ինձ դուր եկավ:

    Էս նախադասությունը լրիվ ավելորդ էր ու մի քիչ արժեզրկում էր դրան նախորդող հատվածը.
    (փաստերը գուգլել եմ, դետալներն էլ հիվանդ երևակայությանս արդյունքն են)
    Կարծում եմ` ոչ ոքի համար էլ գաղտնիք չի, որ բոլորս էլ անընդհատ ինչ-որ բաներ գուգլում ենք, ու դրա մասին հատուկ տեղեկացնելու կարիք չկա, այն էլ գեղարվեստական գործի մեջ:

    Էս նախադասությունը լավն էր.
    2018 թիվն ենք, հունիսը, մի աղջնակ, նստած նկուղի ամենահով անկյունում, արագ-արագ անհասցե նամակ է գրում, ու վերջում ավելացնում. «Հեղափոխությունը հորինում են երազողները, իրականացնում են երազողները, օգտվում են երազողները»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #100
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հմմ.. հետաքրքիրա..
    Իսկ ինձ մոտ օրինակ տպավորություն էր, թե «Պղպջակներով հաց»-ի հեղինակը տղա է, «Նար»-ն էլ՝ հավանաբար Նարեկը..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #101
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11․ Մի հայի օրագիր
    Որպես ժամանակագրություն` հաջող էր, շարադրանքն էլ վարժ ու հասուն, գուցե նույնիսկ ամենահասունը: Բայց ծանր էր կարդացվում, պաթոսն էլ մի քիչ շատ էր: Էս թեմայով գրելիս, իմ կարծիքով, մի քիչ պաթոսը նորմալ է, բայց էստեղ մի քիչ շատ էր: Չեմ ասում` պաթոսախեղդ էր (բարեբախտաբար էս փուլ անցած ստեղծագործությունների մեջ պաթոսախեղդ գործեր չկան), բայց որ մի քիչ ավելի քիչ լիներ, դրանից, կարծում եմ, գործը կշահեր: Մեջբերումները հիմնականում ահագին դիպուկ ու արդիական էին, հատկապես Նժդեհինը, շատ լավ էին ընտրված, բայց մի քիչ շատ էին ու ընդհանուր ծանրաբեռնում էին գործը: Որպես օրագիր` անձնականությունը քիչ էր: Մի քիչ անհավատալի է, որ օրագրի հեղինակի կյանքում երկրի վիճակի մասին մտահոգություններից ու հեղափոխությունից բացի, ուրիշ էական ոչինչ չլիներ էդ ամբողջ ընթացքում: Գեղարվեստականությունն էլ էր մի քիչ պակասում: Այնուամենայնիվ, հեղինակը լուրջ աշխատանք է արել: Գրագետ ու պատասխանատվությամբ արված աշխատանքը գնահատելի է:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2018, 10:25:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #102
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմմ.. հետաքրքիրա..
    Իսկ ինձ մոտ օրինակ տպավորություն էր, թե «Պղպջակներով հաց»-ի հեղինակը տղա է, «Նար»-ն էլ՝ հավանաբար Նարեկը..
    Շատ հնարավոր ա: Չգիտեմ` իմ գրածին ես արձագանքել, թե չէ, բայց ես Նար-ը, չգիտեմ ինչի, Նարե եմ պատկերացրել: Գուցե սխալվել եմ: Դե, իմ հիշելով` էնտեղ սեռը բացահայտող բաներ չկային, կամ չեմ նկատել, եսիմ: Ամեն դեպքում սեռն էական չի երևի, տվյալ դեպքում բան չի փոխում, իմ կարծիքով:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (22.07.2018)

  18. #103
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հնարավոր ա: Չգիտեմ` իմ գրածին ես արձագանքել, թե չէ, բայց ես Նար-ը, չգիտեմ ինչի, Նարե եմ պատկերացրել: Գուցե սխալվել եմ: Դե, իմ հիշելով` էնտեղ սեռը բացահայտող բաներ չկային, կամ չեմ նկատել, եսիմ: Ամեն դեպքում սեռն էական չի երևի, տվյալ դեպքում բան չի փոխում, իմ կարծիքով:
    Հա, իհարկե չի փոխում:
    ՈՒղղակի ընկալումնա հետաքրքիր:
    Դու կարծեմ երկրորդ կամ երրորդն էիր, ով հեղինակին որպես աղջիկ պատկերացրեց:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (22.07.2018)

  20. #104
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, իհարկե չի փոխում:
    ՈՒղղակի ընկալումնա հետաքրքիր:
    Դու կարծեմ երկրորդ կամ երրորդն էիր, ով հեղինակին որպես աղջիկ պատկերացրեց:
    Հա, ինձ էլ ա հետաքրքիր թվացել էդ ընկալման պահը ։)

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (22.07.2018)

  22. #105
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, որ համարյա բոլոր գործերում այս կամ այն չափով շոշափվում էր նաև սերունդների բախումը` մի կողմից ծնողների թերահավատությունը, հուսալքվածությունն ու համակերպվածությունը իրավիճակին, մյուս կողմից` երիտասարդների հուսավառությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ, չհամակերպվելու, չհանդուրժելու, պայքարելու ու իրենց ապագան կառուցելու անկոտրում կամքը:
    Ընդհանուր լավն էին գործերը: Ապրեն հեղինակները: Հաստատ արժեր էս թեմայով մրցույթ անցկացնել: Ծլնգին շնորհակալություն մրցույթի գաղափարի, ivy-ին էլ` էս ամենը կազմակերպելու համար :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2018, 11:37:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.07.2018), Գաղթական (22.07.2018), Ծլնգ (22.07.2018)

Էջ 7 11-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •