Իհարկե ամեն բան շատ հարմար ու գեղեցիկ է:
Հազարավոր հավելվածներ ու սարքեր հենց նախատեսված են մեր շարժումները, ձայնն ու անգամ հայացքը ճանաչելու, մեր մասին էդ ամբողջ ինֆոն մշակելու, հետևություններ անելու ու արդյունքը մեզ (կամ նաև ուրիշներին) մատուցելու:
Էս ամենը ճիշտա՝ կոմֆորտա:
Բայց ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մեր ազատությունը չի սահմանափակվում սրանով:
Ով երբ ուզենա կարող է, համապատասխան հավելվածերն օգտագործելու դեպքում, տեսնել, թե մենք հիմա որտեղ ենք ու ինչ ենք անում:
Բանը հասել է անգամ նրան, որ մեր սեփական տան մեջ մեր հեռուստացույցը կարող է մեր խոսքը ձայնագրել, որ պատկերացում կազմի մեր նախասիրությունների մասին ու հետևություններ անի դրանից:
Ի՞նչ կարծիքներ կան:
Անհանգստանալու պատճառներ կա՞ն, թե՞ ամեն ինչ հիանալի է:






Մեջբերել
De gustibus et coloribus non est disputandum.
: Սրա մասին էնքան եմ խոսել, որ երբ տղաս հանկարծ ինչ-որ հարց ա տալիս, չեմ իմանում, ասում եմ` հեսա կորոնեմ, արդեն ինքն ա ասում` բայց տենց Գուգլը չի մտածի՞, թե դա քեզ հետաքրքրում ա, ու անընդհատ դրա մասին բաներ բերի կոմպիդ մեջ: Արդեն ինքն էլ ա սկսել դրա մասին մտածել 
Էջանիշներ