Սովորաբար աշխատում եմ էս թեմաներով քննարկման մեջ չմտնել, բայց մեկ-մեկ բացառություն եմ անում ։Դ
Կոնկրետ ես իրեն տգետ ու պատուհաս եմ համարում էն պատճառով, որ պատերազմը ժամանակին չդադարեցրեց։ Արդարության համար ասեմ, որ հրադադարի առաջին օրերին իր կողմից էի, որտև բոլորն իրեն մեղադրում էին պատերազմը դադարեցնելու մեջ։
Պատերազմից չխուսափելու մասին բան չեմ ասում, որովհետև չգիտեմ, թե մեր դիվանագիտությունն ինչ վիճակում էր ու իրականում կարայինք ամբողջությամբ խուսափեինք բախումներից, թե չէ։
Մի տեղ դրա մասին մի քանի բան գրել եմ, չկրկնվելու համար էստեղ էլ բերեմ։
Էս գրառումով պատասխանել եմ էն փաստարկին, որ ժողովուրդը դեմ էր պատերազմը շուտ կանգնացնելունԵրրորդ կետի հետ կապված մի բան էլ ավելացնեմ։
Մարդիկ հավայի Նիկոլին քննադատում են պատերազմը կանգնացնելու համար, բայց պիտի քննադատեն շուտ չկանգնացնելու համար։
Առնվազն մի անգամ Լավրովն առաջարկեց 5+2 + խաղաղապահները, կես ժամ հետո Ալիևն ասեց, որ համաձայն ա, Նիկոլն էլ, ինչ-որ երկար ու ընդհատվող լայվ մտավ, որը երևի նշանակում էր, որ մենք համաձայն չենք։
Շատ հետույքային ա, որ էդ պահին իր ունեցած ինֆոն բավարար չէր համաձայնվելու համար։ Օրինակ ես էդ օրը մտածում էի համաձայնվելու ենք ու էդ ամենալավ ելքն ա։ Հետո սկսեցի իմ "աղբյուրների" վրա կասկածել, փաստորեն իզուր։
Էս պահին իր ամենամեծ սխալը պատերազմը չկանխելն էր (ամեն գնով, որտև սենց գին հաստատ էն ժամանակ չէինք տա) ու ավելի շուտ չհամաձայնվելը սրա նման պայմաններին։ Ինչը ես չեմ տեսել, որ որևէ ուժի կողմից առաջ քաշվի։
էս գրառումներն անելուց չգիտեի, որ պատերազմի առաջին օրերից ԳՇ պետն ասել ա, որ պետք ա կանգնեցնել պատերազմն ու փոխզիջումների գնալ։Բան չասի, բայց հիմա եթե ես Նիկոլն եմ, ունեմ էս փաստերը՝
1, մենք ձև չունենք հաղթելու, իրենք լավ առաջ են գալիս
2, կոնկրետ զոհեր ենք տալիս
3, կարանք կանգնեցնենք, ժողովուրդը դեմ ա լինելու ինձ հանի։
Էս ամենը հաշվի առնելով կկանգնեցնեի, թող դեմ լիներ հաներ։ Մեկ ա էդ անելու էր, բայց էդ կարելի էր անել ավելի քիչ զոհով ու տարածքային կորստով կամ ավելի շատ։
Նենց չի որ ձգեցինք, ադրբեջանը "մաշվելու" էր։
Էդ նույն տրամաբանությամբ կարար հիմա էլ չասեր, էն 25 հազար հոգուն շրջափակեին, Ստեփանակերտն էլ վերցնեին
Իհարկե իրեն տգետ համարելով էն 17+ներին ոչ-մի կերպ չեմ արդարացնում, իմ կարծիքով իրենք էլ խոսելու տեղ չունեն էս պարագայում ու աշխատում են պղտոր ջրում ձուկ որսան։
Էջանիշներ