User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,736
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի լրատվական դաշտն ու սոցիալական ցանցերը այսօր մի գրամ չեն ներկայացնում իրականությունը։

    Լրիվ զուգահեռ աշխարհներ են։

    Քանի օր է բոլոր լրատվականները ահազանգում են ինչ-որ վարչական ճնշումների մասին, որ մարդկանց ստիպում են գնալ երթի, բայց մեծ մասը հրաժարվում են և այլն։

    Երեկ երեկոյից սկսած ֆեյսբուքյան հիմնական կարծիք ձևավորողները, ֆեյքերի հսկայական աջակցությամբ, հորդորում էին լրագրողներին այսօրվա երթի բոլոր մասնակիցներին (ժեխին) հատ առ հատ լուսանկարել, որպեսզի պատմության մեջ մնան դավաճանների դեմքերը։

    Էն աստիճանի էր հասել էս ամեն ինչը, որ անգամ ես հավատացել էի, որ այսօրվա երթին մի քանի հարյուր հոգուց ավել չէին մասնակցելու, ու որոշել էի անպայման գնալ (կյանքիս մեջ առաջին անգամ)՝ գոնե ինչ-որ կերպ էս կեղծիքի դեմ պայքարելու համար, որ գոնե ինչ-որ քանակի մարդ լիներ երթին։

    Ցավոք չհասցրեցի հասնել հրապարակ՝ մնացի խցանման մեջ Իսակովի վրա, երթը իմ կողքով էր անցնում ու ևս մեկ անգամ համոզվեցի մեր լրատվական դաշտի ամբողջությամբ կեղծ լինելու մեջ։
    Երթի սկիզբը երևի արդեն Եռաբլուր էր հասել, վերջը դեռ Հաղթանակի կամուրջի վրա էր։ Երևի 40 րոպե անդադար մարդիկ անցնում էին կողքովս։ Հեղափոխության օրերին չկար էս քանակի բազմություն, ինչքան էսօր էր։

    (Մետրոպոլ հյուրանոցի մոտից մինչև ավտոկայան, ամեն հարյուր մետրի վրա մի քսան հոգանոց սևազգեստ «լավ ախպերների» խմբեր էին կանգնած, ակնհայտ լարվածություն ստեղծելու առաջադրանքվ, որոնք սակայն շատ արագ ցրվում էին մարդկանց քանակը տեսնելով։)

    Եկա տուն, հիմա լրատվականների նյութերն եմ նայում։ Եթե էսօր ականատես չլինեի մարդկանց բազմությանը, վերջում միացած չլինեի ու Եռաբլուր բարձրացած չլինեի, կմտածեի Նիկոլը ոստիկաններով շրջափակված, իր մի քանի հարյուր վարձու աջակիցներով գնացել է Եռաբլուր, որտեղ ժողովուրդը (!) չէր թողնում նրան ներս մտնել, բայց ոստիկանական հրոսակախմբերը հարձակվեցին ժողովրդի վրա, բացեցին ճանապարհը, ու Նիկոլն իր աջակիցների հետ մտավ, հրահրեց բախումներ ու սկսեց պղծել զոհվածների հիշատակը։

    Սա աննկարագրելի աղետ է, երբ ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ թե իրականում ինչ է կատարվում երկրում։ Երբ ավելի կարևոր է դառնում մի կոնկրետ վայրում, մի խումբ կոնկրետ մարդկանց, կոնկրետ շահերից բխող արարքները, քան ընդհանուր տրամադրություններն ու իրավիճակը լուսաբանելը։

    Լրատվականների այսօրվա նյութերից կարելի ա կարծել թե Եռաբլուրում քաղաքացիական պատերազմ էր հասունանում։ Այնինչ մի հիսուն հոգի մարդ «Նիկոլ դավաճան» էր գոռում, մի էդքան մարդ ի պատասխան՝ «Նիկոլ վարչապետ», իսկ մի քանի հարյուր հազար մարդ լուռ, գլխահակ անցնում էին շիրիմների կողքով ու նույքան լուռ ու ատամները սեղմած հետ էին վերադառնում։
    Վերջին խմբագրող՝ Արէա: 19.12.2020, 21:25:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.12.2020), John (03.01.2021), Sky (20.12.2020), Աթեիստ (20.12.2020), Գաղթական (19.12.2020), մարդ եղած վախտ (20.12.2020), Նաիրուհի (20.12.2020), Ներսես_AM (19.12.2020), Ուլուանա (19.12.2020), Վիշապ (20.12.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •