Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
p.s.
Մի դեպք պատմեմ, պատերազմի օրերին Գիբդդ ի աշխատողը Անդրոպովի վրա փաստաթղթերս ստուգեց, հետ վերաձարձնելուց մեկել հարցրեց. «Ну что, замочили этих наконец?».
Ռուս ազգի մեջ արդեն դաստիարակվել էր փոքրիշատե սոյուզնիկ ու ոչ սոյուզնիկ հասկացողությունը, իրանք աշխատել են լուրջ դրա վրա, իսկ ՀՀ ում դեռ պետական մակարդակով չեն կողմնորոշվում:
Եվրոպաներում շատ եմ ռուսների հետ շփվել, բայց հենց ՌԴ-ում բնակվողների հետ մի քանի տարի առաջ էի ինտենսիվ շփման մեջ:

Մի հատ ստրատեգիա խաղի ափփ կար, որ ամիսներով խաղում էիր:
Տնտեսություն ու բանակ էիր զարգացնում, պատերազմներ ու բանակցություններ վարում և այլն:
Տենց մի հատ ռուսական կլանի անդամ էի դառել ու, գլուխ գովալ չլնի, միառժամանակ հետո էլ ինձ էդ իրանց կլանի լիդեր ընտրեցին: Բայց էդ ուրիշ պատմություն ա:

ՈՒրեմն էդ վախտերը կակ-ռազ Ղրիմի բազարն էր գնում ու էդ կլանի ընդհանուր չաթում, սաղ 100 անդամներով, ամբողջ օրը էդ հարցն էին թեժ քննարկում:
Ես էլ, ձեռի հետ, Արցախի ու Ղրիմի հետ զուգահեռներ էի տանում ու մեր դիրքորոշումն ահագին ռեկլամ անում:

Ինչ եմ ուզում ասել.
ընդեղ ընենց զապուշըննի վիճակ էր, որ մարդիկ կային՝ դաժը կուրսի չէին, թե հայերը քրիստոնյա են..

Հիմա չգիտեմ ոնց ա, բայց հա՝ 100% բոլոր ժամանակներում մենք բեսամբ կաղացել ենք մարքեթինգից ու մեզ բարենպաստ լույսի ներքո մատուցելուց:
Եթե էլ ինչ-որ բաներ անհատական մակարդակի վրա փորձել են արվել, ապա պետական մակարդակում հաստատ բավարար ուշադրություն էս հարցին չի դարձվել և ոչ մի ժամանակներում...