Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Նման է, որ չհիմնավորված ենթադրում ես, թե Ադրբեջանը համաձայնվելու էր թվարկածդ պայմանների հետ, կանգնեցնելու էր հարձակումն ու սկսելու էր սակարկել։ Թվարկածիցդ ավելին Ադրբեջանին արդեն տարիներ առաջ առաջարկվել էր առանց պատերազմի, Կազանում, որին Ալիևը չէր համաձայնվել։ «Լիքը ուրիշ բաներ», «արժանապատիվ» ֆլանֆստան․․․ Վայթե նույն քաքն էինք լինելու, կներեք ֆրանսերենիս։
Չհիմնավորվա՞ծ: Օքեյ: Որպեսզի հեռու չգնանք (Կազան) ու ամեն մեկս մեր ենթադրության ու իմացածի մակարդակում չասենք թե ինչ էր էդ ժամանակ հնարավոր, ինչ չէ, վերադառնանք Երևան, Սեպտեմբերի 27, Ազգային Ժողով, լսենք Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ մարդը հստակ ասում է, որ այդ օրն իսկ այսինչ պայմանով կարող է վերջ տալ պատերազմին: Հետո լսենք նույն Փաշինյանի հաջորդ ելույթներն ու զրույցները, ու համոզվենք, որ առնվազն մի քանի անգամ կարող էր ավելի վաղ կանխել՝ ավելի բարենպաստ պայմաններով (չխոսած դրան հաջորդած ավերածությունների հետ): Ու հիմա լրջով դու ինձ ասում ես, որ ես չհիմնավորվա՞ծ եմ խոսում, դու՝ հիմնավորվա՞ծ:

Հ.Գ. Եթե Նիկոլի ասածները հիմնավորումներ չեմ, կարող եմ ուրիշ հիմնավորումներ էլ բերել: