Քանի՞ օրինակ բերեմ պատմությունից, երբ վճռական, իրենց գաղափարներով տարված, բայց անպատասխանատու մոլեգարները իրենց խելքին են գցել ժողովրդի մեծ մասին ու դա աղետալի հետևանքներ է ունեցել հենց այդ ժողովրդի համար։
Հրեաների օրինակը, որոնք Հիսուսից մի քանի տասնամյակ հետո ընկան իրենց կատաղածների (սիքքարակիրներ) խելքին (որոնք միշտ փոքրամասնություն էին կազմում), գնացին հռոմեացիների հետ անզիջում առճակատման և արդյունքում Տաճարը քանդվեց, ժողովրդի զգալի մասն կոտորվեց և արտաքսվեց, հերիք է՞, թե՞ շարունակեմ։
Հիմա սիքքարակիրներին Տաճարի հրապարակի առաջ խանդավառ ողջունող բազմությունը ժողովուրդ է՞ր, թե՞ հիմարացած ամբոխ։
Ինձ այս ամբողջ պատմության մեջ մի բան է հետաքրքրում՝ լավ, կարելի է լինել ինչ հայացքների տեր ասես՝ ազգայնական կամ կոսմոպոլիտ, արևմտամետ կամ ռուսամետ, ատել հանրապետականներին կամ չատել։ Բայց չեք տեսնու՞մ, որ Նիկոլն ինքնին (այս ամենից աբստրահված) մարդկային արժեքից զուրկ ոչնչություն է, վրան մարդու շնորհք չկա։ Ինչպե՞ս կարելի է նման դատարկ արարածի սեփական ու սեփական պետության ճակատագիրն վստահել առաջնորդ ընտրելով։ Եվ ի՞նչ արժե ազգը, որի մոտ մարդու գնահատման նման տարրական չափանիշներն ատրոֆացված են։
Ինչևէ, հակվում եմ կնոջս կարծիքին, որ ժողովրդի մտավոր մակարդակը մի օր պիտի արտահայտվեր և արտահայտվեց։
Վատն այն է որ ամեն ինչ իր գինն ունի և հայերին այս ամբոխավարությունը թանկ է նստելու