Մոդերներն այդպես էլ ձայն չհանեցին, թողնու՞մ են, թե ոչ, որ իմ օգագրում ցանկացած ակումբցի կարողանա գրառում կատարել: Հույս եմ փափագում, որ, ունենալով իմ համաձայնությունը, պետք է որ դեմ չլինեն, առավել ևս, որ ոմանք ցանկություն հայտնեցին, որ իմ գրառումներն այստեղ վերածենք զրույցի: Ու քանի գրում էի այս տողերը, հիշեցի նաև, որ ժամանակին առաջարկել էի հարցազրույցի նման տանբերակ, որ ոչ թե ինչ-որ մեկը նստի ու հարցազրույց վարի կոնկրետ մեկի հետ, այլ ուղղակի բացվի թեմա. հարցազրույց այսինչի հետ և բոլորն իրենց հարցերն ուղղեն "այսինչին": Այո, ես ուրախ կլինեի նաև, եթե ձեզանից յուրաքանչյուրն ասեր ինձ այստեղ ամենն, ինչ կուզեր ասել ինձ և ես հնարավորինս կփորձեի պատասխանել:
Ինչու այսօ՞ր եկա այս որոշմանը... Որովհետև Ալֆայի վերջին գրառումը "Թեմայից դուրս..." թեմայում ինձ շատ տխրեցրեց: Ալֆայի տեքստը քոփի-փեյսթ չեմ անում, քանի որ եթե որոշել է, որ իր գրառումները ջնջվեն, ուրեմն այստեղ էլ կջնջվեն: Ուղղակի պետք է ասել, որ երկար-բարակ վեճերից հետո, թե որքանով էր ճիշտ և իրավասու Բյուրը, որ Ալֆայի օրագրային գրառումը հանեց ընդհանուր քննարկման, և այն բանից հետո, երբ մեր մեծամասնությունը խոսեց այն մասին, որ կարելի է քննարկել Ակումբի էջերի վրա գտնվող յուրաքանչյուր գրառում, - Ալֆան որոշեց ջնջել իր օրագիրը...
Հետո արդեն իմ պատասխանն է, որ կարելի է քոփի փեյթս էլ անել, ու հաջորդիվ՝ մտքերս...
Ալֆան ինձ երկրորդ անգամ պոդնոժկա տվեց...
Բյուր ջան, նյուէյջական գրականության մեջ (քո խոսքերով՝ քարոզչական գրականության մեջ) երբեմն հանդիպում ես հարցի, թե ինչու՞ Հիսուս բուժեց շատ քչերին, եթե համեմատենք մնացած չբուժվածների հետ: Մի՞թե նա հնարավորություն չուներ բոլորին բուժելու, մի՞թե չէր կարող... Ու գիտե՞ս, թե որն է պատասխանը. իհարկե ուներ և կարող էր: Բայց նա իրավունք չուներ բուժել նրանց, ովքեր այդ մասին չէին խնդրել...
Ես շատ եմ սիրում այս միտքը: Բազմաթիվ անգամներ երկար-երկար խորհել եմ այս մտքի շուրջ:
Բայց որքան էլ մտածեմ, որ պատին էլ գլուխս տամ, Բյուր, - ինչու՞ ես ոչ թե Հիսուսի կողմից եմ այդ հարցում, այլ քո կողմից...
...Բյուր, ճի՞շտ է կռահումս, որ երբեմն առանց շոկային թերապիայի անհնար է բուժել...
Էջանիշներ