Գաղթականի օրագրային մի գրառմանը պատասխանել ուզեցի, բայց դե: Համոզված եմ, որ նա չէր էլ նեղանա, բայց և այնպես որոշեցի այստեղ էլ ոչ թե մեջ բերել այն, այլ ուղղակի ասել կարծիքս:
Երեխաների սերը, կարծում եմ, շատ է տարբերվում մեծերի սիրոց նրանով, որ դեռ չի հասցրել առուծախ դառնալ. դու ինձ, ես՝ քեզ: Նա սիրում է քեզ առանց որևէ շահի, ուղղակի, որ դու իր ծնողն ես, կամ էլ ուղղակի, որ կյանքի մյուս անունն է սեր, ու նա այդ դեռ չի հասցրել մոռանալ:
Ու նաև, երեխան դեռ չի հասցրել առանձնանալ իր պատյանի մեջ, նա դեռ էգո չունի: Նա լավ գիտի մի բան, որ ինքն ու իրեն շրջապատող ամեն ինչ մի ամբողջականություն են, և երբ նայում է իր շուրջը, նա գիտի, որ ամեն ինչի մեջ, ինչպես հայելու մեջ, իր արտացոլանքն է տեսնում:
Բայց և այնպես նա արդեն սկսել է հասկանալ, որ մեծերը, տվյալ դեպքում իր ծնողները, այդ միասնությունը չեն գիտակցում: Եվ այդ պատճառով, երբ հանկարծ տեսնում է իր ծնողներին գրկված, նրա երջանկությանը սահման չկա: Նա թողնում է ամեն ինչ և շտապում միանալու իր պատկերացրած իրականությանը, իր պատկերասրած "Ես"-ին: Վերջապես, ծնողներ, - ասում է, - հիշեցի՞ք, թե ինչ ասել է Ես:![]()
Էջանիշներ