Երեխեքին տարել էինք լողի ու նստած սպասում էինք մինչև դուրս գային:
Հանդերձարանները սպասասրահից ապակե դռներով էին բաժանված ու հենց դիմացներս կանգնած էր մոտ 10-12տ տղա՝ լրիվ մերկ, ու դանդաղ հագնվում էր՝ ականջ դնելով կողքին կանգնած մոր ու նրա ընկերուհու զրույցին:
Տղան չէր քաշվում ո՛չ միայն մոր ու ընկերուհու ներկայությունից, այլև՝ թափանցիկ դռներից այն կողմ սպասասրահում հավաքված մարդկանցից:
ՈՒ բոլորի համար սա կարծես լրիվ նորմալ երևույթ էր: Ոչ ոք ոչ մի ուշադրություն չէր դարձնում:
Սրան հակառակ՝ մենք էինք ստիպված կրկնակի երկար սպասել՝ պարսիկ ընկերոջ հետ, քանի որ մեր կանայք երեխեքին հերթով էին փոխում՝ ելնելով նրանց հակառակ սեռի լինելու պարագայից:
Էստեղից հարց առաջացավ՝ վերոնշյալ տղայի ծնողներն էի՞ն ամոթն աչքաթող արել, թե՞ մենք էինք շատ չափազանցնում:
Չէ՞ որ շատ ծնողներ էլ տանն են ներքնազգեստով ման գալիս՝ երեխաների ներկայությամբ:
Որտե՞ղ է նորմալի սահմանը:
Ի՞նչ կարծիքներ կան:
Էջանիշներ