User Tag List

Էջ 88 88-ից ԱռաջինԱռաջին ... 38788485868788
Ցույց են տրվում 1,306 համարից մինչև 1,308 համարի արդյունքները՝ ընդհանուր 1308 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1306
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,487
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    39.


    Գլխավորը, խոսեք ոգեղենի մասին։ Ոգու ուղին, ինչպես ոչ այլ ինչ, զարգացնում է գիտակցությունը և մաքրում է կյանքը։ Ոգեղենի մասին զրույցներին նայեք, որպես սրտի պրակտիկ վարժանքներ։ Գիտակցությունը պետք է մաքրել, ինչպես առաջադիմության հասնելու ճանապարհ։ Նորից ոչ թե վերացական եմ ասում, այլ կյանքում գործադրելու համար։ Ստուգեք դեղամիջոցներ կիրառելու փորձը գիտակից և անգիտակից արարածի վրա։ Ուսանելի է համեմատել, թե որքան է գիտակցությունը խորացնում բոլոր դրսևորումներն ու ընթացքները։ Այդպես կարելի է ընդունել գիտակցության իրեղեն արժեքը։ Բացի այդ, ոգեղենի մասին զրույցը Ա-էներգիան որոշակի փոխանցքով դեպի վեր է ուղղորդում։ Հենց Կետուբն* է էներգիաները միահյուսողը։ Այսպիսով պետք չէ ժամանակ ծախսել դեպի առօրեականություն նկրտման վրա, երբ դեպի վեր տանող այդքան հնարավորություններ կան։
    Սրտի ուրախությունը դեպի վեր նկրտելու մեջ է։



    - - - - - - -



    40.


    Անտեսանելի աշխարհը մասնակցում է երկրային կյանքին շատ ավելի, քան ընդունված է մտածել։ Խորհուրդ տվեք ուշադրություն դարձնել բազմաթիվ փոքր դրսևորումների վրա, որոնք սովորաբար հեչ չեն էլ նկատում։ Ոչ թե շշմեցնող կամ շլացնող երևույթներ, այլ նրանք, որոնք սահմանափակ միտքը պատահականություն կամ համընկնում է անվանում, - սրանք են կառուցում անմոռանալի հետևանքներ։ Եթե վերցնենք սրտի բոլոր անբացատրելի դրսևորումները, նույնիսկ չպատրաստված մտքերը կնկատեն բժշկության եզրակացություններին հակասող տարօրինակություններ։ Վերցնենք, օրինակ, այսպես կոչված կրկնակի զարկերակումը, երբ արտաքին ազդեցությունը օրգանիզմի համար ասես թե կրկնակի կենտրոնատեղ է ստեղծում։ Այնինչ տիեզերական էներգիայի երևույթը կատարելապես հասարակ կերպով բացատրում է, թե որքան ենք մենք կապված Բարձրագույն Ուժերի հետ, և դրա մասին մեզ կհիշեցնեն նաև արտաքին կրակներն ու լույսը, եթե մեր բանականությունը թույլ կտա դրանք տեսնել։ Պետք է հասկանալ այդ երևույթների հրատապությունը, առանց առողջ մտածողությունը կորցնելու։ Այդպես Սրտի Ուսմունքով կարելի է փոխարինել մոգությունը։ Յուրաքանչյուրի սիրտը՝ էներգիայի ներուժը նրա մեջ բոլորի մոտ է կուտակված, - նշանակում է, Նոր Աշխարհը արգելված չէ ոչ ոքու։ Նոր Աշխարհ ենք անվանում Անտեսանելիի ճանաչումը, գոնե նրա նախնական էտապում։ Արդեն այդ ըմբռնումը կյանք կներմուծեր նոր հիմքեր։
    Էներգիաներ միավորողը, իմացությունը միավորողը, բոցավառ Կետուբը հասկանալի է Հրեղեն Հոգուն։ Դեպի ճանաչում նկրտումը ցույց կտա, թե որքան աննկատելիորեն շերտ առ շերտ կուտակվում է նոր գիտակցությունը և ինչպես է այն փոխում կյանքի էությունը։



    - - - - - - -



    41.


    Երբեմն ձեր սրտին թույլ տվեք զրուցել Բարձրագույն Աշխարհի հետ։ Այդ զրույցը տարբեր լեզուներով կարող է լինել։ Կարող է, սիրտը հիշողության մեջ կհավաքի ժամեր բազմաթիվ կյանքերի՞ց։ Կարող է, զրույցը լուռ կընթանա, առանց խրատների և խորհուրդների, միայն հառնալով, ամրապնդվելով մեծարման մեջ։ Կարող է երախտագիտության լռություն լինել կամ պատրաստվածության ուժի լռություն։ Բոցավառվում է սրտի հուրը, նկրտելով դեպի միասնություն Բարձրագույն Աշխարհի հետ։ Ոչինչ, ինչպես սիրտը, չի գտնի ուղին դեպի Վերարքայություն։ Սիրտը կամրապնդի իրեն Բարձրագույնի հզորությամբ։ Ոչինչ, ինչպես սիրտը, պատվար չի լինի պայքարում։


    - - - - - - -
    * Կետուբ
    Ըստ Ե.Ի.Ռերիխի սահմանման, հոգեկան էներգիայի անուններից մեկը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1307
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,487
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    42.


    Պայքարը մեծ է, նեղ և լարված։ Մենք գիտենք, թե ինչպես ոմանց լարվածությունը տանում է ուրիշների հզորացմանը։ Երբ խորհուրդ եմ տալիս խնայել էներգիան, նշանակում է ուժերը հավաքված են ճակատամարտի համար։ Ամբողջ աշխարհով սփռվել է հրդեհը։ Ներկայի հետ համեմատած, նախկին պատերազմը ոչինչ էր։ Էներգիայի խնայումը միայն գործելու պատրաստվածության նշան կլինի։ Այդպիսի խնայողությունը ամենում է պետք, երբ Մենք Ինքներս աննախընթաց չափանիշներով մոտեցել ենք ներկա ռասային, բայց անհնար է աշխարհը քայքայման մեջ թողնել։ Ժամանակը ծայրահեղ լուրջ համարեք։ Այդպես նկրտեք դեպի Ի՛նձ։



    - - - - - - -



    43.


    Մոգությունը մերսման է նման։ Մերսումն արհեստականորեն սահմանափակում և վերականգնում է մարմնի տեսքն ու արյան շրջանառությունը։ Մոգությունը նույնպես արհեստականորեն միացնում և վերականգնում է շփումն Անտեսանելի Աշխարհի հետ։ Նորմալ օրգանիզմը մերսման պետք չունի։ Զարգացած ոգին մոգության կարիք չունի։ Մերսումը զբաղվում է անառողջ անդամներով։ Մոգությունը Ուսմունք է տալիս պայմանների մասին, կիսամիջոցների մասին, առանց բացելու դեպի Բարձրագույն Աշխարհ տանող պարզագույն մուտքը։ Սկսելով մերսումը, այն անհրաժեշտ է ուժեղացնել, այլ կերպ հյուսվածքը կսպառնա ընդարձակվել ու քայքայվել. դիմելով մոգությանը, պետք է ուժեղացնել նրան տիրապետումը, հակառակ դեպքում տարերքները կսկսեն խեղդել ուխտադրուժին։ Այսպիսով, համեմատելով մարմնական և հոգևոր աշխարհները, տեսնում ենք միևնույն գործող օրենքները։ Այդ նույն օրենքները նշում են, թե զարգացած գիտակցությանը որքան մոտ են ամենահասարակ ուղիները։ Փորը չի մեծանա չափավորության ներքո, սիրտը կանգ չի առնի ոգու հղկման ներքո։



    - - - - - - -



    44.


    Պետք է ընդմիշտ սահմանել, որ Հոգու Ուսմունքը մոգություն չէ։ Նախ և առաջ, Հոգու Ուսմունքում արհեստական ոչինչ չկա։ Գոյության օրենքներին նմանությունը և համահնչությունը հակասում են ամեն բռնիին։ Հրեղեն Հոգին չի կարող առանց ծայրահեղության անհանգստացնել Առաջնային Հիմքը։ Հրեղեն Հոգու մոտ լիակատար համագործակցություն է ստեղծվում Բնության հետ։ Այդպես Հրեղեն Հոգու իմացությունը, նախ և առաջ, հիմնված է զգայիմացության վրա. այդ մաքուր մակերեսի վրա են գրվում փորձի նշանները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1308
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,487
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    45.


    Էներգիայի մղման ընթացքը նման է պոմպի։ Այդպես էներգիայի նկրտումը վեր անպայմանորեն պայմանավորված է դեպի ցած ճնշմամբ։ Այդ ճնշումը մարդիկ սովորաբար դժբախտություն են համարում, անհաջողություն, այն ժամանակ երբ դա վերելքի ֆիզիկական նախադուռն է։ Ճնշումը դրսևորվում է, իհարկե, կատարելապես տարբեր կերպ, բայց յուրաքանչյուրը, ով հասել է վերելքին, կարող է հիմնել ներքին կամ արտաքին մղումների պահերը։ Բայց ցավալի է տեսնել, թե ինչպես անտեղյակ մարդիկ ենթարկվում են ճնշման առանց պոմպի օրենքը հասկանալու։ Հատկապես այդ հանգամանքը կենսական է այժմ, երբ մասսայական գիտակցություն է կոփվում։ Երբ այնքան անհրաժեշտ է հազարավոր աններդաշնակ, տգետ, ամենահասարակ անխախտ օրենքները չիմացող գիտակցությունների համաձայնեցումը։ Որքա՜ն հեշտորեն այդ մասսաները կարող են կորցնել ճնշման՝ որպես վերելքի դարպասների ըմբռնումը։



    - - - - - - -



    46.


    Երաշխավորումը հսկայական նշանակության երևույթ է։ Այն սրտերի շղթա է ստեղծում և Քաոսը փոխակերպում է տարածության գիտակցական զարկերակների։ Գիշերը ցույց տված խորհրդանիշը շատ նշանակալից էր։ Մթի օձը խժռում է ընկերոջը, եթե նա գիտակցված շփման մեջ չի մտնում։ Նաև մեծ է Երաշխավորողի պատասխանատվությունը՝ իզուր չէ ասվում. «ձեռքը այրվու՛մ է»։ Այդպես, առանց չափազանցելու, հանձնարարությունների սխալների դեպքում խոցում է հրեղեն ցավը, բայց այլ կառուցվածք լինել չի կարող, և այդ պատճառով սովորեք զգուշության և ուշադրության։



    - - - - - - -



    47.


    Ինչու՞մ է, ուրեմն, երջանկությունը։ Նրանու՞մ արդյոք, որպեսզի մնանք տեղում նստած, առանց համարձակվելու վրդովել մտքով Առաջնային Նյութը։ Թե՞ ուղղել միտքը կյանքի նոր կառուցման։ Նախ ասացի ձեզ գործողության մասին, բայց այժմ ամրացնենք միտքը։ Նույնիսկ ամենավեհ գործողությունը շոշափում է համեմատաբար ցածր շերտեր, միայն միտքն ըստ իր բնույթի կարող է ազդել Առաջնային Նյութի վրա։ Սկզբում խոսում էի գործողության մասին, որպես ակնհայտորեն հասանելիի, բայց բավականաչափ ընդլայնված գիտակցության ներքո ժամանակն է հաստատել մտքի նշանակությունը։ Առանց մտքի բազմաթիվ գործողություններ մնում են Գոյության մակերեսին, չտարբերվելով կենդանական աշխարհի գործողություններից։ Բայց եթե խոսում ենք զգայիմացության և սրտի մասին, ուրեմն անհրաժեշտ է հաստատել միտքը, որպես Գոյության ուժ և համաստեղծագործում։ Նկատեք, խոսում եմ ոչ թե բանականության, ոչ թե մտածողության մասին, այլ մտքի, որը Նյութի մակերեսը շուլալում է անհատական ռիթմով և դրանով արարում է անսահմանորեն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 88 88-ից ԱռաջինԱռաջին ... 38788485868788

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •