444.
Սրբազան ցավերի մեջ կա մի խումբ, որը կոչվում է «Արարչի Մեղք»։ Ինչպես երաժշտական գործիքի վրա հնչում են ակորդները, այնպես էլ վազվզում են կոկորդի, ուսերի, վերջույթների, ծնկերի և այլ կենտրոնների ցավերը, այդպես լարվում է սիրտը։ Անկասկած է, որ սրտի կապը Բարձրյալի հետ մարդկության միակ ապաստարանն է մնում։ Ուրիշ Հոգու Ուսմունքներ կապ ունեին այլ տիեզերական պայմանների հետ։ Սիրտը վեր է քաշվում ինչպս խարիսխը հողմի ժամանակ, և դժվար չէ անցնել Սրտի բոցավառ Հոգու Հրեղեն ուսմունքին։ Առաջինը, պետք է զգալ Երկրի վրա կուտակված մեծ ճակատամարտը և ահեղ վախճանը։ Երկրորդ, պետք է զգալ սեփական սիրտը որպես ապաստարան։ Եվ երրորդ, հաստատվել Վերարքայության վրա։ Թվում է, թե դժվար չեն այս պայմանները, բայց մենք հաճախ ենք նախընտրում կողմնակի արահետները և նույնիսկ նախընտրում ենք խաբելը, միայն թե չդիմենք ամենահասարակ միջոցին։ Իհարկե, սրտի լարումն անհրաժեշտ է, և իզուր չէ, որ սրտին՝ Մեծ Բանտարկյալ էին անվանում։
- - - - - - -
445.
Արթնանում են մեծ հրաբուխները, կրակը ելք է փնտրում։ Այդ մասին մարդիկ էլ գիտեն և իրենց ոչ մի սովորույթից չեն հրաժարվում։ Նմանապես նրանց համար դժվար է գիտակցությունը տեղափոխել սիրտ։ Պետք է լավագույն զրահով զգեստավորվել բոլոր թույների դեմ։ Նաև չեն հետևում պետական իրադարձություններին, բայց այդ շարանն անխուսափելիորեն ընթանում է։ Հեշտ ճակատամարտ չէ, սրտում պետք է կուտակել ողջ արիությունը, միայն այդպես կհասցնեք Մեր հետևից։
- - - - - - -
446.
Կալի Յուգայի վերջում իրոք բոլոր ընթացքներն արագանում են, հետևաբար անցյալ ժամկետները պետք չէ անփոփոխ համարել։ Նույնիսկ կես դարը Կալի Յուգայի վերջում արդեն քիչ ժամկետ չէ։ Այդպես Հրեղեն Հոգու Ուսմունքը նույնպես դեպի ապագա կամուրջ է դառնում։ Պետք է հաստատապես հասկանալ, որ ոգու ուժերը, որոնք նախկինում տասնյակ տարիներ էին պահանջում, այժմ, սրտի ճանապարհով, վերին աստիճանի արագացված են։ Հրեղեն Հոգու Ուսմունքը կարելի է ընդունել որպես ուժերի սրընթաց բարեշրջում։ Այնտեղ, որտեղ տարիներ շարունակ վարժվում էին մարմնի հղկման և կազդուրման մեջ, այժմ սիրտը ոգուն կարող է առաջ շարժել համարյա ակնթարթորեն։ Իհարկե, սրտի դաստիարակում է պետք, բայց դա ընկած է զգացմունքների, այլ ոչ մեխանիկայի ոլորտում։ Ուրեմն շտապ կարգով կանչենք սրտին Նոր Աշխարհին ծառայելու։
- - - - - - -
447.
Մեզ մոտ չեն հասկանում, թե ինչպես է նախապատրաստվում մեծ ապագան։ Իհարկե, մարդիկ չեն ընդունում մեր մեթոդները։ Նրանք չեն գնահատում գիտակցության անփոփոխ և առաջնորդող որակը։ Նրանք ենթադրում են, որ ինչ-որ բան կարող է հաջողվել սովորական գովասանքներով և փողով, բայց, ըստ Մեր մեթոդի, լարումից Գեղեցկություն է ծնվում։ Չնսեմացնենք, երբ ծառի արմատներն արդեն աճում են։ Ուստի այնքա՜ն զգուշավորություն է անհրաժեշտ, եթե լարումը չլսված է։ Սրտի մոտեցումը կյանքին, որպես առաջնորդող սկիզբ, միայն նախկին Ուսմունքների կրկնողությունը չէ, այլ կյանքի իսկական փոխակերպում է իրականացնում։
Էջանիշներ