431.
Մարդկանց մեջ կարելի է նկատել ուշադրության բացակայություն, ասես ինչ-որ տարօրինակ ցրվածություն։ Ընդ որում նրանք ինքներն իրենց շրջապատը չեն նկատում։ Ցրվածությունից և սրտի ճարպակալումից բացի պետք է չմերժել նաև շատ բարձր պատճառներ։ Ոգին կարող է իր աշխատանքը տարաժամանակության մեջ կատարել։ Պետք չեն նրան ոչ ժամանակամիջոցներ, ոչ ինչ-որ նախապատրաստումներ, նա կամ զգում է, կամ նրան կանչում են։ Իր հեռավոր հարաբերությունները նա վարում է տարբեր չափանիշներով։ Հիմնավորված են պատմվածքները սրբերի մասին, որոնք ակնթարթորեն ասես մոռացության են մատնվել և այդ ընթացքում իրականացրել են մեծաքանակ հոգևոր օգնություն։ Հաճախ մոռացությունը չի նկատվում ոչ ներկաների, և ոչ էլ հենց իրենց կողմից։ Միայն իրավիճակների ցատկն է շրջապատողներին ցույց տալիս, որ կար լիակատար բացակայություն։ Անհնար է դատել այդ բացակայությունների ժամանակի մասին, քանզի ժամանակը ոգու չափանիշների մեջ չէ։ Բայց իր հետևում նման բացակայություններ թողած յուրաքանչյուր ոք կարող է ասել, որ տեղի է ունեցել ինչ-որ բան երկրային չափանիշներից դուրս։ Պետք է նկատել այդ բացակայությունները։ Կարելի է աստիճանաբար իմանալ նույնիսկ կատարելապես պատահականորեն հիշեցնող մանրամասներ։ Ինչպես հրեղեն նետ կբռնկվի հոգևոր աշխատանքի մանրամասնը և կթոշնի, ինչպես թույնի մեջ թաթախած ծաղիկ։ Ոգու մեծ աշխատանքը այնքա՜ն հեռու է ցածր թունավորված ոլորտներից։
- - - - - - -
432.
Առաջին պարտականությունն է՝ հետևել սեփական զգացումներին։ Չի կարելի այդպիսի ուշադրությունը չափազանցություն համարել, ընդհակառակը, այն պետք է իր հարգանքը ցույց տա Բարձրագույն նախապատկերի հանդեպ։ Ժամանակն է վերջ տալ պատահականությունների թեորիային։ Ճշմարիտ են նկատել, որ ամենահասարակ փորձն անգամ չի կարող կրկրնվել։ Բայց գործողության անհատականությունը ոչ թե պատահականությունից է, այլ օրենքների անկրկնելի հերթականության հետևանք։ Այդպես կարելի է սովորել հարգել իրականությունը։ Ճշմարիտ են նկատել, որ միայն նոր գիտակցությունը կամրապնդի ապագան։ Կենտրոնանանք հանուն ապագայի։
- - - - - - -
433.
Սրտի դաստիարակման ժամանակ մեզ համար աննկատելիորեն մենք ընտելանում ենք Նուրբ Աշխարհի ոլորտներին։ Դա տեղի է ունենում ոչ թե ինչ-որ բացառիկ, հրաշալի ֆենոմենների վրա, այլ փոքր զգացումների վրա, որոնք սկսում է զգալ հղկված սիրտը։ Պետք է ընդունել փոքրիկ զգացումների կարևորության մասին այդ միտքը, բայց, խորասուզվելով մանր բաժանմունքների դավանանքի մեջ, չպետք է դառնալ քաղքենի։ Իրականի և պայմանականի միջև սիրտը ցույց կտա ալիքաձև սահմանը։ Աստիճանաբար ընդունենք, որ մեր շուրջ գոյություն ունեն բազմաթիվ երևույթներ, որոնք տարրական ֆիզիկայի օրենքների մեջ չեն տեղավորվում։ Կբազմապատկվի փորձը և Նուրբ Աշխարհի զգացումների մի ամբողջ ժողովածու կկազմվի։ Դա Նուրբ Աշխարհին մոտենալու առավել տեսանելի սկիզբ կդառնա։ Զգացումներից հետո մենք կսկսենք պինդ մարմնին նույնպես սովորեցնել հաջորդ վիճակի առանձնահատուկ հատկություններին։ Մտնելով Նուրբ Աշխարհի օրենքների էության մեջ, հենց նրա մեջ անմիջապես ձեռք կբերենք հատուկ աստիճաններ։ Մեզ մոտ կատարելապես բնական բան են համարում գիտակցության ընտելացումը նուրբ զգացմունքայնությանը և այդպիսով նաև մարմնապես հարմարվելը։
Էջանիշներ