403.
Պետք է հասկանալ, թե որտեղով է անցնում Լույսի և մթի սահմանը։ Ճիշտ է, այն խորդուբորդ է, բայց սրտով անսխալ կարելի է ճանաչել մթի հավակնորդներին։ Կարո՞ղ է արդյոք սրտով մութը դեպի վեր նկրտել։ Կյանքը դրսևորելիս, կվանի՞ արդյոք սուտն ու եսասիրությունը։ Կհաղթահարի՞ արդյոք վախը գալիքի հանդեպ։ Այդպես էլ տարբերտակեք՝ ով վախենում է ապագայից, մթից է։ Դա ամենաճիշտ փորձաքարն է։
- - - - - - -
404.
Հրեղեն Հոգու Ուսմունքի Մոր գրառումներից կարող եք տեսնել, որ շփոթությունն արտացոլվում է համարյա տիեզերական ցնցումների նման։ Ինչու՞մ է ուրեմն բանը։ Իհարկե, շփոթությունը, որի դեպքում բռնկվում են առանձնահատուկ ատելության կրակներ, կարող է համեմատվել ստորգետնյա կրակների հետ։ Իհարկե, կարող են տեղի ունենալ ամբողջ արյունահեղ ճակատամարտեր, որոնց դեպքում ավելի շատ սարսափ կամ պարտքի իրագործում կլինի, և այդ կերպ հատուկ լարումներ չեն ստեղծվի։ Հազվադեպ կարող են հավասար լարվածության պատերազմներ լինել, հետևաբար կրոնական կամ հեղափոխական խառնաշփոթը կարող են տալ անհամեմատելիորեն ավելի հզոր ընդհանուր լարումներ։ Հետևաբար լարումը չափվում է ոչ թե կրակոցների քանակով, ոչ թե հակառակորդների թվով, այլ ընդհանուր գիտակցված սրտային նկրտմամբ։ Այո, ինչպես ասված է, միատեսակ է տարերքների ընդվզումը, երբ այն ծնվել է ստորերկրյա կամ վերերկրյա հրից։ Բայց չկա ավելի հզոր կրակ, քան սրտի հուրը։
- - - - - - -
405.
Իրադարձությունները տանում են ծերացած աշխարհը։ Բոլոր Ավետարաններում այս ժամանակն է մատնանշված։ Եվ սակայն մարդիկ տեղի ունեցածի մասին չեն մտածում։ Չգիտեն անգամ, թե ինչպես անցնել գալիքի մասին մտքին։ Այդպես չի կարելի բացահայտել գիրքը, առանց մատնանշելու Ուսմունքը ժամանակի մասին, որն արդեն եկել է։ Չի կարելի արդեն մտածել, որ ինչ-որ բան կփոխի մարդկանց կողմից ստեղծված հոսանքի ուղղությունը։ Արդեն հեռավոր աշխարհներում են սարսափում հրեղեն անխուսափելիությունից, բայց Երկիրը շարունակում է պարուրվել մութ սավանով։ Այն, ինչի համար անհրաժեշտ էր հարյուրամյակ, այժմ հոսում է հինգ տարվա ընթացքում՝ արագացման առաջատվությունը գործում է ըստ օրենքի։ Հետևաբար, երբ խոսում եմ սրտի մասին, նշանակում է, որ այդ փոխանցքով կարելի է փրկություն գտնել։ Լսու՞մ եք արդյոք, որ փրկության մասին եմ կրկնում։ Ոչ թե քննարկումը, ոչ թե կասկածը, ոչ թե տատանումները, այլ փրկությունն է լինելու այս ժամի նշանը։ Պետք է ավելի ամուր հասկանալ, թե որքա՜ն անհամատեղելի են այլևս հին օրենքները։ Մնում է Բարձրագույն աշխարհների կամուրջը՝ սիրտը։ Մոտենանք Լույսի զգացման աղբյուրին։ Հասկանանք, որ նույնիսկ բոցավառված վառարանում չէին այրվում պատանիները, երբ հառնում էին սրտով։ Ծա՛նր ժամանակներ են։
Ուրեմն պնդենք, չվախենալով տգետների ծաղրից։ Նրանք սրտի նշանակության մասին կասկածներ էլ չունեն։
Էջանիշներ