410.
Հաստատված են օրենքներ շատ ոճրագործությունների դեմ, բայց պետք է նաև սրտի կոդեքս ունենալ։ Պետք է բարի սփռել ամեն հայացքով, ամեն շփման հետ։ Եվ բարու այդ վարժանքում կաճի սիրտը։ Իհարկե, դուք տեսնում եք, որ սրտի գործունեությունը ոչ այնքան ջերմությունից է, որքան հոսանքներից։ Փոքրագույն երևույթների փորձությունը կարող է հասանելի լինել հղկված սրտին։ Դավաճանությունն է շատ։ Հղկված սիրտը հատկապես է զգում այդ գարշելիությունը։
- - - - - - -
411.
Սրտի դաստիարակման դեպքում առաջին հերթին առաջ է քաշվում աշխատանքի հասկացությունը։ Առաջին իսկ տարիներից հաստատվում է աշխատանքը, որպես կյանքի միակ հիմք, որպես կատարելագործում։ Ընդ որում ոչնչացվում է աշխատանքի էգոիզմի մասին պատկերացումը, ընդհակառակը, աշխատանքի լայն հասկացումը միավորվում է ընդհանուր օգտի հետ։ Այդպիսի պատկերացումն արդեն նշանակալիորեն հղկում է սիրտը, բայց հետագայում աշխատանքի հասկացության այդպիսի ընդլայնումը կդառնա ոչ բավարար, այդ ժամանակ սրտի կրակների մեջ տարածական աշխատանք է ստեղծվում գալիքի համար։ Այդժամ ոչ մի հերքում աշխատանքի աճին չի խանգարի։ Այդժամ տարածական աշխատանքը գիտակցաբար կներթափանցի Բարձրագույն ոլորտներ։ Գիտակցվածության այդ պայմաններում սիրտը ամուր զրահ է ստանում, որը պետք կգա նույնիսկ Հրեղեն Աշխարհի համար։ Ձգտենք դեպի ամենուր պիտանի զրահը։
- - - - - - -
412.
Նույնիսկ Ամենաբարձրագույն Էությունները պետք է համակվեն ոգով, որպեսզի կարողանան գործել։ «Համակվել» արտահայտությունը շատ ճշգրիտ է։ Հենց այդպես, պետք է համակվել։ Նշանակում է, պետք է լցվել ոգու ավելցուկով։ Բայց չի՞ նշանակում դա արդյոք նաև առնչվել Վերարքայության հետ։ Միայն Բարձրագույն Աղբյուրից ոգու այս սնուցումն է հրեղեն էներգիայի թարմացում և լարում տալիս։ Ուստի ոչ մի տեղ հանձնարարված չէ կողպվել ոգով, ընդհակառակը, միայն համակվել դեպի Լույս տանող ոգու հզորությամբ։ Ճշմարիտ հիշեցինք անդունդի եզրին, որպես լարող սահմանին կանգնելու մասին։ Ալիքների այդ կատարները միայն կբարձրացնեն ոգուն դեպի տոգորում։ Իսկ ով մտածում է ինքնության մասին, ինքնահաստատման մասին, հավերժական Հուրը երբեք չի ըմպի։ Ուրեմն մասնակից դարձնենք մեր նկրտումը տարածական չափանիշներին։ Կարող եմ ողջունել ձեզ, մոխրից վերածնվող Փյունիկի մասին գիտեցող ամուր մարտիկներին։
- - - - - - -
413.
Շատ վատ բաներ վատ չեն երկրային չափանիշների տեսանկյունից։ Եթե գոյություն ունեն ցամաքաջրայիններ, ինչու՞ ուրեմն ցամաքահրեղեններ էլ չլինեն։ Այդպես մեծ ցանցերում էլ հսկայական ձկներ են որսվում։
Էջանիշներ