285.
Հանձնարարեք ձեր սրտին հնարավորինս մոտ լինել Ուսուցչին։ Եթե Ուսուցչի հաստատումը խոսքերի կարիք ունի, սկսեք խոսել Ուսուցչի հետ, ասես թե Նա ձեր կողքին է։ Ուսուցչի պատասխանը պետք չէ սպասել միայն սովորական խոսքերում։ Պատասխանը կարող է լինել բազմաթիվ նշանների մեջ, ինչպես ակնհայտ, այնպես էլ տարածականորեն հեռու գտնվող։ Կարելի է ներառնել քո մեջ կյանքի ամբողջ ծավալը, որպեսզի նկատես մեծ ստեղծագործման նշանները։ Պետք է ընդունել, թե որքան լայն է Արմագեդոնի դաշտը։ Նաև պետք է մտածել Բարձրագույն Աշխարհի ուժերի մոտիկության մասին; առանց կյանքի պայմաններից կախվածության նրանք կարող են լինել յուրաքանչյուր նկրտող ոգու ուսերի հետևում։ Հիրավի, մեզ դիպչում են Նուրբ Աշխարհի թեթև հպումները, բայց պետք է համազգալ դրանք ոչ միայն գիշերվա լռության, այլև օրվա լույսի ներքո։ Մարդկության սխալն այն է, որ բոլոր նուրբ զգացողությունները նրանք նկատում են մթնշաղի մեջ։ Այժմ ճանապարհը դեպի Լո՛ւյսն է։
- - - - - - -
286.
Ընթացիկ ժամի հայելին անլսելի խառնաշփոթ է ցույց տալիս։ Նույնիսկ գույնի գերակշռում չկա։ Արմագեդոնի հայելին բաղկացած է ոսկեգույն, կապույտ, սև և կարմիր սլացող նետերից։ Ուրվագծեր չկան, կան միայն պայթյունների խրձեր և ամպեր, որպես ծանր սավան անդունդի վրա։ Այդպես հնից նշված է Մեծ Ճակատամարտի սկիզբը։
- - - - - - -
287.
Եթե ինչ-որ մեկի մոտ նկատում եք չափազանց կենտրոնացում մարմնական Յոգայի հանդեպ, հիշեցրեք նորից այդպիսի սահմանափակման անցանկալիության մասին։ Նորից ասեք՝ ձին, որը գիտի և կատարել է շատ վարժություններ, արագ լուր փոխանցելու համար չի ընտրվի։ Ուրեմն մի տրվեք մարմնի սահմանափակումներին։ Ամեն նոր մարմնական յուրացում նոր սահմանափակում է տալիս։ Միայն ոգին չի ճանաչում սահմաններ, և գալիքի ուսմունքը հիմնված կլինի ոգու նվաճումների վրա։ Մարմնական Յոգան պետք է փոխակերպվի նուրբ կրակների։ Մարմնական Յոգան չի կարող տանել դեպի Նուրբ Աշխարհի հետ ներդաշնակացման, նրա հետ սիրտը բացառիկ դիրք չի գրավում, իսկ նուրբ փոխակերպումը կկայանա միայն սրտի վրա։ Այն պահպանում է այն հրակայությունը, որը փոխակերպման միակ պայմանն է։
- - - - - - -
288.
Թող ոչ ոք չհուսադրվի հասնել մարմնի ճանապարհով։ Կարման ոչ թե մարմնի մեջ է, այլ ոգու։ Նաև ճշմարիտ եք նկատել, որ աուրայի վրա հարվածները նախ և առաջ արտացոլվում են աչքերում։ Աչքերի թաղանթը հաստատում է նուրբ նյութի էությունը։
Էջանիշներ